Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

«Ընկերասեր էր, զուսպ, բոլորին հաշտեցնող». հրետանավոր Հարություն Հովսեփյանը վիրավորվել է հոկտեմբերի 9-ին Ջրականում, անմահացել հոկտեմբերի 20-ին՝ այդպես էլ գիտակցության չգալով. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Հարությունս ընկերասեր, մեծին հարգող երեխա էր: Հանգիստ էր իր բնավորությամբ, զուսպ, ոչ մեկին չէր ուզում նեղացնել: Եթե հանկարծ վեճեր էին լինում, որտեղ իր ընկերներն էին ներգրավված, աշխատում էր բոլորի հետ զրուցել, հաշտեցնել: Բավականին մեծ ընկերական շրջապատ ուներ թե՛ մեր և հարակից գյուղերում, թե՛ Մասիսում: Իրեն բոլորը «Կյաժ» էին դիմում և՛ գյուղում, և՛ զորամասում: Յուրահատուկ բնավորություն ուներ, այն, ինչ իրեն դուր չէր գալիս, նա բացահայտ ցույց չէր տալիս: Իր բնավորությունը, կարծես, գաղտնիք լիներ մեզ համար, իրեն մինչև վերջ չէինք հասկանում», - «Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Բինան՝ Հարությունի մայրիկը:Նշում է՝ որդին խելացի էր, ընդունակ, բայց սովորելու հետ, կարծես, սեր չունենար: «Շախմատ էր շատ սիրում, ում հետ խաղում էր, բոլորին հաղթում էր: Բավականին երկար ժամանակ նաև ֆուտբոլ է խաղացել»: Իններորդ դասարանն ավարտելուց հետո Հարությունն ուսումը շարունակել է Մասիսի պետական գյուղատնտեսական քոլեջի «Փոխադրումների կազմակերպում և կառավարում տրանսպորտում» բաժնում։ Մի քանի ամիս էր մնացել ուսումն ավարտելուն, երբ նա զորակոչվեց պարտադիր զինվորական ծառայության: Վերադառնալուց հետո պետք է ուսումը շարունակեր քոլեջում: Մայրիկն ասում է՝ որդու երազանքը ծրագրավորող դառնալն էր. «Մեզ ասել էր, որ սենյակներից մեկն ուզում է այնպես կահավորել, որ այդտեղ աշխատի: Իր զոհվելուց հետո արդեն այդ սենյակը դարձրեցինք իր անկյունը»: 2018 թ. հունվարի 19-ին Հարությունի եղբայրը՝ Նորայրը, զորակոչվում է ծառայության: Մեկ տարի անց՝ 2019 թ. հուլիսի 19-ին, ծառայության է մեկնում Հարությունը: Նա ծառայել է Դիլիջանում:«Շատ լավ էր անցնում իր ծառայությունը, գոհ էր, սիրված իր զորամասում: Հրետանավոր էր, վարպետացել էր այդ ուղղությամբ, պատերազմի օրերին անվրեպ կարողացել է խոցել բոլոր թիրախները: Չէր ձգտում կոչումների, ուզում էր հանգիստ ծառայել և զորացրվել ու տուն վերադառնալ»: Հարությունը թմբկահար էր: Տիկին Բինան մարտկոցի հրամանատար, կապիտան Մարզպետ Վարդանյանի խոսքերն է վերհիշում, որ երբ զորամասին թմբուկ են հատկացրել, վերջինս ասել է. «Մեր Կյաժը կնվագի»»։ 2020 թ. սեպտեմբերի 27-ին սկսվում է պատերազմը: «Այդ օրն առավոտյան ինձ նամակ գրեց, հետաքրքրվեց, թե ինչպե՞ս ենք: Մի քիչ զրուցեցինք, հետո ասաց, որ Հաղարծին են գնում: Իրենց մոտ, կարծես, ավանդույթ լիներ, ամեն կիրակի գնում էին Հաղարծին: Իր հետ զրուցելուց հետո արդեն համացանցից իմացա, որ պատերազմ է սկսվել: Նորից Հարութին նամակ գրեցի՝ տղե՛ս, պատերազմ է սկսվել:«Մա՛մ ջան, ի՞նչ պատերազմ, նման բան չկա»: Բայց արդեն անհանգստություն կար իմ ներսում: Միշտ նամակներ էր գրում ինձ, ես էլ չէի զանգահարում, որպեսզի հանկարծ իրեն անախորժ վիճակում չդնեմ: Մեկ-մեկ միայն զանգում, մի երկու բառ փոխանակում էր մեզ հետ: Առաջինը հեռախոսը տալիս էի եղբորը, հետո նոր ես էի զրուցում իր հետ: Մի քանի օր անցել էր պատերազմից, իրեն հարցրեցի՝ Հարո՛ւթ, ճի՞շտ ես ասում, դուք Իջևանո՞ւմ եք: Արձագանքեց՝ այո, մի նկար ուղարկեց, որ ինձ հանգստացնի: Բայց հետո պարզվեց, որ դա միայն ինձ հանգստացնելու համար է արել»: Հարությունի մարտական ուղին է փաստում. «Շարքային Հարություն Հովսեփյանը 2019 թ. ամռանը մեկնել է ծառայության և նշանակվել թիվ N զորամասում որպես 1-ին Դ-20 հրետանային դիվիզիոնի 2-րդ մարտկոցի հաշվարկի զինվոր։Մարտկոցի անձնակազմի հետ 2020 թ. հոկտեմբերի 5-ին Արցախի Հանրապետության հարավային մասում զբաղեցրել է կրակային դիրք և հոկտեմբերի 8-ին իրականացրել մարտական հրաձգություններ՝ ուղղված հակառակորդի առաջխաղացումը կասեցնելուն և յուրային զորքերի տեղաշարժին աջակցելուն։ Մարտական գործողությունների ժամանակ ցուցաբերելով սառնասրտություն ու մասնագիտական վարպետություն՝ ջախջախիչ հարվածներ է հասցրել հակառակորդին՝ պատճառելով կենդանի ուժի և կրակային միջոցների մեծ կորուստներ»:Հոկտեմբերի 9-ին Հարությունը վիրավորվում է մարտի դաշտում: Նրա զորամասից տրամադրված մարտական ուղիում նշվում է. «Հրաձգություն կատարելու ժամանակ հակառակորդի հարվածային ԱԹՍ-ից արձակված արկի պայթյունից մարմնի տարբեր հատվածներում ստացել է բեկորային վնասվածքներ, ինչի հետևանքով հայտնվել է կոմայի մեջ և հոսպիտալացվել։ Գրեթե տասը օր կոմայի մեջ մնալուց հետո բժիշկներին չի հաջողվել բազում բեկորային վնասվածքներ ստացած շարքային Հովսեփյանի կյանքը փրկել, և նա, այդպես էլ գիտակցության չգալով, 2020 թ հոկտեմբերի 20-ին մահացել է»։ Հարությունը մարտական գործողությունների է մասնակցել և վիրավորում ստացել Ջրականում: Մայրիկը վերհիշում է այդ օրերի իրադարձությունները. «Հարությունիս հետ եղած սերժանտը նույն պահին է զոհվում, իսկ տղաս ծանր վիրավորվում է գլխի հատվածում: Վերջերս իր սերժանտի ծնողներն էին եկել մեր տուն, որոշ դրվագներ էլ իրենք պատմեցին՝ այլ զինվորների խոսքերից ելնելով:Ավագ սերժանտն ասել է՝ դուրս գամ թաքստոցից, տեսնեմ, թե ինչ է կատարվում շուրջբոլորը: Իմ տղան էլ արձագանքել է՝ սպասի, ես էլ գամ քեզ հետ, մենակ մի գնա: Նա ընկերության մեջ էլ էր այդպիսին, երբեք իր ընկերներին մենակ չէր թողնում: Հենց այդ ժամանակ էլ ԱԹՍ-ն հարվածում է: Երբ տղաս վիրավոր է եղել, աչքերը բացել և իր սերժանտի մասին է հարցրել, թե ինչպես է նա: Հետո իրեն մեքենայով տեղափոխել են Ստեփանակերտ, այնտեղ երկու վիրահատություն են իրականացրել և տեղափոխել Երևան՝ «Աստղիկ» բժշկական կենտրոն: Այդ ընթացքում իրեն նամակներ էի գրում, դրանք անպատասխան էին մնում: Շատ անհանգիստ էինք: Իսկ հետո մեր բարեկամները հիվանդանոցի վերակենդանացման բաժնում ճանաչել էին Հարությունիս, դեմքն այնքան մաքուր էր եղել, որ նրան չճանաչելն ուղղակի անհնարին կլիներ:Օրեր շարունակ գնում էի տղայիս մոտ, խոսում նրա հետ, բայց որևէ փոփոխություն չկար: Տղայիս սիրտն արագ բաբախում էր, կարծես զգար իմ ներկայությունը: Հոկտեմբերի 20-ին, սակայն, նա մահացավ: Իր մարմնի աջ կողմում շատ բեկորներ են եղել, բժիշկները դրանք գրեթե ամբողջությամբ հեռացրել էին»: Բայց դրանք արդեն իսկ իրենց սև գործը կատարել էին Հարությունի օրգանիզմում: Իսկ վերջում ապրելու ուժի մասին. «Իմ ընտանիքն է ինձ ուժ տալիս ապրելու՝ ամուսինս, որդիս ու հարսիկս»:Հ. Գ. - Հարություն Հովսեփյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայության» մեդալով: Պարգևատրվել է նաև ՀԿների կողմից: Հուղարկավորված է Դարակերտի գերեզմանատանը:ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Լրահոս

