Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$840.76

BTC

$109818

ADA

$0.837488

ETH

$4423.51

SOL

$187.68

33 °

Yerevan

16 °

Moscow

41 °

Dubai

20 °

London

27 °

Beijing

28 °

Brussels

17 °

Rome

29 °

Madrid

BNB

$840.76

BTC

$109818

ADA

$0.837488

ETH

$4423.51

SOL

$187.68

33 °

Yerevan

16 °

Moscow

41 °

Dubai

20 °

London

27 °

Beijing

28 °

Brussels

17 °

Rome

29 °

Madrid

Այսօր ուզում եմ կիսվել ձեզ հետ մի շատ անձնական պատմությամբ, որը հսկայական դեր է ունեցել իմ՝ որպես անհատի ձևավորման գործում. Ռուբեն Վարդանյան


Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը հերթական ձայնագրությունն է հրապարակել, որում անձնական կյանքից մի դրվագ է պատմել: Նա կնոջը խնդրել է, որ այս ձայնագրությունը կիրակի օրը հրապարակի, որովհետև կիրակին քրիստոնյաների համար հատուկ օր է:

«Ուզում եմ այսօր մի քանի խոսք ասել: Նախ՝ բարի պահեր եմ մաղթում ձեզ, որովհետև միայն պահը, ակնթարթն է իրականը և հավերժությանն ամենամոտը։Այսօր ուզում եմ կիսվել ձեզ հետ մի շատ անձնական պատմությամբ, որը հսկայական դեր է ունեցել իմ՝ որպես անհատի ձևավորման գործում։ Այն տեղի է ունեցել 39 տարի առաջ, Ադրբեջանում:

 Ինչպես Խորհրդային Միությունում բոլոր 18 տարին լրացած երիտասարդներին, ինձ ևս զորակոչեցին խորհրդային բանակ: Ավարտելով Մոսկվայի պետական համալսարանի առաջին կուրսը՝ հունիսի վերջին հայտնվեցի Մոսկվայի զորակոչային կետում։ Երկար արկածներից հետո հուլիսի սկզբին մի քանի հարյուր հոգու հետ միասին հայտնվեցի Բաքվի արվարձանում՝ Բալաջարիի տեղաբաշխման կետում: Այդպես ես առաջին և միակ անգամ հայտնվեցի Ադրբեջանական ԽՍՀ-ում։

 Հենց այդտեղ էլ ինձ մոտեցավ մի ենթասպա և առաջարկեց, որ 300 ռուբլու դիմաց կարող է այնպես անել, որ տեղափոխվեմ Հայաստան ծառայելու։

Այն ժամանակ դա բավական մեծ գումար էր, ու ես ասացի, որ այդքան գումար չունեմ։ Երեք օր անց, երբ մեզ արդեն պետք է վերջնականապես բաշխեին զորամասերում, նա, ակնհայտորեն ուրիշ հարմար մեկի չգտնելով, նորից մոտեցավ և ասաց, թե՝ «լավ, գոնե 50 ռուբլի տուր»։ Ես ասացի, որ ընդամենը 27 ռուբլի ունեմ։ Նա դժգոհ հեռացավ՝ ասելով, որ դա անհնար է։

Այս պատմությունը, պարզապես որպես զվարճալի դրվագ, պատմեցի նաև տղաներին, որոնց հետ ծանոթացել էի Մոսկվայից Բաքու մեր երկար ճանապարհորդության ընթացքում։ Դրանից մի 15 րոպե անց վեց-յոթ տղաներ, խորհրդակցելով իրար հետ, մոտեցան ինձ և տվեցին 23 ռուբլի՝ ասելով, որ կուզենային, որ գոնե ես ծառայեմ տանը: Նրանք ժպտացին ու վստահեցրին, որ դրա համար միայն ուրախ կլինեն։Գիտեի, որ նրանցից ոչ մեկն էլ ապահովված ընտանիքից չէր, և երեք կամ հինգ ռուբլին նրանց համար բավականին լուրջ գումար էր ու, ըստ էության, նրանք տալիս էին իրենց վերջին՝ ծխախոտի համար պահած գումարները։

Այդպիսով, շնորհիվ գրեթե անծանոթ (միայն մեկին էի հպանցիկ ճանաչում ՄՊՀ-ից), այլազգի տղաների, որոնցից ոչ մեկն ինձ ոչնչով պարտական չէր, ես տեղափոխվեցի Հայաստան և երկու տարի ծառայեցի Լենինականում {Գյումրիում}։Հետագայում շատ եմ մտածել այս դրվագի մասին և ինքս ինձ երեք հարց տվել։ Ինքս պատրա՞ստ եմ տալ վերջին փողերս կամ վերջին կտոր հացս՝ ուրիշին օգնելու համար:

Ոչ թե մեկ միլիոնը միլիարդից, այլ, իրոք, վերջին փողը։ Երկրորդ՝ արդյո՞ք կկարողանամ ուրախանալ նրանից, որ ինչ-որ մեկն իմ շնորհիվ կգնա տուն ծառայելու, իսկ ես կմնամ անծանոթ վայրում և կարոտով կհիշեմ հայրենիքը, հարազատ վայրերն ու մտերիմներին, որոնց երկու տարի չեմ տեսնելու։

Եվ երրորդը՝ պատրա՞ստ եմ չակնկալել երախտագիտություն (մենք նույնիսկ հասցեներ չփոխանակեցինք) և չունենալ այն զգացողությունը, թե ինչ-որ մեկն ինձ պարտք է, քանի որ նրա համար ինչ-որ բան եմ արել։Այս պատմությունն էլ հենց դարձել է ինձ համար հենման կետ՝ նպաստելով իմ՝ որպես անհատի ձևավորմանն այնպիսին, ինչպիսին հիմա եմ։

Եվ այսօր նախ կուզենայի երախտագիտությունս հայտնել նրանց՝ ինձ օգնողներին. անգամ չգիտեմ՝ ողջ են նրանք, թե ոչ, ինչպես է դասավորվել նրանց կյանքը։ Բայց եթե լսեն իմ պատմությունը, պիտի իմանան, որ ես միշտ հիշում եմ այդ 23 ռուբլին և նրանց անշահախնդիր քայլը: Ես դա երբեք չեմ մոռանա։

Երկրորդը՝ ուզում եմ, որ իմանան, որ իրենց շնորհիվ ես հասկացա, որ բարիք գործելը ներդրում չէ. պետք է պարզապես քեզ արված բարությունը որպես էստաֆետի փայտիկ փոխանցել, ու դրանից երջանիկ լինել։ Եվ ես երջանիկ եմ, որ կնոջս հետ մենք գրեթե ամբողջ մեր կարողությունը տրամադրել ենք բարեգործությանը, ու մեր երեխաները դա հասկացել և ընդունել են։Ես խնդրեցի Վերոնիկային {կնոջս}, որպեսզի տեղադրի այս գրառումը կիրակի, որովհետև կիրակին քրիստոնյաների համար հատուկ օր է՝ ինչպես հրեաների համար շաբաթը, իսկ մահմեդականների համար՝ ուրբաթը:

Կուզենայի, որ շաբաթվա մեջ մեկ օր ժամանակ հատկացնեք՝ առօրյայից, արտաքին աղմուկից, կենցաղային խնդիրներից մի փոքր կտրվելու և մտածելու հոգևորի, հավերժականի մասին, լինելու ինքներդ ձեզ և Աստծո հետ։Համոզված եմ, որ բարությունը հավերժ է և անմահ, ու երբ անանուն ես անում ու դիմացը ոչ մի ակնկալիք չես ունենում, այն բազմապատկվում է։ Իմ կյանքում շատ ծանոթ և անծանոթ մարդիկ դա արել են, ու ես նրանց երախտապարտ եմ։ Ես նույնպես ձգտել եմ նույնը անել, որքանով կարողանում եմ։
Չարը, իհարկե, ունի վախճան, այն վերջավոր է, այդ պատճառով էլ այդքան ագրեսիվ է և ուշադրություն է գրավում։

Ու երբ չարին պատասխանում ես չարով, այն ավելի է ահագնանում և ուժեղանում։ Մարդկանց համար, ցավոք, ավելի հեշտ է քննարկել և հիշել վատը, քան լավը. բամբասել, գրքեր գրել, ֆիլմեր նկարել։

Այն ավելի բազմազան է և ավելի շատ ուշադրություն է գրավում, նույնիսկ՝ լուրերում։ Մենք ավելի շատ վատ լուրեր ենք կարդում։Բայց հիշեք. եթե բարությունը, լույսը, սերը ավելի քիչ լինեին, քան չարը, աշխարհը վաղուց չէր լինի։ Պարզապես այն, ինչպես օդը, աննկատ է, և մենք հաճախ այն պարզապես ընկալում ենք որպես ինքնըստինքյան ենթադրվող մի բան։

Ուրիշներին տալով այն ամենը, ինչ ունես, գիտես, կարող ես, չկուտակելով, չդառնալով ոսկե հորթի, քո կրքերի և ցանկությունների ստրուկը` սա է, իմ կարծիքով, կյանքի իմաստը: Մենք այդպես ավելացնում ենք բարությունը և լույսը աշխարհում՝ բոլորի համար։

Մենք գալիս ենք աշխարհ մերկ և հեռանում ենք մերկ՝ ոչինչ չտանելով մեզ հետ։ Նույնիսկ փարավոններին չի հաջողվել խուսափել դրանից։

Ներե՛ք, ինչպես մենք ուզում ենք, որ մեզ ներեն, երբ մենք ինչ-որ բան սխալ ենք անում: Ուրիշների համար պատիժ մի՛ պահանջեք, իսկ ձեզ համար ներում խնդրեք։ Վարվեք ուրիշների հետ այնպես, ինչպես դուք կցանկանայիք, որ վարվեին ձեզ հետ. սա ոսկե կանոն է։ Արարեք բարիք և երջանիկ եղեք։ Խաղաղություն մեզ բոլորիս։

