Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Զգուշացնում եմ ՀՀ իշխանություններին և հատկապես Փաշինյանին` միջազգային ատյաններում հայցերից հրաժարվելու դեպքում դատի ենք տալու իրենց. Բեգլարյան


Չնայած ՀՀ իշխանությունների կողմից հերթական միակողմանի զիջմանը Ադրբեջանին, միևնույն է՝ ես շարունակում եմ կարծել, որ Ալիևը չի ստորագրելու այդ փաստաթուղթը: Ալիևն ուզում է ամեն ինչ, այդ թվում՝ անկենսունակ Հայաստանի Հանրապետություն ու շարունակվող հայատյացության քաղաքականություն՝ առանց պարտավորություններ ստանձնելու:

Ալիևը մինչև հիմա ստացել է բազմաթիվ լրջագույն զիջումներ (այդ թվում՝ Արցախը)՝ առանց դրանց դիմաց որևէ բան տալու: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի Հանրապետության նախկին ՄԻՊ, նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը։«Վտանգը մեծ է, որ շուտով իշխանությունները զիջումներ են անելու նաև այն հարցերում, որոնց կատարման համար առ այսօր համաձայնագրի ստորագրումը ներկայացվել է որպես նախապայման (միջազգային հայցերից հրաժարում, Մինսկի խմբի լուծարում և այլն):Ուստի, զգուշացնում եմ ՀՀ իշխանություններին և հատկապես գլխավոր որոշում կայացնող Նիկոլ Փաշինյանին, որ միջազգային ատյաններում հայցերից հրաժարվելու դեպքում բազմաթիվ հայեր, ներառյալ՝ ես, նույն միջազգային ատյաններում դատի ենք տալու ՀՀ իշխանություններին՝ մեր իրավունքները խախտելու համար:

Ավելին, մենք հնարավորինս պետք է անենք, որ յուրաքանչյուր պաշտոնյա կրի անհատական պատասխանատվություն «պետության» անվան տակ իրականացված մարդու իրավունքների խախտումների համար, որոնք, առավել ևս, կարձանագրվեն ներպետական և ՄԻԵԴ դատական ակտերով:Այո, մենք խաղաղության կարիք ունենք, բայց առաջարկվող համաձայնագիրը չի կարող բերել խաղաղություն ու արդարություն, քանի որ ընդհանրապես հաշվի չի առնում հակամարտության բազմաթիվ կենսական հիմնախնդիրներ և բոլոր կողմերի իրական իրավունքներն ու շահերը:

Մի ողջ ժողովրդի հիմնարար իրավունքների, արժանապատվության ու ընդհանրապես ճակատագրի հաշվին խաղաղություն չի կարող լինել, առավել ևս, երբ դիմացի ռեժիմը ցեղասպանական էություն ունի և պահում է իր իշխանությունը ռասիզմի ու ցեղասպանական գաղափարախոսության հենասյուների վրա»,- գրել է նա։

