Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Տարանջատում հանուն ընտրության, կամ՝ Боливар не вынесет двоих․ Արմեն Աշոտյան


Տարանջատում հանուն ընտրության, կամ՝ Боливар не вынесет двоихԼսելով Աղվան Վարդանյանի ծրագրային խոսքն ԱԺ ճեպազրույցների ժամին՝ երկակի զգացողություն ապրեցի։

Մի կողմից, ուրախացա, որ վերջապես ֆեյքային, զրպարտիչ, տելեգրամյան անիմաստ և Երկրորդ նախագահի թիմին պատիվ չբերող խուժանությունից հետո լսեցի բովանդակային, բարեկիրթ և ուշադրությանն ու արձագանքին արժանի ելույթ։Մյուս կողմից, տխրեցի, որ բանը հասել է արդեն ԱԺ բրիֆինգների ընթացքում նախապես պլանավորած խոսք հնչեցնելուն, ինչը վկայում է դոմինոյի հերթական քարի անվերադարձ անկման մասին (ինչին, ի դեպ, Հանրապետականը՝ ի դեմս բրիֆինգ տվող Հայկ Մամիջանյանի, չգնաց):

Երկար տեքստերիցս բողոքող, դրանք կարդացող և չհասկացող, չկարդացող, բայց քննադատողների համար արձագանքս կփաթեթավորեմ իրենց ընկալումներին ավելի դյուրամարս էմոջիների և սմայլիկների միջոցով, մնացածին կխնդրեմ ուշադրություն դարձնել բուն արձագանքիս վրա։

1. (ստարտ կամ ֆալշստարտ)։ Պարոն Վարդանյանի խոսքը փաստացի ծրագրային հենք էր իրենց իսկ կողմից առաջ քաշվող «տարանջատում» օպերացիայի համար, ինչով նա ուղղակիորեն հաստատեց իմ նախորդ պնդումը, որ ներընդդիմադիր ներկայիս լարվածությունը ոչ թե մեր կողմից է հրահրվել, ոչ թե մի կաթիլ մեղրից է ծագել, այլ Երկրորդ նախագահի թիմի ուղեղային կենտրոնում նախապես ծրագրավորված և նպատակաուղղված պլան է։ (Թե ինչո՞ւ է այդպես, մի քանի ակնարկ նախորդ հոդվածներումս արել եմ, իսկ մոտ ապագայում և պատեհ առիթով ավելի կմանրամասնեմ): Ինչպես փաստեց պարոն Վարդանյանը, Երկրորդ նախագահի ասուլիսն ընդամենը կատալիզատոր էր։ Ահա և մեր միամիտ ընդդիմադիր քաղաքացիներին հուզող «ո՞վ է սկսել» հարցի պատասխանը։

2. (Խիստ զարմանք): Շարունակելով «տարանջատման» հարցը՝ ստիպված եմ տարակուսանք հայտնել այդ տերմինի և դրա տակ դրվող իմաստի առնչությամբ։ Այդ ե՞րբ էինք միաձուլված կամ խառնված, որ պիտի տարանջատվենք։ Միասնակա՞ն էինք՝ այո։ Համախմբվա՞ծ էինք՝ այո։ Կողք կողքի՞ էինք՝ այո։ Բայց ոչ երբեք միախառնված, որ մի հատ էլ «տարանջատվենք»։ Վստահ եմ, որ պատկառելի բանախոսը սա շատ լավ հասկանում է, ուստի ինչո՞ւ է այսօր իր հիմնավորումներով ԱԺ բերել Երկրորդ նախագահի քարոզիչների կողմից համառորեն շրջանառվող սույն միտքը։ Չէ՞ որ, եթե այլևս համագործակցել չէիք ուզում, կարող էիք այդ մասին պարզապես ուղիղ և պաշտոնական հայտարարել։ Հարցադրումս միամիտների համար է, որովհետև իրականում սույն օպերացիայի հեղինակները դիտավորյալ են գնացել հենց այս կասկածելի և թաքուն ճանապարհով:

3. («Խելացի պլան»): «Սկանդալ և տարանջատում» օպերացիայի նպատակները պարզ են։ Հենց այնպես հայտարարել ներընդդիմադիր համագործակցության ավարտի մասին՝ չէր կարելի. Նախ՝ հարյուր-հազարավոր մեր հայրենակիցներ, որոնց հիմնական դարդը ոչ թե Երկրորդ կամ Երրորդ նախագահներին սատարելն է, այլ Նիկոլից ազատվելը, դա չէին հասկանա։ Պետք էր որպես ծխածածկույթ՝ սկանդալ հրահրել, որ կեղծ արդարացումների տեղ ունենալ։

