Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Տիգրանը երկկողմանի ծնողազուրկ է, բայց ինքը մենակ չէ. Արցախը նրա հետ է. փաստաբան


Տիգրանը երկկողմանի ծնողազուրկ է, բայց ինքը մենակ չէ. ամբողջ Արցախը նրա հետ է։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Ռոման Երիցյանը։

«Արցախի Հանրապետության նախագահ, կառավարության անդամներ, պատգամավորներ, մարդու իրավունքների պաշտպան, գլխավոր դատախազության և իրավապահ մարմինների նախկին ներկայացուցիչներ, վարչակազմերի և համայնքների ղեկավարներ, գործադիր իշխանության այլ ներկայացուցիչներ, ես հասկանում և քաջ գիտակցում եմ, որ որպես արցախյան պաշտոնյաներ իշխանական որևէ լիազորություն Հայաստանում իրագործել չեք կարող և ըստ այդմ՝ ՀՀ-ում արցախցիների նկատմամբ վարվող քաղաքականությանը կամ դրա որևէ բնագավառին ազդելու պաշտոնեական հնարավորություն չունեք։

Նշվածով պայմանավորված դիմում եմ ձեզ ոչ թե որպես պաշտոնյաների, այլ որպես հասարակ արցախցիների։Եթե Տիգրան Ուլուբաբյանի հետ տեղի ունեցածին պաշտոնական գնահատական տալ չեք կարող, ապա Տիգրանի կողքին կանգնել ոչ միայն կարող եք, այլև՝ պարտավոր։ Սա այն դեպքն է, երբ բոլորս պետք է ցույց տանք միասնականություն։

Տիգրանի խոսքերով՝ ոստիկանության ծառայողները կարծել են, որ ինքը միայնակ տղա է, ուստի եկեք ցույց տանք, որ Տիգրանը մենակ չէ։ Տիգրանը երկկողմանի ծնողազուրկ է, մայրը՝ մահացած, իսկ հայրն ու եղբայրը՝ զոհված, բայց ինքը մենակ չէ. ամբողջ Արցախը նրա հետ է։Տիգրանը Հայաստանում ոստիկանության խոշտանգման առաջին կամ առաջին արցախցի զոհը չէ։ Անձամբ ես զբաղվել եմ այսպիսի տասնյակ դեպքերով, սակայն այս դեպքը յուրահատուկ է և հանրային հստակ պայքար պահանջող։ Սա այնպիսի դեպք է, երբ արցախցիներս կարող և պարտավոր ենք ցույց տալ միասնականություն՝ առանց որևէ քաղաքական կամ այլ շահագրգռվածության՝ միայն ու միայն արդարության պահանջով։ Տիգրանին ծեծած և նրա նահատակված հարազատներին հայհոյած ոստիկանները հենց վաղն էլ պետք է ձերբակալվեն։ Նրանց պաշտոնավարումն անհապաղ պետք է դադարեցվի։

Խոշտանգվել է երեք պատերազմների մասնակից, ծնողազուրկ երեխա, զոհվածի որդի և եղբայր։ Խոշտանգվել է մեր հայրենակիցը, իսկ մենք նրա կողքին չե՞նք կանգնում։ Մենք հաշտվո՞ւմ ենք դեպքի առթիվ միայն ծառայողական քննություն նշանակելու կամ ձևական առումով քրեական վարույթ նախաձեռնելու հետ։ Մենք լուռ նայելու կամ հետևելու ենք պասիվ նախաքննությանը և հետո զարմանանք, թե ինչո՞ւ է վարույթը կարճվում ապացույցների անբավարարության հիմքով։

Մենք թույլ ենք տալո՞ւ, որ ոստիկանները թաքցնեն ապացույցները, մնան անպատիժ և շարունակեն նույն ձև։ Ը

ստ ձեզ՝ նորմա՞լ է, որ մինչև հիմա պարզ չեն Տիգրանին խոշտանգման ենթարկած ոստիկանների տվյալները։Հարգելի’ ժողովուրդ, որպես իրավաբան եմ վստահեցնում՝ ոստիկաններին ձերբակալելու և նրանց պաշտոնավարումը կասեցնելու հիմքերը հենց այս պահին էլ անպակաս են, ուստի հաշվի առնելով հարցի լուծման դատավարական եղանակի անպիտան լինելը՝ բոլորիդ խնդրում եմ վաղը 19:30-ին Մամիկոնյանց 48/3 հասցեում միանալ Տիգրանին՝ ցույց տալու համար, որ ոստիկանները սխալվել են՝ կարծելով, թե ինքը միայնակ է»,-գրել  է նա։

