Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Հայաստանի նախագահը մինչև տարեվերջ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու հնարավորություն է տեսնում


Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հնարավորություն է տեսնում, որ մինչև տարվա վերջ Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության համաձայնագիր կստորագրեն, հայտնում է «Արմենպրես»-ը։

Հայաստանի նախագահն այս մասին ասել է «Արմենպրես»-ին և «Շանթ հեռուստաընկերությանը տված հարցազրույցում՝ անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր ստորագրելու հավանականությանն այն իրավիճակում, երբ Ադրբեջանի կողմից Հայաստանի հասցեին պարբերաբար սպառնալիքներ են հնչում, իսկ խաղաղության պայմանագիր ստորագրելու համար Ադրբեջանն անընդհատ նոր պահանջներ է առաջ քաշում։ Նախագահի խոսքով՝ շատ ցանկալի է, որ Հայաստանը և Ադրբեջանը խաղաղության պայմանագիրը ստորագրեն Բաքվում կայանալիք COP29 գագաթնաժողովից առաջ, բայց դա կարող է չստացվել։ «Բայց ավելի մոտ ժամանակներում, միգուցե, COP29-ից հետո՝ մինչև տարվա վերջ, մենք հնարավորություն կունենանք խաղաղության համաձայնագիրը ստորագրել, քանի որ դրա հիմնական բովանդակությունը երկու կողմերի համար էլ ընկալելի է», - ասաց ՀՀ նախագահը:

Նրա խոսքով՝ ինչպես կյանքում, այդպես էլ քաղաքականության մեջ ամեն ինչ հեշտ չի ստացվում կամ տրվում: «Պետք է մեր գաղափարները համբերատար առաջ տանել, թեկուզ բոլոր այն հայտարարությունների ֆոնին, որոնք շատ անհանգստացնում են ինչպես մեր հասարակությանն, այնպես էլ մեզ: Մենք փորձում ենք այդ ամեն ինչին պատասխանել այնպիսի քայլերով, որոնք իրականում ոչ թե իրավիճակը կսրեն, լարվածությունը կմեծացնեն, այլ միտված կլինեն հենց խաղաղության հաստատմանը», - նշեց ՀՀ նախագահը:

Վահագն Խաչատուրյանը ևս մեկ անգամ վերահաստատեց, որ այն հայտարարությունները, որոնք արել են Հայաստանի Հանրապետության վարչապետը և պետական իշխանության տարբեր ներկայացուցիչներ խաղաղության պայմանագիրը հենց այս պահին ստորագրելու պատրաստակամության վերաբերյալ, ուժի մեջ են: «Բայց ադրբեջանական կողմից էլ, իհարկե, որոշակի խնդիրներ են մեջտեղ բերվում, որոնց հետևանքով այդ ամեն ինչը հետաձգվում է։ Բայց այն, ինչ կատարվել է վերջին տարիների ընթացքում, այն, ինչին մենք հիմա հասել ենք և, կարծես թե, վերջին փուլում ենք գտնվում, հեշտ չեն տրվել»,- ասաց Խաչատուրյանը: 

Նախագահի դիտարկմամբ՝ խաղաղության հաստատման ուղղությամբ իրականացված քայլերը երկարաժամկետ և մանրակրկիտ աշխատանքի արդյունքում են եղել, ու հիմա էլ այդ աշխատանքները կատարվում են: «Խաղաղությանն այլընտրանք չկա. պատերազմելու ցանկություն Հայաստանի կողմից ընդհանրապես չկա՝ չնայած հակառակ կողմից այդպիսի հայտարարություններ են արվում, որ մենք իբր թե պատրաստվում ենք նման գործողությունների: Մենք Հայաստանի Հանրապետությունում ապրող մարդիկ ենք, և բոլորս էլ տեսնում ենք, որ իրականում մենք այլ աշխատանքով ենք զբաղված, որը միտված է մեր երկրի պաշտպանունակությունը մեծացնելուն։ Դրան զուգահեռ, իհարկե, մենք զբաղվում ենք մեր տնտեսության և առօրյա խնդիրների լուծմամբ: Միանշանակ է, որ մենք պետք է շարունակենք մեր քաղաքականությունը խաղաղություն հաստատելու համար, և այն քայլերը, որոնք հիմա կատարվում են, միտված են միայն դրան: Թե որքանո՞վ կստացվի, ես հիմա չեմ ցանկանում կանխատեսումներ անել, և դրա կարիքն էլ չկա, որովհետև դա ի վերջո արդյունքի է բերելու, և մենք կարողանալու ենք հասնել նրան, որ հարևան բոլոր երկրների հետ ապրելու ենք խաղաղ, բարիդրացիական պայմաններում»,-նշեց ՀՀ նախագահը: 

Նախագահը նշեց, որ այն, ինչ տեղի է ունենում Հարավային Կովկասում և դրանից դուրս, մեկ անգամ ևս հուշում է, որ ավելի լավ է թեկուզ մի փոքր երկար գործընթացի արդյունքում, բայց հասնել վերջնական խաղաղության, քան թե դրանով չզբաղվել և մի օր ուղղակի արթնանալ և տեսնել, որ գտնվում ես պատերազմական վիճակում: «Դա իշխանության ներկայացուցիչների ամենօրյա աշխատանքն է, որն առաջնահերթ է, խլում է ռեսուրսներ, բայց ի վերջո մենք նաև դրա համար ենք, որ կարողանանք այդ հարցերը լուծել»,- ընդգծեց ՀՀ նախագահը։ 

