Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Դիվանագիտական ձախողումների աքցանի մեջ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Որքան էլ ցավալի է, սակայն փաստերը վկայում են, որ Հայաստանը դիվանագիտական տարբեր ճակատներում պարտվում է, ընդ որում՝ միաժամանակ բոլոր ուղղություններով։ Եկեք առաջին հերթին դիտարկենք ռուսական ուղղությունը։ Հայաստանը Փաշինյանի օրոք տևականորեն խաթարել է Ռուսաստանի հետ հարաբերությունները, որի արդյունքում համագործակցության մակարդակն իջել է։ Թերևս Հայաստանի անկախությունից ի վեր հայ-ռուսական հարաբերությունների այսպիսի ցածր մակարդակ երբեք չենք ունեցել։ Ու դրա արդյունքում է, որ Ադրբեջանն օգտվում է՝ Ռուսաստանի հետ հարաբերությունները խորացնելու տեսանկյունից, ու դա նաև ծառայեցնում իր շահերին, ինչի արդյունքում հայկական կողմը միանշանակ տուժում է։Մյուս կողմից էլ՝ առանց ապագայի սպառնալիքները հաշվի առնելու, ՀՀ իշխանությունները սահուն գնում են ռուս սահմանապահներին դուրս հանելու ճանապարհով՝ նախ Իրանի հետ սահմանից, ու քիչ-քիչ անցնելու են նաև Թուրքիայի հետ սահմանից նրանց հեռացնելուն։ Ու դա ներկայացվում է այնպիսի սոուսով, թե Հայաստանի ինքնիշխանության ամրապնդմանն ուղղված կարևոր քայլ է։ Բայց երբ Ադրբեջանն ագրեսիա էր սկսել Հայաստանի դեմ, որպեսզի հակառակորդի ուժերը չխորանան մեր երկրի տարածքում, ՀՀ ղեկավարությունը հատուկ խնդրեց, որ ռուսները սահմանապահներ բերեն Սյունիք ու Տավուշ և հենակետեր ստեղծեն։ Բայց հայ-ռուսական հարաբերություններում էականը նույնիսկ սահմանապահների թեման չէ, խնդիրն ավելի գլոբալ է։ Հայաստանը հակառուսական իր դիրքորոշումը կյանքի է կոչում Արևմուտքին հաճոյանալու և աջակցություն ակնկալելու համար։Ընդ որում, Փաշինյանը նույնիսկ չի էլ թաքցնում դա։ Հենց նրա գլխավորությամբ էլ ՀՀ իշխանությունները հասցրեցին վարկաբեկել ռուսների գլխավորությամբ գործող ինտեգրացիոն կառույցները, օրինակ՝ Փաշինյանի իշխանությունը որոշեց կալանավորել այն ժամանակվա ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին, ինչը ռուսական կողմը ծանր տարավ։ Ու հիմա էլ անընդհատ Հայաստանից բարձր մակարդակով բողոքում են, թե ինչու ՀԱՊԿ-ը չի գալիս մեզ օգնության։ Բացի այդ, մեր հանրության ներսում իշխանությունների և մերձիշխանական արևմտամոլների կողմից հակառուսական տրամադրություններ են գեներացվում ու խորացվում։ Առկա իրավիճակից էլ շտապում է օգտվել ու դիվիդենտներ քաղել Ադրբեջանը՝ ներկայացնելով իրեն որպես Ռուսաստանի գլխավոր դաշնակից ու հենարան Հարավային Կովկասում։ Երկրորդ դիվանագիտական պարտությունն արդեն առնչվում է Արևմուտքի հետ հարաբերություններին։Արևմտյան երկրներից, մասնավորապես Ֆրանսիայից անընդհատ հայտարարություններ են հնչում, թե իրենք աջակցում են Հայաստանին, բայց ժամանակը ցույց է տալիս, որ ոչ մի կոնկրետ քայլի չեն դիմում, երբ Ադրբեջանը