Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

«Ֆլայ Արնա»-ն սնանկ է ճանաչվել


Հունվարի 27-ին «Հայկական ազգային ավիաուղիներ» ՓԲԸ-ն, որն առավել հայտնի է «Ֆլայ Արնա» ապրանքանիշով, սնանկ է ճանաչվել Սնանկության դատարանի կողմից, հայտնում է «Հետք»-ը:

Հիշեցնենք, որ 2021-ի դեկտեմբերին հիմնադրված ու 2022-ի հուլիսին թռիչքները մեկնարկած ավիաընկերությունը թռիչքային գործունեությունը դադարեցրեց 2024-ի հունվարին, իսկ նույն տարվա մարտին հայտնի դարձավ, որ ընկերությունը փակվում է:

«Հայկական ազգային ավիաուղիներ» ՓԲԸ-ի հիմնադիրները երեքն են՝ «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ն (49 %), որն առավել հայտնի է ԱՆԻՖ անունով եւ պետական ընկերություն է, արաբական Շարժայում բազավորվող Air Arabia ավիաընկերության դուստր համարվող International Business Company (FZE)-ն (49 %), ինչպես նաեւ լիբանանահայ տնտեսագետ, գործարար Վարուժան Ներգիզյանը, որը ներգրավված է արաբական աշխարհի ֆինանսաբանկային ոլորտում:

«Ֆլայ Արնայի» կառավարիչ կազմակերպությունը Air Arabia-ն էր: Հայ-արաբական համատեղ ավիաընկերության անմիջական գործադիր ղեկավարը՝ գլխավոր գործադիր տնօրենը, Air Arabia-ի ներկայացուցիչ Էնթոնի Փրայսն էր:

«Ֆլայ Արնայի» երկու խոշոր բաժնետերերի՝ ԱՆԻՖ-ի (իսկ ավելի ճիշտ՝ ՀՀ կառավարության) ու Air Arabia-ի միջեւ հակասություններ էին ծագել դեռ 2023-ին, որոնք վերաճեցին բացահայտ առճակատման 2024-ի սկզբին՝ իրենց հետքը թողնելով ավիափոխադրողի գործունեության վրա:

2024-ի մարտին «Ֆլայ Արնայի» աշխատողները ծանուցումներ են ստացել աշխատանքից ազատվելու մասին, իսկ ապրիլին պարզել էին, որ Էնթոնի Փրայսը հեռացել է Հայաստանից: Air Arabia-ն ինքն է հրաժարվել «Ֆլայ Արնայի» կառավարումից, ինչը հայկական կողմի համար անակնկալ է եղել: Ու չնայած ավիաընկերությունը մնացել էր առանց տնօրենի, արաբները չէին համաձայնել հայկական կողմի տարբերակին՝ նշանակել նոր տնօրեն՝ աշխատողների աշխատավարձերի հարցը լուծելու համար (վճարումներ կատարելու համար պետք էր ղեկավարի ստորագրությունը): Air Arabia-ի իրավաբանական բաժնի ղեկավարը «Ֆլայ Արնայի» ազատված աշխատակիցներին հայտնել էր, որ փոխադրողի անմիջական սեփականատերերը՝ արաբական International Business Company (FZE)-ն (Air Arabia-ի դուստրը) եւ հայկական ԱՆԻՖ-ը, բանակցություններ են վարում «Ֆլայ Արնայի» անհրաժեշտ լուծարման վերաբերյալ, որի շրջանակներում կնշանակվի լուծարման հանձնաժողով՝ աշխատավարձերը վճարելու եւ ընկերությունը պաշտոնապես փակելու համար: Արաբական կողմի ներկայացուցիչը նշել էր, թե դա բարդ գործընթաց է ու պահանջում է բոլոր բաժնետերերի համաձայնությունը, սակայն ԱՆԻՖ-ը համաձայն չէ առաջարկված քայլերին:

Իրենց հերթին ավիաընկերության աշխատողները «Հետքի» հետ զրույցում կարծիք էին հայտնել, որ արաբներին ձեռնտու չէ լուծարման հանձնաժողովի միջոցով ընկերությունը փակելը, քանի որ պարտատերերի, այդ թվում՝ իրենց հանդեպ պարտավորությունները կատարելու համար ընկերության բաժնետերերը ստիպված կլինեն նոր ներդրումներ անել, ինչը, ըստ աշխատակիցների, Air Arabia-ն չէր ցանկանում:

Ու քանի դեռ երկու կողմերը համաձայնության չէին գալիս, թե ինչպես պետք է լուծարվի «Ֆլայ Արնան», ասպարեզ է եկել վերջինիս օդանավերի վարձատուն՝ պահանջելով իր փողերը: Իսկ իրականում այդ վարձատուն Air Arabia-ի դուստր ընկերությունն է։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Լրահոս

