Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Հովհաննես Իշխանյանը հրաժարվել է 6 հազար եվրո փոխհատուցումից, որի վերաբերյալ ավելի վաղ որոշում է կայացրել ՄԻԵԴ-ը (տեսանյութ)


Հասարակական գործիչ Հովհաննես Իշխանյանը հրաժարվել է 6 հազար եվրո փոխհատուցումից, որի վերաբերյալ ավելի վաղ որոշում է կայացրել ՄԻԵԴ-ը։ Նա, մասնավորապես, ասել է․ «Հանուն դատական իշխանության անկախության, հանուն ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության, հանուն Բաքվում դատվող հայ ժողովրդավար գործիչների Հարգելի Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ), 2025թ. փետրվարի 13-ին իմ օգտին որոշում եք ընդունել՝ արձանագրելով, որ 2015թ. էլեկտրաէներգիայի սակագնի դեմ ցույցերի ժամանակ խախտվել են իմ ազատության և խաղաղ հավաքների իրավունքները:

Դուք կարգադրել եք Հայաստանին վճարել ինձ շուրջ 6,000 եվրո փոխհատուցում:

Թեև ես գնահատում եմ դատարանի կատարած աշխատանքն ու կայացրած որոշումը, ես պետք է մերժեմ և՛ վճիռը, և՛, հետևաբար, փոխհատուցումը:

Թույլ տվեք բացատրել, թե ինչու: Երբ ներկայիս կառավարությունը 2018թ. իշխանության եկավ Հայաստանում, նրանք խոստացան պահպանել ժողովրդավարության և մարդու իրավունքների եվրոպական արժեքները: Այդուհանդեսրձ, նրանց առաջին խոշոր գործողությունը դատական իշխանության անկախության համակարգային քայքայումն էր:

Դատական իշխանության դեմ այս հարձակումը սկսվեց, երբ վարչապետը կոչ արեց աջակիցներին շրջափակել դատարանների շենքերը՝ փաստացի ահաբեկելով դատավորներին: Այնուհետև տեղի ունեցավ ավելի մտահոգիչ բան. շինծու քրեական գործեր էին հարուցվում այն դատավորների դեմ, որոնք համարձակվում էին իշխանության համար անբարենպաստ վճիռներ կայացնել։

Որոշ հայտնի օրինակներից են՝ 

• Դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ հետապնդումները

 • Դատավոր Ալեքսանդր Ազարյանի դեմ ահաբեկումները և կեղծ գրագողության մեղադրանքները 

• Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և նրա ընտանիքի անդամների դեմ հորինված մեղադրանքները

Վարչապետն ինքը խախտեց դատական անկախությունը՝ Facebook-ում հրապարակավ խախտելով Սահմանադրական դատարանի նախագահ Թովմասյանի անմեղության կանխավարկածը: Խորհրդարանում և լրատվամիջոցներում ելույթ ունենալիս նա նույնիսկ դատավորներին շների հետ համեմատեց: 

Խորհրդարանական մանիպուլյացիաների միջոցով հեռացվեցին Սահմանադրական դատարանի երեք դատավորներ՝ Ֆելիքս Թոխյանը, Հրանտ Նազարյանը և Ալվինա Գյուլումյանը։

Ի դեպ, վերջինս հետխորհրդային երկրների առաջին կին դատավորն էր ՄԻԵԴ-ում: Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը թիրախավորվեց և ի վերջո հեռացվեց: Այն ժամանակ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հրապարակավ մերժեց իր դեմ դատական վճիռը կատարելուց, և ոչինչ տեղի չունեցավ:

Ուշագրավ է, որ ժողովրդավարությանն ու մարդու իրավունքներին իբրև նվիրված, Եվրոպայի հետ կապակցված 46 կազմակերպություն ողջունեց դատական իշխանության այս զավթումը:

 Հետևանքները ծանր են եղել. քաղաքական, հասարակական գործիչները, քաղաքապետերը, համայնքների ղեկավարները, իրավապաշտպանները և ակտիվիստները ենթարկվում են հետապնդումների, բանտարկության և խոշտանգումների:

Ժողովրդավար երկիրը՝ Արցախի հանրապետությունը, ջնջվեց երկիր մոլորակի երեսից, և շուրջ 150,000 մարդ կորցրեց քաղաքացու իր իրավունքները»:

Լրահոս

«Պապայի գործը ժիվոյ լսե՞լ ես»․ Կամո Սեյրանյանի և Հայկոյի որդու ջերմ հանդիպումը (տեսանյութ)
Հարվածների կադրերի համար պատի՞ժ․ Պեսկովի արձագանքը նոր օրինագծին
Նուբարաշեն և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ղեկավարներն ազատվել են պաշտոնից
Էդ ձևի խաղաղության պայմանագիրը գլխների՛դ կպնի, պետք չի․ թո՛ղ ինձ ասեն՝ պատերազմի հրձիգ․Շարմազանով (տեսանյութ)
Ո՞ր մթերքներն են ամենաշատը թանկացել Հայաստանում․ գների փոփոխությունը՝ 2015–2025 թվականներին (տեսանյութ)
Սա հայկականության դեմ սահմանադրություն է. Փաշինյանի պլան Բ-ն արտահերթ ընտրություններն են․ Հակոբյան
Ի՞նչքան է Հայաստանի Ադրբեջանի և Վրաստանի բյուջեների դինամիկան (տեսանյութ)
Փաշինյանը Միրզոյանին կամ Ռուբինյանին կնշանակի վարչապետ, ինքն էլ ԱԺ նախագահ կդառնա. Աղազարյան (տեսանյութ)
Պուտինն ու Փաշինյանը կքննարկեն անվտանգության և ռուսական ռազմшբազայի հարցերը. Պեսկով
Պուտինի համար նոր մարտահրավերներ․ Եվրոպան կոշտանում է, դաշնակիցները՝ հեռանում
Պատմություն չունեցող պետություն. եվրապատգամավորը Թուրքիային մեղադրել է Հայոց ցեղասպանությունը ճանաչելուց հրաժարվելու մեջ
Հաստատվել են ՀՖՖ նախագահի թեկնածուները` Գևորգ Ղազարյան և Դենիս Ջորկաեֆ
Թուրքիա–Իրան գործարք, Իսրայելում՝ իշխանության կռիվ. «Հրազդան» մարզադաշտը կբռնագանձվի
Գերմանիայի պաշտպանական ծախսերը կհասնեն ռեկորդային մակարդակի․ Ուկրաինան 12 միլիարդ եվրո կստանա
Թրամփի սկանդալը և ԵՄ-ի ճգնաժամը. «Սահմանադրության սկիզբն ալիևյան է, շարունակությունը՝ նիկոլական» (տեսանյութ)
Երիտասարդների գաղափարները՝ տնտեսության նոր օրակարգում
Պատերազմ, Թրամփի քայլը և Իրանի սպառազինությունը. Հայաստան կներմուծվի մինչև 67 հազար տոննա մսամթերք
Դեռ երիտասարդ է, ինքն էլ չգիտի՝ ինչ է խոսում․ Համբարձումյանը՝ Մասիսի ՔՊ-ական թեկնածուի մասին
ՔՊ-ից առաջարկել են պայմանավորվել, բայց ես այդպես համայնքապետ չեմ դառնալու
Խաշթառակ բնակավայրի վարչական շենքի 144,2 քմ մակերեսով տարածքը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Լրացուցիչ նորություններ

...

Թուրքիա–Իրան գործարք, Իսրայելում՝ իշխանության կռիվ. «Հրազդան» մարզադաշտը կբռնագանձվի

Թրամփի սկանդալը և ԵՄ-ի ճգնաժամը. «Սահմանադրության սկիզբն ալիևյան է, շարունակությունը՝ նիկոլական» (տեսանյութ)

Երիտասարդների գաղափարները՝ տնտեսության նոր օրակարգում

Խաշթառակ բնակավայրի վարչական շենքի 144,2 քմ մակերեսով տարածքը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Էդուարդ Բաբայանը հարցազրույց է տվել Quality Mark ամսագրին (Լուսանկարներ)

Մոնակոյում Վրույր Փենեսյանի նախաձեռնությամբ անցկացվեցին «Հայաստանի օրերը Մոնակոյում» (տեսանյութ)

Անչափահասի վրաերթ․ Թրաֆիքինգ․ 15-ամյա տղայի դանակահարություն

Երկու դպրոցներում ջեռուցման համակարգը չի գործել, սովորողներին տաք սնունդ չի տրամադրվել․ ՄԻՊ-ի արձանագրումը

Մի հոգի նամուսով տղամարդ չունե՞նք, հողը տալով գնում են․ արցախցի

Մոսկվա-Երևան տոմսերը թանկացել են. ի՞նչ արժեն այս պահին

Երկար ժամանակ ջուր չի լինելու

Եվրոպայում դեկտեմբերը կարող է լինել վերջին 15 տարվա ամենացուրտը․ Լևոն Ազիզյան

Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ճանապարհը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար

Զզուշացե՛ք․ ակտիվացել են ԱԱԾ-ի անունից Telegram-ով իրականացվող խարդախության փորձերը

Կասեցվել է «Նաիրի լենդ» ընկերության պաղպաղակի արտադրամասի արտադրական գործունեությունը և վաֆլե կոների, քաղցրաբլիթի արտադրությունը

Հրապարակվել է քոլեջների մանկավարժական աշխատողների ատեստավորման ժամանակացույցը

Թեհրանի դիմադրությունն ու Արևմուտքի նոր ճակատները. Թուրքիայի արձագանքը՝ ՀՀ նոր Սահմանադրությանը (տեսանյութ)

Քարի լիճ տանող ավտոճանապարհը փակ է

Վարդենյաց լեռնանցքում բուք է

Արին Բերդի փողոցում գնացքի վագոններից մեկը կողաշրջվել է. սկսվել է վառելիքաքսուքային նյութերի արտահոսք