Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Անցողիկ շեմը չհաղթահարած ուժերի ձայներն ուղղակի փոշիանում են. Գոհար Մելոյան


Նախօրեին Գյումրիում տեղի ունեցած ավագանու արտահերթ ընտրությունների քվարկության նախնական արդյունքների համաձայն, ոչ պաշտոնական տվյալներով, անցողիկ շեմը 9 քաղաքական ուժից հաղթահարել է 5-ը։

Ստացած քվեներով, Գյումրիի ավագանու մանդատները, ոչ պաշտոնական տվյալներով, կբախշվեն հետևյալ կերպ.

«Քաղաքացիական պայմանագիր», քաղաքապետի թեկնածու Սարիկ Մինասյան - 14 մանդատ 

«Հայաստանի կոմունիստական կուսակցություն», քաղաքապետի թեկնածու Վարդան Ղուկասյան – 8 մանդատ 

«Մեր քաղաքը»,  քաղաքապետի թեկնածու Մարտուն Գրիգորյան - 6 մադնատ

«Իմ հզոր համայնք», քաղաքապետի թեկնածու Ռուբեն Մխիթարյան - 3 մանդատ

«Մայր Հայաստան», քաղաքապետի թեկնածու Կարեն  Սիմոնյան - 2 մանդատ

Հիշեցնենք, որ անցողիկ շեմը կուսակցության դեպքում  4% է, իսկ կուսակցությունների դաշինքի դեպքում` 6%։

Panorama.am-ը Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի տնօրեն Գոհար Մելոյանից հետաքրքրվեց, թե ինչպե՞ս է  բաշխվելու մոտ 14 տոկոս ձայները, որոնք ստացել են շեմը չհաղթահարած քաղաքական ուժերը։«Այս պարագայում ձայներն ուղղակի փոշիանում են։ Ոչինչ տեղի չի ունենում։

Անընդհատ մոլորություն է, որ այդ ձայները տարբեր ուժերի մեջ բաշխվելու են, կարող են օգտագործվել։ Այն նույն մտավախություններն ու տրամադրվածությունը 2021 թվականի համապետական ընտրությունների ժամանակ կային, քանի որ բավականին մեծ թիվ կազմեց այն ուժերի ձայների քանակը, որոնք չհատեցին նախատեսված նվազագույն շեմը, որպեսզի անցնեն օրենսդիր մարմին ու ահռելի քանակի փոշիացում ունեցանք։

Մեծ ցավով եմ տանում այս թվաքանակը, որովհետև եթե 14 տոկոսն էլ վերածենք թվերի, բավականին մեծաքանակ ձայն է, իսկ յուրաքանչյուրը մարդու տված քվեն է որևէ ուժի օգտին։  Մենք ունենք այն պատկերը, որ արդեն ունենք շեմը  հատած ուժերի հետ կապված, նրանք իրենց ստացած տոկոսներով, իրենց ձայներին համահունչ մանդատներ կստանան։ Մնացած բոլոր ուժերի ձայների հետ, որոնք չեն հատել շեմը, որևէ բան չի լինելու։ Փոշիանալու են, եթե որևէ ուժ չբողոքարկի արդյունքները, փոփոխություններ չլինեն։Բայց, ինչպես տեսանք, Նիկոլ Փաշինյանն էլ է արդեն ընդունել արդյունքները, որևէ ընդդիմադիր ուժ այս պահի դրությամբ չի բարձրաձայնել բողոքարկման հետ կապված»,- մանրամասնեց Գոհար Մելոյանը։

Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնը «Հայաքվե» նախաձեռնության հետ համատեղ ընտրությունների ընթացքում դիտորդական առաքելություն է իրականացրել։

