Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Ովքեր մնացել էին քաղաքում՝ սպանվեցին ու խոշտանգվեցին ադրբեջանցիների կողմից․ 4 տարի առաջ այս օրն ընկավ Հադրութը


«2020 թվականի հոկտեմբերի 10-ն ինձ համար ջրբաժան էր․ անկախ այն հանգամանքից, թե կոնկրետ ո՞ր օրն է տեղի ունեցել Հադրութի անկումը, հոկտեմբերի 10-ն այն օրն էր, որ 1-ին անգամ թշնամին ոտք դրեց Հադրութ։ Քաղաքը պայքարեց մինչև վերջին շունչը՝ մասնակցությամբ անգամ շրջվարչակազմի ղեկավարի ու քաղաքապետի։ Սակայն, միայն քաղաքացիական անձանց կողմից կազմակերպված ինքնապաշտպանությունը բավարար չէր»,-MediaHub-ին պատմում է 2020 թվականին Հադրութի շրջանային «Դիզակ» թերթի խմբագիր, հասարակական գործիչ Լիաննա Պետրոսյանը։

 Մեխակավանի (Ջաբրայիլ) գրավումից հետո ադրբեջանական զորքն առաջ էր շարժվում դեպի Հադրութ, թիրախի տակ պահելով քաղաքացիական բնակչությանը, կիրառելով անթույլատրելի զինատեսակներ։ 4 տարի առաջ այս օրը թշնամին հասել էր Հադրութի մատույցներ։«Հադրութն, իրավամբ, Արցախի հարավային դարպասն էր։ Եվ պատահական չէր, որ հենց այդ օրերին ես համարձակվեցի հրապարակային ասել, որ Արցախի հարավային դարպասը բաց է, որի հետևանքները զգացինք մեր մաշկի վրա ազգովի։ Չնայած կազմակերպվել է քաղաքի խաղաղ բնակչության տարհանում առավել ապահով բնակավայրեր՝ կարևորելով երեխաներին, կանանց ու ծերերին շտապ տարհանելու անհրաժեշտությունը, այնուամենայնիվ, Հադրութ ներթափանցած ադրբեջանական դիվերսիոն խումբը վայրագություններ է կատարել քաղաքում մնացած անպաշտպան խաղաղ բնակչության նկատմամբ»,-ասում է մեր զրուցակիցը, վերհիշում կատարված վայրագությունները։

Ադրբեջանցի հատուկ ջոկատայինները սպանելուց առաջ տանջել են տարեց մի տղամարդու, ևս մեկին՝ սպանել, խոշտանգել ու թաղել տան բակում, 2 հոգու փաթաթել են Հայաստանի ու Արցախի դրոշներով՝ հրապարակում գնդակահարել, սպանել զինծառայողների, ովքեր զինադադարից հետո մնացել էին անտառում շրջափակման մեջ․․․ու այսպես շարունակ։ «Արդյունքում, զոհերից բացի ունեցել ենք նաև անհայտ ճակատագրեր։

Ադրբեջանի կողմից պատերազմի ամբողջ ընթացքում քաղաքացիական նշանակության օբյեկտներն ու խաղաղ բնակչության թիրախավորումը հետապնդում էր մեկ հստակ նպատակ՝ իրականացնել էթնիկ զտման քաղաքականություն։ Հադրութի անկումը ծանր հետևանքներ ունեցավ յուրաքանչյուր հադրութցու համար, իսկ Եռակողմ համաձայնագրի ստորագրումից հետո Հադրութի մասին հիշեցնում էին միայն ցուցանակներն ու Արցախով ու Հայաստանով մեկ փախստական դարձած, բայց որպես այդպիսին չճանաչված հադրութցիները»,-ընդգծում է Լիաննա Պետրոսյանը։ Լիաննայի հետ խոսում ենք նաև վերադարձի մասին։ Որ գիշեր-ցերեկ մտքում իր հեքիաթային Հադրութն է, միևնույն է, բացառում է տուն վերադառնալ՝ որպես զբոսաշրջիկ.«Երբեք չեմ գնա Հադրութ, բայց կգնամ որպես հայրենատեր, ու իմ ամենամեծ պարտքը կլինի՝ գնալ Հադրութի խորհրդանիշ համարվող, Արցախյան պատերազմում զոհված հադրութցիների հիշատակը հավերժացնող հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու ու ներողություն խնդրելու բոլոր չխոնարված ծաղիկների համար»,-ասում է նա։

Հադրութի անկումից հետո շրջանի բնակչությունն ապաստանեց Հայաստանի ու Արցախի տարբեր բնակավայրերում։ Բայց քանի դեռ Արցախից մի պատառիկ դեռ կանգուն էր, Լիաննայի խոսքով՝ Հադրութ գնալու տեսիլքը չէր մարում։«Դա հույսի շող էր, հետվերադարձի լուսավոր կռվան, որը փլուզվեց 2023-ին, երբ մեկօրյա պատերազմի՝ Ադրբեջանի հերթական լայնածավալ ագրեսիայի արդյունքում Արցախն ամբողջությամբ հայաթափվեց։ Սակայն, որքան էլ ծանր լինեն ստեղծված պայմանները, որքան էլ աշխարհաքաղաքական որոշումները դեմ լինեն մեզ, չեն կարող մեռցնել հավատը, որ հազարամյա հայկական հողը մի օր կրկին հայինն է լինելու։ Մեր հոգու մի գողտրիկ անկյունում վերադարձի մեծ երազանքն է, որ պիտի դառնա իրականություն»,-հավելում է մեր զրուցակիցը։

