Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Ինչո՞ւ չեն հաջողվում Իրանի միջնորդական նախաձեռնությունները Երևանի ու Բաքվի միջև


168.am-ը գրում է․

2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո Իրանի Իսլամական Հանրապետությունը մի քանի անգամ Երևանին ու Բաքվին առաջարկել է Իրանի աջակցությունը խաղաղության հաստատման գործընթացում։ Ինչպես ցույց տվեցին հենց վերջին տարիների իրադարձությունները, Իրանի այս առաջարկները, մեղմ ասած, չընդունվեցին, թեև դժվար է թերագնահատել Իրանի դերակատարությունն այս տարիներին ՀՀ անվտանգության ապահովման հարցում՝ հաշվի առնելով Իրանի ռեգիոնալ «կարմիր գծերը», որոնք ներկայումս պահպանվում են։

Օրերս էլ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններից հետո Թեհրանում կազմակերպված մամուլի ասուլիսի ընթացքում ԻԻՀ ԱԳ նախարար Աբբաս Արաղչին հայտարարեց, որ իրենք ձգտում են խաղաղության Հայաստանի և Ադրբեջանի միջև և պատրաստ են աջակցել դրան։ Սակայն Լավրովն իր խոսքում չանդրադարձավ ոչ ռեգիոնալ թեմատիկային, ոչ էլ կարգավորման որևէ ձևաչափի։

Ի դեպ, հարկ է հիշեցնել, որ Աբբաս Արաղչին իրանցի այն դիվանագետն է (այն ժամանակ՝ ԻԻՀ ԱԳ փոխնախարար), ով պատերազմի օրերին այցելել էր Մոսկվա-Երևան-Բաքու-Անկարա, փորձելով աշխատեցնել ռեգիոնալ դիվանագիտությունը։

«Իրատեսականություն և խաղաղություն՝ տարածաշրջանի երկրների ուժերով». այսպես էր այն ժամանակ պաշտոնական Թեհրանը բնորոշում ղարաբաղյան հակամարտության կարգավորման իր ծրագիրը, որն Իրանի ԱԳ փոխնախարարը ներկայացրել էր հակամարտող երկրներում, ինչպես նաև Մոսկվայում և Անկարայում։

Իրանական կողմն ակնկալում էր, որ իրանական ծրագիրը հավանության կարժանանա, սակայն, ինչպես հայտնի է, պատերազմն ավարտվեց Մոսկվայի միջնորդությամբ, նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ, դրան հաջորդած ևս երկու հայտարարությամբ հաջորդող տարիների ընթացքում, ինչպես նաև եվրոպական միջնորդությամբ, որի նշանակալի հանգրվանը Պրահայի քառակողմ հանդիպումն էր, որով ՀՀ-ն ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, այդ թվում՝ Արցախը։ Կարելի է ընդհանուր առմամբ արձանագրել, որ սրանից հետո մեծ հաշվով սկսվեցին արևմտյան հարթակներից Ադրբեջանի մանևրները և բանակցային գործընթացը հայտնվեց անորոշ միջնորդական հեռանկարի առջև։

Վերջին շրջանում կողմերին իրենց աջակցությունն են առաջարկել թե Թբիլիսին, թե Վաշինգտոնը՝ նախկին վարչակազմի շրջանում, թե Մոսկվան, և թե Թեհրանը։

Եվ չնայած օրերս հայտնի դարձավ, որ Երևանն ու Բաքուն շարունակում են փոխանակվել, այսպես կոչված, «Խաղաղության համաձայնագրի» իրենց խմբագրումներով, որոնք վերաբերում են պայմանագրի 17 կետերից երկուսին, համաձայնություն, այնուամենայնիվ, չի հաջողվում արձանագրել։ Իրավիճակը շատ ավելի անհուսալի է ճանապարհների ապաշրջափակման հարցի շուրջ։ Դրա վերաբերյալ Երևանն ամիսներ առաջ իր առաջարկներն էր ուղարկել Բաքու, սակայն Ադրբեջանը շարունակում է չարձագանքել՝ միակողմանիորեն Երևանին փորձելով պարտադրել իր պայմանները, այն է՝ այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք»։

Թեհրանը նման փորձ նախաձեռնեց նաև 2023 թվականի դեկտեմբերին ԻԻՀ ԱԳ նախարարի այցով Երևան և Բաքու, սակայն Թեհրանի այդ նախաձեռնությունը ևս շարունակություն չունեցավ։

Ժամանակ առ ժամանակ հայտնելով կողմերին աջակցելու իր պատրաստակամությունը, Թեհրանը նաև իր «կարմիր գծերն» է դնում ռեգիոնում՝ իր հստակ բացասական դիրքորոշումը հայտնելով թուրք-ադրբեջանական, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք» նախագծի դեմ։ Վերջերս էլ Թեհրանում ընդունել էին Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևին, քննարկելով ռեգիոնալ խնդիրները։ Սակայն ուշագրավն այն է, որ Իրանի առաջարկները երբեք լրջորեն չեն դիտարկվում։