«Մի քանի օրվա մեջ մեր զեկույցը կկազմենք, որովհետև քվեարկության ընթացքում խախտումները մեծաքանակ էին, պարբերականությունն էլ բավականին հաճախակի։Իհարկե, մեր զեկույցը ևս, քանակական առումով, լինելու է որոշման համար առարկա՝  ինչ-որ տեղերում վերահաշվարկի, արդյունքներն անվավեր ճանաչելու որոշումներ կընդունվե՞ն։

Ըստ դրա, վերջնական կհասկանանք։Սա նախնական արդյունք է։ Բոլոր կողմերի բողոքարկումների, զեկույցների մուտքագրման արդյունքում նոր ընտրատարածքային հանձնաժողովը պետք է վերջնական որոշում ընդունի ընտրության արդյունքն ընդունելու, անվավեր ճանաչելու, որոշ տեղամասերում վերաքվեարկություն նշանակելու կամ արդյունքներն անվավեր ճանաչելու մասին։   Ըստ դրա էլ, հաջորդիվ քայլեր կնախաձեռնվեն։

Եթե այս պահի դրությամբ այս պատկերը մնում է անփոփոխ, ԿԸՀ-ն որոշում է կայացնում, ավագանու մոտակա նիստը կայանալու է ապրիլի 16-ին»,- ասաց Գոհար Մելոյանը։

Լրահոս

«Տոտենհեմը» դժվարությամբ պահպանեց տեղը էլիտայում, իսկ ո՞ր ակումբներն են լքում Պրեմիեր լիգան
NYT. Իրանը չի ենթարկվել Թրամփի ճնշմանը՝ գործարքի վերաբերյալ
Al Hadath. Իրանը պատրաստ է բարձր հարստացված ուրանն արտահանել Չինաստան
Shein-ը ձեռք է բերում էկոլոգիական Everlane բրենդը
Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից «ոչնչացրեց» Փաշինյանին․Զոհրաբյան (տեսանյութ)
Ժողովրդավարական բաստիոնում չեն լինում քաղբանտարկյալներ. Պարույր Հայրիկյան (տեսանյութ)
ԱՄՆ-ն և Իրանը շարունակում են տարաձայնություններ ունենալ իրենց միջուկային ծրագրի շուրջ․ WSJ
Իրանը արդիականացնում է ռազմական տեխնիկան.Ահազանգ․ Ետ է ուղարկվել ՌԴ արտահանվող ելակը (տեսանյութ)
Գիտնականները հայտնել են Արեգակի վրա պլազմայի մեծ արտանետումների մասին
Արցախը հանձնածները, բանակից թռածնե՞րը ինձ պիտի պիտակավորեն. տեղով պիտակ են. Հովհաննես Իշխանյան
Անհնարին ոչինչ չկա, ամեն ինչն էլ կառավարելի է, չլուծվող խնդիր չկա. Ծառուկյան (տեսանյութ)
Սամվել Կարապետյանին ասացի՝ շատ կուզեի Գյումրիում Օպերային թատրոն լիներ. Աննա Մայիլյան
Եպիսկոպոսների օծման արարողությունը` Մայր Աթոռում (տեսանյութ)
ՈՒՂԻՂ. ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը Եղեգնաձորում է
Կասեցվել է «Օսկան» կաթնաշոռի արտադրությունը
Գորիսի ԲԿ-ի նախկին տնօրենի գույքի վրա արգելանք է դրվել
Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը հունվար-ապրիլ ամիսներին աճել է 6.9 տոկոսով
Խաղաղության գործընթացը զրոյական կետից չենք սկսելու, երաշխավորների ենք գտնելու
ՀՀ բնակչության 80 տոկոսի բարեկեցությունը կախված է ՌԴ-ի հետ տնտեսական հարաբերություններից
Ասում են՝ ընդդիմությունը կաշառել է ՌԴ-ին, որ հայկական ապրանքները չվաճառվեն, բա դուք մեխի գլո՞ւխ եք

Լրացուցիչ նորություններ

...