Հորմուզի նեղուցում նավթատար է պայթել և հրդեհվել․ ԱՄԷ-ն փրկել է 22 նավաստու
Մասկը աջակցել է Ուկրաինայում նոր առաջնորդ ընտրելու Թրամփի կոչին․ «Զելենսկին չափն անցել է»
Ռուսաստանը սահմանափակեց հայկական գյուղմթերքի ներմուծումը․ հայ արտադրողները խնդիրների առաջ են կանգնել
Հանրապետությունում առաջիկա օրերին հիմնականում չոր եղանակ կլինի․ ջերմաստիճանն էապես չի փոխվի
Մասիսում էլեկտրական շչակ կգործարկվի
Հայ մարզիկները մեդալներ են նվաճել Չինական ըմբշամարտի աշխարհի առաջնությունում
Էր Ռիադի օդանավակայանի վրա հարձակման հետևանքով 12 մարդ է զոհվել, ավելի քան 300-ը՝ վիրավորվել
Պարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք հոգի տեղափոխվել է բժշկական կենտրոն
ԱԹՍ-ները հարվածել են «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնին․ մի շարք ծառայություններ դադարեցրել են աշխատանքը
Պիլոտային ծրագրի շրջանակում բանակային դիրքերում կառուցվում են ստացիոնար բաղնիքներ. Պապիկյան
ԱԹՍ-ների հարձակում՝ Սոչիի վրա․ անօդաչուների բեկորները ընկել օդանավակայանի և հյուրանոցների տարածքում
Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, զինված անձը վնասազերծվել է
Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին
Սահակաշվիլին 2008 թվականի պատերազմը անվանել է Ռուսաստանի «աղետալի պարտություն»
Ուկրաինային նոր նախագահ է պետք․ Թրամփ
Մահապատժից ողջ մնացած ամերիկուհին վերադարձվել է բանտ
Երկրի վրա մագնիսական փոթորիկ է սկսվել
Հայտնի է կանանց Հայաստանի ազգային հավաքականի մեկնարկային կազմն Ինդոնեզիայի դեմ խաղում
Ֆրանսիան հետաքննում է Thales-ի հնարավոր կոռուպցիոն գործարքները Ադրբեջանում
800-900 մլն դրամ է հատկացվել Երևանի տոնի միջոցառումներին․ նոր փոփոխություններ են սպասվում Երևանում