168.am-ի հետ զրույցում ռուս վերլուծաբան Անդրեյ Արեշևն ասաց, որ Իրանի Իսլամական Հանրապետության համար բարդ է ներգրավվել ռեգիոնալ գործընթացներ, որոնց Իրանը տասնամյակներ շարունակ չի մասնակցել, չունի դրա փորձը, ինչպես նաև ռեգիոնալ որևէ երկրի կողմից միանշանակ ու հստակ այդ միջնորդությունը չի ընդունվում։

Բացի այդ, նրա խոսքով, Իրանի այդ առաջարկներն առաջին հերթին ուղղված են Մոսկվային և Անկարային, ու թերևս այստեղ է, որ առաջանում են խնդիրներ ու փոխըմբռնման պակաս։

«Պատահական չէ, որ իրանցի նախարարը ՌԴ ԱԳ նախարարի մոտ է այս պատրաստակամությունից խոսում, քանի որ Իրանի համար էական չէ՝ դա կլինի առանձի՞ն նախաձեռնություն, թե՞ միասնական, օրինակ՝ «3+3»-ի շրջանակում, կարևորը նաև Իրանի ներկայությունն է բանակցություններին մոտ, որպեսզի Իրանի «ձայնը» ևս լսելի լինի։

Սակայն այս հարթակը ներկայումս պատրաստ չէ նման քննարկումներ անցկացնելուն։ Բացի այդ, այդ միջնորդությունն ընդունելի չէ վստահաբար Բաքվի համար, ընդունելի է գուցե Երևանի համար, սակայն հարցեր կառաջացնի Վաշինգտոնի կողմից։ Ինչ վերաբերում է Ռուսաստանի ու Իրանի համագործակցությանն այս ռեգիոնում, ինչպես նաև Իրանի այդ դերի վերաբերյալ ՌԴ ընկալմանը, ապա այստեղ ամեն բան չէ, որ համաձայնեցված է կողմերի միջև, ռեգիոնում որոշակի հարցերի շուրջ փոխըմբռնման պակաս կա Ռուսաստանի ու Իրանի միջև։

Ուստի, կարծում եմ, որ Իրանն առաջին հերթին կցանկանա աջակցություն ստանալ ռեգիոնալ խաղացողներից, որի ֆոնին ավելի հեշտ կլիներ նախաձեռնություններ սկսել Երևանի ու Բաքվի հետ։ Սակայն, քանի որ դա տեղի չի ունենում, այս խոսակցություններն այդպես էլ մնում են առաջարկներ ու հայտարարություններ»,- նման կարծիք հայտնեց Արեշևը։

Սակայն նա գտնում է, որ վեցակողմ հարթակն ամրապնդելու ռուսական կողմի հայտարարությունը ենթադրում է, որ քաղաքական նման հարցերը կարող են մասնակիորեն քննարկվել նաև այդ հարթակում։

Արեշևի խոսքով, դա նշանակում է, որ ռեգիոնալ բոլոր խաղացողներն այս կամ այն ձևով կմասնակցեն բանակցային գործընթացին։

«Վերջին տարիներին, աշխարհաքաղաքական գործընթացներով պայմանավորված՝ բանակցային միջավայրն էական փոփոխություններ կրեց։ Կար ԵԱՀԿ Մինսկի խումբը, այն դադարեցրեց իր ակտիվ աշխատանքը, և միջնորդ երկրների միջև մրցակցություն սկսվեց, թե ով կլինի գլխավոր միջնորդ։ Սակայն այս ամենին զուգահեռ՝ ռեգիոնալ երկրները սկսեցին ավելացնել իրենց ազդեցությունը։ Բացի այդ, հենց այս հարթությունում աշխատելը սկսեց բխել Մոսկվայի շահերից, հաշվի առնելով նաև բազմաբևեռ աշխարհի յուրահատկությունները։ Եվ այդ փոփոխությունները դեռ ընթացքի մեջ են, ներկայումս կողմերի միջև չկա միջնորդ, կա ուղիղ որոշակի գործընթաց, իսկ թե ինչի՞ այն կհանգեցնի առանց միջնորդի, բարդ է ասել։ Մինչ այդ որոշակի ժամանակ կպահպանվի Մոսկվա-Վաշինգտոն բանակցությունների առաջմղման և աշխարհաքաղաքական նոր ստատուս-քվո հաստատելու համար, որը կանդրադառնա նաև այս հարցերի վրա»,- նկատեց Արեշևը։

