Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Սարսափելի մանրամասներ են ի հայտ եկել. Ռուբեն Վարդանյանի գլխին երկաթ են ամրացրել, սեղմել, լլկել. հայտարարություն


2020 թ․Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմից հետո Բաքվի և ադրբեջանական այլ քաղաքների բանտերում պահվում են ՀՀ քաղաքացի և ազգությամբ հայ բազմաթիվ ռազմագերիներ։ Գերիների՝ Բաքվի կողմից հաստատված պաշտոնական թիվը 23 է, սակայն իրավապաշտպաններն ունեն փաստական ապացույցներ առնվազն 80 անձանց գերեվարման մասին։

Այս մասին հայտարարություն է տարածել ԱլԳ քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը:

Հայտարարությունում նաեւ ասվում է. «Բաքվի բռնապետությունը 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո մարդու հիմնարար իրավունքները ոտնահարող բազմաթիվ գործողություններ է կատարել․ Արցախի խաղաղ բնակչության 9-ամսյա շրջափակման, ցեղասպանական գործողությունների՝ էթնիկ զտման և տեղահանության՝ միջազգայնորեն ընդունված հանցագործություններին ավելացել է բռնազավթված Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարների՝ Բաքվում ընթացող ապօրինի, արդարադատության ծաղր - դատավարությունը։ Գերիները Բաքվում ենթարկվում են կտտանքների և հոգեբանական խոշտանգումների, իսկ միջազգայնորեն ճանաչված բարերար Ռուբեն Վարդանյանի դատը վերածվել է ստալինյան հաշվեհարդարի։

Դեռևս դատավարությունից առաջ՝ ընտանիքի հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում, Ռուբեն Վարդանյանը ներկայացրել է իր նկատմամբ իրականացվող իրավական և դատավարական անօրինությունները։ Այս օրերին մարդու իրավունքների ամենակոպիտ խախտումներով Բաքվում ընթացող դատավարական կեղծիքը զուրկ է արդարադատության տարրերից․ ցուցադրաբար արհամարհվում են արդար դատաքննության հիմնարար սկզբունքները, առկա են բիրտ ուժի կիրառման, մարդու նվաստացման և լլկման երևույթներ։

Ռուբեն Վարդանյանը և բոլոր մյուս բոլոր պատանդներն ու գերիները շինծու դատավարություններով դաժանաբար խոշտանգվում են` ադրբեջանական իշխանության վրեժխնդրության, քաղաքական խնդիներ լուծելու և հայ ժողովրդի արժանապատվության հաշվին ինքնահաստատվելու, հայ ժողովրդի ազգային գիտակցությունը նսեմացնելու նպատակով։

Ի նշան անօրեն դատավարության դեմ բողոքի՝ Ռուբեն Վարդանյանը փետրվարի 20-ին հացադուլ է հայտարարել։

Փետրվարի 26-ին՝ հերթական դատական նիստի ժամանակ, նրա ինքնազգացողությունը վատացել է, նիստն ընդհատվել է։ «Հայրս ենթարկվել է խոշտանգումների»,- իր տեսաուղերձում հայտնում է Ռուբեն Վարդանյանի որդին՝ Դավիթ Վարդանյանը և կոչ է անում պայքարել Բաքվում ապօրինի պահվող հայերի ցուցադրական դատավարությունների դեմ։

Սարսափելի մանրամասներ են ի հայտ եկել այն մասին, որ Ռուբեն Վարդանյանի գլխին երկաթ են ամրացրել, սեղմել, լլկել։

Բժիշկները հայտարարում են, որ ստեղծված իրավիճակն ուղիղ սպառնալիք է Ռուբեն Վարդանյանի կյանքին։ Առաջնորդվելով բժշկական էթիկայի սկզբունքներով և ՄԱԿ-ի «Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի և պատժի դեմ» կոնվենցիայով՝ նրանք անհապաղ միջամտություն են պահանջում միջազգային հումանիտար և բժշկական կազմակերպությունների կողմից։

Ադրբեջանի իշխանությունների կողմից շարունակվող հանցագործությունները բացահայտորեն խախտում են միջազգային իրավունքի, մասնավորապես` «Գերիների հետ վարվելակերպի մասին» Ժնևյան երրորդ համաձայնագրի, մարդու իրավունքների վերաբերյալ դաշնագրերի ու համաձայնագրերի նորմերը և խարխլում են տարածաշրջանային կայունությանն ուղղված ջանքերը։ Ուստի մենք՝ ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ անդամ կազմակերպություններս,

դատապարտում ենք Բաքվի կազմակերպած շինծու դատավարությունները,կոչ ենք անում ՀՀ կառավարությանը, ՀՀ Ազգային ժողովին, ՀՀ-ում գործող բոլոր դեսպանատներին, Սփյուռքահայ  բոլոր կազմակերպություններին, ինչպես նաև միջազգային հանրությանը, մասնավորապես՝ ԱլԳ ՔՀՖ-ին, ԱլԳ ՔՀՖ Ադրբեջանի ազգային պլատֆորմին, ՄԱԿ- ի Անվտանգության խորհրդի անդամներին, ԵԱՀԿ-ին,

Եվրոպական Միությանը, Եվրոպայի խորհրդին, Մեծ Յոթնյակի անդամ բոլոր երկրների ղեկավարներին՝ անհապաղ քայլեր ձեռնարկել Բաքվի բռնատիրական ռեժիմի հակաօրինական քաղաքականությունը դատապարտելու ուղղությամբ և պահանջել Ռուբեն Վարդանյանի և մյուս հայ գերիների իրավունքների պաշտպանությունը,

նրանց նկատմամբ անմարդկային վերաբերմունքի դադարեցումը և ազատ արձակումը,դիմում ենք աշխարհի քաղաքացիական հասարակության կազմակերպություններին, մասնավորապես՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեին և միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին, բարձրաձայնել այս ճչացող հանցագործությունների մասին, համատեղ ջանքերով աջակցել Ռուբեն Վարդանյանի և մյուս հայ գերիների իրավունքների վերականգնմանը և նրանց շուտափույթ ազատ արձակմանը։


Մենք դիմում ենք միջազգային մարդասեր, բարերար և հասարակական գործիչ Ռուբեն Վարդանյանի ընտանիքին և փաստաբաններին՝ խնդրելով նրան հասցնել հացադուլը դադարեցնելու մեր հորդորը։

Բաքվի բանտից մեզ հասցեգրած իր իսկ մարդասիրական խոսքով՝ «ամուր մնալու, դիմանալու և ճշմարտության հաղթանակին հավատալու» համար հարկավոր է լինել առողջ և շարունակել դիմակայել:

Լրահոս

Թրամփը հայտարարել է, որ Իրանը մեծ զիջումների է գնում ԱՄՆ-ի հետ բանակցություններում
Իրանը սահմանափակ թվով նավեր կթույլատրի Հորմուզի նեղուցով անցնել
Կարևոր
Ոստիկանները հայտնաբերել են անհետ կորած տղամարդու մարմինը
Էրդողանին կառաջադրեն նախագահի պաշտոնում. Խուզարկել են Իշխան Սաղաթելյանի տունը
Ես զզվում եմ Մարգարիտա Սիմոնյանից կամ Սոլովյովից, բայց նրանց սպառնալիքներում իրականություն կա
Անհանգիստ ժամանակները գալիս են, դեռ չեն պատկերացնում իրանց ինչ ա սպասվում․ Ավինյանը՝ ընդդիմադիրներին
Նյարդերը տեղի տվեցին, դուրս գար, կասեի՝ կտեսնեիք. Արմեն Փամբուխչյան
Ընդդիմադիրները լսեցին իրականությունը, ինչից խուսափում էին. Վարդանյան
Տվյալ իրավիճակը հրահրել է ընդդիմությունը. Խաչատրյանը՝ ավագանու նիստի ընթացքում տեղի ունեցածի մասին
Էդ ի՞նչ կռիվ էր ներսում․ փոխքաղաքապետը՝ տեղի ունեցածի մասին
ՔՊ-ն փոխում է պատգամավորների երդման տեքստը. Փաշինյանը մտադիր է Ծառուկյանին սնանկացնել
Քննիչների խումբը խուզարկությունից հետո Սաղաթելյանի տնից հեռացավ
«Ձենդ իջցրու՛», «Լսի՛, այ տղա, արա', դուս կհելնես, քեզի կասեմ». ծեծկռտուք՝ ավագանու նիստին
Մեր տունը խուզարկել են ԴԱՀԿ–ի պահանջները չկատարելու համար. առգրավել են զարդեր ու փող. Սաղաթելյան
Թրամփը ասել է, որ Իրանի նավահանգիստների շրջափակումն ավելի արդյունավետ էր, քան ռմբակոծությունը
Վան Ի. BRICS-ը կարող է նոր անվտանգության համաձայնագրեր կնքել
ՈՒՂԻՂ․ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցություն
Եկեղեցին մեծ գումարներ է վճարել բյուջե․ «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանը մտադիր է Գագիկ Ծառուկյանին սնանկացնել․ «Հրապարակ»
Մակրոնից՝ 1.2 մլն դրամանոց շքանշան, ֆոն դեր Լայենից՝ կաշվե պայուսակ. ինչ նվերներ է ստացել Փաշինյանը. Ժողովուրդ

Լրացուցիչ նորություններ

...

Ոստիկանները հայտնաբերել են անհետ կորած տղամարդու մարմինը

Հունիսի 19-22-ը հայտնաբերվել են 15 հետախուզվող, 1 անհետ կորած. ՆԳՆ

Հայտնաբերվել է 410 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները

Փամբակ գետում հայտնաբերվել է 13-ամյա աղջկա մարմինը

Փամբակ գետում փրկարարներն ու ոստիկանները շարունակում են որոնողական աշխատանքները

Երկրաշարժ՝ Իջևան քաղաքից 20 կմ հյուսիս-արևմուտք

Վթարի հետևանքով երեք տուժած գտնվում է վերակենդանացման բաժանմունքում. Առողջապահության նախարարություն

Կալանավորվել է Մարտուն Գրիգորյանի որդին

Ջերմաստիճանն առաջիկա օրերին կշարունակի նվազել

Հունիսի 23-ին, 24-ին, 25-ին լույս չի լինելու

Լույսը վառի´ր. Կես կատակ, կես լուրջ (տեսանյութ)

ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է

Հունիսի 21-22-ը Արարատի և Արմավիրի մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Սուրենավանի մանկապարտեզում գործարկվելու է էլեկտրական շչակ

Հունիսի 23-ին, 24-ին, 25-ին լույս չի լինելու

Ժամանակակից առողջապահությունը փոխվում է, սակայն անփոփոխ է մնում մեկ բան՝ բուժաշխատողի մարդասիրությունը. Անահիտ Ավանեսյան

Այսօր ամառային արևադարձ է․ ցերեկվա տևողությունը կլինի 15 ժամ 2 րոպե

Հունիսի 22-ին և 23-ին գազ չի լինելու․ հասցեներ

Հրապարակվել է 2025 թվականին Հայաստան այցելող ռուսների թիվը

Արարատյան դաշտում և Երևանում այսօր գրանցվել են այս տարվա մինչ այժմ ամենաբարձր ջերմաստիճանները