Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Վարչական ռեսուրսն էլ հանես, տակը բան չի մնա. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մարտի 30-ին Փարաքար խոշորացված համայնքում (9 բնակավայր) և Գյումրիում տեղի ունեցած ՏԻՄ (ավագանու) ընտրություններում Նիկոլ Փաշինյանի գլխավորած ՔՊ-ն, մեծ հաշվով, պարտվեց: 

Սակայն տեղի ունեցածի քաղաքական հնարավոր հետևանքներին ու նշանակությանն անդրադառնալուց առաջ, կարծում ենք, չի խանգարի, անգամ օգտակար կլինի մի փոքր «թվաբանությամբ» զբաղվել:Նախ՝ ընտրողների մասնակցության մասին. Փարաքարում ընտրություններին մասնակցել է 11526 ընտրական իրավունք ունեցող անձ կամ ընտրողների մոտ 55 %-ը, իսկ Գյումրիում՝ 47452 ընտրող կամ՝ մոտ 43 %-ը: 

Սրանք, Հայաստանի չափանիշներով ու վերջին համեմատաբար խոշոր ընտրությունների արդյունքները նկատի առնելով, բավականին բարձր ցուցանիշներ են: 

Բավական է ասել, որ կոնկրետ Գյումրիում քվեարկության մասնակիցների ցուցանիշը, 2021 թ. ՏԻՄ ընտրության համեմատ, գրեթե կրկնապատկվել է (2021 թ.՝ 26417 ընտրող, 2025 թ.՝ 47457): Սա կարող է վկայել քաղաքացիների ավելի մեծ հետաքրքրվածության կամ ինչ-որ բան փոխելու հնարավորության հետ կապված որոշակի վստահության աճի մասին:

Նախնական արդյունքների մասով. Փարաքար խոշորացված համայնքում մրցում էր 4 ուժ, որոնցից ՔՊ-ն ստացել է ձայների 31,8 տոկոսը, իսկ «Միասնություն» դաշինքը, որի համայնքապետի թեկնածուն «Ապրելու երկիր» կուսակցությունից Վոլոդյա Գրիգորյանն է, 56,4 տոկոսը: Գյումրիում, ինչպես հայտնի է, ընտրապայքարի մեջ էր մտել 9 ուժ, որոնցից անցողիկ շեմը հաղթահարել ու ավագանու կազմ են անցել ՔՊ-ն, ի դեմս Սարիկ Մինասյանի (36 տոկոս), Հայկոմկուսով ներկայացված Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը (21,9 տոկոս), «Մեր քաղաքը»՝ Մարտուն Գրիգորյան (14,8 տոկոս), «Իմ հզոր համայնքը»՝ Ռուբեն Մխիթարյան (7,8 տոկոս) և «Մայր Հայաստանը»՝ Կարեն Սիմոնյան (6,16 տոկոս):

Չնայած արդեն իսկ կան որոշակի նախնական հայտարարություններ, անկախ նրանից, թե վերջնական ինչ դասավորություն կունենան քաղաքապետի ընտրության արդյունքներն արդեն ավագանու առաջին նիստում, այս պահին հնարավոր է որոշակի ամփոփումներ կատարել: 

Եվ ուրեմն, ի՞նչ են հուշում այս, ինչպես ասվում է, «նախնական արդյունքները»:Առաջին. Փարաքարում Փաշինյանի ՔՊ-ն հստակ պարտություն է կրել, չնայած վերջինիս՝ երեք տարվա բոլոր ջանքերին իշխանազավթում իրականացնել այս համայնքում:

Երկրորդ. ՔՊ-ն Գյումրիում թեպետև ստացել է ավելի շատ քվե, քան մյուս մրցակիցները՝ առանձին-առանձին, սակայն դա բավարար չէ, որպեսզի Փաշինյանի կուսակցությունը վերցնի քաղաքային իշխանությունը, մանավանդ որ ավագանի անցնող գրեթե բոլոր ուժերն ընտրություններից առաջ (նաև երեկ) հայտարարել են ՔՊ-ի հետ կոալիցիա չկազմելու, առավել ևս՝ ՔՊ-ին իշխանազրկելու և այդ նպատակով ավելի շատ ձայներ ստացած ընդդիմադիր թեկնածուին աջակցելու կամ առնվազն ՔՊ-ի թեկնածուին քվե չտալու մասին:

Երրորդ. Հատկանշական է, որ ինչպես Փարաքարում, այնպես էլ Գյումրիում ՔՊ-ի ստացած քվեների ցուցանիշները բավականին մոտ են միմյանց՝ 32 տոկոս և 36 տոկոս: Այ, սա արդեն իսկապես արժե մի փոքր հանգամանորեն վերլուծել: Պետք է նկատել, որ ՏԻՄ ընտրությունները, որքան էլ համամասնական ընտրակարգով են անցկացվում, մեր երկրում դրանք, ըստ էության, մեծամասնական տրամաբանության մեջ են: 

