Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Կանոնական ո՞ր շեղումների համար է կարգալույծ հռչակվել Արմեն քահանա Մելքոնյանը. պարզաբանում


Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանը պարզաբանել է, թե ինչու է կագալույծ արվել Արմեն քահանա Մելքոնյանը․

«Նախկին Արմեն քահանա (Սարգիս) Մելքոնյանի կարգալուծության վերաբերյալ որոշ լրատվամիջոցների կողմից Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգին ուղղված հարցումների առնչությամբ հարկ եմ համարում ներկայացնել հետևյալ պարզաբանումը։
Արմեն քահանա Մելքոնյանը քահանայական օծումը ստացել է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության հոգևոր իշխանության տարածքում՝ Բերիո թեմի (Սիրիա) առաջնորդ Տ. Սուրեն արք. Գաթարոյանի ձեռամբ՝ ծառայելու Սիրիայի հայկական համայնքներում։

Այնուհետև թողել է ծառայության վայրը և փոխադրվել Եվրոպա։ Ընդառաջ թեմակալի խնդրանքին՝ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի արտոնությամբ իր ծառայությունը շարունակել է Գերմանիայի հայոց թեմում։

Գերմանիայի հայոց թեմից հետո նա ծառայության է տեղափոխվել Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակություն, ի մասնավորի Բելգիայի և Հոլանդիայի հայոց համայնքներ։

Ծառայության ընթացքում Արմեն քահանայի գործունեությունը պարբերաբար ընդգրկվել է Մայր Աթոռի Պարգևների շնորհման և կարգապահական հարցերի հանձնախմբի օրակարգում՝ մասնավորաբար առանց հոգևոր իշխանության արտոնության իր ծառայության վայրից դուրս գործունեություն իրականացնելու և եկեղեցական իշխանության նկատմամբ զրպարտչական, անարգալից բնույթի լուրեր տարածելու ու հավատացյալների շրջանում խառնակչություն և գայթակղություն ստեղծելու համար։

Նախկին Արմեն քահանան 2018 թվականին մասնակցություն է ունեցել նաև, այսպես կոչված, «Նոր Հայաստան, Նոր Հայրապետ» հակաեկեղեցական խմբի գործողություններին։
Հակառակ, որ եկեղեցական իշխանությունը նախկին Արմեն քահանային հնարավորություն է տվել հիշյալ կարգազանցություններն ու հակաեկեղեցական դրսևորումները շտկելու, սակայն վերջինս շարունակել է իր հակականոնական ընթացքը։

Այսպես՝ Արմեն քահանան, շրջանցելով առաջնորդական տեղապահին, 2024 թվականին կապի մեջ է մտել Հայ Եկեղեցու կանոնական սկզբունքներին հակառակ գործող Բուլղարիայի հայոց թեմի որոշ անդամների հետ և նույն թվականի նոյեմբերի 5-ից ինքնակոչ քահանայական ծառայություն է իրականացնում Վառնայի Ս. Սարգիս եկեղեցում։

Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը Արմեն քահանային գրավոր նամակով հորդորել է դադարեցնել իր հակականոնական ընթացքը և վերադառնալ իր նախկին ծառայության վայր: Սակայն վերջինս մերժել է Սրբազան Հոր կոչը և առ այսօր շարունակում է հակականոնական ընթացքը Բուլղարիայի հայոց թեմում:

Այսպիսով, սպառված համարելով նախկին Արմեն քահանային կանոնական դաշտ վերադարձնելու հնարավոր բոլոր միջոցները և հիմք ընդունելով Արևմտյան Եվրոպայի Հայրապետական Պատվիրակ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանի և Բուլղարիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահ Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանի միջնորդագրերը, ինչպես նաև Արմեն քահանայի կարգազանց ընթացքի ու հակականոնական գործողությունների վերաբերյալ Պարգևների շնորհման և կարգապահական հարցերի հանձնախմբի եզրակացությունը՝ Արմեն քահանա Մելքոնյանը հռչակվել է կարգալույծ հետևյալ կանոնական շեղումների համար․

• եկեղեցականի հնազանդության ուխտի դրժում,

• ծառայության վայրի ինքնակամ լքում,

• առանց թեմակալ առաջնորդների արտոնության՝ եկեղեցա-վարչական այլ տարածքում հովվական ծառայության իրականացում,

• հոգևոր վերադաս իշխանության նկատմամբ անհնազանդության դրսևորում,

• հրապարակային ելույթներում եկեղեցական բարձրագույն իշխանության ներկայացուցիչների նկատմամբ անարգալից վերաբերմունքի դրսևորում և զրպարտչական հայտարարություններ»:

