Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

ՔՊ-ն առանց տոտալ ընտրակեղծիքների չի կարող հաղթել Գյումրիում. Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ)


Նիկոլ Փաշինյանը միացրել է հին ձայնասկավառակը «նախկինների» ու «թալանը» «կոպեկ առ կոպեկ», «Բրաբուս առ Բրաբուս» հետ բերելու մասին: Պատճառը Հայաստանի երկրորդ քաղաքում՝ Գյումրիում մարտի 30-ին կայանալիք ՏԻՄ արտահերթ ընտրություններն են, որին ՔՊ-ն մասնակցում է քաղաքապետի պաշտոնակատար Սարիկ Մինասյանի գլխավորած ցուցակով: Ընդդիմությունը համոզված է, որ «Քաղաքացիական պայմանագրի» վարկանիշն այնքան ցածր է, որ իշխող կուսակցությունը ոչ մի շանս չունի հաղթելու, ուստի վարչապետը գործի է դրել իր ողջ ռեսուրսները՝ «մեր Սարիկի» շանսերը գոնե մի փոքր ավելացնելու համար: Կիրակի օրը՝ մարտի 9-ին, նախընտրական քարոզարշավը դեռ չսկսած՝ Փաշինյանը ՔՊ-ի ողջ կազմով գնացել էր Գյումրի միջոցառումների մասնակցելու և քաղաքական սուր ելույթներ ունենալու:

Հայտարարեց, թե ընդդիմությունը Գյումրիում դուրս է եկել վերջին ճակատամարտի: Մամուլը հիշեցնում է՝ Գյումրին Տղմուտ գետը չէ, որ անցնես ու գոռաս «ուռռա»:«Ժողովրդավարություն և անվտանգություն» ՀԿ նախագահ, քաղաքական գործիչ Նաիրա Զոհրաբյանը նույն օրը եղել է Գյումրիում և պարզապես ապշած է անվտանգության միջոցառումների և վարչական ռեսուրսների կիրառման այն ծավալից, որ գործի էր դրվել Գյումրիում վարչապետի ժամանման առթիվ: Ասում է՝ նույնիսկ Ստալինի, Բրեժնևի կամ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի համար այդքան ոստիկանական ներուժ դժվար թե կուտակեին:

Euromedia24-ի հետ զրույցում Զոհրաբյանն ընդգծեց՝ չի կարող մարդ խոսել ժողովրդավարությունից և իր բառապաշարում օգտագործել նման արտահայտություններ, որոնք նույնիսկ շուկշինյան «հարբած մուժիկի» կերպարի հետ համեմատելի չեն:

Նաիրա Զոհրաբյան. 01:17-02:24 «Դրան գումարենք իր ուղղակի անընդունելի լեքսիկոնը իր կուսակցության օպոնենտներին, որոնց ինքն անվանեց առնետ, որոնք դուրս են եկել, և առնետներին պետք է նորից մտցնել իրենց տեղը... Զարհուրելի է, երբ այս մարդը, երբ ընկնում է էքստազի մեջ, երբ կանգնում է հերթական ընտրական փուլի առջև, իր լեքսիկոնը, ես չգիտեմ, դա գավառական մուժիկի լեքսիկոն էլ չի, դա շուկշինյան լեքսիկոնով ասած՝ «հարբած մուժիկի» լեքսիկոն էլ չի:

Չի կարող մարդը խոսել ժողովրդավարությունից և իր լեքսիկոնում օգտագործել՝ «ինչ ուզենամ՝ թափ կտամ», «կուզենամ մատ թափ կտամ, կուզենամ՝ ուրիշ բան թափ կտամ», «կշինեմ»... Էլ չեմ խոսում՝ «ծեփել ասֆալտին», և այլն, և այլն»:

Ազգային ժողովի նախկին պատգամավորը խորհուրդ է տալիս Փաշինյանին, «թալանը» հետ բերելու մասին խոսելուց առաջ, բացել Արցախի այն քաղաքների, գյուղերի, սրբավայրերի, հարյուրավոր եկեղեցիների, հազարավոր մշակութային կոթողների ցանկը, որ ինքն անձամբ իր ստորագրությամբ հանձնել է Ադրբեջանին:Ինչ վերաբերում է Գյումրիի ընտրություններին՝ Նաիրա Զոհրաբյանը վստահ է, որ եթե իշխանությունները չգնան ընտրակեղծիքների՝ ՔՊ-ն չի կարող հաղթել Գյումրիում:

Նաիրա Զոհրաբյան. 05:55-07:16.

«Ես վստահ եմ, որ եթե իրենք չգնան ընտրակեղծիքի, չգնան վարչական ռեսուրսի կիրառման, իսկ արդեն իսկ ես առավոտյան արդեն ասացի, որ տեղեկություն կա, որ բոլոր իշխանությունների համար ծառայած Սովռանոյի Արման անունով անձնավորությունը… Ես ամենայն պատասխանատվությամբ ասում եմ՝ առանց տոտալ ընտրակեղծիքների, առանց ընտրակաշառքի… Չքվեարկել, բոլոր ծրագրերը սոցիալական աջակցության իրականացնել մարտի 30-ից հետո»:

Նշենք, որ մարտի 30-ին Գյումրիում կայանալիք ՏԻՄ արտահերթ ընտրություններին մասնակցելու համար հայտ է ներկայացրել 9 քաղաքական ուժ՝ 6 կուսակցություն և 3 դաշինք: Դրանք են՝ Կոմունիստական կուսակցությունը, «Իմ հզոր համայնք» կուսակցությունը, «Հայաստանի աշխատավորական սոցիալիստական» կուսակցությունը, «Ապրելու երկիր» կուսակցությունը, «Մեր քաղաքը» դաշինքը, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Մայր Հայաստան» դաշինքը և «Եվրոդաշինքը»:

