Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$848.67

BTC

$112297

ADA

$0.836199

ETH

$4276.15

SOL

$180.04

32 °

Yerevan

18 °

Moscow

38 °

Dubai

19 °

London

28 °

Beijing

18 °

Brussels

23 °

Rome

26 °

Madrid

BNB

$848.67

BTC

$112297

ADA

$0.836199

ETH

$4276.15

SOL

$180.04

32 °

Yerevan

18 °

Moscow

38 °

Dubai

19 °

London

28 °

Beijing

18 °

Brussels

23 °

Rome

26 °

Madrid

«Իշխանությանը որ մնար, բոլորիս հանձնած կլիներ Բաքվին… դո՛ւրս եկեք այս միֆից, պատրաստվեք պատերազմի». Աշոտ Սևյան

168.am-ը գրում է.


Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը կրկին ՀՀ իշխանություններին կոչ է արել Ադրբեջանին հանձնել «ռազմական հանցագործությունների մեջ մեղադրվողներին»։


«Ադրբեջանում ընթացող «դատավարությունը» լուրջ անհանգստություն է առաջացնում Հայաստանի քաղաքական ղեկավարության համար՝ մղելով նրանց դատավարության դեմ նոր քարոզչական արշավ սկսելու՝ միջամտելով Ադրբեջանի ներքին գործերին։


Դատավարության դեմ անհարկի քարոզչություն անելու փոխարեն՝ Հայաստանի կառավարությունը պետք է համագործակցի դատական ​​գործընթացի հետ՝ օգնելու տարածաշրջանում անցումային արդարության վերականգնմանը և կայուն խաղաղությանը։


Խաղաղության իրական մտադրությունը և Ադրբեջանի հետ հարաբերություններում նոր սկիզբը, ի թիվս այլ բաների, կցուցադրվի Հայաստանի պատրաստակամությամբ՝ ընդունելու իր պատասխանատվությունը և հանձնելու ռազմական հանցագործությունների մեջ մեղադրվողներին, հատկապես նրանց, ովքեր ներկայումս թաքնվում են Հայաստանի տարածքում»,- ասել է նա։


Արցախյան պատերազմների մասնակից, չարեքթարցի Աշոտ Սևյանն Ադրբեջանի հերթական պահանջից չի զարմացել, քանի որ 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո մշտապես ասել է՝ եթե ՀՀ-ում շարունակի կառավարել ՔՊ-ն, վտանգ է սպառնալու բոլոր այն անձանց, որոնք պայքարել են Արցախի ինքնորոշման իրավունքի համար։


«Մի սպասեք, թե ՀՀ իշխանությունը կհակադարձի Ալիևի պահանջներին, սրանց որ մնար՝ հիմա մեզ բոլորին հանձնած կլինեին Բաքվին։ Հավատացեք, այդ քայլին կգնան, եթե համոզվեն՝ գոնե 1 տարով կերկարացնեն իրենց իշխանության կյանքը։ Ուղղակի այստեղ ցավալին այն է, որ սրանք մեր ժողովրդին այնպես են բթացրել, որ ձայն, ծպտուն չեն հանում, հասկանում են, որ Արցախը հանձնեցին, Հայաստանի մի հատվածը հանձնեցին, բայց որևէ բան չեն անում։


Սարսափելին այստեղ նաև այն է, որ Հայաստանի իշխանություններն ասում է՝ դե, «չպետք է գերի ընկնեին», այսինքն՝ ձեռք են քաշում սեփական քաղաքացիներից, բա դուք էլ ինչի՞ համար եք, եթե չեք կարողանում ապահովել ձեր սեփական քաղաքացիների անվտանգությունը, նրանց հայրենիք վերադարձնելու համար քայլ չեք անում։ Իմ հասկանալով՝ օրվա իշխանությունը մեսիջ տվեց սրանով, որ եթե պայքարեք, տեսեք, թե դրա հետևանքով ձեր վերջն ինչ է լինելու։ Չկա պատասխանատվություն սրանց կողմից, Ալիևն էլ ինչ ուզում՝ անում է»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Աշոտ Սևյանը։


Ազատամարտիկի խոսքով՝ եթե ՀՀ իշխանությունը մտածում է՝ շատերին հանձնելով Ադրբեջանին, խաղաղություն պայմանագիր կստորագրի՝ այդ պայմանագիրը չի լինելու, այն միֆ է։


«Ես ուղղակի հասարակ մարդկանց ասում եմ՝ դո՛ւրս եկեք այս միֆից, պատրաստվեք պատերազմի, հակառակ դեպքում թշնամին մինչև մեր տան դուռը հասնելու է ու դռանը սպանի։ Սրանք ազգայինը ոչնչացրել են, արժանապատվություն չունեն, եթե վաղն Ալիևը պահանջի, որպեսզի սրանք հրաժարվեն քրիստոնեությունից՝ կանեն, Վազգեն Սարգսյանի ասածով՝ սրանք մեռոնին թույն էլ կխառնեն։


Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Լրահոս

Իսրայելական ուժերը ներխուժել են սիրիական մի քանի բնակավայրեր
Շտապ. Ֆիլիպ Կիրկորովը համերգի ընթացքում վայր է ընկել բեմից
ԵՄ-ում անտառային հրդեհներն այրել են Կիպրոսի չափ տարածք
Կարևոր
Երկրաշարժ Նոյեմբերյան քաղաքից 19 կմ հարավ
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Գազայի սովը մարդածին աղետ է անվանել
Լուկաշենկոն կոչ է արել Եվրոպային չսրել Ուկրաինայում հակամարտությունը
Կգա մի ժամանակ, մենք պատասխան կտանք, էսպես չի մնալու․ զոհվածի մայր
ՈՒՂԻՂ. «18 արդարների» գործով դատական նիստը շարունակվում է
Փաշինյանը մասնակցելու է ՇՀԿ գագաթնաժողովին․ վարչապետի խոսնակ
Թրամփը գիշերն անձամբ կհսկի Վաշինգտոնի փողոցները.Հռոմի պապը կմեկնի Թուրքիա
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը հայտարարել է, որ Գազայի հատվածում սովը կարող էր կանխվել
Մեկ օրում Կիևի կողմից վերահսկվող ԴԺՀ-ի մասից տարհանվել է մոտ 3,7 հազար մարդ
Կարևոր
«Խաղաղության գործընթաց» կոչվածը Ադրբեջանի համար ընդամենը ժամանակ շահելու միջոց է․ Արմեն Այվազյան
Economist․ ԵՄ-ն կարող է շահագործել Թրամփի՝ Նոբելյան խաղաղության մրցանակը շահելու ցանկությունը
Ռուսաստանում Իրանի դեսպանը շնորհակալություն է հայտնել Մոսկվային Իսրայելի և ԱՄՆ-ի հարձակումները դատապարտելու համար
Բելգիան մինչև 2035 թվականը 140 միլիարդ եվրո կհատկացնի ռազմական կարիքների համար
Մեծ Բրիտանիան հայտարարել է հակաօդային հրթիռային համակարգերի գնման մասին
Նախարարություններ կմիավորվեն․ Ինչ է պահանջում նախկին գլխավոր դատախազը ՆԳՆ-ից
Թրամփ. Վաշինգտոնում այս շաբաթ առաջին անգամ սպանություններ չեն գրանցվել՝ շնորհիվ Ազգային գվարդիայի տեղակայման
Ադրբեջանը պետք է ցանկացած պահի պատրաստ լինի պատերազմի. Ալիև

Լրացուցիչ նորություններ

...

Երկրաշարժ Նոյեմբերյան քաղաքից 19 կմ հարավ

Կգա մի ժամանակ, մենք պատասխան կտանք, էսպես չի մնալու․ զոհվածի մայր

«Խաղաղության գործընթաց» կոչվածը Ադրբեջանի համար ընդամենը ժամանակ շահելու միջոց է․ Արմեն Այվազյան

Ձերբակալվել է «Գույքի գնահատման և աճուրդի կենտրոն» ՊՈԱԿ-ի նախկին գլխավոր տնօրենը. ՀԿԿ

Գայթակղության գինը. Հինգ եվրոմիֆ, որոնք հերքվել են

Էլեկտրաէներգիայի պլանային դադարեցումներ՝ օգոստոսի 22-ին

Լուկաշենկոն նախատեսում է հանդիպել Սի Ծինփինի հետ.Նեթանյահուն միտումնավոր ձգձգում է պատերազմը (տեսանյութ)

Ոստիկանությունը որոնում է տեսագրությունում պատկերված անձանց

Կապանում տեղադրվել է նոր արագաչափ սարք

Կաթնամթերքի արտադրամասը աշխատում էր սանիտարահիգիենիկ պայմանների խախտումներով (Լուսանկարներ)

Դիզվառելիքի ու բենզինի ապօրինի լիցքակայանը փակվեց. Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը

Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվը նվազել է

ՀԱՄԱՍ-ի կոչը՝ ճնշում գործադրել Իսրայելի վրա․Զելենսկին ցանկանում է արդեն իսկ անցկացնել ընտրություններ (տեսանյութ)

Օդանավակայանում կտավ գողացած օտարերկրացի տղամարդը ձերբակալվել է

Արա Ռոստոմյանի կալանք խափանման միջոցը փոխարինվեց 3-ամսյա տնային կալանքով

Արմավիրի համայնքային ոստիկանները տղամարդու խուզարկությամբ թմրամիջոց են հայտնաբերել

Քաշքշոց, լարված իրավիճակ՝ դատարանի դիմաց․ «Ձեռքերիդ ազատություն չտա՛ս»

Գեղամ Մանուկյանն այցելել է ԱԱԾ մեկուսարան՝ տեսակցելու Միքայել Սրբազանին

Դիլիջանի թունելը կփակվի երթևեկության համար

Ձերբակալություններ Երևանում և Գյումրիում․ հայտնաբերվել են առանձնապես խոշոր չափերի թմրանյութեր