Երկրորդը, փորձել այդ սկանդալով Երրորդ նախագահի և Հանրապետականի վրա բարդել թե «նախկինների» պիտակը, և դրա հետ կապված օբյեկտիվ կամ սուբյեկտիվ խնդիրների բեռը։ Ու «մաքուր և պուպուշ» գնալ նոր ընտրությունների, ձեռքի հետ էլ փորձելով կոմպենսացնել սեփական ընկած վարկանիշը և կորցրած ձայները Հանրապետականի հաշվին: Ահա սա էր ողջ թաքուն պլանը, որ գնալով տեսանելի է դառնում և ամփոփվում պարոն Վարդանյանի այսօրվա ուղերձում։ Որքանո՞վ է ազնիվ մեր գործընկերների կողմից որդեգրված այս մոտեցումը, թող դատեն մեր հայրենակիցները։

4. (Գեղարվեստական ձևավորում): Այսօրվա բանախոսը Աղվան Վարդանյան չէր լինի, եթե չհամեմեր իր ծրագրային խոսքը fiction ժանրի գեղարվեստական հնարքներով։ Օրինակ, մեզ՝ ՀՀԿ-իս վերագրելով Միքայել Մինասյանի երեկվա տեսակետը «հեղափոխության» մասին։ Միքայելը իմ ընկերն է, բայց ես իր հետ համաձայն չեմ։ Իսկ Դուք, ընկեր Աղվան ջան, կհայտարարե՞ք, որ համաձայն չեք երբեմնի ինձ էլ հարազատ եղած TV-ի եթերից կամ Ձեր թիմի կարիքները սպասարկող տելեգրամային ալիքներից (ՏԳ) մեր հասցեին հնչող գնահատականների հետ։ Նույն գեղարվեստական հորինվածքի ժանրից էր նաև Կարեն Կարապետյանի մասին այսօրվա հիշատակումը. ՀՀԿ-ն երբեք իրեն չի մեղադրել կամ անվանարկել (տես՝ իմ նախորդ հոդվածներն այս առնչությամբ)։

Իսկ «Կարենը 2017-ին ընդամենը երկու պատգամավոր ուներ» պնդումն առհասարակ նոնսենս է՝ նա ուներ մի ամբողջ ՀՀԿ խմբակցություն։ Այդ Ձեր թիմն է ջանքեր գործադրում մեր բանավեճի մեջ սադրանքների միջոցով այլ քաղաքական դերակատարներ և կուսակցություններ ներգրավել։ Շարժառիթն էլ պարզ է (սա էլ՝ էքստրա էմոջի):

5. (Какого чёрта): Շարունակելով նույն գեղարվեստական մոտեցումները՝ պարոն Վարդանյանն առաջ է բերում «ի՞նչ էր լինելու, եթե…» հարցերի համախումբը, որը, բացի նրանից, որ զուտ մտավարժանքային հնարք է, նաև կիսատ է, միակողմանի և կանխակալ։ Ուստի, եթե հիմա էլ այդ ժանրի մեջ ենք մտնում, իմ կողմից այդ ձևաչափով մի քանի հարց էլ ես հավելեմ, որ գործընկերներս անգործ չմնան։«Ի՞նչ էր լինելու, եթե…2008-ից նախագահ Քոչարյանն առաջնորդվեր «Уходя-уходи» սկզբունքով»։

«Ի՞նչ էր լինելու, եթե… որոշ ուժեր և գործիչներ ավելի հստակ տարանջատեին ներքին քաղաքականությունն արտաքին բզբզոցներից»։

«Ի՞նչ էր լինելու, եթե… ոմանք նախագահ Սարգսյանի վրա դրսից մարդ չբերեին»։

«Ի՞նչ էր լինելու, եթե… 2018-ին ակնկալվող պարկեշտություն և առողջ դատողություն դրսևորեին»։

