Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Մի շարք պատմամշակութային օբյեկտներ ստացել են նորահայտ հուշարձանի կարգավիճակ

 Կայացել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության փորձագիտական հանձնաժողովի ընթացիկ տարվա երկրորդ նիստը, որի ընթացքում քննարկվել են մի շարք պատմամշակութային օբյեկտներին նորահայտ հուշարձանի կարգավիճակ տալու հարցը, ինչպես նաև ՀՀ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակներում ընդգրկված 32 հուշարձանի պահպանական գոտիների նախագծերը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, հանձնաժողովի դրական եզրակացությամբ նորահայտ հուշարձանների թիվը համալրվել է տասով։ «Դրանք են տեղական նշանակության հուշարձանների կարգավիճակ ստացած Երևանի Կենտրոն վարչական շրջանի Աբովյան 25 հասցեի բնակելի շենքը (1950-ական թթ.), Նալբանդյան 3 հասցեի բնակելի շենքը (1952 թ.), Նալբանդյան 5 հասցեի վարչական շենքը (1930-ական թթ.), Նալբանդյան 7-9 հասցեի բնակելի շենքը (1950-ական թթ.), Մոսկովյան 11 վարչական շենքը (1946-1950 թթ.): Նշված շենքերը արժևորվել են որպես նորագույն ժամանակաշրջանի պատմագեղարվեստական, ճարտարապետական որակները փաստող և ճարտարապետական առանձնահատկությունները, ոճը, տիպը բնութագրող կառույցներ։ ՀՀ Կոտայքի մարզի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում ընդգրկված՝ Զառ գյուղի «Ավերակ» գյուղատեղիի (պետ․ ցուցիչ՝ 6․27․30) տարածքում գտնվող Գերեզմանոց (միջնադար) և Գերեզմանոց (ուշ միջնադար) օբյեկտները ստացել են նշյալ գյուղատեղիի՝ տեղական նշանակության ենթահուշարձանի կարգավիճակ։

Հանրապետական նշանակության հուշարձանի կարգավիճակ են ստացել Արագածոտնի մարզի Կաքավաձոր գյուղի բրոնզերկաթեդարյան ժայռանկարը և  ժայռապատկերները, Կոտայքի մարզի Հատիս լեռան գագաթին գտնվող ամրոց-բնակատեղի Շամիրամի բերդը: ՀՀ ԳԱԱ ՀԱԻ արշավախումբը 2023 թ. ամրոց-բնակատեղիի տարածքում իրականացրել է հնագիտական ուսումնասիրություններ։ Պեղումներից հայտնաբերվել են ռազմական, պերճանքի և կենցաղային նշանակության առարկաներ: Գտածոների մեջ առանձնանում են նեոլիթյան քարե գործիքները, ուշ բրոնզ-երկաթեդարյան վանակատից նետասլաքները, երկաթից նիզակի ծայրը, տարբեր քարերից, երկաթից ու բրոնզից զարդարանքի առարկաները, գլանաձև կնիքը (հավանաբար Ք.ա. V դ.), Ալեքսանդր Մակեդոնացու արծաթե դրամը: Գտնվել են նաև ուշ բրոնզ-վաղերկաթեդարյան, անտիկ ժամանակաշրջանի, միջնադարի տարբեր փուլերին վերաբերող խեցեղենի բեկորներ: Միջին դարերին են վերաբերում նաև հիմնական կառույցները, որոնք ուշ միջնադարում ենթարկվել են որոշ փոփոխությունների: Պեղումների արդյունքում փաստագրվել է ամրոց-բնակատեղիի հիմնադրման և օգտագործման 4 փուլ՝ նեոլիթյան (I փուլ), ուշ բրոնզ-վաղերկաթեդարյան (II փուլ), անտիկ (III փուլ) և միջնադարյան (IV փուլ), հստակեցվել են ամրոցի սահմանները։ Ըստ պեղումների արդյունքների՝ «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել տեղափոխել Հիսուս Քրիստոսի արձանի տեղադրման վայրը՝ նախապես որոշված գագաթից դեպի ավելի քան 260 մ հեռավորության վրա գտնվող հարակից բլուր, որը, ըստ հնագիտական ուսումնասիրությունների, զուրկ է հնագիտական շերտերից և դուրս է ամրոցի տարածքից։ Նախարարությունը թույլտվություն է տվել իրականացնելու հարակից բլրի գեոդեզիա և երկրաբանական ուսումնասիրություններ՝ նախապատրաստական աշխատանքների համար։ Հիմնադրամը տեղեկացվել է, որ նախագիծը բոլոր փուլերում անհրաժեշտ է համաձայնեցնել լիազոր մարմնի հետ։  

