Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Նոր մանրամասներ՝ ազատամարտիկ Սերոբ Գասպարյանի գործով


ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործութունների քննության գլխավոր վարչությունում ավարտվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը՝ երեք անձի մասով։

Քննությամբ պարզվել է, որ Ս.Գ.-ն, Ե.Ս.-ն, Ա.Մ.-ն ինքնությունները դեռևս չպարզաբանված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ խմբի կազմում կատարել են իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն, այն է՝ դիտավորությամբ ստեղծել են ՀՀ իշխանությունը զավթելու՝ բռնություն գործադրելու և բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով ՀՀ կառավարության լիազորություններին տիրանալու համար պայմաններ:

Մասնավորապես՝ նշված անձինք նախնական համաձայնությամբ ՀՀ իշխանությունը զավթելու նպատակով, վարձատրության՝ յուրաքանչյուրին համապատասխան վճարի դիմաց եռամսյա հավաքներ անցնելու և դրա ընթացքում նոր ծանր զինատեսակներին ծանոթանալու, դրանց կիրառման հմտություններ ուսանելու, ապա ՀՀ վերադառնալուց հետո մարտական հերթապահություն իրականացնելու, ինչպես նաև գիտելիքներն այլ անձանց փոխանցելու պատրվակով 2024 թվականի ընթացքում հավաքագրել են մի շարք անձանց:

Հավաքագրված անձինք Ս․Գ․–ի, Ա․Ե․–ի, Ա․Հ․–ի, Ե․Ս․–ի և ինքնությունները դեռևս չպարզված այլ անձանց կազմակերպմամբ տարբեր խմբերով մեկնել են արտերկիր, որտեղ անցել են նախնական ստուգումներ, այդ թվում՝ պոլիգրաֆ սարքի միջոցով, որի ընթացքում փորձել են պարզել նշված անձանց անձնային հատկանիշներն ու հայացքները, առնչությունը ՀՀ իրավապահ մարմինների հետ:Նախնական ստուգումից հետո հանցավոր խմբի անդամները նշված անձանց տեղակայել են Ա․Ս․-ի ղեկավարմամբ գործող տարածքում և նրանց հետ անց են կացրել վերջիններիս արդեն հայտնի զինատեսակներով փակ տարածքում՝ շենքի ներսում մարտ վարելու պարապմունքներ, բացի այդ, վերջիններիս հայտնել են, որ վարժանքների նպատակը Հայաստանի Հանրապետություն վերադառնալն ու գործող իշխանությանը հեռացնելն է՝ այդ կերպ դիտավորությամբ ստեղծել են ՀՀ-ում իշխանությունը յուրացնելու այլ պայմաններ:

Հավաքագրված անձանց մի մասի կողմից այդ հայտարարություններին ընդդիմանալուց և ՀՀ-ում նախապատրաստվող զինված հեղաշրջմանը մասնակցելուց հրաժարվելուց հետո Ս․Գ-ն և Ա․Ե․-ն առաջացած դժգոհությունները վերացնելու, հանցավոր դիտավորությունը մինչև վերջ հասցնելու և հավաքագրված անձանց պատրաստումը շարունակելու նպատակով փորձել են ձևականորեն հերքել հավաքները ՀՀ–ում իշխանությունը զավթելու նպատակով կազմակերպվելու փաստը, սակայն նշված անձինք հրաժարվել են մասնակցել հավաքներին ու վերադարձել են ՀՀ, իսկ հանցավոր խմբի անդամները հանցագործությունն ավարտին չեն հասցրել իրենց կամքից անկախ հանգամանքներով, այն է՝ ՀՀ իրավապահ մարմինների կողմից հանցագործությունը բացահայտվելու պատճառով չեն կարողացել սկսել դիտավորության մեջ ընդգրկված հանցանքի օբյեկտիվ կողմի կատարումը, քանի որ հավաքագրված անձանց մի մասը հրաժարվել է գործողությանը մասնակցելուց և վերադարձել է ՀՀ:

Ս․Գ․-ի, Ե․Ս․-ի և Ա․Մ․-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 43-419-րդ հոդվածի 1-ին մասով (իշխանության յուրացումը նախապատրաստելը):Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը:Ս․Գ․-ի, Ե․Ս․-ի և Ա․Մ․-ի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և ըստ էության քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Լրահոս