Ուրախացողներին ասեմ՝ «Շանգրի Լա»-ի փակումով բյուջեն 6 մլրդ հարկից զրկվում է, 500 աշխատեղ փակվում է (տեսանյութ)
Թուրքիան հարթակ կտրամադրի Ուկրաինայի բանակցությունների համար․ Առուշ Առուշանյանը չի ազատազրկվի (տեսանյութ)
Պակիստանի ԱԳՆ․ ամերիկացի և իրանցի փորձագետները կվերսկսեն բանակցությունները հաջորդ շաբաթ
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն. Փաստինֆո
Զախարովան բացատրել է, թե ինչու է Մեծ Բրիտանիան ուրան մատակարարում Ուկրաինային
Կատարի վարչապետը բացատրոել է, թե ինչու է անհրաժեշտ ԱՄՆ-Իրան թեժ գիծը
Reuters. Կատարը բանակցություններ է սկսել Իրանի և Պարսից ծոցի երկրների հետ Հորմուզի նեղուցը բացելու վերաբերյալ
Որքան էլ մեզ բռնեն, մեր հոգիներն ավելի են ամրանում. Իշխանյանը՝ Չալաբյանի և ռեպրեսիաների մասին
ՌԴ-ն պատրաստ է Ուկրաինայի հետ բանակցություններին. Ձերբակալվել է Ավետիք Չալաբյանը
Հայցերից հրաժարվելը նշանակում է նաև հրաժարվել այս խախտումներից․ խաղաղության օրակարգը երկար չի տևի
Այս դատական ակտը կոտրելու է Ադրբեջանի կողմից առաջ տարվող միֆը. եղել են անմարդկային խոշտանգումներ
Տան բակում թմրամիջոց է աճեցրել․ Անօդաչու թռչող սարքով արգելված իրերի փոխանցման փորձ՝«Արմավիր» ՔԿՀ-ում
Եվրոպական դատարանը ընդունել է մեր բոլոր փաստարկները․ եղել են անդամահատման, գլխատման դեպքեր
Սահակյանն՝ սպա Հայկ Թորոյանի գլխատման դեպքի մանրամասների մասին
Ով կլինի ԱԺ նախագահ․ Ի՞նչ նվեր է ուղարկել Մարկո Ռուբիոն ԱՄՆ-ից Միրզոյանին
Պեսկովը կատակել է Մեծ Բրիտանիայի վարչապետների հաճախակի փոփոխությունների մասին
Զախարովան բացատրել է, թե ինչու է Մեծ Բրիտանիան ուրան մատակարարում Ուկրաինային
Գրոսի. Ատոմային էներգիայի միջազգային գործակալության մասնագետները, վաղ թե ուշ, կստուգեն Իրանի միջուկային օբյեկտները
ՈՒՂԻՂ․ ՄԻԵԴ-ը կարևոր վճիռ է կայացրել «Վ․ Թ․ և մյուսներն ընդդեմ Ադրբեջանի» գործով
Իլոն Մասկն այլևս տրիլիոնատեր չէ

Լրացուցիչ նորություններ

...

Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն. Փաստինֆո

Ձերբակալվել է Ավետիք Չալաբյանը

Ուղևորի մեքենան վնասել են «Զվարթնոց»-ի վճարովի կայանատեղիում․ օդանավակայանը խուսափում է պատասխանատվությունից

Grundfos Tech Day․ Երևանում ներկայացվեց ջրամատակարարման «ոսկե ստանդարտը» (տեսանյութ)

Անցած 1 օրում գրանցվել է 10 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 25-ը՝ վիրավորվել

Զանգվածային ձերբակալություններ՝ Թուրքիայում. Ծեծկռտուք՝ ՔՊ-ականների և ընդդիմադիրների միջև (տեսանյութ)

Ոստիկանները հայտնաբերել են անհետ կորած տղամարդու մարմինը

Հունիսի 19-22-ը հայտնաբերվել են 15 հետախուզվող, 1 անհետ կորած. ՆԳՆ

Հայտնաբերվել է 410 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները

Փամբակ գետում հայտնաբերվել է 13-ամյա աղջկա մարմինը

Փամբակ գետում փրկարարներն ու ոստիկանները շարունակում են որոնողական աշխատանքները

Երկրաշարժ՝ Իջևան քաղաքից 20 կմ հյուսիս-արևմուտք

Վթարի հետևանքով երեք տուժած գտնվում է վերակենդանացման բաժանմունքում. Առողջապահության նախարարություն

Կալանավորվել է Մարտուն Գրիգորյանի որդին

Ջերմաստիճանն առաջիկա օրերին կշարունակի նվազել

Հունիսի 23-ին, 24-ին, 25-ին լույս չի լինելու

Լույսը վառի´ր. Կես կատակ, կես լուրջ (տեսանյութ)

ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է

Հունիսի 21-22-ը Արարատի և Արմավիրի մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Սուրենավանի մանկապարտեզում գործարկվելու է էլեկտրական շչակ