Հանրապետության տարբեր մարզերում գտնվող պատմության և մշակույթի անշարժ  հուշարձանների  պահպանական գոտիների քննարկված նախագծերից են Շիրակի մարզի Շիրակավան գյուղի բնակատեղի «Հին շիրակավան» (մ.թ.ա. 2-1-ին հազ․, պետ․ ցուցիչ՝ 7.90.2), ամրոց (մ.թ.ա. 1-ին հազ․ 1-ին կես, պետ․ ցուցիչ՝ 7.90.2.1), դամբարանադաշտ (մ.թ.ա. 2-1-ին հազ․, պետ․ ցուցիչ՝ 7.90.2.2), Լոռու մարզի Օձուն գյուղի վանական համալիր հոռոմայրի Սբ․ Նշան՝  ստորին հուշարձանախումբ, X-XIII դդ. (պետ․ ցուցիչ՝ 5.112.10) և վանական համալիր Հոռոմայրի Սբ․ Նշան՝ վերին հուշարձանախումբ, X-XIII դդ. (պետ․ ցուցիչ՝ 5.112.11) և 29 այլ հուշարձանների պահպանության գոտիների նախագծերը։ Ընդունելի համարված 31 նախագծերը, ըստ սահմանված կարգի, կուղարկվեն համայնքների ղեկավարների և տարածքային կառավարման պետական մարմինների համաձայնեցմանը, այնուհետև կհաստատվեն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի կողմից: Իսկ Լոռու մարզի Օձուն գյուղի Եկեղեցի (Օձունի տաճար, Սբ․ Հովհաննես եկեղեցի, խաչգունդ վանք), VI դ. (պետ․ ցուցիչ՝ 5.112.5) հուշարձանի պահպանական գոտիների նախագիծն ուղարկվել է լրամշակման՝ համաձայն հանձնաժողովի դիտողությունների»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Լրահոս

Ֆոն դեր Լայեն. Ուկրաինայում պատերազմը մտել է «նոր, ավելի մռայլ փուլ»
Սևան-Երևան ճանապարհին մեքենան գլորվել է հարակից ձորակը․ կան տուժածներ
Զելենսկուն փոխելու հարցը դուք չեք որոշում․ Կիևի պատասխանը Թրամփին
Էր Ռիադի օդանավակայանին հասցված հարվածի հետևանքով 12 մարդ զnհվել է, ավելի քան 300-ը՝ վիրավnրվել
Զելենսկին Պուտինին պայման է առաջադրել՝ Ուկրաինայում ընտրություններ անցկացնելու համար
Իրանը սպառնացել է նոր հարվածներ հասցնել թշնամու նավերին ագրեսիայի դեպքում
Արարատ Միրզոյանը մեկնում է Լեհաստան՝ մասնակցելու Վարշավայի անվտանգության ֆորումին
Մեծ Բրիտանիայի Սննդի ստանդարտների գործակալությունը զգուշացրել է Ուկրաինայից եկող վտանգավոր ձվերի մասին
Երևանում բեռնատար «Գազել»-ը բախվել է ծառին․ բժիշկներն արձանագրել են վարորդի մшհը
Պեսկովը հայտարարել է, թե Զելենսկին չի կարողանում կշռադատված որոշումներ կայացնել
Լեհաստանի վարչապետի և պաշտպանության նախարարի դեմ մահափորձ է նախապատրաստվել
61-ամյա կանադուհին ռեկորդ է սահմանել՝ 5 ժամ մնալով «պլանկա» դիրքում
Հռոմի պապը առաջիկա օրերին թոքերի վիրահատության կենթարկվի
Բրիտանացին 28 տարի ոտքով շրջել է աշխարհով և վերադարձել հայրենիք
36 ժամ ջուր չի լինի
Պուտին․ Ռուսաստանը շարունակում է մնալ գյուղատնտեսական արտադրանքի առաջատարներից մեկը
Հորմուզի նեղուցում նավթատար է պայթել և հրդեհվել․ ԱՄԷ-ն փրկել է 22 նավաստու
Մասկը աջակցել է Ուկրաինայում նոր առաջնորդ ընտրելու Թրամփի կոչին․ «Զելենսկին չափն անցել է»
Ռուսաստանը սահմանափակեց հայկական գյուղմթերքի ներմուծումը․ հայ արտադրողները խնդիրների առաջ են կանգնել
Հանրապետությունում առաջիկա օրերին հիմնականում չոր եղանակ կլինի․ ջերմաստիճանն էապես չի փոխվի