Լրահոս

Ռուսաստանի 26 օդանավակայաններում սահմանափակվել է ինքնաթիռների վառելիքով լիցքավորումը
Դոլարն ու եվրոն մի փոքր թանկացել են
Խաչանովը՝ US Open–ի կիսաեզրափակիչում
Լայնածավալ ստուգումներ՝ հանրապետության ողջ տարածքում․ կան բերման ենթարկվածներ
Երևանում Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է Իրանի 36-ամյա քաղաքացու մարմինը
Ռուսաստանը մեզ սպառնում է․ Գերմանիայի ԱԳ նախարար
Կիևը Սև ծովում հարվածներով բացել է «Պանդորայի արկղը». Պեսկով
Կարևոր
Զելենսկու ինքնաթիռը՝ ԱԹՍ-ի թիրախում․ Պեսկովը պարզաբանում է
Ֆոն դեր Լայենը մեկնում է ԵՄ-ից հիասթափված ֆրանսիացիներին համոզելու դրա օգտակարության հարցում․ Politico
ՌԴ-ն ու Ուկրաինան զանգվածային հարվածներ են հասցնում միմյանց․ կան զոհեր և վիրավորներ
Տոպ-10 նորություններ այսօր․ պայթյուններ, հարձակումներ ու աղետներ՝ աշխարհում (տեսանյութ)
Գլխավոր թիրախը Վլադիմիր Պուտինն է. Մեդվեդև
Բաքվում գտնվող գերիները քաղբանտարկյալներ են, նրանք բանտարկվել են իրենց հողը պաշտպանելու համար (տեսանյութ)
Պարոն Ծառուկյան, դուք մենակ չեք, ձեր նկատմամբ իրականացվում է աննախադեպ վարկաբեկման ակցիա․ Այվազյան (տեսանյութ)
Դատարանները հրահանգավորված աշխատում են․ Բագրատ սրբազան (տեսանյութ)
Երևանում երթևեկության նոր սահմանափակումներ
Մինչև 2050 թվականը քաղցկեղի դեպքերը կարող են աճել 67%-ով
Շտապ
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Թուրքիան ահազանգում է՝ ՀՀ-ն դառնում է մրցակից. Պուտին–Թրամփ հանդիպում կլինի՞. Մոսկվան ակնարկում է
ՈՒՂԻՂ․ Բագրատ սրբազանի և 17 կալանավորների գործով դատական նիստը

Լրացուցիչ նորություններ

...

Երևանում երթևեկության նոր սահմանափակումներ

Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Նոյեմբերի 1-ից Հայաստանում կսկսեն կենսաչափական անձնագրեր տրամադրել․ ՆԳ նախարար

24 ժամ ջուր չի լինելու

Փաշինյանի օրոք ՌԴ-ն զիջումների չի գնա. Զատուլին. Իսրայելը փակում է Մեծ Բրիտանիայի հյուպատոսությունը (տեսանյութ)

Բյուրեղավանի ջրում շեղումներ չեն հայտնաբերվել․ Ջրային կոմիտեի նախագահ

Որբացածների պապիկը արդարություն է պահանջում․ փաստաբանը դիմել է Փաշինյանին

Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 7 վարչական շրջաններում և 9 մարզերում

Մարզերից մեկում ՊՆ զորամասում հետևեցի վերկացի, առավոտյան մարմնամարզության գործընթացին․ Պապիկյան (տեսանյութ)

Սուրեն Պապիկյանը լուսաբացին անակնկալ այցով մեկնել է ՊՆ զորամաս (տեսանյութ)

Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել

ՀԱՐՑՈՒՄ․ Միանշանակ ԵԱՏՄ․քաղաքացիները՝ ԵՄ ինտեգրման մասին (Տեսանյութ)

Հայաստանը բողոքել է ՌԴ-ի սահմանափակումների դեմ. ԱՄՆ-ն Դոնբասի հարցում ճնշո՞ւմ է Կիևին (տեսանյութ)

Ի՞նչ տրամաբանությամբ Սարյան փողոցը դարձավ միակողմանի. Սուրեն Գրիգորյան

Մարզից եկող տրանսպորտներն այլևս չե՞ն հասնի Սասունցի Դավիթ կամ Կիլիկիա ավտոկայան

«88»-ում և մյուս բոլոր սուպերմարկետներում ժամկետանց սնունդ կար․ Ավետ Բաբայան

Ինչի՞ ա մետրոյի գնացքներում օդափոխությունը վատ, շնչել չի լինում, խոնավություն ա

Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը

Հայ կաթոլիկ բարձրաստիճան եկեղեցական է մահացել

Վրաստանը Հայաստան է արտահանել 1,6 մլն դոլարի հացաբուլկեղեն