Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$869.41

BTC

$112792

ADA

$0.915409

ETH

$4785.65

SOL

$204.03

30 °

Yerevan

13 °

Moscow

35 °

Dubai

20 °

London

20 °

Beijing

14 °

Brussels

29 °

Rome

29 °

Madrid

BNB

$869.41

BTC

$112792

ADA

$0.915409

ETH

$4785.65

SOL

$204.03

30 °

Yerevan

13 °

Moscow

35 °

Dubai

20 °

London

20 °

Beijing

14 °

Brussels

29 °

Rome

29 °

Madrid

Ֆեյսբուքում ներկայանալով կեղծ անհատական էջերով՝ մի շարք անձանցից հափշտակել են շուրջ 10 մլն դրամ. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Դ.Գ.-ն և Վ.Ս.-ն Ֆեյսբուք սոցիալական ցանցում ստեղծել են հիմնականում ԱՄՆ-ում բնակվող հայրենակիցների լուսանկարներով կեղծ անհատական էջեր, որոնց միջոցով ներկայանալով այդ անձանց ընկերներին և բարեկամներին՝ նրանց անունից խաբեությամբ ու վստահությունը չարաշահելու եղանակով տարբեր պատրվակներով պահանջել են գումար, որը ստանալու համար տրամադրել են այդ նպատակով իրենց կողմից նախապես ստեղծված հեռախոսահամարներով նույնականացված էլեկտրոնային դրամապանակները կամ ՀՀ-ում կրիպտոակտիվների առուվաճառք իրականացնող տնտեսվարողների էլեկտրոնային դրամապանակների ու բանկային քարտերի տվյալները և հափշտակել են տուժողների կողմից փոխանցված գումարները: Այդ մասին հայտնում են ՔԿ-ից:

«Բացի այդ, Դ.Գ.-ն և Վ.Ս.-ն նախնական համաձայնությամբ կատարել են առանձնապես խոշոր չափերով՝ 10 մլն 542 հզր 500 ՀՀ դրամի փողերի լվացում:

Մասնավորապես՝ Դ.Գ.-ն և Վ.Ս.-ն անորոշ շրջանակի անձանցից գումարներ հափշտակելու նպատակով ստեղծված հեռախոսահամարներով նույնականացված էլեկտրոնային դրամապանակներին ստացված առանձնապես խոշոր չափերով գումարը փոխակերպել են կրիպտոակտիվի, որը հետագայում վաճառել են այլ փոխանակման կետում՝ այն վերածելով 10 մլն 542 հզր 500 ՀՀ դրամի: Այնուհետև, վերջիններս գումարը ստացել են Դ.Գ.-ի և Ա.Հ.-ի անվամբ հեռախոսահամարներով գրանցված էլեկտրոնային դրամապանակների հաշվիներին՝ կատարելով փողերի լվացում:

Դ.Գ.-ն և Վ.Ս.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 2-րդ մասիի 1-ին և 3-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ խոշոր չափերով կատարված խարդախությունը), 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով` փողերի լվացումը):

Դ.Գ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը, գրավը և բացակայելու արգելքը, իսկ Վ.Ս.-ի նկատմամբ՝ կալանավորումը: Վերջինիս նկատմամբ հայտարարվել է հետախուզում։

Պատճառված վնասից վերականգնվել է 686 հզր ՀՀ դրամը:

Դ.Գ.-ի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և ըստ էության քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ»,- նշվածէ հաղորդագրության մեջ:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լրահոս

ՀՊԼ․ Արայիկ Էլոյանի գոլն օգնեց Արարատ-Արմենիային վերջին րոպեին հաղթել Շիրակին
ԱԷՄԳ-ն մոնիտորինգ է անցկացրել Կուրսկի ԱԷԿ-ում, որտեղ ուկրաինական ԱԹՍ-ի ընկնելուց հրդեհ է բռնկվել
Աշտարակում փայտե կրպակներ են այրվել
Թշնամիները հասկացան, որ պատերազմով Իրանին ծնկի բերել հնարավոր չէ. Այաթոլլա Խամենեի
Գերիների հերթական փոխանակումը Ռուսաստանի ու Ուկրաինայի միջև՝ այս անգամ 146-ը 146-ի դիմաց
Հայաստանում քաղբանտարկյալների առկայությունը ազգային ամոթ է և վտանգավոր նախադեպ․ հայտարարություն
Հայտնաբերվել է Սուրբ Գիրգոր Լուսավորիչ եկեղեցու դռան ապակին ջարդած տղամարդը
Ուկրաինան ակնկալում է կանադական ուժերի ներկայությունը երկրում. Զելենսկի
Գազայի հատվածում սովից ու թերսնումից մահացածների թիվը 289
Իսրայելի արտգործնախարարը առաջին պաշտոնական այցով մեկնել է ԱՄՆ
Արագածոտնի մարզի Հակո և Սորիկ բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ
Ենոքավան գյուղի զիփլայնից քաղաքացի է ընկել
Հութիները պնդում են, որ կանխել են Սանայի վրա Իսրայելի խոշոր հարձակումը
Կապանում մեկնարկել է օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների աշխատաժողովը
Հույս ունենք, որ Ուկրաինայում հակամարտությունը կհաջողվի ավարտին հասցնել մինչև տարվա վերջ․ Վենս
Միրզոյանն ընդգծել է հաստատված խաղաղության պայմաններում անցկացվող աշխատաժողովի առանձնահատկությունը
Հրդեհ՝ Գեղարքունիքում․ մի քանի հա տարածքում կրակի տարածման դեմ պայքարում են Հրազդանի հրշեջները
Պապիկյանն այցելել է նոր կառուցվող մոդուլային տիպի զորամասեր, ծանոթացել շինարարական աշխատանքներին
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Ուկրաինան կարող է տարածքային զիջումների գնալ՝ անվտանգության երաշխիքների դիմաց․ NYT

Լրացուցիչ նորություններ

...

Մահացել է Արա Խանջյանը

Վթարային ջրանջատում Երևանում