Լրահոս

Haber7. Ֆիդանը լքել է CICA-ի նիստը Իսրայելի նախագահի ելույթի ժամանակ
ԱՄՆ-ում մարդկանց խրախուսվում է «լիբերալ» սրճարաններում վճարել Թրամփի պատկերով մետաղադրամներով
Լալիբելա․ ժայռի մեջ քանդակված քաղաքը
Փաշինյան․ երեք ամսից պարզ կլինի՝ Ռուսաստանը պատրա՞ստ է ներդրումներ անել երկաթուղու ոլորտում
ՀՀ-ում ոչ ռազմավարական կետեր չկան․ էդ ի՞նչ խոսույթա՝ Տիգրանաշենը կապումա հարավը մյուս տարածքներին
Անկլավների փոխանակում․ Միրզոյանը հաստատեց, Մասկը դեմ է Starlink-ով հարվածներին
Մինչև 2031-ը՝ խաղաղությո՞ւն․ անկլավների փոխանակո՞ւմ և Թուրքիայի հետ սահմանի բացո՞ւմ
Փաշինյան․ պետք է լուծում գտնել, որ սահմանին անկլավներ և էքսկլավներ չլինեն
Քանի՞ անվճար խորհրդատվություն և այց է նախատեսված ապահովագրությամբ․ հարց՝ Ավանեսյանին
Շաքիում վիրավորում ստացած կնոջ բուժման ծախսերը հոգում են մասնավոր միջոցներո՞վ․ Ավանեսյանի անդրադարձը
Ծավի ջրի փորձաքննության արդյունքները կամփոփվեն առաջիկայում․ Ավանեսյան
Թրամփը վստահ է, որ Կանադան կմիանա Միացյալ Նահանգներին
ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին
Կարևոր
Ես երբեք ուկրաինական հողերը չեմ ընդունի որպես ռուսական. Զելենսկի
ՈՒՂԻՂ․ Կառավարության նիստ
ՈՒՂԻՂ․ ՀՀ ԱԳՄԱ նախարարի և ԵԱՀԿ գործող նախագահի համատեղ մամուլի ասուլիսը
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
«Հրապարակ»․ Կկատարի՞ արդյոք Փաշինյանը ռուսական կողմի մյուս պահանջները
Ինչպես է դեղերի էժանացման գործընթացը 1,3 մլն քաղաքացու համար ապահովելու հարյուր հազարավոր դրամների խնայողություն. «Փաստ»
«Հրապարակ»․ Փաշինյանի այցը գաղտնի՞ են պահում

Լրացուցիչ նորություններ

...

Հնդկաստանում երկգլխանի երեխա է ծնվել (լուսանկար)

ՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հոկտեմբերի 4-10-ը

Սամվել Կարախանյան․ «Մեզ բախտ է վիճակվել մեր խոսքով և պահվածքով ավանդ ունենալ Հայաստանի առաջընթացի գործում»

Ալավերդիում հրշեջ-փրկարարները մեծ դժվարությամբ Դեբեդ գետից դուրս են բերել կնոջ մարմին

Հարսը թունավորել է ամուսնուն և նրա ծնողներին հարսանիքից երկու օր անց

Պլեխանովի համալսարանի Երևանի մասնաճյուղի ուսանողները հաղթանակով են սկսել ինտելեկտուալ մրցաշրջանը

Պատմությունն այլեւս այն չէ, որ տեղի ունեցել, պատմությունն այն է, որ պետք է տեղի ունենա. Փաշինյան

Ինչ իրավիճակ է Լարսում

Վաշինգտոնում հանդիսավորությամբ նշվել է Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակը

61-ամյա կանադուհին ռեկորդ է սահմանել՝ 5 ժամ մնալով «պլանկա» դիրքում

36 ժամ ջուր չի լինի

Հանրապետությունում առաջիկա օրերին հիմնականում չոր եղանակ կլինի․ ջերմաստիճանն էապես չի փոխվի

Մասիսում էլեկտրական շչակ կգործարկվի

Պարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք հոգի տեղափոխվել է բժշկական կենտրոն

Պիլոտային ծրագրի շրջանակում բանակային դիրքերում կառուցվում են ստացիոնար բաղնիքներ. Պապիկյան

Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին

Մահապատժից ողջ մնացած ամերիկուհին վերադարձվել է բանտ

Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում․ ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին

ՊՆ զորամասում զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով

ԵԽ-ն Ադրբեջանին վերաբերող բանաձև է ընդունել.Հնարավորության դեպքում հեռացեք Կիևից. Կլիչկո (Տեսանյութ)