Լրացուցիչ նորություններ

...

800-900 մլն դրամ է հատկացվել Երևանի տոնի միջոցառումներին․ նոր փոփոխություններ են սպասվում Երևանում

Երկրաշարժից հետո Պանամայում գրանցվել է գրեթե 25 հետցնցում

Պակիստանը հրամայել է վտարել բոլոր աֆղան բժիշկներին

Զինծառայողի դի` հրազենային վնասվածքով․ Պուտինը Թրամփին է փոխանցել Իրանի դիրքորոշումը

Հայաստանը 240 մլն դոլար նոր վարկ կվերցնի. ԱԺ-ում արցախցիների հետ հանդիպում կկայանա.

«Հրապարակ». Հայաստանը 240 մլն դոլար նոր վարկ կվերցնի

«Հրապարակ». Սյունիքում կրկի՞ն ադրբեջանցիներ

«Հրապարակ». Դեսպանների հետ ակտիվ հանդիպումներ են սկսել

«Հրապարակ». Սրբազանի գործը մտել է փակուղի

Հոկտեմբերի 13-ին ԱԺ-ում արցախցիների հետ հանդիպում կկայանա․ ո՞վ է ընդունելու նրանց․ «Ժողովուրդ»

ՔՊ-ական Արփի Դավոյանը տուն առ տուն քարոզարշավ է անում Ստեփանավանում. «Ժողովուրդ»

«Հրապարակ». Կադրային բանկի անակնկալները

Ի՞նչ ունեցվածք ունի Ծառուկյանի գործով քննչական վարչության պետ Դավիթ Մանուչարյանը. «Ժողովուրդ»

ՀԷՑ-ի խոշոր վթարի պատճառը հին տրանսֆորմատո՞րն է․ փորձագետները մտահոգված են. «Ժողովուրդ»

Գերմանիան հնարավոր է սահմանափակումներ մտցնի ուղևորությունների վրա՝ Ռուսաստանում ենթադրյալ ժանտախտի բռնկման պատճառով

Փաշինյանը պարգևատրել է Ծառուկյանի գործը քննած վարչության պետին․ ԱԱԾ-ում ուրախ են

«Հրապարակ». Առաջին օրենսդրական նախաձեռնությունը

Կառավարությունը ԱԺ-ում երկուշաբթի արտահերթ նիստ է հրավիրել. ինչ են քննարկելու․ «Ժողովուրդ»

«Իրավունք». Տիրադավերը բացահայտումների շարք են սկսել

Ընդդիմադիր պատգամավորների օգնականները՝ ՔՊ թիրախում. նոր գործընթաց. «Ժողովուրդ»