Լրացուցիչ նորություններ

...

Պետությունը շարունակելու է ներդրումներ կատարել դպրոցների բարելավման, ուսուցիչների մասնագիտական զարգացման և աշխատանքի խրախուսման ուղղությամբ. ԿԳՄՍ նախարար

Եվրոպայում ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտները վտանգված են

«Ռուսաստանի վերաբերմունքը Հայաստանին որոշ իմաստով անգամ սրբազան է»․ «Դիալոգ» մատենաշարի նոր հրատարակությունների շնորհանդեսը

Գիտնականները հայտարարել են, որ 100% հավանականությամբ գտել են Նոյյան տապանի գտնվելու վայրը

«Հայկական մոտիվներ»․ մեկ մեծ գրական երկխոսության երկու հատորը

Գիտնականները խաղողի մեջ հայտնաբերել են մի նյութ, որը կարող է կանգնեցնել տարածված հիվանդություններից մեկը

Արևը, Լուսինը և մարդկային զոհերը․ գիտնականը բացահայտել է հին օրացույցի սարսափելի գաղտնիքը (տեսանյութ)

Հազարավոր տարիներ մարդկանց կողքին. գիտնականները բացահայտել են թասմանյան սատանաների հարևանության և անհետացման անսովոր պատմությունը

Ոչ միայն գրքեր․ գիտնականները բացահայտել են կյանքի վրա գրադարանների ունեցած անսպասելի ազդեցությունը

Արծաթ Գերմանիայից, Շվեդիայից և իսլամական աշխարհից. Ֆինլանդիայում հայտնաբերվել է վիկինգների դարաշրջանի ամենամեծ գանձարանը

Մինչև 2050 թվականը քաղցկեղի դեպքերը կարող են աճել 67%-ով

Երեք ջրավազան և սաունա․ Սերբիայում հայտնաբերել են հռոմեական կայսեր շքեղ բաղնիքները

Հնագույն ԴՆԹ-ն ցրեց «ամերիկյան չիտայի» մասին առասպելը

«Գալիլեյի պատրաստածը». գիտնականը հայտնաբերել է XVII դարի աստղադիտակի առեղծվածային նկարագրություն

Ոչ միայն սրով. հնագույն միլիոնավոր մետաղադրամները ցույց են տվել, թե ինչպես էր Հռոմը ինտեգրում նվաճված հողերը

Ինչո՞ւ են մոծակները ոմանց ավելի շատ խայթում, իսկ մյուսներին՝ ավելի քիչ

Նոր բացահայտումներ «Հին Խնձորեսկ» պատմամշակութային արգելոցում

Պարզվել է, որ սուրճը կարևոր օգտակար ազդեցություն ունի տարեցների վրա

Հունաստանում հայտնաբերել են մետեորիտային երկաթից պատրաստված հին մատանիներ․ դրանք կրել է բրոնզի դարի էլիտան

Ընկերություն աշխատավայրում. գիտնականները տղամարդկանց և կանանց միջև անսպասելի տարբերությունեն հայտնաբերել