Լրահոս

Խոշոր վթար Շիրակի մարզում․ բախվել են բեռնատարն ու մարդատար «Գազել»-ը
Մեկնարկել է «Լամբադա» տրանսպորտային հանգույցի հիմնանորոգումը (տեսանյութ)
Սամվել Կարապետյանը Փաշինյանից 3 մլն է պահանջում. Ադրբեջանի նախկին հյուպատոսին մեղադրանք է առաջադրվել (տեսանյութ
Վենեսուելայում կործանվել է ուկրաինացի մոդելի և երկու գործարարի տեղափոխող ինքնաթիռը
Ռուսաստանի 26 օդանավակայաններում սահմանափակվել է ինքնաթիռների վառելիքով լիցքավորումը
Դոլարն ու եվրոն մի փոքր թանկացել են
Խաչանովը՝ US Open–ի կիսաեզրափակիչում
Լայնածավալ ստուգումներ՝ հանրապետության ողջ տարածքում․ կան բերման ենթարկվածներ
Երևանում Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է Իրանի 36-ամյա քաղաքացու մարմինը
Ռուսաստանը մեզ սպառնում է․ Գերմանիայի ԱԳ նախարար
Կիևը Սև ծովում հարվածներով բացել է «Պանդորայի արկղը». Պեսկով
Կարևոր
Զելենսկու ինքնաթիռը՝ ԱԹՍ-ի թիրախում․ Պեսկովը պարզաբանում է
Ֆոն դեր Լայենը մեկնում է ԵՄ-ից հիասթափված ֆրանսիացիներին համոզելու դրա օգտակարության հարցում․ Politico
ՌԴ-ն ու Ուկրաինան զանգվածային հարվածներ են հասցնում միմյանց․ կան զոհեր և վիրավորներ
Տոպ-10 նորություններ այսօր․ պայթյուններ, հարձակումներ ու աղետներ՝ աշխարհում (տեսանյութ)
Գլխավոր թիրախը Վլադիմիր Պուտինն է. Մեդվեդև
Բաքվում գտնվող գերիները քաղբանտարկյալներ են, նրանք բանտարկվել են իրենց հողը պաշտպանելու համար (տեսանյութ)
Պարոն Ծառուկյան, դուք մենակ չեք, ձեր նկատմամբ իրականացվում է աննախադեպ վարկաբեկման ակցիա․ Այվազյան (տեսանյութ)
Դատարանները հրահանգավորված աշխատում են․ Բագրատ սրբազան (տեսանյութ)
Երևանում երթևեկության նոր սահմանափակումներ

Լրացուցիչ նորություններ

...

Մեկնարկել է «Լամբադա» տրանսպորտային հանգույցի հիմնանորոգումը (տեսանյութ)

Սամվել Կարապետյանը Փաշինյանից 3 մլն է պահանջում. Ադրբեջանի նախկին հյուպատոսին մեղադրանք է առաջադրվել (տեսանյութ

Երևանում երթևեկության նոր սահմանափակումներ

Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Նոյեմբերի 1-ից Հայաստանում կսկսեն կենսաչափական անձնագրեր տրամադրել․ ՆԳ նախարար

24 ժամ ջուր չի լինելու

Փաշինյանի օրոք ՌԴ-ն զիջումների չի գնա. Զատուլին. Իսրայելը փակում է Մեծ Բրիտանիայի հյուպատոսությունը (տեսանյութ)

Բյուրեղավանի ջրում շեղումներ չեն հայտնաբերվել․ Ջրային կոմիտեի նախագահ

Որբացածների պապիկը արդարություն է պահանջում․ փաստաբանը դիմել է Փաշինյանին

Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 7 վարչական շրջաններում և 9 մարզերում

Մարզերից մեկում ՊՆ զորամասում հետևեցի վերկացի, առավոտյան մարմնամարզության գործընթացին․ Պապիկյան (տեսանյութ)

Սուրեն Պապիկյանը լուսաբացին անակնկալ այցով մեկնել է ՊՆ զորամաս (տեսանյութ)

Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել

ՀԱՐՑՈՒՄ․ Միանշանակ ԵԱՏՄ․քաղաքացիները՝ ԵՄ ինտեգրման մասին (Տեսանյութ)

Հայաստանը բողոքել է ՌԴ-ի սահմանափակումների դեմ. ԱՄՆ-ն Դոնբասի հարցում ճնշո՞ւմ է Կիևին (տեսանյութ)

Ի՞նչ տրամաբանությամբ Սարյան փողոցը դարձավ միակողմանի. Սուրեն Գրիգորյան

Մարզից եկող տրանսպորտներն այլևս չե՞ն հասնի Սասունցի Դավիթ կամ Կիլիկիա ավտոկայան

«88»-ում և մյուս բոլոր սուպերմարկետներում ժամկետանց սնունդ կար․ Ավետ Բաբայան

Ինչի՞ ա մետրոյի գնացքներում օդափոխությունը վատ, շնչել չի լինում, խոնավություն ա

Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը