Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

9 տարի առաջ այս օրը Ադրբեջանն իր առաջ խնդիր էր դրել` ռազմական արկածախնդրության միջոցով լուծել ղարաբաղյան կոնֆլիկտը. Տիգրան Աբրահամյան


ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է. 

«9 տարի առաջ այս օրը` 2016 թվականի ապրիլի 2-ին, Ադրբեջանը մասշտաբային ռազմական գործողություններ սկսեց Արցախի ուղղությամբ:

Ադրբեջանն իր առաջ խնդիր էր դրել` ռազմական արկածախնդրության միջոցով լուծել ղարաբաղյան կոնֆլիկտը և հայերի գոյության հարցը վերջնականապես փակել:

Արցախի պաշտպանության բանակը` իր թիկունքում ունենալով հայ ժողովրդի ամուր սատարումը և արդար պայքարը, 4-օրյա մարտերում տապալեց ադրբեջանական ռազմական պլանը` նրան պատճառելով մարդկային և տեխնիկային հսկայական կորուստներ:

Մարտական 4-օրյա գործողությունների հետևանքով հայկական կողմը ունեցավ 75 զոհ:

Հետախուզության և տարբեր երկրների համապատասխան ծառայությունների կողմից ստացած տեղեկություններով, ադրբեջանական կողմն ունեցել էր 700-ի կարգի կորուստներ, նրա տարբեր բրիգադներ, այդ թվում` հիմնական գրոհային ուժը` «Յաշմա»-ի հատուկ նշանակության բրիգադը, ունեցած մեծածավալ կորուստներից հետո դարձավ անմարտունակ:

Հավերժ փառք հայրենիքի պաշտպանության համար նահատակված մեր հայրենակիցներին, մեծագույն հարգանք բոլոր այն անձանց, ովքեր այս տասնամյակներում իրենց նպաստն ու մասնակցությունն են բերել մեր հայրենիքի ու նրա տարածքային ամբողջականության պաշտպանությանը»։ 

2016 թ. ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը 25-ամյա զինադադարից հետո Ադրբեջանը ռազմական ագրեսիա սկսեց Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով` կիրառելով իր զինանոցում եղած ռազմական տեխնիկայի գրեթե բոլոր հնարավոր տեսակները։ Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի և Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի միջև սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որը հետագայում կոչվեց Քառօրյա պատերազմ կամ Ապրիլյան պատերազմ։

Առճակատումը տևեց ապրիլի 2-ից 5-ը։ Առավել թեժ մարտեր են ընթացել արցախա-ադրբեջանական շփման գծի հարավային (Հադրութ) և հյուսիսարևելյան (Մարտակերտ) ուղղություններում։

Ընդհանուր առմամբ, ապրիլի առաջին օրվա գիշերն ադրբեջանական հատուկ նշանակության ստորաբաժանումները սկսում են իրենց գործողություններն ավելի քան 35 ուղղությամբ: Որոշ խմբերի անմիջապես սկզբից հաջողվում է ներթափանցել ու դարանակալել հայկական ստորաբաժանումների և բնակավայրերի ենթակառուցվածքների մոտ:

Ռազմական գործողությունները սկսվում են գիշերը ժամը 03:00-ին: Ժամը 9։10-ին հայկական կողմը հայտնել է ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումների մարդկային կորուստների և հյուսիսային հատվածում ոչնչացված մարտական ուղղաթիռի մասին։ Կարճ ժամանակ անց հայկական պաշտոնական աղբյուրները հայտնում են ադրբեջանական զրահատեխնիկայի ոչնչացման մասին։ Մասնավորապես, Լեռնային Ղարաբաղի ՀՕՊ ուժերը առաջնագծի հյուսիսային ուղղությամբ ոչնչացրել են Ադրբեջանի ԶՈւ 1 միավոր ուղղաթիռ: Հակառակորդը հարվածներ է հասցնում նաև խաղաղ բնակավայրերին և մի շարք զորամասերի մշտական տեղակայման վայրերին։ Ժամը 10։00-ի կողմերը ադրբեջանցիների կողմից խաղաղ բնակավայրերի հրթիռակոծության հետևանքով Արցախի Մարտունու շրջանի Զորավան գյուղում զոհվում է 12-ամյա Վաղինակ Թաթուլի Գրիգորյանը, ևս երկու երեխա վիրավորվել են և տեղափոխվել հիվանդանոց։

Կեսօրին ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Արցախի Լևոնարխ գյուղի մոտակայքում ոչնչացվել է ադրբեջանական դիվերսիոն-հետախուզական ջոկատը, և ադրբեջանական կողմը կորուստներ է տվել։ 12:30-ի մոտակայքում ՊԲ հակաօդային պաշտպանությունը հարավարևելյան ուղղությամբ խոցում է ևս մեկ միավոր ուղղաթիռ, իսկ հյուսիսարևելյան ուղղությամբ՝ ևս երկու միավոր ԱԹՍ:

Ապրիլի 3-ին՝ ժամը 06։00-ից սկսած, առաջնային գծի հարավային ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերը հրթիռահրետանային միջոցների և զրահատեխնիկայի կիրառմաբ շարունակել են ագրեսիվ ռազմական գործողությունների վարումը։

Ադրբեջանական կողմը ապրիլի 3-ին հայտարարություն է տարածել, որ միակողմանի դադարեցնում է կրակը, սակայն շարունակել է մարտական գործողությունները և Մարտակերտի խաղաղ բնակիչների հրետակոծումը։

Արցախի Պաշտպանության բանակը հայտնել է, որ հայկական ստորաբաժանումները հայկական Թալիշ գյուղի ուղղությամբ հետ են վերցրել նախորդ օրը կորցրած կարևոր հենակետերից մեկը, հայկական կողմից վիրավորվել է երկու զինծառայող։ Ռազմաճակատի հարավային մասում ոչնչացրել են ադրբեջանական զինված ուժերի երկու տանկ և հետևակի մարտական մեկ մեքենա։ Ապրիլի 3-ի լույս 4-ի գիշերը շփման գծի ողջ երկայնքով ադրբեջանական կողմը ականանետներով ու հրանոթներով շարունակում է արկակոծել հայկական զինված ուժերի առաջնային դիրքերն ու մերձակա հայկական բնակավայրերը։

Առավոտյան ժամը 07։00-ի սահմաններում առավել ինտենսիվ հրետակոծություններ են սկսվում շփման գոտու հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով:

Ադրբեջանական զինուժը կիրառում է ծանր տեխնիկա, այդ թվում նաև ՀԿՌՀ հրանետներ և մարտական անօդաչու թռչող սարքեր։ Հայկական զինված ուժերի հրետանավորները շարքից հանում են այդ համակարգերը, իսկ ՀՕՊ ստորաբաժանումները խոցում են մեկ հարվածային ԱԹՍ։

Այդ օրը Մարտակերտի ճանապարհին անօդաչու սարքը ռմբակոծում է Սիսիանի ջոկատի ավտոբուսը, զոհվում է 5 մարդ, այդ թվում երկու գյուղապետ:

Ապրիլի 4-ի լույս 5-ի գիշերը առաջնային գծի հարավային ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերը կիրառում են «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ։ Ժամը 12․00-ի դրությամբ հաստատվում է հրադադար, դադարեցվում են ռազմական գործողությունները։ Զինադադար հայտարարելու համար ընթանում են բանակցային գործընթացներ։

Վիեննայում հանդիպում են ԵԱՀԿ Մինսկի խումբը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով:

Ապրիլ ամսվա ընթացքում հայկական զինված ուժերից մարտական գործողությունների հետևանքով զոհվել է 110 և վիրավորվել 121 զինծառայող և կամավորական:

Ինչ վերաբերում է ադրբեջանական զինուժի կորուստներին՝ այս մասին հստակ տվյալներ չկան: Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը մարտական գործողությունների օրերին հայտարարել է միայն 31 զինծառայողի կորստի մասին, սակայն տարբեր աղբյուրների տվյալներով՝ ադրբեջանական կողմը մոտ 300 զոհ է ունեցել:

Կրակի դադարեցման պայմանավորվածության ձեռքբերման պահի դրությամբ ադրբեջանական կողմը կորցրել էր նաև 24 տանկ, 1 ՀՄՄ, 6 զրահապատ մեքենա, 1 ինժեներական մեքենա, 1 «Գրադ» ՀԿՌՀ, 2 ուղղաթիռ և 12 անօդաչու թռչող սարք[11]: Հատուկ նշենք, որ հայկական կողմը կորցրել է մեկ ԱԹՍ: Արցախյան կողմի տեխնիկական զինվածությունն այնքան խիտ էր, որ գործնականում անհնար էր առանց մեծ կորուստների առաջ շարժվել, ինչն էլ ապացուցվեց կորուստների մեծ թվաքանակով, այն էլ՝ արհեստավարժ զորքերի կիրառման դեպքում:

Լրահոս

Տարածաշրջան․փխրուն խաղաղություն,աճող սպառնալիք․ Փաշինյան-Պուտին հանդիպումը կլինի հունիսի կեսից հետո (տեսանյութ)
Իրանի նախագահը զգուշացրել է Լիբանանի վրա հարձակումների հետևանքների մասին
Ասում էին՝ հիբրիդային պատերազմ, բայց հիբրիդայինը գլխներին եկավ. Աշոտյան
Հովիկ Աղազարյանի հետ հարցազրույցը Դիտե՛ք 22։30-ին՝ Euromedia24-ի եթերում
Պաշտոնապես հայտարարում եմ՝ ես էդ ձայնագրություն կոչվածների մեջ չկամ. Բագրատ Սրբազան
Կարևորն այն է, որ հունիսի 7-ից հետո ոչ մի իրական ընդդիմադիր ուժի ձայն չփոշիանա. Տիգրան Աբրահամյան
Իսկական իշխանությունը ես ու Հակոբ Ասլանյանն ենք․ եթե ես լինեի ՔՊ-ում, նման բաներ չէին լինի․ Աղազարյան
ՈՒՂԻՂ․ Բագրատ սրբազանի և 17 կալանավորների գործով դատական նիստը շարունակվում է
Իսրայելը «հավերժական խավար» է խոստացել Լիբանանին
Կառավարություն - Եկեղեցի լարվածությունն ավելի է խորանում Թումոյի պատճառով
Քաղաքական ուժերը ներկայացրել են թեկնածուների ցանկը․ ՀՀ-ում շատ ուժեր կհամագործակցեն մեզ հետ․ Զախարովա
Վարդան Ղուկասյան-Ստեփան Դեմիրճյան անսպասելի միավորում. Մոսկվայի ուղերձ, Լոռու ողբ
Լույսը վառի՛ր. Կյանքի դասեր
Դավիթի ազատության մեջ լինելը վտանգավոր չէ, նա պիտի ազատվի, կարողանա ավարտել դպրոցը. ակցիա
Պարթենոն. դարերի լռության վկան
Փաշինյանը՝ Հայկ Սարգսյանի հայտարարությունների մասին
Ռոբերտ Քոչարյանից էդքան վախենու՞մ եք. լրագրողի հարցը Փաշինյանն անհեթեթ համարեց
ՈՒՂԻՂ․ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին
Քաղաքապետարանը կես տարվա աշխատավարձ է պարտք. 8 մլն ՔՊ-ից՝ համալիրի վարձակալության համար
Բոլոր պաշտոնյաներին կոչ եմ անում՝ շատ ավելի զգայուն լինեն իրենց արտահայտություններում. ՄԻՊ

Լրացուցիչ նորություններ

...

Ավտոներկրողներն ահազանգում են՝ երկու օր է՝ չեն կարողանում մաքսազերծել ԱՄՆ-ից ներմուծվող ավտոմեքենաները․ Գառնիկ Դանիելյան

Իշխան Սաղաթելյանը դստեր հետ լուսանկար է հրապարակել ու շնորհավորել Սուրբ Զատիկը

Իրանի այս երկու ուղղություններն էլ այժմ աշխատում են. Վարդան Ոսկանյան

Կարևոր հաղթանակ Հայաստանում սպանված չեչեն աղջկա` Այշատ Բեյմուրադովայի գործով. Նարեկ Ալոյան

18 տարեկան «երեխան» «Վերջին զանգը» կնշի Արմավիր ՔԿՀ-ում. Գարիկ Սարգսյան

ԱՄՆ նախագահը կարող է ամեն օր հայտարարել, որ արդեն հաղթել է Իրանին, բայց նավթային շոշափելի գումարները հոսում են հենց Թեհրան․ Վարդան Ոսկանյան

Ուղևորը ներկայացել է ԱԱԾ ծառայող ու ասել՝ Փաշինյանի հասցեին հնչեցված խոսքերի համար պատասխան կտան

Նա, ով պատրաստ կլինի կրել Չարչարանաց խաչելության ճանապարհը, նա էլ կհասնի Հարության հաղթանակին. Բագրատ Սրբազան

Այս կնոջ բոլոր խոսքերի տակ անթաքույց ստորագրում է արցախացիների 90 տոկոսը․ Ռոման Երիցյան

Արցախից թռել ես դու՝ այն ճանաչելով Ադրբեջանի անբաժանելի մաս․ Շարմազանովը՝ Փաշինյանին

Հերի՛ք է ստեղ, մանիպուլացնեք ժողովրդին. Լիա Սարգսյան

Աչքներս լույս․ իսրայելցի գեներալը ամբողջ թիմով գալիս է «Հայաստանին ծառայելու»․ Արմեն Այվազյան (տեսանյութ)

Միշտ մտածել եմ, որ մի բարակ գիծ կա, որը գոնե Արմինե Օհանյանի դեպքում Նիկոլը չի հատի․ Նաիրա Զոհրաբյան

Խորին ցավակցություններս ընտանիքին և հարազատներին

Կյանքը շատ-շատ սիրող պապաս․ Նինա Տիտանյանը՝ հոր կորստից հետո գրառում է արել

Այն ուժերը, որոնք կարծում են՝ Նիկոլի ընտրության պարագայում Հայաստանին սպառնում է Ղարաբաղի ճակատագիրը, պետք է միավորվեն․ Առաքել Սեմիրջյան

Մի մոռացեք, որ Վազգենը 120 օր կալանքի տակ է․ Նաիրա Զոհրաբյան

Իրանի նպատակը ոչ թե պատերազմի դադարեցումն է, այլ պատերազմի այնպիսի վարում, որը կկանխարգելի հնարավոր հաջորդ պատերազմը․ իրանագետ

Իրանը կարծես թե մտադիր չէ կրկնել 2025 թվականի 12-օրյա պատերազմի պատմությունը․ Հակոբ Բադալյան

Թող Աստված բազմապատիկ վերադարձնի ձեզ ձեր բարությունը. Հրուշ Մնոյանի հուզիչ ուղերձը