Լրահոս

Բալահովիտում ասֆալտապատման աշխատանքներ իրականացնելիս ճանապարհաշինարարները հայտնաբերել են մարդու գանգ
Նոր շուկաներ՝ հայկական վարդի համար․ կառավարությունը քայլեր է ձեռնարկում
ԵՄ-ն Հայաստանի ապրանքների մաքսերը կվերացնի. Իրանից փորձել են Ադրբեջան տեղափոխել 84 կգ թմրանյութ (տեսանյութ)
Լենինի արձանի տեղադրումն արգելել են․ որոշումը կրքեր է բորբոքել
Խոշոր վթար Շիրակի մարզում․ բախվել են բեռնատարն ու մարդատար «Գազել»-ը
Թրամփի Իրանի պատերազմը վերածվում է նոր «հավերժ պատերազմի» (տեսանյութ)
Աբովյանում 18-ամյա տղա է վրաերթի ենթարկվել
Ահազանգ․ Ի՞նչ է կատարվում Հայաստանի կրթության հետ․ Մխիթարյանն՝ անգրագիտության բարձր ցուցանիշի մասին (Տեսանյութ)
Իրանը պատրաստ է իրականացնել կայծակնային հարձակողական գործողություններ. ԻՀՊԿ
Մեկնարկել է «Լամբադա» տրանսպորտային հանգույցի հիմնանորոգումը (տեսանյութ)
Սամվել Կարապետյանը Փաշինյանից 3 մլն է պահանջում. Ադրբեջանի նախկին հյուպատոսին մեղադրանք է առաջադրվել (տեսանյութ
Վենեսուելայում կործանվել է ուկրաինացի մոդելի և երկու գործարարի տեղափոխող ինքնաթիռը
Ռուսաստանի 26 օդանավակայաններում սահմանափակվել է ինքնաթիռների վառելիքով լիցքավորումը
Դոլարն ու եվրոն մի փոքր թանկացել են
Խաչանովը՝ US Open–ի կիսաեզրափակիչում
Լայնածավալ ստուգումներ՝ հանրապետության ողջ տարածքում․ կան բերման ենթարկվածներ
Երևանում Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է Իրանի 36-ամյա քաղաքացու մարմինը
Ռուսաստանը մեզ սպառնում է․ Գերմանիայի ԱԳ նախարար
Կիևը Սև ծովում հարվածներով բացել է «Պանդորայի արկղը». Պեսկով
Կարևոր
Զելենսկու ինքնաթիռը՝ ԱԹՍ-ի թիրախում․ Պեսկովը պարզաբանում է

Լրացուցիչ նորություններ

...

ԵՄ-ն Հայաստանի ապրանքների մաքսերը կվերացնի. Իրանից փորձել են Ադրբեջան տեղափոխել 84 կգ թմրանյութ (տեսանյութ)

Մեկնարկել է «Լամբադա» տրանսպորտային հանգույցի հիմնանորոգումը (տեսանյութ)

Սամվել Կարապետյանը Փաշինյանից 3 մլն է պահանջում. Ադրբեջանի նախկին հյուպատոսին մեղադրանք է առաջադրվել (տեսանյութ

Երևանում երթևեկության նոր սահմանափակումներ

Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Նոյեմբերի 1-ից Հայաստանում կսկսեն կենսաչափական անձնագրեր տրամադրել․ ՆԳ նախարար

24 ժամ ջուր չի լինելու

Փաշինյանի օրոք ՌԴ-ն զիջումների չի գնա. Զատուլին. Իսրայելը փակում է Մեծ Բրիտանիայի հյուպատոսությունը (տեսանյութ)

Բյուրեղավանի ջրում շեղումներ չեն հայտնաբերվել․ Ջրային կոմիտեի նախագահ

Որբացածների պապիկը արդարություն է պահանջում․ փաստաբանը դիմել է Փաշինյանին

Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 7 վարչական շրջաններում և 9 մարզերում

Մարզերից մեկում ՊՆ զորամասում հետևեցի վերկացի, առավոտյան մարմնամարզության գործընթացին․ Պապիկյան (տեսանյութ)

Սուրեն Պապիկյանը լուսաբացին անակնկալ այցով մեկնել է ՊՆ զորամաս (տեսանյութ)

Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել

ՀԱՐՑՈՒՄ․ Միանշանակ ԵԱՏՄ․քաղաքացիները՝ ԵՄ ինտեգրման մասին (Տեսանյութ)

Հայաստանը բողոքել է ՌԴ-ի սահմանափակումների դեմ. ԱՄՆ-ն Դոնբասի հարցում ճնշո՞ւմ է Կիևին (տեսանյութ)

Ի՞նչ տրամաբանությամբ Սարյան փողոցը դարձավ միակողմանի. Սուրեն Գրիգորյան

Մարզից եկող տրանսպորտներն այլևս չե՞ն հասնի Սասունցի Դավիթ կամ Կիլիկիա ավտոկայան

«88»-ում և մյուս բոլոր սուպերմարկետներում ժամկետանց սնունդ կար․ Ավետ Բաբայան

Ինչի՞ ա մետրոյի գնացքներում օդափոխությունը վատ, շնչել չի լինում, խոնավություն ա