հանցագործություններ է գործում ու ագրեսիայի դիմում Հայաստանի ու Արցախի նկատմամբ։ Ավելին, եվրոպական երկրներին ավելի շատ Ադրբեջանի նավթն ու գազն է հետաքրքրում, դրա համար էլ Ալիևին հռչակում են որպես վստահելի գործընկեր։ Ու մի շարք եվրոպական երկրներ էլ՝ սկսած Իտալիայից, զինում են Ադրբեջանին։ Իսկ Հայաստանին Ֆրանսիան այնպիսի զենքեր է տալիս, որ անգամ ուկրաինացիներն են հրաժարվել դրանք ընդունելուց, և որոնք ռազմական գործողությունների ժամանակ մեծ դեր կատարել չեն կարող։ Հաշվի առնենք նաև, որ մարդու իրավունքների պաշտպանության ջահակիրի դիրքերից հանդես եկող արևմտյան համայնքը ոչ մի քայլ չի ձեռնարկել Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու ուղղությամբ, երբ հազարավոր արցախցիներ բռնագաղթի են ենթարկվել ցեղասպանության սպառնալիքի ներքո։Դրա համար էլ Ալիևը, խոսելով պատժամիջոցներից, նշել էր, որ Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ են սահմանվել 1992 թվականին, իսկ հետո՝ 2000-ականներին, դրանք հանվել են։ Սա վկայում է այն մասին, որ այժմ նա Արևմուտքի կողմից պատժամիջոցների հեռանկարը չի դիտարկում ու ամբողջ աշխարհի աչքի առաջ ինչ հանցագործություն իրականացնում է, իրեն ոչ միայն ներում են, այլև ինչ-որ տեղերում՝ խրախուսում։ Վերջերս ՆԱՏՕ-ի պատվիրակությունն անգամ Ալիևի կառուցած ռազմավարի պուրակ էր այցելել, որի միջոցով կոնկրետ ատելություն է քարոզվում Հայաստանի ու հայերի նկատմամբ։ Ու սրանից հետո էլ Հայաստանի բազմահազար միամիտ քաղաքացիներ դեռևս հավատում են, թե Արևմուտքն աջակցում է Հայաստանին ընդդեմ Ադրբեջանի։ Սա ընդամենը միֆ է։ Արևմուտքին Հայաստանը պետք է միայն նրան համար, որ Ռուսաստանին դուրս հանեն տարածաշրջանից, իսկ հայերի իրավունքները արևմտյան համայնքին շատ քիչ են հետաքրքրում, այլապես կոնկրետ կբարձրացվեր արցախցիների իրավունքների վերականգնման հարցը։ՀՀ իշխանություններին այդպես էլ չի հաջողվել Արևմուտքից տեսանելի աջակցություն ստանալ։ Եթե Հայաստանը գնում է դեպի Արևմուտք, ապա արևմտյան շուկաներն ինչո՞ւ չեն բացվում հայկական ապրանքների առաջ։ Ինչ վերաբերում է մյուս խոշոր հարևանների՝ Թուրքիայի ու Իրանի հետ հարաբերություններին, ապա պետք է նշել, որ Թուրքիայի մասով հարաբերությունները կարգավորելու որևէ տեսանելի քայլ չկա, չնայած որ հատուկ բանագնացները հանդիպումներ են անցկացնում։ Թուրքիան հայ-թուրքական հարաբերությունները պայմանավորում է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմամբ և Ադրբեջանի միջոցով աընդհատ նախապայմաններ է առաջ քաշում՝ նույնիսկ այնպիսի պահանջներ, որոնք Հայաստանի համար բացարձակապես անընդունելի են։ Իսկ ինչ վերաբերում է Իրանին, ապա դեպի Արևմուտք տանող հովերով տարվելով՝ ՀՀ իշխանությունները անընդհատ փորձել են իրենց դիստանցավորել Իրանից, ինչը մեր շահերից չի բխում։ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ 