Լրահոս

Նիկոլ Փաշինյանը կմեկնի Թուրքիա. Պատերազմ, զոհեր ու քաղաքական նոր զարգացումներ
Սամվել Ալեքսանյանի մուտքն արգելել են Ռուսաստան․ 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում
Սահմանադրության հարցով հանրաքվեի երկու ելքերն էլ վտանգավոր են․ իրավաբան
ՔՊ-ում մրցո՞ւմ են քաղաքապետի պաշտոնի համար. ովքեր են Ավինյանի մրցակիցները
Այս իշխանության վրայից պատերազմի հոտ է գալիս. Կարապետյան
Գազի սակագնի վերաբերյալ ստացված նամակին արդեն պատասխանել ենք, սակայն բովանդակությունը չեմ հրապարակի
ՔՊ-ում մրցո՞ւմ են քաղաքապետի պաշտոնի համար. ովքեր են Ավինյանի մրցակիցները
Հրդեհներ, ահասարսուռ վթարներ ու անհավանական տեսարաններ․ աշխարհի թեժ կադրերը
Մոսկվան զգուշացնում է Երևանին․ Ալիևի մեղադրանքներն ու Փաշինյանի խաղաղության ուղերձը
Թրամփը պնդում է, որ ռազմաօդային ուժերի օդաչուները պատմել են իրեն արագ թռչող ՉԹՕ-ների մասին
Քո հաշվի՞ն եմ առել. Արսենյանը լրագրողի` ինչպե՞ս եք Դուբայում տներ ձեռք բերել
Չգիտեմ՝ որն է իրական, որը՝ մեկնաբանություն. ՄԻՊ-ը՝ դպրոցի տնօրենի թմրանյութ օգտագործելու մասին
Էրդողանի այցը Բաքու՝ դիվանագիտական նվաստացո՞ւմ. Փաշինյանի հայտարարությունները
Ընդդիմադիր դաշտում կոնսենսուս կա՝ թույլ չտալ Ալիևյան սահմանադրության ընդունումը Հայաստանում
Ալիևը պահանջեց և հասավ նրան որ Մինսկի խումբը լուծարվեց. Խաչատրյան
Եթե անգամ խաղաղության պայմանագիրը ստորագրվի Ալիևի կողմից, այն կյանքի չի կոչվի
ՈՒղիղ․ 2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ
Արժեզրկվում է հայրենիքի համար ցանկացած պայքար․ Բեգլարյան
Պետք է պայքարենք և մեր անվտանգ վերադարձի, և գերիների վերադարձի համար. Սիմոնյան
Օրվա խորհուրդ. Նոյեմբերի 9

Լրացուցիչ նորություններ

...

ԱՄՆ-ում տղամարդուն ձերբակալել են Pokémon քարտերի համար խանութի մոտ վեցամյա դստերն առանց հսկողության թողնելու համար

Զախարովան արձագանքել է Ալեն Սիմոնյանի՝ 2020թ․ պատերազմի վերաբերյալ հայտարարություններին

ԹՐԻՓՓ-ից մինչև պատմական հայրենիք, 5000 դոլար՝ կյանքի դիմաց. Զելենսկին կհրաժարվի՞ Դոնբասից

ՀՔԾ–ից՝ Ավանի թաղապետ. Խունդկարյանը ՍԴ-ում փոխել է իրավիճակը

Շինծու գործեր, կանխորոշված որոշումներ. քաղաքական հետապնդման դասական ձեռագիրը. «Փաստ»

Համախմբման նոր ալիք. ո՞վքեր են միավորվում ընդդիմության հայտարարության շուրջ. «Փաստ»

«Արդարադատության» նոր ստանդարտը. ինչպես բանտարկել բոլորին և ապրել «երջանիկ». «Փաստ»

Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»

Բացառիկ. Խունդկարյանը ՍԴ-ում փոխել է իրավիճակը. գերլարված վիճակ նախագահի ընտրությունների ժամանակ․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Մեզ այնտեղ չեն սպասում

Եթե բռունցքով են հարվածում, պատասխանը պետք է լինի բռունցքով, մի բան էլ քիչ էր մեր արածը․ Գրիգորյան

Ինչո՞ւ և որքա՞ն գումար է Հայաստանի տնտեսությունից ուղղվել Վրաստանում խոշոր ակտիվների ձեռքբերմանը․ «Արդշինբանկը» խուսափում է ուղիղ պատասխանից

Թուրքիայում նախկին նախարարի ձերբակալություն, Իրանի հարցով բանակցություններ, Gallup, գազ և Տիգրանաշեն

Ես դուրս եմ եկել փողոց, իշխանությունն ինձ վրա կրակել է․ թո՛ղ սպասեն ժողովրդի պատասխանին

Մադայն Սալեհ. ժայռերի մեջ փորագրված նաբաթեական քաղաքը

Թրամփի պարտությունը՝ Պուտինի շա՞նսը․ բանագնացը՝ Վաշինգտոնում, Եվրոպայում՝ լրտեսական սկանդալ

Փարսյանի դեմ հաղորդում տվող են փնտրում․ Աննախադեպ նիստ է եղել

«Հրապարակ»․ Մանրամասներ «արտակարգ հավաքից»

Աթոռի համար՝ մետրո․ Ավինյանն ակտիվացել է իշխանական մրցակիցների ֆոնին․ «Ժողովուրդ»

«Իրավունք». Առաջիկա օրերին նոր աղմկոտ ձերբակալություններ են սպասվում