Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Մետաղի տեղական ջարդոնի ու թափոնի արտահանման արգելքի ժամկետը կերկարաձգվի ևս վեց ամսով. նախագիծ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.Էկոնոմիկայի նախարարությունն առաջարկում է ընդունել «Հայաստանի Հանրապետությունից մի շարք ապրանքների՝ դեպի Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններ տեղափոխման և երրորդ երկրներ արտահանման ժամանակավոր արգելք կիրառելու մասին» նախագիծը: Նշվում է, որ Հայաստանում սև մետաղների արդյունավետ հանքավայրերի (ինչպես նաև՝ մետաղական պղնձի արտադրության) բացակայության պարագայում հայկական մետաղամշակման ընկերությունները որպես հումք օգտագործում են մետաղի տեղական ջարդոնն ու թափոնը։ Հանդիսանալով Հայաստանի համար ռազմավարական արտադրանք՝ սև և գունավոր մետաղներից արտադրանքը կարևոր նշանակություն ունի երկրի պաշտպանունակության և պետական անվտանգության բարձրացման համար։Այս տեսանկյունից, հաշվի առնելով միջազգային ասպարեզում ձևավորված տնտեսական ոչ բարենպաստ պայմանները, կարևորվում է Հայաստանի մետաղագործական և մետաղամշակման ձեռնարկություններին հումքով ապահովելու հարցը, ինչն անհրաժեշտ է սև և գունավոր մետաղներից պատրաստի արտադրանք ստանալու համար։ Վերջին տարիների փորձը ցույց է տվել որպես հումք ներմուծվող (ինչպես ԵԱՏՄ, այնպես էլ՝ երրորդ երկրներից) սև և գունավոր մետաղների ջարդոնով կամ նախապատրաստվածքով աշխատելու տնտեսական աննպատակահարմարությունը՝ պայմանավորված ներմուծվող այդ ապրանքների բարձր գների, ինչպես նաև երկաթուղային տրանսպորտով դրանց ուղղակի առաքման հնարավորության բացակայության ու լոգիստիկ մեծ ծախսերի պատճառով: Արդյունքում ներմուծված հումքով տեղական ձեռնարկությունների արտադրած վերջնական արտադրանքը բարձր ինքնարժեքի պատճառով նույնիսկ ներքին շուկայում դառնում է ոչ մրցունակ։Նշվում է նաև՝ խնդիրը սրվում է նրանով, որ վերջին տարիներին ԵԱՏՄ ընդհանուր շուկայում ձևավորված բարձր գների պատճառով նկատվում էին Հայաստանից սև և գունավոր մետաղների ջարդոնի ինտենսիվ արտահանման գործընթացներ, որոնք չկանոնակարգելու դեպքում տեղական մետաղագործական և մետաղամշակման ոլորտի (ինչպես նաև մալուխների և լարերի արտադրության) տասնյակ ձեռնարկությունները ստիպված կլինեն որպես հումք օգտագործել բացառապես ներմուծվող մետաղի ջարդոնը կամ նախապատրաստվածքները: Ի դեպ, կարևորելով մետաղական հումքով տեղական մետալուրգիական ընկերությունների ապահովման հարցը՝ ԵԱՏՄ որոշ երկրներ նույնպես արգելել կամ սահմանափակել են սև և գունավոր մետաղների արտահանումը, այդ թվում՝ դեպի ԵԱՏՄ երկրներ։ Նախարարությունը տեղեկացնում է, որ կառավարության ձեռնարկած միջոցների արդյունքում 2022-2024 թթ. կատարվել են ներդրումներ այս ոլորտում:Մի շարք ընկերություններ նախատեսում են հետագայում ավելի խորացնել մետաղի մշակումը՝ ստացվող ձուլվածքներից արտադրելով պրոֆիլներ, որոնք ներկայումս ամբողջությամբ ներմուծվում են: Ըստ նախարարության կանխատեսումների, նշված ծրագրերով ընդհանուր ներդրումները կկազմեն մինչև 100 մլն դոլար, որի արդյունքում կստեղծվի 550-750 նոր աշխատատեղ, տեղի կունենա սև և գունավոր մետաղների տեղական ջարդոնի օգտագործման ծավալների աճ 65-70 տոկոսով՝ հասցնելով ջարդոնի սպառման տարեկան քանակը մինչև 250 հազար տոննայի։ Ուստի առաջարկվում է կառավարության 2024 թ.-ի մայիսի 23-ի N 727-Ն որոշմամբ սահմանված ապրանքների արտահանման արգել քի ժամկետն ավարտվելուց հետո սահմանել արտահանման արգել քի նոր ժամկետ, որը կգործի 2025 թ.-ի հունվարի 31-ից մինչև 2025 թ.-ի հուլիսի 31-ը:

Լրահոս

Goal-ը թարմացրել է «Ոսկե գնդակի» գլխավոր ֆավորիտների ցանկը
Goal-ը թարմացրել է «Ոսկե գնդակի» գլխավոր ֆավորիտների ցանկը
Բունդեսթագը մերժել է Ուկրաինային անհապաղ աջակցություն տրամադրելու նախագիծը
Թրամփը խոսել է իր սպանության հավանականությունից․ Սամվել Կարապետյանի պատասխանը` Պապիկյանին (տեսանյութ)
Նիկոլը ձգտում է Լուկաշենկոյի ու Չաուշեսկուի ճակատագրին. բռնապետություն է տիրում (տեսանյութ)
«Հրազդան» մարզադաշտում միջազգային չափանիշներին համապատասխան վազքուղի կստեղծվի
Կհստակեցվեն ՀՀ-ում կանոնավոր ուղևորափոխադրումների կազմակերպման գործընթացի օրենսդրական կարգավորումները
2026 թվականի հունիսը դարձել է ամենաշոգը Արևմտյան Եվրոպայի դիտարկումների ամբողջ պատմության ընթացքում
Իրանը նոր հրթիռային հարվածներ է հասցրել ամերիկյան օբյեկտներին
Կարևոր
Մեր գաղտնի պլանի մասերից է. Սամվել Կարապետյանը՝ թեկնածուների զանգվածային ինքնաբացարկների մասին
F-16 կործանիչը հրդեհվել է և արտակարգ վայրէջք կատարել Հունաստանի կղզում
ԱՄՆ-ն հարվածել է Իրանին․ Բանդար Աբբասում հզոր պայթյուններ (տեսանյութ)
Փալմ Բիչի օդանավակայանը վերանվանվել է Թրամփի պատվին
ԱՄՆ-ն հարվածել է Իրանին․ Բանդար Աբբասում հզոր պայթյուններ
Անակնկալ էր, որ նա պակասեց մեզանից. Լևոն Ղազարյանը՝ Արտաշես Ալեքսանյանի մասին
Պուտինը հանդես է եկել հայտարարությամբ. Խուզարկություն և ձերբակալություն․ թիրախում՝ ընդդիմադիրները
ՔՊ-ում պայքարը թեժանում է․ առանցքային հանձնաժողովների նախագահի պաշտոնների համար մի քանի թեկնածու կա
Ֆիլմի շրջանակներում ընտանիք էինք դարձել, իսկ նրա Նժդեհը կմնա պատմության մեջ. Դավիթ Թադևոսյան
Ձեռք են բերվել համապատասխան թույլտվությունները գործարանի աշխատանքը վերսկսելու համար
Եթե անձնական հարցեր ունի Նիկոլը պարոն Ծառուկյանի հետ կարա բանակցի ոճ, թե էսքան ժողովրդին սոված թողնի

Լրացուցիչ նորություններ

...

Կաթողիկոսը կմասնակցի՞ ԱԺ առաջին նիստին․ Սարիկ Մինասյանը որոշել է Գյումրիից տեղափոխվել Երեւան

ՊԵԿ-ում մինչև ուշ գիշեր Ծառուկյանի բիզնեսներն են ստուգել. Ինչ է սպասվում ընդդիմությանը

«Հրապարակ». Ծառուկյանի օբյեկտներին վնասներ են պատճառել, անվտանգային խնդիրներ առաջացրել

ՊԵԿ-ում մինչև ուշ գիշեր Ծառուկյանի բիզնեսներն են ստուգում․ «Հրապարակ»

Աղվան Վարդանյանը կկատարի իր խոստումը, թե՞ կհետևի Փաշինյանի սուտ խոսելու օրինակին. «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Ոմանք հրաժեշտ կտան իրենց պաշտոններին

«Հրապարակ»․ Փաշինյանը չի ներում Ծառուկյանին

«Ուժեղ Հայաստան»-ը պատրաստվում է առաջին քաղաքական մարտերին. Փակ հանդիպում ղեկավարի հետ. «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Ընդդիմությունն ու իշխանությունն ինչպես կբաշխեն պաշտոնները

Թաքցնում են առյուծներին. ինչո՞ւ Տիգրան Ավինյանը համաձայնեց մաս կազմել կենդանասպանության. «Ժողովուրդ»

ԵՄ-ն հայտարարում է Ուկրաինային նոր ֆինանսական աջակցության մասին

Գագիկ Ծառուկյանն անգամ մորն էր զգուշացրել դրա մասին. Իվետա Տոնոյան

Դատարանը որոշեց Գագիկ Ծառուկյանին կալանավորել 2 ամսով (տեսանյութ)

Փնտրտուքի մեջ են․ ՔՊ-ում ավարտվում են կադրային վերադասավորումները

«Հրապարակ»․ Միջպետական ճանապարհի դիմաց Ադրբեջանի մեծ դրոշ են տեղադրել

«Փաստ». Ինչո՞ւ է ընդդիմությանը «քլնգելը» դարձել «մոդայիկ», և ի՞նչ է իրականում սպասում հասարակությունը

«Հրապարակ»․ «Ուժեղ Հայաստանին» վնասել է Ռուսաստանը

«Իրավունք». Առաջիկայում ռեպրեսիաների ալիքը նոր թափով սկսելու է գործել. Նոր գործեր են բացվելու

«Փաստ». Մանդատների կեղծ դիլեման. ինչո՞ւ է ընդդիմության խորհրդարանական բոյկոտի թեման դատարկ օրակարգ

«Հրապարակ»․ Ախորժակն ուտելիս է բացվում