Այս շարքն էլ ավելի բացված կարող եմ շարունակել, պատասխանող լինի…

6. (քաղաքական միգրացիա): Բարոյականության և սկզբունքայնության այսօրվա հակադրումը միայն առաջին հայացքից էր հնչում՝ որպես բարոյափիլիսոփայական նորույթ իմաստուն ռահվիրայի շուրթերից։ Իրականում այստեղ նույնպես քաղաքական հաշվարկ կար՝ պառակտել ՀՀԿ-ն, հակադրել շատերիս Երրորդ նախագահին։ Դնում եմ մի կողմ նման ուղերձի «մաքրասիրական» կողմը, այն էլ՝ 2018-ի մայիսի 1-ին բարոյական դիլեմաները կլասիկ, հերոսական և հարգանքի արժանի կերպով լուծած գործչի պարագայում։ Ընդամենը փաստեմ, ո՞ր քաղաքական կոնստրուկցիան է այս պահին ավելի խայտաբղետ, բազմաժանր և սինթետիկ, մե՞րը, թե՞ ձերը։ Այնքա՜ն նախկին Հանրապետական պաշտոնի հույսով միացավ ձեզ 2021-ին։ Ոչ մեկին ոչ խանգարել ենք, ոչ խոչընդոտել, ոչ էլ վատաբանել՝ մտածելով, թե մարդիկ գնում են կրելու։ Քի՞չ էր, էլի՞ եք ուզում։ Իրոք ռեսուրսի խնդիր կա՞։ Իմ գործը հեշտ է։ Ես չեմ ընտրել Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի միջև։ Ես կուսակցություն եմ ընտրել։ 2001-ից։ Հանրապետականը։ Ինչպես հազարավոր իմ կուսակիցներ։Այստեղից բխող բոլոր հետևանքներով։ И в горе, и в радости. Ուստի, քաղաքական միգրանտներ այլ տեղեր փնտրեք, պարոնայք, ընկերներ, գործընկերներ (մարդ չգիտի էլ այսքանից հետո ո՞նց ճիշտ դիմի շատերիդ, որ միակողմանի չլինի)։

7. (Էպիլոգ): Պարոն Վարդանյանի խոսքում առկա մեջբերումներից, որոնք վերաբերում էին Երրորդ նախագահի հետ իր զրույցներին, արձանագրեցի ևս մեկ փաստ. նախագահ Սարգսյանը մեր գործընկերների համար շատ մատչելի է եղել, հանդիպող, շփվող, կիսվող, բաց։ Գուցե ավելին, քան պետք էր։

Նա նաև մի մեծ թերություն ունի քաղաքականության համար (թող ների իմ անկեղծությունը՝ «գցող» չէ։ Բայց թե՛ ինքը, թե՛ մենք չենք հանդուրժում, երբ փորձում են գցել մեզ։

Ուստի, գնացեք, տարանջատվեք, հաղթեք, կրեք, Աստված ձեզ հետ։ Բայց «Боливар не вынесет двоих» օպերացիաները մեր դեմ թարգեք, արդեն առանց այդ էլ պարզ է, որ «нам с вами не по пути».  Ու սա էլ ասեմ, որ էլ ավելի ոգեշնչվեք. նախկինում քննարկում էինք Արցախի՝ «անջատում՝ հանուն փրկության» հարցը, իսկ հիմա՝ տարանջատում՝ հանուն ընտրության։ Շնորհավորում եմ։

ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆՀՀԿ փոխնախագահ«Ձորաղբյուր» ՏԿՀ

Լրահոս

Կանխվել է հրդեհի տարածումը բնակավայրեր
Կդառնա՞ արդյոք Հայաստանը լիովին հակառուսական՝ դա ցույց կտա ժամանակը հունիսից հետո (տեսանյութ)
8700 երեխա սեպտեմբերի 1-ից չի կարողանալու իր դպրոցը գնալ․ փորձագետն ահազանգում է (տեսանյութ)
Երկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներ
Սևանի կենտրոնական հրապարակում այսօր 20–ամյա երիտասարդի են սպանել
«Ոչ Արևմտյան Ադրբեջանին» նախաձեռնության նպատակն է կանխարգելել վաղվա հնարավոր սպառնալիքները
Վաղը և մյուս օրը եղանակային վտանգի դեղին մակարդակ է հայտարարված Մոսկվայում
Թաիլանդում կենդանաբանական այգում մի քանի շաբաթվա ընթացքում անկել է ավելի քան 70 վագր
ԱՄՆ-ն քննարկում է Խամենեիի սպանության հնարավորությունը.Դատապարտելի է ԲԴԽ հայտարարությունը (տեսանյութ)
Ֆինանսական գրագիտություն փոքր տարիքից․ Ամերիաբանկի նոր նախաձեռնությունը (տեսանյութ)
Սպասվում է կարճատև անձրև, փետրվարի 26-ին՝ թաց ձյուն և ձնախառն անձրև
Քահանան փետրվարի 23-ի խնջույքները անվանել է անտեղի
Արևմուտքում Ուկրաինայի ապագան բնութագրել են՝ որպես «բացարձակապես տխուր»
ԱՄՆ‑ն ավելի քան 60 ռազմական ինքնաթիռ է տեղակայել Հորդանանի ռազմակայանում՝ Իրանի հետ լարվածության ֆոնին
Հայկ Կոստանյանը սուտ տեղեկատվություն է տրամադրել․ Արթուր Չախոյան
ԱՄՆ-ն հայտարարել է, որ հարվածել են Խաղաղ օվկիանոսում թմրանյութ տեղափոխող նավի
Ուկրաինայի նախագահական ընտրությունները կարող են անցկացվել 2026 թվականին
Մադուրոն պետք է պատասխանատվության ենթարկվի Վենեսուելայում, այլ ոչ թե ԱՄՆ‑ում. Բրազիլիայի նախագահ
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը վերընտրվել է Քրիստոնեա-դեմոկրատական միության ղեկավարի պաշտոնում
Տարածաշրջանային զարգացումներ, ներքաղաքական լարվածություն և Արցախյան օրակարգ (տեսանյութ)