Մարդիկ մեծամասամբ կոնկրետ թեկնածուի են նկատի ունենում՝ ընտրություն կատարելիս: Այսինքն, միշտ պետք է աչքի առջև ունենալ կոնկրետ առաջին համարների «անհատական քվեների» գործոնը: Սրան գումարենք վարչական ռեսուրսը, և վիճակն առավել հստակ կդառնա: 

Այսինքն, եթե Փարաքարում ու Գյումրիում ՔՊ-ի «ստացած» 32 և 36 տոկոս ձայներից մի կողմ դնենք անհատապես թեկնածուների ունեցած քվեները, մի կողմ դնենք «վարչական ռեսուրս» ասվածի ազդեցությունը, որ գնահատվում է 15-20 տոկոս, ապա տակը կմա 7-10 տոկոս իրական «վարկանիշ»:

Ավելին, երբ ՔՊ-ն կորցնի իշխանությունը (իսկ դա անխուսափելիորեն լինելու է) և շարունակի մասնակցել երկրի քաղաքական կյանքին, ապա, շատ փորձագետների համոզմամբ, նույնիսկ այդ 7-10 տոկոսի մասին կարող է միայն երազել: Հիշենք, որ 2016 թվականին նույն Գյումրու ավագանու ընտրություններում ՔՊ-ն ստացել է... 638 ձայն, այսինքն՝ մոտ 1,4 տոկոս:

Ի դեպ, ՔՊ-ի ղեկավար Նիկոլ Փաշինյանը, տեսնելով, որ ակնհայտորեն պարտություն են կրել, որոշեց «մեջքը գետնով չտալ» և... շնորհավորեց ընտրություններին մասնակցած ու հաջողություն գրանցած ուժերին, ապա փորձեց դա վերագրել իր իշխանությանը, թե ընտրությունները եղել են ազատ, արդար, «քաղաքացու ընտրությունը մեզ համար օրենք է» ու էլի նման բաներ:

 Սա, ի դեպ, սպասելի էր, և առաջիկա օրերին այս թեման ավելի թափով են քպականները շահարկելու:Այս առումով ասելիք շատ կա, բայց անդրադառնանք միայն մի քանիսին:

Նախ՝ «արդար ընտրությունից» ու նման բաներից խոսում է ղեկավարը մի իշխանության, որ այս օրերին ուղղակիորեն չարաշահեց վարչական ռեսուրսը, ռեպրեսիվ մարմինների միջոցով ընդդիմադիր թեկնածուների դեմ բռնաճնշումների դիմեց (ձերբակալումներ, շտաբների խուզարկություններ, ընտրարշավի բնականոն ընթացքի խափանումներ), ընդդիմադիր թեկնածուների դեմ, կարելի է ասել, «արդյունաբերական մասշտաբներով» հակաքարոզչություն ծավալեց և այլն, և այլն: 

Անգամ քվեարկության օրը փաշինյանական իշխանությունները ձերբակալեցին ընդդիմադիր թեկնածուներից մեկի կողմնակից 70-80 տարեկան տատիկների ու... նրանց «բերման ենթարկեցին» Երևան: Սա այնքան դիպուկ է բնորոշում փաշինյանական ռեժիմի բուն էությունը, որ նույնիսկ մեկնաբանել չարժե:

 Ցանկը երկար է, դիտորդներն էլ բազմաթիվ խնդիրներ են արձանագրել ու բարձրաձայնել, կլինեն ամփոփ հաշվետվություններ, այնպես որ չծանրաբեռնենք ասելիքը: Պարզապես պետք է փաստել, որ, այդ ամենով հանդերձ, արդյունքը ՔՊ-ի օգտին չեղավ, ինչը հաստատում է փաշինյանական կուսակցության իրական վարկանիշի վերաբերյալ մեր վերոնշյալ դիտարկումը:

Եվ վերջինը. նախքան ընտրությունները շատ էր խոսվում այն մասին, որ դրանք երկրում իշխանափոխության գործընթաց սկսելու խթան կամ մեկնակետ կարող են լինել: Դե ինչ, ժողովուրդն իր խոսքը քվեարկությամբ ասաց, և այդ խոսքը ՔՊ-ի ու Փաշինյանի օգտին չէ: 

Գնդակն, ըստ այդմ, ընդդիմության դաշտում է և, ֆուտբոլային եզրաբանությամբ ասված, սպասում է խելացի մոտեցման ու գրագետ հարվածի:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Լրահոս

