Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Մոսկվա էր մեկնել, որ ի՞նչ անի. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հարցը, թե ինչո՞ւ էր Նիկոլ Փաշինյանը մեկնել իր կողմից այդքան չսիրելի Ռուսաստան, հռետորական չէ, թեպետ կարող էր լինել այդպիսին: Չէ, մենք տեղյակ ենք, իհարկե, որ Փաշինյանն ու, ի դեպ, նաև ԱԳ նախարարը Մոսկվա էին մեկնել մասնակցելու համապատասխանաբար՝ ԱՊՀ ղեկավարների և ԱՊՀ ԱԳ նախարարների խորհուրդների աշխատանքներին: Սա՝ պաշտոնական փաթեթավորումը: Մոսկվա էր մեկնել նաև Ալիևը: Ու հենց այստեղ էլ հարցեր են ծագում. նախապես ակնարկվել էր, գրեթե պաշտոնապես, որ Մոսկվայում Փաշինյան-Ալիև ուղիղ հանդիպում չի նախատեսվում: Ավելին, հընթացս պարզ դարձավ, որ Ռուսաստանն առաջարկել է տեղում եռակողմ հանդիպում կազմակերպել՝ Պուտին-Ալիև-Փաշինյան: Սակայն նույնքան արագ էլ հայտնի դարձավ, որ «կողմերից մեկը» չի ցանկացել, որ նման հանդիպում լինի:Ակնարկներն այնքան թափանցիկ էին, որ դժվար չէ կռահել՝ այս «մի կողմը» Փաշինյանն է: Սա նրա կողմից հակառուսականության հերթական դրսևորումը կարելի է համարել, և տարբեր փորձագետներ, մեկնաբաններ դա այդպես էլ բնորոշում են: Փաշինյանն ու իր թիմը նման մոտեցումը բնորոշում են որպես ինքնիշխանության, «առանց միջնորդների» բանակցությունների դիրքավորում: Սակայն երկու պաշտոնական ընդգծումներն էլ խախուտ են ու չեն դիմանում քննադատության, իսկ որ ավելի վատ է՝ չեն դիմանում բուն իրականությանն ու առկա իրողություններին: Իրականությունն այն է, որ Փաշինյանի վարած արտաքին քաղաքականությունը, եթե բոլորին ամեն ինչ խոստանալն ու իբր «ֆռռացնելն» է, հանգեցրել է այն բանին, որ Հայաստանը կորցնում է սուբյեկտայնությունը:Ալիևի հետ Փաշինյանի՝ ուղիղ չհանդիպելը տարօրինակ տպավորություն է թողնում այն ելույթների խորապատկերում, որ անընդմեջ ունենում է ՀՀ վարչապետի աթոռն զբաղեցնողը: Մի նման ելույթ էլ ԱՊՀ ղեկավարների խորհրդի նիստում ունեցավ, որով, անկասկած, բավականին ուրախացրեց Ալիևին ու թուրքերին, առավել ևս՝ ադրբեջանական թուրքերին: Ելույթը կա, հրապարակված է, կասկածողները կարող են ինքնուրույն ընթերցել այդ ճառն ու համոզվել, որ Փաշինյանի ասածի ամբողջ իմաստն այն էր, որ ինքը պատրաստ է տալ, տվել է ու շարունակելու է տալ Ադրբեջանին (թշնամիներին) այն ամենը, ինչ նրանք ուզեն, պատրաստ է միջանցք էլ տալ, տո, եթե կուզեք՝ Հայաստանն էլ կտա, միայն թե իրեն մի թղթի կտոր տան՝ «խաղաղություն» վերնագրով, ու կարևորը՝ իր իշխանավարումը շարունակվի: Դա թույլի, պարտվածի, թշնամու առաջ հրապարակայնորեն նվաստացածի ու նվաստանալ շարունակողի ելույթ էր: Թե բա՝ «տարածաշրջանում խաղաղություն, հաղորդուղիներ...»: Մարդ ինչ աստիճանի պետք է կտրված լինի կամ միտումնավոր ձևանա կտրված, որ ներկա իրավիճակում ինչ-որ տարածաշրջանային խաղաղության մասին դատարկ ելույթներ ունենա: Եվ, ահա, այդքան խաղաղասիրաբար տրամադրված Փաշինյանը, պարզվում է, Ալիևի հետ չի ցանկանում հանդիպել:Դե, պարզ է, եթե Շառլ Միշելը կամ ԱՄՆ Պետդեպից ոչ մեկը չկա, Փաշինյանը չի ցանկանա: Այ, եթե Պուտինի փոխարեն լիներ Էրդողանը, չկասկածեք, սիրով կհանդիպեր: Լավ է՝ գոնե Պուտինի հետ հանդիպեց: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը առանձին հանդիպումներ, ամեն դեպքում, ունեցել էր հայ ժողովրդին վերջին 4-5 տարվա մեջ համատեղ ուժերով ահռելի կորուստներ պատճառած Ալիևի ու Փաշինյանի հետ: Ըստ շրջանառված տեղեկությունների, այդ առանձին հանդիպումներում քննարկման առարկաներից մեկը եղել է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը»: Իսկ Փաշինյանի հետ հանդիպմանը նաև խոսվել է հայ-թուրքական, հայ-իրանական սահմանից ՌԴ սահմանապահ ուժերն աստիճանաբար Հայաստանի ԱԱԾ սահմանապահներով փոխարինելու խնդիրը:Կարճ ասած՝ Հայաստանից ռուսական ուժերին դուրս քշելու թուրքական երազանքի իրականացմանն առնչվող ևս մի հարց: Ամենից հատկանշական, եթե կուզեք՝ առանցքային պահերից մեկը՝ այս մոսկովյան վոյաժի հետ կապված, այն է, որ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի շրջանակում Հայաստանը հայտարարեց, որ չի միանում «Եվրասիայում անվտանգության ապահովման սկզբունքների» և «Միջազգային հարաբերություններում միակողմանի միջոցների կիրառման անթույլատրելիության» վերաբերյալ հայտարարություններին: Դատելով վերնագրերից ու հաշվի առնելով Հայաստանի ներկայիս կացությունը, առավել ևս՝ Փաշինյանի «ինչ-որ թուղթ» ստանալու սևեռումը, առավել ևս տարօրինակ է, որ այդ փաստաթղթերին ՀՀ-ն չի միացել: Չնայած, Փաշինյանի իշխանության օրոք Հայաստանի այդ ո՞ր մի քայլն է տրամաբանական, որ այս մեկը լիներ: Բայց այստեղ էլ որոշակի «տրամաբանություն» կա. դա Փաշինյանի իշխանության կողմից արևմտյան շահերի սպասարկումն է՝ ի վնաս Հայաստանի շահերի: Այս չմիանալը գործնականում ցուցադրական դեմարշ էր Պուտինի ու Ռուսաստանի դեմ: Այստեղ էլ, ահա, պարզվում է հարցի բուն պատասխանը, թե ինչու էր Նիկոլ Փաշինյանը մեկնել Մոսկվա ու իր հետ տարել Արարատ Միրզոյանին:Նրանք այնտեղ էին մեկնել մյուս ներկաների ու հատկապես Ալիևի ֆոնին կտրուկ հակառուսականությամբ առանձնանալու նպատակով: Հո հենց այնպե՞ս չէր, որ ՌԴ ԱԳ նախարար Լավրովը, մի տեսակ ձեռառնողական տոնայնությամբ, հետաքրքրվում էր Արարատ Միրզոյանից, թե Հայաստանում կա՞ այն երևույթը, երբ երեխաները իրենց շան տեղ դրած, չորեքթաթ են քայլում... Չկասկածեք, նման հարթակներում ու այդ մակարդակի վրա երբեք ոչ մի պատահական բան չի ասվում: Ինչպես, բնականաբար, պատահական չէր Պուտինի հայտարարությունը, որ Ռուսաստանի և Հայաստանի միջև դինամիկ առևտրաշրջանառությունը 2023-ին կազմել է 7,4 միլիարդ դոլար, իսկ այս տարվա առաջին կիսամյակում արդեն գերազանցել է 8,3 միլիարդ դոլարը: Եվ եթե այս տեմպերը շարունակվեն, ապա տարեվերջին ապրանքաշրջանառությունը կարող է հասնել ռեկորդային 14-16 մլրդ դոլարի: Սա, ինչպես ռուսները կասեին, նուրբ ակնարկ է՝ խոշոր հանգամանքների վերաբերյալ: Այո, կարող է 14-16 միլիարդի հասնել: Իսկ կարող է և չհասնել: Սա ակնարկ է, թե ինչ չափով է Հայաստանը տնտեսապես շաղկապված ռուսական տնտեսության հետ, և ինչեր կարող են լինել, եթե Արևմուտքի ցուցումով Փաշինյանը խզի այդ հարաբերությունները:Ի դեպ, Արևմուտքին էլ արդեն 12 միլիարդ դոլար են պարտք... Հա, քիչ էր մնում մոռանայինք, Փաշինյանը Մոսկվա էր մեկնել նաև... հեծանիվ քշելու համար: Ճիշտ է, դերասանական ցուցադրությունը ձախողվեց, քանզի ինչ-որ «չուզողներ» հեռվից նկարել էին, որ Փաշինյանի մոսկովյան հեծանվավազքի համար գետափնյա փողոցն էր փակվել, իսկ նրան էլ ուղեկցում էին երկու «թիկնապահային» հեծանվորդ, 7-8 թիկնապահական ավտոմեքենաներ, չհաշված՝ ճանապարհային ոստիկանությունն ու ռեանիմոբիլը: Կարելի է, հարկավ, մի սալ յուտ էլ այդ առթիվ «խփել», բայց իրականում տխուր է: Իսկ այն, որ պետության ղեկավար համարվողը տարբեր մայրաքաղաքներում հեծանիվ քշելու կոլեկցիոներ է, արդեն ոչ թե տխուր է, այլ օնլայն ռեժիմով ծավալվող ողբերգություն:ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Լրահոս

Goal-ը թարմացրել է «Ոսկե գնդակի» գլխավոր ֆավորիտների ցանկը
Goal-ը թարմացրել է «Ոսկե գնդակի» գլխավոր ֆավորիտների ցանկը
Բունդեսթագը մերժել է Ուկրաինային անհապաղ աջակցություն տրամադրելու նախագիծը
Թրամփը խոսել է իր սպանության հավանականությունից․ Սամվել Կարապետյանի պատասխանը` Պապիկյանին (տեսանյութ)
Նիկոլը ձգտում է Լուկաշենկոյի ու Չաուշեսկուի ճակատագրին. բռնապետություն է տիրում (տեսանյութ)
«Հրազդան» մարզադաշտում միջազգային չափանիշներին համապատասխան վազքուղի կստեղծվի
Կհստակեցվեն ՀՀ-ում կանոնավոր ուղևորափոխադրումների կազմակերպման գործընթացի օրենսդրական կարգավորումները
2026 թվականի հունիսը դարձել է ամենաշոգը Արևմտյան Եվրոպայի դիտարկումների ամբողջ պատմության ընթացքում
Իրանը նոր հրթիռային հարվածներ է հասցրել ամերիկյան օբյեկտներին
Կարևոր
Մեր գաղտնի պլանի մասերից է. Սամվել Կարապետյանը՝ թեկնածուների զանգվածային ինքնաբացարկների մասին
F-16 կործանիչը հրդեհվել է և արտակարգ վայրէջք կատարել Հունաստանի կղզում
ԱՄՆ-ն հարվածել է Իրանին․ Բանդար Աբբասում հզոր պայթյուններ (տեսանյութ)
Փալմ Բիչի օդանավակայանը վերանվանվել է Թրամփի պատվին
ԱՄՆ-ն հարվածել է Իրանին․ Բանդար Աբբասում հզոր պայթյուններ
Անակնկալ էր, որ նա պակասեց մեզանից. Լևոն Ղազարյանը՝ Արտաշես Ալեքսանյանի մասին
Պուտինը հանդես է եկել հայտարարությամբ. Խուզարկություն և ձերբակալություն․ թիրախում՝ ընդդիմադիրները
ՔՊ-ում պայքարը թեժանում է․ առանցքային հանձնաժողովների նախագահի պաշտոնների համար մի քանի թեկնածու կա
Ֆիլմի շրջանակներում ընտանիք էինք դարձել, իսկ նրա Նժդեհը կմնա պատմության մեջ. Դավիթ Թադևոսյան
Ձեռք են բերվել համապատասխան թույլտվությունները գործարանի աշխատանքը վերսկսելու համար
Եթե անձնական հարցեր ունի Նիկոլը պարոն Ծառուկյանի հետ կարա բանակցի ոճ, թե էսքան ժողովրդին սոված թողնի

Լրացուցիչ նորություններ

...

Կաթողիկոսը կմասնակցի՞ ԱԺ առաջին նիստին․ Սարիկ Մինասյանը որոշել է Գյումրիից տեղափոխվել Երեւան

ՊԵԿ-ում մինչև ուշ գիշեր Ծառուկյանի բիզնեսներն են ստուգել. Ինչ է սպասվում ընդդիմությանը

«Հրապարակ». Ծառուկյանի օբյեկտներին վնասներ են պատճառել, անվտանգային խնդիրներ առաջացրել

ՊԵԿ-ում մինչև ուշ գիշեր Ծառուկյանի բիզնեսներն են ստուգում․ «Հրապարակ»

Աղվան Վարդանյանը կկատարի իր խոստումը, թե՞ կհետևի Փաշինյանի սուտ խոսելու օրինակին. «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Ոմանք հրաժեշտ կտան իրենց պաշտոններին

«Հրապարակ»․ Փաշինյանը չի ներում Ծառուկյանին

«Ուժեղ Հայաստան»-ը պատրաստվում է առաջին քաղաքական մարտերին. Փակ հանդիպում ղեկավարի հետ. «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Ընդդիմությունն ու իշխանությունն ինչպես կբաշխեն պաշտոնները

Թաքցնում են առյուծներին. ինչո՞ւ Տիգրան Ավինյանը համաձայնեց մաս կազմել կենդանասպանության. «Ժողովուրդ»

ԵՄ-ն հայտարարում է Ուկրաինային նոր ֆինանսական աջակցության մասին

Գագիկ Ծառուկյանն անգամ մորն էր զգուշացրել դրա մասին. Իվետա Տոնոյան

Դատարանը որոշեց Գագիկ Ծառուկյանին կալանավորել 2 ամսով (տեսանյութ)

Փնտրտուքի մեջ են․ ՔՊ-ում ավարտվում են կադրային վերադասավորումները

«Հրապարակ»․ Միջպետական ճանապարհի դիմաց Ադրբեջանի մեծ դրոշ են տեղադրել

«Փաստ». Ինչո՞ւ է ընդդիմությանը «քլնգելը» դարձել «մոդայիկ», և ի՞նչ է իրականում սպասում հասարակությունը

«Հրապարակ»․ «Ուժեղ Հայաստանին» վնասել է Ռուսաստանը

«Իրավունք». Առաջիկայում ռեպրեսիաների ալիքը նոր թափով սկսելու է գործել. Նոր գործեր են բացվելու

«Փաստ». Մանդատների կեղծ դիլեման. ինչո՞ւ է ընդդիմության խորհրդարանական բոյկոտի թեման դատարկ օրակարգ

«Հրապարակ»․ Ախորժակն ուտելիս է բացվում