Լրահոս

Հորմուզի նեղուցում նավթատար է պայթել և հրդեհվել․ ԱՄԷ-ն փրկել է 22 նավաստու
Մասկը աջակցել է Ուկրաինայում նոր առաջնորդ ընտրելու Թրամփի կոչին․ «Զելենսկին չափն անցել է»
Ռուսաստանը սահմանափակեց հայկական գյուղմթերքի ներմուծումը․ հայ արտադրողները խնդիրների առաջ են կանգնել
Հանրապետությունում առաջիկա օրերին հիմնականում չոր եղանակ կլինի․ ջերմաստիճանն էապես չի փոխվի
Մասիսում էլեկտրական շչակ կգործարկվի
Հայ մարզիկները մեդալներ են նվաճել Չինական ըմբշամարտի աշխարհի առաջնությունում
Էր Ռիադի օդանավակայանի վրա հարձակման հետևանքով 12 մարդ է զոհվել, ավելի քան 300-ը՝ վիրավորվել
Պարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք հոգի տեղափոխվել է բժշկական կենտրոն
ԱԹՍ-ները հարվածել են «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնին․ մի շարք ծառայություններ դադարեցրել են աշխատանքը
Պիլոտային ծրագրի շրջանակում բանակային դիրքերում կառուցվում են ստացիոնար բաղնիքներ. Պապիկյան
ԱԹՍ-ների հարձակում՝ Սոչիի վրա․ անօդաչուների բեկորները ընկել օդանավակայանի և հյուրանոցների տարածքում
Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, զինված անձը վնասազերծվել է
Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին
Սահակաշվիլին 2008 թվականի պատերազմը անվանել է Ռուսաստանի «աղետալի պարտություն»
Ուկրաինային նոր նախագահ է պետք․ Թրամփ
Մահապատժից ողջ մնացած ամերիկուհին վերադարձվել է բանտ
Երկրի վրա մագնիսական փոթորիկ է սկսվել
Հայտնի է կանանց Հայաստանի ազգային հավաքականի մեկնարկային կազմն Ինդոնեզիայի դեմ խաղում
Ֆրանսիան հետաքննում է Thales-ի հնարավոր կոռուպցիոն գործարքները Ադրբեջանում
800-900 մլն դրամ է հատկացվել Երևանի տոնի միջոցառումներին․ նոր փոփոխություններ են սպասվում Երևանում

Լրացուցիչ նորություններ

...

800-900 մլն դրամ է հատկացվել Երևանի տոնի միջոցառումներին․ նոր փոփոխություններ են սպասվում Երևանում

Երկրաշարժից հետո Պանամայում գրանցվել է գրեթե 25 հետցնցում

Պակիստանը հրամայել է վտարել բոլոր աֆղան բժիշկներին

Զինծառայողի դի` հրազենային վնասվածքով․ Պուտինը Թրամփին է փոխանցել Իրանի դիրքորոշումը

Հայաստանը 240 մլն դոլար նոր վարկ կվերցնի. ԱԺ-ում արցախցիների հետ հանդիպում կկայանա.

«Հրապարակ». Հայաստանը 240 մլն դոլար նոր վարկ կվերցնի

«Հրապարակ». Սյունիքում կրկի՞ն ադրբեջանցիներ

«Հրապարակ». Դեսպանների հետ ակտիվ հանդիպումներ են սկսել

«Հրապարակ». Սրբազանի գործը մտել է փակուղի

Հոկտեմբերի 13-ին ԱԺ-ում արցախցիների հետ հանդիպում կկայանա․ ո՞վ է ընդունելու նրանց․ «Ժողովուրդ»

ՔՊ-ական Արփի Դավոյանը տուն առ տուն քարոզարշավ է անում Ստեփանավանում. «Ժողովուրդ»

«Հրապարակ». Կադրային բանկի անակնկալները

Ի՞նչ ունեցվածք ունի Ծառուկյանի գործով քննչական վարչության պետ Դավիթ Մանուչարյանը. «Ժողովուրդ»

ՀԷՑ-ի խոշոր վթարի պատճառը հին տրանսֆորմատո՞րն է․ փորձագետները մտահոգված են. «Ժողովուրդ»

Գերմանիան հնարավոր է սահմանափակումներ մտցնի ուղևորությունների վրա՝ Ռուսաստանում ենթադրյալ ժանտախտի բռնկման պատճառով

Փաշինյանը պարգևատրել է Ծառուկյանի գործը քննած վարչության պետին․ ԱԱԾ-ում ուրախ են

«Հրապարակ». Առաջին օրենսդրական նախաձեռնությունը

Կառավարությունը ԱԺ-ում երկուշաբթի արտահերթ նիստ է հրավիրել. ինչ են քննարկելու․ «Ժողովուրդ»

«Իրավունք». Տիրադավերը բացահայտումների շարք են սկսել

Ընդդիմադիր պատգամավորների օգնականները՝ ՔՊ թիրախում. նոր գործընթաց. «Ժողովուրդ»