Կարևոր
ՀՀ կառավարության և ժողովրդի աջակցությունը Իրանի ժողովրդին մեծ գնահատանքի է արժանի. Իրանի ԱԳ նախարար
Գազամատակարարման պլանային դադարեցումներ. ո՞ր հասցեներում գազ չի լինի
Ուղևորը ներկայացել է ԱԱԾ ծառայող ու ասել՝ Փաշինյանի հասցեին հնչեցված խոսքերի համար պատասխան կտան
Նյարդաբանը նշել է, թե ինչպես է հեռուստացույցի առջև քնելը ազդում ինսուլտի զարգացման վրա
Սյունիքում քարաթափման հետևանքով ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի
Հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ մարտի 30-ին և 31-ին
ԱՄՆ-ն և Իսրայելը կրկին հարվածել են Սպահանի տեխնոլոգիական համալսարանին
Նեթանյահուն հրամայել է ընդլայնել Լիբանանի հարավում գտնվող բուֆերային գոտին
Լույսը վառի´ր. Կյանքի 2-րդ շանսը (տեսանյութ)
Հանրապետության շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ․ ջերմաստիճանն էապես չի փոխվի
Իրանի ԱԳ նախարարը դատապարտել է Լիբանանում լրագրողների սպանությունը
Դեսպան Արման Խաչատրյանը հանդիպել է Նիցցայի նորընտիր քաղաքապետի հետ
Քննչական կոմիտեն մանրամասներ է հայտնում այսօր Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպից
Իրանը հրապարակել է ԱՄՆ ռազմաօդային ուժերի կործանված ինքնաթիռի արբանյակային լուսանկարները
Al Araby հեռուստաընկերությունը հայտնել է Իրանում իր գրասենյակի վրա հարվածի մասին
Լիբանանի հարավում շտապօգնության կետը ոչնչացվել է իսրայելական ավիացիայի հարվածից
Կոտայքի մարզում «Hyundai Kona» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել մորն ու նրա 8-ամյա դստերը
Փաշինյանից թոռների հոր կարոտն առնողը Հեղինե Բիշարյանի հարազատ քույրն է՝ Զառան․ Yerkir.am
Կարևոր
Ոստիկանությունում փաստաբաններին թույլ չեն տալիս բարձրանալ Փաշինյանի հետ վիճելուց հետո բերման ենթարկված երիտասարդների մոտ
Սուրբ Աննա եկեղեցում վարչապետի շուրջ միջադեպի առնչությամբ 2 անձ է ձերբակալվել

Լրացուցիչ նորություններ

...

Իշխանության սրտի օլիգարխը չի վճարում շինարարներին. 2 նոր պատգամավոր կգործուղվեն խորհրդարան

«Հրապարակ»․ Կատարել են Փաշինյանի հրահանգը

«Հրապարակ»․ Հայաստանում եթե դու իշխանություն ունես, ուրեմն օրենքը դու ես

Ե՞րբ կմեկնարկեն ամառային զորակոչը և զորացրումը. «Փաստ»

Խոստովանական հայտարարություններ, որ նախանշում են անդունդ. «Փաստ»

Արտոնյալ արդարադատությո՞ւն. երբ օրենքը նույնը չէ բոլորի համար. «Փաստ»

Ինչպես են մի գիշերում «անկախ» դառնում. «Փաստ»

Պարզունակ, հնամաշ քարոզչական «հնարք». «Փաստ»

«Երեւանում մենք խնդիր չունենք, արխային». Հայկ Մարությանը գլուխ է գովացել. «Իրավունք»

«Հրապարակ»․ Շարունակվում է «ընտրակեղծարարներին» պատժելու գործընթացը

«Հրապարակ»․ Սասունի վախն են բռնում

«Հրապարակ»․ «Խառոշիներին» ուղարկում են «հանգստանալու»

«Հրապարակ»․ ՔՊ-ականները հերթական «նշաձողն» են իջեցրել

Պարիսպները քննադատող նախարարն իր առանձնատան պարիսպները չի քանդել. «Ժողովուրդ»

Դո՛ւ պարտված ղեկավար ես, գնա՛, թող այս ազգը շնչի, ամրացնի եղածը. Գալեյան

«Հրապարակ»․ Ավինյանն է մեղավոր

«Հրապարակ»․ «Գաստրոլների» դուրս եկած ՔՊ-ականները ո՞ր մարզից են գոհ, ո՞ր մարզից՝ դժգոհ

«Հրապարակ»․ ՔՊ-ում խոր կասկածներ ունեն

Նախընտրական ևս մեկ «տեսլական», որի անհրաժեշտությունը մեկ տարի առաջ «բացակայում» էր. «Փաստ»

Փաշինյանի իշխանությունը թերթերից խլում է վերջին շունչը. նախագիծն ընդունվեց. «Ժողովուրդ»