 Արամ Սարգսյան

Արարատ Գրիգորյան

Euromedia24 

Լրահոս

ԵՄ-ն կարող է Ուկրաինային զրկել մինչև 1 միլիարդ եվրո արտահանման եկամուտից
Ռուսները կարող են Վլադիմիր Պուտինին տեսնել մեքենայի ղեկին ՝ մոտակա երթևեկության գոտում․ Պեսկով
21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը
Հունիսի 7-ին փակելու ենք մահերով, կորուստներով լի այս էջը. Պատգամավոր
Առաջին անգամ հարվածել ենք Մոսկվայի նավթավերամշակման գործարանին․ Ուկրաինայի ՊՆ
Նիկոլ պատերшզմաբերի նոր SMS-ը. Սուրենյանց
Թրամփը հայտարարել է ԴԱԻՇ-ի երկրորդ ամենակարևոր առաջնորդի վերացման մասին
Կոնգոյում աճում է Էբոլա տենդից մահացածների թիվը
ՆԳՆ արձագանքել է բերման ենթարկված, այնուհետև ինքնшuպшնության դիմած քաղաքացու դեպքին
Սկսել են բանակցություններ՝ Հորմուզի նեղուցի հարցով
Ոստիկանները հայտնաբերել են Երևանում կրակոցներ արձակած 21-ամյա տղային
Կասկադյորական ավտովթար. վիրավոր կա
Գերմանիայից արտաքսված հայերին տեղափոխել են Երևան
Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան
Մոսկվայի մարզում ԱԹՍ-ների հարձակման հետևանքով երեք մարդ է զոհվել
«Եվրատեսիլ 2026»-ում հաղթեց Բուլղարիացի DARA-ն
Սրբազանը շատ լավ էր. փաստաբանը մանրամասներ է հայտնում
Դուք խոսում եք «պետության մեջք ունենալուց», բայց հենց ձեր կառավարման օրոք բժիշկները լքում են համակարգը. Տիգրան Խաչատրյան
Ազատան գյուղում ավտոմեքենա է այրվել
Վարորդական իրավունքից զրկված անձանց առաջարկել ենք հետևյալը․ խնդրում եմ արտահայտել Ձեր դիրքորոշումը․ Նիկոլ Փաշինյան

Լրացուցիչ նորություններ

...

Ռուսաստանը կարող է նույնիսկ ԵԱՏՄ անդամ Հայաստանի կյանքը ցավոտ դարձնել. Բենիամին Պողոսյան

«Ապուշ հայտարարություն է, խորհուրդ կտամ՝ չափերի մեջ մնալ»․ Արամ Նավասարդյանը՝ Կարապետյանին

ՈՒՂԻՂ․ «Հայաստան» դաշինքի անդամները՝ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ, Վեդիում են

Թրամփի վարչակազմը պատրաստվում է հարվածել Իրանին. ԵՄ–ԵԱՏՄ. ի՞նչ որոշում կկայացնի ՀՀ–ն

Ալեն Սիմոնյանը հրապարակել է 44-օրյա պատերազմի զոհերի թիվը

ՈՒՂԻՂ․ Գագիկ Ծառուկյանն այցելել է Արագածավան համայնք

Հունիսի 7-ին քաղաքական ապտակ են ստանալու․ Արայիկ Հարությունյան

Խուլիգանություն, գողություն․ դանակահարել են 15-ամյա տղային, 18-ամյա երիտասարդը կրակոցներ է արձակել

Փաշինյանին կոչ եմ անում՝ Արցախ բառը հեռուստատեսությամբ թո՛ղ արտաբերի․Մադաթյան (տեսանյութ)

ՔՊ-ն ուժով պահելու է իշխանությունը.սա Արեւմուտքի պահանջն է.քաղտեխնոլոգ (տեսանյութ)

Ֆրանսիական ԶԼՄ-ներ. Փաշինյանի և «IDEMIA»-ի դավադրությունը Հայաստանը կվերածի թվային համակենտրոնացման ճամբարի

ՔՊ-ն ուժով պահելու է իշխանությունը. սա Արեւմուտքի պահանջն է. քաղտեխնոլոգ

Մի՛ փորձեք քաղաքական միավորներ հավաքել ողբերգության հաշվին․ գնդապետ Մախսուդյանը՝ Փաշինյանին

Փաշինյան-Քոչարյան փոխհրաձգություն․ քաղաքական «էլիտան» անցել է ժարգոնի

Ընդդիմադիր հայացքներ ունեցող անձանց 40-45 տոկոսը մեղադրյալի կարգավիճակ է ունեցել. Բաբայան

«Հայաստան» դաշինքի Սպիտակի գրասենյակի ղեկավարը ազատ է արձակվել

ՈՒՂԻՂ․ «Լուսավոր Հայաստան»-ը քարոզարշավի 8-րդ օրը սկսում է նախագահական նստավայրի մոտից

Գողականներ են խառնում, մարդկանց վզին դնում են՝ էսպես պետքա անեք․ էս ամենը թողած ծաղիկների՞ց խոսենք

Մեր նպատակն էր հասբել «ընդդիմափոխության» թույլ չտալով պրոռուսական ուժերին մտնել ԱԺ. Տիգրան Խզմալյան

Փաշինյանն իր CV-ով որտե՞ղ պետք է ընդունվի աշխատի․ Ղազարյան (տեսանյութ)