Լրահոս

«Իրավունք». Կփրկի՞ Արգամիչին իր չեզոքությունը
Թիրախում արցախյան գեներալիտետն է. աղմկահարույց ձերբակալություններ են սպասվում․ «Իրավունք»
«Հրապարակ»․ 1.5 մլրդ-ի ոդիսականը․ հինգ տարի է՝ դպրոցը չեն կարողանում կառուցել
Կարևոր
Նախարարության անվանումների այս աճպարարությունը ունի մեկ նպատակ՝ տարալուծել բուն իմաստները․ Բադալյան
Սուրեն Աղաջանյանը ոսկե մեդալ է նվաճել
Օգոստոսի 28-ի լուսնային խավարումը մեծ փոփոխություններ կբերի. ինչ է սպասվում յուրաքանչյուր կենդանակերպի նշանի
Առաջիկա օրերին գազանջատումներ են սպասվում բազմաթիվ հասցեներում
«Արարատ-Արմենիա»-ն Եվրոպա լիգայի ուղեգիր է նվաճել
Կարևոր
Արցախցի կինը 4 երեխաների հետ մնացել է դրսում (տեսանյութ)
Եվրագավաթային աշունը կլինի նաև Երևանում․ Հարությունյան
Շտապ
Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին
Անոմալ շոգի պատճառով ավելի քան 5 հազար մարդ է մահացել
Պատմական օր հայկական ֆուտբոլի համար, ամբողջ կյանքս երազել եմ սրա մասին. Ռուբեն Ռուբինյան
Թրամփը հայտարարել է, որ չի վախենում ՆԱՏՕ-ի երկրների վրա Ռուսաստանի հարձակումից
Զինվորականին պայթեցրել են, կինը վիրավոր է․ ինչ է եղել Սանկտ Պետերբուրգում
Փաշինյանը խոստովանեց՝ ինքն ուզուրպացրել է դատաիրավական համակարգը․ Սողոմոնյան (տեսանյութ)
Կարևոր
Փոխնախարարը հրաժարական է տվել
Զախարովան կոշտ է պատասխանել Ադրբեջանին. Ամոթ է․ Զախարովան՝ Հայաստանին (տեսանյութ
Կարևոր
Ինչու՞ է 44-օրյա պատերազմի մասնակցի մայրը տուգանվել հասարակական տրանսպորտում. Քաղաքապետարանից պարզաբանում են
Փաշինյանն ասումա՝ դո՛ւրս եկեք ժողովուրդ, կրակենք ձեզ վրա․ Իշխանյան (տեսանյութ)

Լրացուցիչ նորություններ

...

Նախարարության անվանումների այս աճպարարությունը ունի մեկ նպատակ՝ տարալուծել բուն իմաստները․ Բադալյան

Փաշինյանը խոստովանեց՝ ինքն ուզուրպացրել է դատաիրավական համակարգը․ Սողոմոնյան (տեսանյութ)

Փոխնախարարը հրաժարական է տվել

Փաշինյանն ասումա՝ դո՛ւրս եկեք ժողովուրդ, կրակենք ձեզ վրա․ Իշխանյան (տեսանյութ)

ՏԻՄ ընտրություններում հանձնաժողովի նախագահի և քարտուղարի պաշտոնները բաշխվել են ԱԺ-ում խմբակցություն ունեցող ուժերի միջև

Էկոնոմիկայի նախարարությունը ձախողել է արտաքին առևտրի դիվերսիֆիկացիան

Մինչև հիմա որևէ կարևոր առաջարկ չեք ներկայացրել․ Կոնջորյանը՝ ընդդիմությանը

Փաթեթը չեն թերթել, չեն տեսել կատարվող փոփոխությունները․ Գալյանը՝ Վարդևանյանին (տեսանյութ)

Եթե այսօր չասենք՝ Քյարքի, նշանակում է՝ հրաժարվում ենք Ջերմուկի օկուպացված տարածքներից. Փաշինյան

Արդարության հաստատումը հետաձգել են փողով ու մաֆիոզ կապերով. Փաշինյան

ՈՒՂԻՂ․ Նիկոլ Փաշինյանն ԱԺ–ում է. քննարկվում է կառավարության ծրագիրը. թեժ նիստ է ընթանում

Բանկային համակարգի հետ կապված ընդհանրապես ոչ մի մտահոգություն չունեմ. Փաշինյան

Մի խեղճի բռնում, 20 տարի նստացնում են, իսկ Ծառուկյանն ու Սերժ Սարգսյանն արդարացվում են

Իրինա Յոլյանին չընտրեցին ԱԺ Տարածքային կառավարման հարցերով հանձնաժողովի նախագահի թեկնածու

Քոչարյանը, Ծառուկյանը, Սարգսյանը ամսի 1-ին պետք է հեռախոսը բացեն, տեսնեն՝ թոշակը նստել է, թե չէ. Փաշինյան

Ռոբերտ Քոչարյանին քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցած չեն

ՈՒՂԻՂ. Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին

Փաշինյանի որոշմամբ նոր նշանակում է եղել

Բաքվից Փաշինյանին «կապիտուլյացիա ստորագրած» անվանեցին, ՔՊ-ից ձայն չկա․ Տիգրան Աբրահամյան

Հայաստանը Լեհաստանում ռազմական կցորդ կունենա