Reuters. Կատարը բանակցություններ է սկսել Իրանի և Պարսից ծոցի երկրների հետ Հորմուզի նեղուցը բացելու վերաբերյալ
Որքան էլ մեզ բռնեն, մեր հոգիներն ավելի են ամրանում. Իշխանյանը՝ Չալաբյանի և ռեպրեսիաների մասին
ՌԴ-ն պատրաստ է Ուկրաինայի հետ բանակցություններին. Ձերբակալվել է Ավետիք Չալաբյանը
Հայցերից հրաժարվելը նշանակում է նաև հրաժարվել այս խախտումներից․ խաղաղության օրակարգը երկար չի տևի
Այս դատական ակտը կոտրելու է Ադրբեջանի կողմից առաջ տարվող միֆը. եղել են անմարդկային խոշտանգումներ
Տան բակում թմրամիջոց է աճեցրել․ Անօդաչու թռչող սարքով արգելված իրերի փոխանցման փորձ՝«Արմավիր» ՔԿՀ-ում
Եվրոպական դատարանը ընդունել է մեր բոլոր փաստարկները․ եղել են անդամահատման, գլխատման դեպքեր
Սահակյանն՝ սպա Հայկ Թորոյանի գլխատման դեպքի մանրամասների մասին
Ով կլինի ԱԺ նախագահ․ Ի՞նչ նվեր է ուղարկել Մարկո Ռուբիոն ԱՄՆ-ից Միրզոյանին
Պեսկովը կատակել է Մեծ Բրիտանիայի վարչապետների հաճախակի փոփոխությունների մասին
Զախարովան բացատրել է, թե ինչու է Մեծ Բրիտանիան ուրան մատակարարում Ուկրաինային
Գրոսի. Ատոմային էներգիայի միջազգային գործակալության մասնագետները, վաղ թե ուշ, կստուգեն Իրանի միջուկային օբյեկտները
ՈՒՂԻՂ․ ՄԻԵԴ-ը կարևոր վճիռ է կայացրել «Վ․ Թ․ և մյուսներն ընդդեմ Ադրբեջանի» գործով
Իլոն Մասկն այլևս տրիլիոնատեր չէ
Ի պաշտպանություն Անդրանիկ Թևանյանի՝ բողոքի ակցիա կանցկացվի
«Հրապարակ»․ Նվերը մոռացե՞լ էր հետը բերել․ ի՞նչ նվեր է ուղարկել նա ԱՄՆ-ից
Ձերբակալվել է Ավետիք Չալաբյանը
«Հրապարակ». Քաղաքական ուժերը տարակուսած են և սպասում են Սամվել Կարապետյանի կոնկրետ քայլերին
ՍԴ-ում պատրաստվում են ընտրությունների վերաբերյալ ամենասպասված որոշմանը. «Ժողովուրդ»
«Հրապարակ»․ Վեհափառը կմորթվի, չի հանձնվի

Լրացուցիչ նորություններ

...

Ձերբակալվել է Ավետիք Չալաբյանը

Ուղևորի մեքենան վնասել են «Զվարթնոց»-ի վճարովի կայանատեղիում․ օդանավակայանը խուսափում է պատասխանատվությունից

Grundfos Tech Day․ Երևանում ներկայացվեց ջրամատակարարման «ոսկե ստանդարտը» (տեսանյութ)

Անցած 1 օրում գրանցվել է 10 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 25-ը՝ վիրավորվել

Զանգվածային ձերբակալություններ՝ Թուրքիայում. Ծեծկռտուք՝ ՔՊ-ականների և ընդդիմադիրների միջև (տեսանյութ)

Ոստիկանները հայտնաբերել են անհետ կորած տղամարդու մարմինը

Հունիսի 19-22-ը հայտնաբերվել են 15 հետախուզվող, 1 անհետ կորած. ՆԳՆ

Հայտնաբերվել է 410 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները

Փամբակ գետում հայտնաբերվել է 13-ամյա աղջկա մարմինը

Փամբակ գետում փրկարարներն ու ոստիկանները շարունակում են որոնողական աշխատանքները

Երկրաշարժ՝ Իջևան քաղաքից 20 կմ հյուսիս-արևմուտք

Վթարի հետևանքով երեք տուժած գտնվում է վերակենդանացման բաժանմունքում. Առողջապահության նախարարություն

Կալանավորվել է Մարտուն Գրիգորյանի որդին

Ջերմաստիճանն առաջիկա օրերին կշարունակի նվազել

Հունիսի 23-ին, 24-ին, 25-ին լույս չի լինելու

Լույսը վառի´ր. Կես կատակ, կես լուրջ (տեսանյութ)

ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է

Հունիսի 21-22-ը Արարատի և Արմավիրի մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Սուրենավանի մանկապարտեզում գործարկվելու է էլեկտրական շչակ

Հունիսի 23-ին, 24-ին, 25-ին լույս չի լինելու