Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմինը չի ընդունելու որևէ փաստաթուղթ, որը ստորագրվել է Հայաստանի պետական շահերի հաշվին․ հայտարարություն


Հայ Յեղափոխական Դաշնակցությունը, որի գերագույն նպատակը սեփական Հայրենիքում  հայ ժողովրդի անվտանգության և բարգավաճման ապահովումն է, չի կարող դեմ լինել տարածաշրջանում կայուն խաղաղությանը։ Սակայն ուժի սպառնալիքով Ադրբեջանի հետ ձեռք բերված պայմանավորվածություններն  ու հերթական նոր զիջումները որևէ առնչություն չունեն իրական և կայուն խաղաղության գործընթացի հետ։

Տևական և կայուն խաղաղություն հաստատելու համար անհրաժեշտ է, որպեսզի Ադրբեջանի հետ համաձայնագիրը լինի հարաբերությունների կարգավորման ամբողջական փաստաթուղթ, հարգի հայկական կողմի օրինական շահերը և ընդգրկի լուծումներ՝ կարգավորման ենթակա հարցերի ողջ փաթեթով։

Մինչդեռ Ադրբեջանի հետ ձեռք բերված պայմանավորվածություններն ու  համաձայնեցված փաստաթուղթը չի հստակեցնում Հայաստան-Ադրբեջան սահմանագիծը, չի ապահովում Ադրբեջանի զինված ուժերի դուրսբերումը Հայաստանի ինքնիշխան տարածքներից, չի կանխում Ադրբեջանի հետագա ագրեսիան, անգամ չի անդրադառնում նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ամրագրված Արցախի և արցախահայության իրավունքներին, այդ թվում՝ սեփական հայրենիքում անվտանգ ապրելու խախտված իրավունքի վերականգնմանը, չի լուծում Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերադարձի խնդիրը։

Բանակցված փաստաթուղթն, ըստ էության, նշանակում է ադրբեջանական պահանջների անվերապահ վավերացում։

Միաժամանակ, ՀՀ-ին շարունակաբար ներկայացվող նոր նախապայմանները, մասնավորապես՝ միջանցքի տրամադրման, սահմանադրության փոփոխության, ՀՀ-ում ադրբեջանցիների բնակեցման, «Ադրբեջանի դեմ ռազմական հանցագործություններ գործած անձանց» արտահանձնման, միջազգային դատական ատյաններից ՀՀ հայցերը հետ կանչելու, Հայաստանի ապառազմականացման, ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման վերաբերյալ հնչող պահանջներն ուղղակիորեն խարխլում են Հայաստանի ինքնիշխանությունը։

Ակնհայտ է, որ նման փաստաթղթով Ադրբեջանն, ըստ էության, նպատակադրվում է փակել Արցախի հարցը, ձգտում է դե յուրե ամրագրել ցեղասպանությամբ, ուժի և ուժի սպառնալիքի կիրառմամբ իր ձեռքբերածը՝ միաժամանակ պահպանելով Հայաստանից այլ զիջումներ կորզելու հնարավորությունը։

ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմինը խստորեն դատապարտում է գաղտնի բանակցությունների արդյունքում Հայաստանին և հայ ժողովրդին պարտադրվող նոր զիջումները և հայտարարում, որ չի ընդունելու որևէ փաստաթուղթ, որը ստորագրվել է Հայաստանի պետական շահերի հաշվին։

ՀՅԴ-ն վճռական է ՀՀ ինքնիշխանության, անվտանգության ապահովման, ինչպես նաև թշնամական երկրի պահանջով ՀՀ-ում Սահմանադրության փոփոխությունը թույլ չտալու հարցում։
 

ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմին

Մարտ 15, 2025, Երևան

Լրահոս

Կարևոր
Մի նոր մանկապղծության դեպք, այս անգամ՝ Լոռիում
Իրանը պահանջում է ԱՄՆ-ից խաղաղություն հաստատել Լիբանանում
El Mundo. Պուտինի այցը Չինաստան կցույց տա ռազմավարական գործընկերության կարևորությունը
Ալեն Սիմոնյանը հրապարակել է 44-օրյա պատերազմի զոհերի թիվը
ՈՒՂԻՂ․ Գագիկ Ծառուկյանն այցելել է Արագածավան համայնք
Թայվանը շնորհակալություն է հայտնել Թրամփին զենքի մատակարարման համար
ԱՄՆ-ը հայտարարել է թմրանյութերի ապօրինի շրջանառությամբ զբաղվող երեք նավակների կալանման մասին
Հունիսի 7-ին քաղաքական ապտակ են ստանալու․ Արայիկ Հարությունյան
Խուլիգանություն, գողություն․ դանակահարել են 15-ամյա տղային, 18-ամյա երիտասարդը կրակոցներ է արձակել
Տուն, պարտատոմսեր, միլիոնանոց վարկ. Ռուբինյանի հայտարարագիրը. Իշխանության տեռորը՝ գործարարների դեմ
Թրամփի որդին դատի կտա Ջեն Փսակիին և MS Now-ին՝ զրպարտության համար
Պուտինը պաշտոնական այցով Չինաստան կմեկնի մայիսի 19-20-ը
Թրամփը կարծում է, որ կարող է հասնել Իրանի կապիտուլյացիային
NYT. Սի Ծինփինը Թրամփի հետ զրույցում հիշատակել է Պուտինին
Ինքնաոչնչացում. արդյո՞ք ապակե տան մեջ ապրողի համար լավագույն ճանապարհն այլոց վրա քար նետելն է. «Փաստ»
Առաջարկվում է տնային պայմաններում խնամքի մատուցումն իրականացնել պետական հավաստագրերի միջոցով. «Փաստ»
«Ժողովուրդ». ՔՊ ցուցակի 7-րդ համարը՝ բնակարան, պարտատոմսեր և բազմամիլիոնանոց վարկ․ ինչ է հայտարարագրել Ռուբինյանը
Ինչո՞ւ է գնալով առավել ջղաձիգ պահվածք դրսևորում․ «Փաստ»
Վարորդներին համատարած տուգանում են. ՆԳ նախարարի նոր որոշումը․ «Ժողովուրդ»
Հայաստանի դեմ նոր ճնշման գաղափարական նախապատրաստում․ «Փաստ»

Լրացուցիչ նորություններ

...

Ալեն Սիմոնյանը հրապարակել է 44-օրյա պատերազմի զոհերի թիվը

ՈՒՂԻՂ․ Գագիկ Ծառուկյանն այցելել է Արագածավան համայնք

Հունիսի 7-ին քաղաքական ապտակ են ստանալու․ Արայիկ Հարությունյան

Խուլիգանություն, գողություն․ դանակահարել են 15-ամյա տղային, 18-ամյա երիտասարդը կրակոցներ է արձակել

Փաշինյանին կոչ եմ անում՝ Արցախ բառը հեռուստատեսությամբ թո՛ղ արտաբերի․Մադաթյան (տեսանյութ)

ՔՊ-ն ուժով պահելու է իշխանությունը.սա Արեւմուտքի պահանջն է.քաղտեխնոլոգ (տեսանյութ)

Ֆրանսիական ԶԼՄ-ներ. Փաշինյանի և «IDEMIA»-ի դավադրությունը Հայաստանը կվերածի թվային համակենտրոնացման ճամբարի

ՔՊ-ն ուժով պահելու է իշխանությունը. սա Արեւմուտքի պահանջն է. քաղտեխնոլոգ

Մի՛ փորձեք քաղաքական միավորներ հավաքել ողբերգության հաշվին․ գնդապետ Մախսուդյանը՝ Փաշինյանին

Փաշինյան-Քոչարյան փոխհրաձգություն․ քաղաքական «էլիտան» անցել է ժարգոնի

Ընդդիմադիր հայացքներ ունեցող անձանց 40-45 տոկոսը մեղադրյալի կարգավիճակ է ունեցել. Բաբայան

«Հայաստան» դաշինքի Սպիտակի գրասենյակի ղեկավարը ազատ է արձակվել

ՈՒՂԻՂ․ «Լուսավոր Հայաստան»-ը քարոզարշավի 8-րդ օրը սկսում է նախագահական նստավայրի մոտից

Գողականներ են խառնում, մարդկանց վզին դնում են՝ էսպես պետքա անեք․ էս ամենը թողած ծաղիկների՞ց խոսենք

Մեր նպատակն էր հասբել «ընդդիմափոխության» թույլ չտալով պրոռուսական ուժերին մտնել ԱԺ. Տիգրան Խզմալյան

Փաշինյանն իր CV-ով որտե՞ղ պետք է ընդունվի աշխատի․ Ղազարյան (տեսանյութ)

ԿԸՀ-ն պատգամավորի 45 թեկնածուների գրանցումն ուժը կորցրած է ճանաչել

Իմ գլխավոր նպատակն եմ համարում քաղաքականության մեջ մարդկային հարաբերությունների և ներքին համերաշխության վերականգնումը․ Ռոման Մուրադյան

Կառավարությունում կայացել է քննարկում «Ներդրումների մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ

ՈՒՂԻՂ. «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախընտրական քարոզարշավը՝ Շենգավիթում