Լրացուցիչ նորություններ

...

«Փետրվարի տաքացումը դեռ գարուն չէ. գյուղատնտեսական աշխատանքները վաղ է սկսել»․ Լևոն Ազիզյան

2018-ից առ այսօր ՆԳՆ բյուջեն աճել է 3,3 անգամ, բայց ի՞նչ է ստացել «հերոս հարկատուն» դրա դիմաց. պատգամավոր

Չկա աշխարհում մեկ այլ ժողովուրդ, որին նման հետեւողականությամբ եւ նույն պրիմիտիվ հնարքներով նպատակադրված եւ հաջողությամբ խաբեն․ Աշոտյան

Երբեք դրամաշնորհ չեմ վերցրել, այդ թվում Սորոսից․ Դավիթ Սանասարյան

Արդյո՞ք սա նշանակում է, թե վաղը պատերազմ չի սկսվի․ Վարդան Ոսկանյան

Ես սատարում եմ բոլորին, ովքեր պայքարելու են ադրբեջանամետ, անպատիվ, անմշակույթ, ի վերջո անգրագետ իշխանության դեմ․ Դավիթ Ամալյան

Շիրակում կաթը գյուղացիներից մթերվում է150–160, խանութում վաճառվում է մինչև 900 դրամով. պատգամավոր

Օդի ջերմաստիճանը փետրվարի 16-23-ը կանխատեսվում է նորմայից բարձր 6-8 աստիճանով. Լևոն Ազիզյանը մանրամասնում է

Ստացել եմ դեռևս նախորդ տարվա նոյեմբերին իմ կողմից նշանակված միջազգային փորձաքննությունների արդյունքները՝ Արշակ սրբազանին վերագրվող տեսագրությունների վերաբերյալ. Բաբայան

Փաշինյանն ամեն կերպ փորձում է խափանել Ավստրիայում հրավիրված Եպիսկոպոսաց ժողովը․ Հակոբ Բադալյան

Երբ ճշմարտությունը կորցնում է իր օբյեկտիվ հիմքը, մարդը դառնում է անտարբեր և չի զանազանում չարը բարուց․ Տեր Իսահակ

Մինչև հունիս Փաշինյանն ու Ալիևը դեռ ինչե՜ր են անելու․ Արմեն Այվազյան

Հետո չասեք` ընտանիք էինք պահում. Իշխան Սաղաթելյան

Վեհափառը՝ քրեական հետապնդման թիրախ. Սուրեն Սուրենյանց

Փաշինյանական ռեժիմը Բաքվի ու Անկարայի չբավարարվող ծարավն է հագեցնում. Աբրահամյան

Վեհափառին ո՛չ քրեական գործերով ու ո՛չ էլ հնարավոր կալանքով չեք վախեցնի. Էդուարդ Շարմազանով

Այսօր հայ ազգի տիեզերական մասշտաբի խայտառակության օրն է․ Ռուբեն Մելիքյանը՝ Կաթողիկոսի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու մասին

«Ամիսներ առաջ ձեռք բերված էլեկտրոմոբիլները ՀՀ չեն հասել, և իրենք ստիպված են մաքսատուրք վճարել»․ Դանիելյանը՝ իրեն դիմած քաղաքացիների խնդրի մասին

Իրան-ԱՄՆ սպասվող բանակցությունների նախանշված օրակարգը չի բխում Թել-Ավիվի շահերից. իրանագետ

Վաղարշակ Հարությունյանին առաջարկել եմ գլխավորել մեր ցուցակը առաջիկա ԱԺ ընտրություններին․ Վահան Բաբայան