Սիրում եմ ձեզ բոլորիդ»,-ասվում է Վարդանյանի հաղորդագրությունում։ 

Լրահոս

Եվգենիա Մեդվեդևան խոստովանել է, որ դիմել է պլաստիկ վիրահատության
ԵՄ-ն օգոստոսի 28-30-ը կքննարկի Ուկրաինայի անվտանգության երաշխիքները
Պակիստանը Հնդկաստանի մասին հաղորդագրությունից հետո ջրհեղեղի գոտուց տարհանել է 150,000 մարդու
Ռուսաստանը և Իրանը քննարկել են ռազմական համագործակցությունը
Լեհաստանն իրավունք ունի ինքնուրույն որոշել, թե որքան բժշկական օգնություն ցուցաբերի ուկրաինացիներին
Corriere della Sera. Արևմտյան երկրները Ուկրաինային մատակարարում են հնացած անօդաչու թռչող սարքեր
Թրամփն արժանի է Նոբելյան մրցանակի. Ալիև Թրամփը խոսել է Ուկրաինայի անվտանգության երաշխիքների մասին
Ռուբիկ Հակոբյանի գործը մակագրվել է «թմբուկ խփողին»
Հայտնի է դարձել աշխարհի ամենահարուստ երաժշտի անունը
Մերցը սպառնացել է խստացնել պատժամիջոցները, եթե Պուտին-Զելենսկի հանդիպումը ձախողվի
Իսրայելցիները բողոքի ցույց են անցկացնում՝ պահանջելով դադարեցնել պատերազմը Գազայում
Լիտվայի խորհրդարանը հաստատել է նոր վարչապետին
Միջգերդաստանային մարտեր քաղաքական հողի վրա. Ո՞րն է դիվանագետների հանդիպման մեխը
Բացահայտվել են Մուցենիեցեի և Դրանգայի գաղտնի հարսանեկան արարողության մանրամասները
43 մլն դրամի վնաս է հասցվել Իջևանում ապօրինի ծառահատումների հետևանքով
Իսրայելի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ Իսրայելի զինված ուժերը կմնան Սիրիայի հարավում՝ անվտանգությունն ապահովելու համար
Իրանը կարձագանքի Ուկրաինայի որոշմանը՝ չեղարկել իրանցիների համար վիզային ռեժիմը
ՄԱԿ. Աշխարհում ավելի քան 2 միլիարդ մարդ մաքուր խմելու ջրի հասանելիություն չունի
ԱՄՆ դեսպան. Իսրայելը քայլ առ քայլ դուրս կբերի զորքերը Լիբանանից
The Intercept: Պենտագոնը ցանկանում է արհեստական ​​բանականությունն օգտագործել արտասահմանում քարոզչության համար

Լրացուցիչ նորություններ

...

43 մլն դրամի վնաս է հասցվել Իջևանում ապօրինի ծառահատումների հետևանքով

Բացահայտվել են ՆԳՆ պաշտոնատար անձանց կողմից կաշառք ստանալու դեպքեր

Մարդիկ ասում են իսլամ ընդունեք, կոչվեք Արևմտյան Ադրբեջան պրծեք․ քաղաքացի

Զինծառայողը զորամասում հրազենային վիրավորում է ստացել. նա վիրահատվել է

ՊՆ դիրքերից մեկից զինծառայողը hրազենային վիրավnրումով տեղափոխվել է զինվորական հոսպիտալ. կյանքին վտանգ չի սպառնում

Սևանա լճի մակարդակը իջել է

Ի՞նչ անել օձի խայթոցի դեպքում

Գազամատակարարման պլանային դադարեցում Լոռու և Արագածոտնի մարզերի մի շարք բնակավայրերում՝ օգոստոսի 26-ին

Հայտնաբերվել է լաբորատորիա, ապօրինի շրջանառությունից հանվել 6 կիլոգրամից ավելի մարիխուանա․ Երևանի քրեական ոստիկանների բացահայտումը

Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը

Արմավիրի համայնքային ոստիկանները կանեփի թփեր ու խոշոր չափերի մարիխուանայի նմանվող զանգված են հայտնաբերել

Տաթև տանող ճանապարհի 19.5 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգումն ավարտական փուլում է

Գերմանիայի փոխկանցլերը այցով ժամանել է Կիև.Իրանի և ԵՄ եռյակի ներկայացուցիչները կհանդիպեն Ժնևում (տեսանյութ)

ArCa համակարգում կրկին խափանումներ են

Ստեփանակերտում ոչնչացվել է Աշոտ Ղուլյանի (Բեկոր) հուշարձանը (տեսանյութ)

Արաղչին և Լավրովը հեռախոսազրույց են ունեցել․Զելենսկին պատրաստ է տարածքային հարցերը քննարկել

Ալավերդի և Տաշիր համայնքներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

«Ջրաշխարհի» մոտակայքում հրդեհ է բռնկվել (տեսանյութ)

Այրվել է ավտոմեքենա

էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները