Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Հուսով եմ, որ Հայաստանում ընտրողների մեծամասնությունը կմերժի նոր Սահմանադրությունը. Հարութ Սասունյան


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախորդ շաբաթ հայտարարեց, որ հրամայել է պատրաստել նոր Սահմանադրություն, որը հանրաքվեի միջոցով պետք է հաստատվի Հայաստանի քաղաքացիների կողմից:

Հուսով եմ, որ Հայաստանում ընտրողների մեծամասնությունը կմերժի նոր Սահմանադրությունը՝ դրանով իսկ ստիպելով նրան հրաժարական տալ։ Սա ոսկե հնարավորություն է նրանից ազատվելու համար։ Վերջին յոթ տարիների ընթացքում նրան պաշտոնից հեռացնելու նախկին բոլոր ջանքերը ձախողվել են, քանի որ.

1) Ընդդիմադիր խմբերի միջև պառակտումը խոչընդոտել է նրանց ձևավորել բավականաչափ մեծ համախմբում, որը կարող է հեռացնել Փաշինյանին պաշտոնից: Չնայած նրան, որ վերջին տարիներին նրա ժողովրդականությունը զգալիորեն նվազել է՝ յոթ տարի առաջվա 80 տոկոսից հասնելով ներկայիս 10 տոկոսից ցածր, այնուամենայնիվ, նրա իշխող կուսակցության քաղաքական վարկանիշն ավելի բարձր է, քան յուրաքանչյուր ընդդիմադիր խմբի:

Բազմաթիվ արդարացումներ են բերվել չմիավորվելու համար, սակայն դրանցից ոչ մեկն ավելի կարևոր չէ, քան երկիրը փրկելու անհրաժեշտությունը։ Ցավոք, հենց պառակտված ընդդիմությունն է պահում է Փաշինյանի իշխանությունը։

2) Փաշինյանի դեմ հաջող համախմբում կազմելու համար ոչ մի խումբ չպետք է փորձի իշխել: Դաշինքի ղեկավարությունը պետք է հերթով փոփոխվի մինչև նոր ընտրությունների անցկացումը:

3) Ստվերային կառավարությունը պետք է բաղկացած լինի բոլոր ընդդիմադիր խմբերից՝ մասնագիտական փորձի հիման վրա:

4) Խմբերը պետք է ժամանակավորապես մի կողմ թողնեն իրենց բոլոր ներքին տարաձայնությունները և միավորվեն ազգը փրկելու համար: Եթե Հայաստանն այլևս գոյություն չունենա, այս խմբերի գաղափարախոսություններից ոչ մեկը նշանակություն չի ունենա։ Երկիրը փրկելուց հետո նրանք կարող են վերադառնալ իրենց ինքնուրույն նպատակներին:
Իմանալով Փաշինյանի եսասիրական գործելաոճը՝ նա կշրջի ամբողջ Հայաստանով՝ ապահովելու համար, որ քաղաքացիները քվեարկեն նոր Սահմանադրության օգտին։ Նա քարը քարի վրա չի թողնի իր նպատակին հասնելու համար՝ ճնշելով և սպառնալով նրանց: Նա իր տրամադրության տակ ունի իշխանության լծակներ՝ իրականացնելու համար նման հսկայածավալ քարոզարշավ և դիմելու ընտրակեղծիքների կամ նախընտրական, օրինական սահմանը գերազանցող մեծ գումարներ հավաքելու, ինչպես իր կուսակցությունն արեց Երևանի ավագանու վերջին ընտրությունների ժամանակ:

Սա Փաշինյանի համար գերագույն նպատակ է, քանի որ նախագահ Ալիևը հասկացրել է, որ առանց Հայաստանի նոր Սահմանադրության՝ ինքը կհրաժարվի ստորագրել «Խաղաղության պայմանագիրը», որի մասին աղերսում է Փաշինյանը։ Փաշինյանին պետք է այդ ստորագրված թղթի կտորը, որպեսզի 2026 թվականի ընտրություններում մոլորեցնի  ընտրողներին, որպեսզի նրանք կարծեն, թե ինքն է «խաղաղություն» բերել, թեև դա երկար չի տևի։

Սկզբում, Փաշինյանը մերժեց Սահմանադրության փոփոխության վերաբերյալ Ալիևի պահանջը՝ որպես միջամտություն Հայաստանի ներքին գործերին: Նաև, Փաշինյանն ասաց, որ նման անհրաժեշտություն չկա, քանի որ խաղաղության պայմանագրի նախագիծը պարունակում է դրույթ, որով երկու երկրները համաձայն են ճանաչել միմյանց տարածքային ամբողջականությունը:

Վեճի դեպքում խաղաղության պայմանագրի պայմանները գերակա են իրենց համապատասխան սահմանադրությունների նկատմամբ: Փաշինյանը հավելել է, որ Ադրբեջանի Սահմանադրությունը պարունակում է անուղղակի հղումներ՝ Հայաստանի Հանրապետությունից տարածքներ պահանջելու վերաբերյալ։ Այնուամենայնիվ, Փաշինյանը ասաց, որ չի խնդրի Ադրբեջանին վերանայել իր Սահմանադրությունը..

Բացի Հայաստանի Սահմանադրությունը փոխելուց, Փաշինյանը ընդունել է Ալիևի հետևյալ պահանջները.

- Հայաստանն Ադրբեջանին է հանձնելու Հայաստանի տարածքում գտնվող որոշ գյուղեր։

- Թույլատրելու են ադրբեջանցիներին, որոնք նախկինում ապրել են Հայաստանի ներսում գտնվող անկլավներում,  վերադառնալ և ապրել այնտեղ։

- Լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը։

- Եվրամիության դիտորդների հեռացում Հայաստանից։

- Հայաստանի կողմից Ադրբեջանի դեմ իր միջազգային հայցերի դադարեցում։

- Ադրբեջանի արևելյան հատվածից Նախիջևան տանող ճանապարհը պետք է լինի միջանցք Ադրբեջանի ինքնիշխանության ներքո, քան զուտ ճանապարհ:

Միջանցքի դեմ առարկելիս Փաշինյանը համաձայնել է հեշտացնել մուտքը։

- Չնայած 2020 թվականի համաձայնագիրը թույլ է տալիս, որ ինչպես Հայաստանը, այնպես էլ Ադրբեջանը անցնեն միմյանց տարածքներով, Փաշինյանը բազմիցս հայտարարել է, որ ադրբեջանցիները կարող են ազատ կերպով հատել Հայաստանի տարածքը՝ առանց մեկ անգամ հայտարարելու, որ համաձայնագիրը պետք է իրականացվի փոխադարձաբար:

Հայաստանի արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն անցյալ շաբաթ ասաց, որ նոր Սահմանադրությունը պատրաստ կլինի մինչև 2026 թվականի հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրությունները։ Դեռ պարզ չէ, արդյոք ընտրողներին կառաջարկվի՞ քվեարկել Սահմանադրության համար, խորհրդարանի անդամների համար քվեարկության հետ միաժամանակ, թե՞ այդ ընտրություններից հետո:Պարբերաբար Սահմանադրությունը փոփոխելու մեջ ոչ մի վատ բան չկա, երբ որ անհրաժեշտություն է առաջանում, սակայն թշնամու պահանջով ստիպված լինել բոլորովին նորը գրել՝ բացարձակապես անընդունելի է։

Շատ կարևոր է, որ հայ ընտրողները մերժեն նոր Սահմանադրությունը: «Ոչ» քվեն՝ վարչապետի նկատմամբ անվստահության քվեարկություն է: Նա այլևս չի կարող շարունակել մնալ իր պաշտոնում այն բանից հետո, երբ ժողովուրդը մերժի իր առանցքային նախաձեռնությունը։

Նա այլընտրանք չի ունենա, քան հրաժարական տալ:

Հարութ Սասունյանwww.TheCaliforniaCourier.com

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

Լրահոս

Reuters. Կատարը բանակցություններ է սկսել Իրանի և Պարսից ծոցի երկրների հետ Հորմուզի նեղուցը բացելու վերաբերյալ
Որքան էլ մեզ բռնեն, մեր հոգիներն ավելի են ամրանում. Իշխանյանը՝ Չալաբյանի և ռեպրեսիաների մասին
ՌԴ-ն պատրաստ է Ուկրաինայի հետ բանակցություններին. Ձերբակալվել է Ավետիք Չալաբյանը
Հայցերից հրաժարվելը նշանակում է նաև հրաժարվել այս խախտումներից․ խաղաղության օրակարգը երկար չի տևի
Այս դատական ակտը կոտրելու է Ադրբեջանի կողմից առաջ տարվող միֆը. եղել են անմարդկային խոշտանգումներ
Տան բակում թմրամիջոց է աճեցրել․ Անօդաչու թռչող սարքով արգելված իրերի փոխանցման փորձ՝«Արմավիր» ՔԿՀ-ում
Եվրոպական դատարանը ընդունել է մեր բոլոր փաստարկները․ եղել են անդամահատման, գլխատման դեպքեր
Սահակյանն՝ սպա Հայկ Թորոյանի գլխատման դեպքի մանրամասների մասին
Ով կլինի ԱԺ նախագահ․ Ի՞նչ նվեր է ուղարկել Մարկո Ռուբիոն ԱՄՆ-ից Միրզոյանին
Պեսկովը կատակել է Մեծ Բրիտանիայի վարչապետների հաճախակի փոփոխությունների մասին
Զախարովան բացատրել է, թե ինչու է Մեծ Բրիտանիան ուրան մատակարարում Ուկրաինային
Գրոսի. Ատոմային էներգիայի միջազգային գործակալության մասնագետները, վաղ թե ուշ, կստուգեն Իրանի միջուկային օբյեկտները
ՈՒՂԻՂ․ ՄԻԵԴ-ը կարևոր վճիռ է կայացրել «Վ․ Թ․ և մյուսներն ընդդեմ Ադրբեջանի» գործով
Իլոն Մասկն այլևս տրիլիոնատեր չէ
Ի պաշտպանություն Անդրանիկ Թևանյանի՝ բողոքի ակցիա կանցկացվի
«Հրապարակ»․ Նվերը մոռացե՞լ էր հետը բերել․ ի՞նչ նվեր է ուղարկել նա ԱՄՆ-ից
Ձերբակալվել է Ավետիք Չալաբյանը
«Հրապարակ». Քաղաքական ուժերը տարակուսած են և սպասում են Սամվել Կարապետյանի կոնկրետ քայլերին
ՍԴ-ում պատրաստվում են ընտրությունների վերաբերյալ ամենասպասված որոշմանը. «Ժողովուրդ»
«Հրապարակ»․ Վեհափառը կմորթվի, չի հանձնվի

Լրացուցիչ նորություններ

...

Ձերբակալվել է Ավետիք Չալաբյանը

Ուղևորի մեքենան վնասել են «Զվարթնոց»-ի վճարովի կայանատեղիում․ օդանավակայանը խուսափում է պատասխանատվությունից

Grundfos Tech Day․ Երևանում ներկայացվեց ջրամատակարարման «ոսկե ստանդարտը» (տեսանյութ)

Անցած 1 օրում գրանցվել է 10 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 25-ը՝ վիրավորվել

Զանգվածային ձերբակալություններ՝ Թուրքիայում. Ծեծկռտուք՝ ՔՊ-ականների և ընդդիմադիրների միջև (տեսանյութ)

Ոստիկանները հայտնաբերել են անհետ կորած տղամարդու մարմինը

Հունիսի 19-22-ը հայտնաբերվել են 15 հետախուզվող, 1 անհետ կորած. ՆԳՆ

Հայտնաբերվել է 410 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները

Փամբակ գետում հայտնաբերվել է 13-ամյա աղջկա մարմինը

Փամբակ գետում փրկարարներն ու ոստիկանները շարունակում են որոնողական աշխատանքները

Երկրաշարժ՝ Իջևան քաղաքից 20 կմ հյուսիս-արևմուտք

Վթարի հետևանքով երեք տուժած գտնվում է վերակենդանացման բաժանմունքում. Առողջապահության նախարարություն

Կալանավորվել է Մարտուն Գրիգորյանի որդին

Ջերմաստիճանն առաջիկա օրերին կշարունակի նվազել

Հունիսի 23-ին, 24-ին, 25-ին լույս չի լինելու

Լույսը վառի´ր. Կես կատակ, կես լուրջ (տեսանյութ)

ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է

Հունիսի 21-22-ը Արարատի և Արմավիրի մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Սուրենավանի մանկապարտեզում գործարկվելու է էլեկտրական շչակ

Հունիսի 23-ին, 24-ին, 25-ին լույս չի լինելու