Քեզ նման՝ ընտանիքների քանդման ու մարդկանց աղքատության հասցնելու վրա բարգավաճողին ճամփելու համար էլ ուզում ենք փոփոխություն. Նարեկ Կարապետյանը՝ Ալեն Սիմոնյանին

Ժողովրդագրական սահմանը. Ընտանիքը որպես վերջին սահման. Սուրեն Սուրենյանց

Չկա Հայաստան առանց Փաշինյան․ սա պարզապես իշխող ուժի փարթի սովորական պոստեր չէ․ սա նրանց մտածողության արտացոլումն է․ Քրիստինե Վարդանյանը՝ ՔՊ-ի պոստերի մասին (լուսանկարներ)

Երևանում այս աղմկոտ բաքոսատոն կազմակերպելը թուրքական պատվեր էր. Արմեն Այվազյան

Հարևան ագրեսոր պետությունն ԱԳՆ մակարդակով հրահանգներ է տալիս ՀՀ պետական համակարգին. սա այլևս միայն դրոշի հարց չէ. Իշխան Սաղաթելյան

Աննա ջան, բարի ճանապարհ, ամուր կգրկես տղերքին, մինչ հանդիպում․Ադամ Սահակյանի մայր

Մենք հիշում ենք. Մխիթարյանի հրապարակումը` նվիրված Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին

Փաշինյանի ասածները կարող է մեկնաբանել Հայաստանի քաղաքական կյանքին մի փոքր ծանոթ ցանկացած բժիշկ. ՀԱԿ խոսնակ

Վարչապետը դիտավորյալ խառնում է պետությունն ու ազգը, իրավական համակարգն ու հոգևոր առաքելությունը․ Տեր Արիստակես քահանա

Թուլացնելով Եկեղեցին՝ իշխանությունը գիտակցված հայաթափում է ոչ միայն հողը, այլև՝ հայի հոգին

Այսօրվա անկայուն իրավիճակի առանձնահատկությունն այն է, որ այն կարող է փոխվել նույնիսկ րոպեների ընթացքում․ իրանագետ

Ընտրությունները, որոնք պետք է արտացոլեն ներքին քաղաքական մրցակցությունը, սկսում են ընկալվել որպես աշխարհաքաղաքական ընտրություն՝ Արևմուտքի և Ռուսաստանի միջև․ Սուրենյանց

Ժողովուրդ ջան, եթե սա ԱԺ ամբիոնից է ձեզ «շուն ու շանգյալ» անվանում, պատկերացնու՞մ եք՝ առհասարակ ինչ է մտածում ձեր մասին. Լիլիթ Գալստյան

Իրանի դեմ այս պատերազմը կողմերի լարվածության սանդղակը բարձրացնելու մասին էր․ իրանագետ

Ե՛վ Նիկոլը, և՛ Օրբանը ամբողջովին տեղավորվում են spin dictator ժամանակակից քաղաքագիտական եզրույթի մեջ. Աշոտյան

Զզվելի, ուղղակի շա՜տ զզվելի է տեսնել, թե ինչպես են քոչարյանական քարոզչական կոյուղիները նույն էժան նիկոլությունն անում. Սամվել Ֆարմանյան

Իսլամաբադում 21 ժամ տևած բանակցություններից հետո ԱՄՆ–Իրան բանակցությունները ընդհատվել են՝ առանց համաձայնության գալու. Արմեն Այվազյան

Իրան-ԱՄՆ բանակցությունների վերաբերյալ հակասական և խիստ սակավաթիվ տեղեկություններ են հայտնի․ իրանագետ

Ավտոներկրողներն ահազանգում են՝ երկու օր է՝ չեն կարողանում մաքսազերծել ԱՄՆ-ից ներմուծվող ավտոմեքենաները․ Գառնիկ Դանիելյան

Իշխան Սաղաթելյանը դստեր հետ լուսանկար է հրապարակել ու շնորհավորել Սուրբ Զատիկը