Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

«Գողական աշխարհից» ընկերներ ունեմ, համայնքապետն ասաց` չի ուզում իմ հետ աշխատել. Ողջաբերդի վարչական ղեկավար․ MediaHub


MediaHub-ը գրում է․ 

Կոտայքի մարզի Ողջաբերդ համայնքում կրքերը չեն հանդարտվում, գյուղացիները պահանջում են, որ իրենց վարչական ղեկավար Աշոտ Մուշեղյանը շարունակի կառավարել գյուղը, որը ութ ամիս անգլուխ է եղել, իսկ հիմա գյուղի գահին նախկին գյուղապետի որդին է եկել ու տիրացել:

«Ես քրեական գործով եմ անցել, բայց դատարանը հստակ նշել է` դա իմ լիազորությունները կատարելուն չի խանգարում, այսինքն՝ պաշտոնավարման արգելք չկար: Քրեական գործին չեմ ուզում անդրադառնալ, միայն կասեմ` քրեական ենթամշակույթ կրելու հետ էր կապված, այսինքն` կոռուպցիա, գյուղացուն թալանել, պաշտոնեական լիազորություններ չարաշահել, նման բան չկար:

Ու չնայած ես արդարացվել եմ, Գառնու համայնքապետն ու տեղակալները խնդիր դրեցին, որ իմ հետ աշխատել չեն կարող, քանի որ ես քրեական ենթամշակույթ կրող ընկերներ ունեմ: Հա, ես լավ տղա եմ, անունով ու շրջապատով, ամեն տեղ էլ հարգված ու ճանաչում ունեցող տղա եմ: Չեմ հրաժարվել ու չեմ էլ հրաժարվում իմ շրջապատից»,- MediaHub-ի հետ զրույցում ասաց Աշոտ Մուշեղյանը:

Նա պատմեց` ամիսներ առաջ է հանձնել համայնքապետարանի կնիքը, քանի որ չի ցանկացել անիմաստ լարվածություն ստեղծել Գառնի համայնքում:
«Կնիքը հանձնեցի, քանի որ չեմ ուզում իրենց հետ աշխատել: Իրենք ընկած ընկերոջ ձեռքը բռնելու փոխարեն սկսեցին բոլոր կողմերից խփել: Պատճառներն էլ գիտեմ, ուղղակի չեմ ուզում դեռ էդ դաշտ մտնել:

Հիմա էն ա պարզ, որ 8 ամիս փակ լինելուց հետո նախկին գյուղապետի տղային բերել են, գյուղապետարանի դուռը բացել, իրեն էլ իմ տեղում նստեցրել: Ի՞նչ ասեմ: Ես իմ գյուղացու կողքին եմ եղել, հիմա էլ եմ էս մարդկանց կողքին»,- ասաց Մուշեղյանը:

Նա նկատեց` այսօր էլ խնդրել է, որ գյուղացիները փողոց չփակեն, բայց իրեն չեն լսել:

«Ես 2022-ից եմ վարչական ղեկավար, ու գյուղում իմ հանդեպ վերաբերմունք կա, ցանկացած գյուղացու կարող եք հարցնել: Ու էն, որ ես գողական աշխարհի հետ կապեր ունեմ, իմ դեմ փորձեցին օգտագործել: Էլի եմ ասում` ես ընկերներից հրաժարվող տեսակ չեմ:

Իսկ թե ինչ է լինելու առաջիկայում, չգիտեմ, ես իմ գյուղացու կողքին եմ լինելու, եթե իրենք ուզեն, ես կվերականգնեմ իմ իրավունքները, չնայած չեմ ուզում էստեղի իշխանության հետ աշխատել:

Իսկ հաջորդ ընտրություններին մասնակցելու եմ»,- վստահեցրեց Աշոտ Մուշեղյանը:Նշենք, որ Կառավարության պաշտոնական կայքի համաձայն՝ Ողջաբերդ համայնքը վարչական ղեկավար չունի: 

Լրահոս

Հայտնի է 1/16 եզրափակչի առաջին զույգը․ ԱԱ
Մենք մեր ուժերը Հարավային Լիբանանից դուրս չենք բերի, քանի դեռ «Հեզբոլլահը» չի զինաթափվել․ Իսրայելի կառավարության խոսնակ
Ադրբեջանն ու Եվրամիությունը քննարկել են Հայաստանի հետ համագործակցությունն ու խաղաղության գործընթացը
Արեւմտյան Ադրբեջան. կեղծ նարատի՞վ, թե՞ սպառնալիք՝ ՀՀ անվտանգությանը (տեսանյութ)
Ռուսաստանը կփակի Սանկտ Պետերբուրգում Ռումինիայի գլխավոր հյուպատոսությունը
Կապահովվի անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշակառուներին հետվճար տրամադրելու միջոցառման շարունակականությունը
Եվրոպան Ֆոն դեռ Լայնը չէ, իսկ Փաշինյանը Հայաստանը չէ. Տիգրան Խզմալյան (տեսանյութ)
Կարևոր
Էլ ի՞նչ պիտի անի ընդդիմությունը. քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը՝ կալանավայրից
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
Անժելա Սարգսյանի դստեր հարսանիքն է (Լուսանկարներ)
Կարևոր
ԵԽԽՎ բանաձևը Ադրբեջանին կոչ է արել անհապաղ ազատ արձակել քաղբանտարկյալներին
Այս փուլում դեռևս գոհ ենք Վերաքննիչ քրեական դատարանից․ Գայանե Պապոյանը՝ Դավիթ Համբարձումյանի վճռի մասին
Կարևոր
Որոշ օտարերկրացիների հնարավորություն կընձեռվի առանց մուտքի վիզայի պարտադիր պահանջի այցելել ՀՀ մինչև 2027 թ. հուլիսի 1-ը
Կարևոր
Եվրոպան Ֆոն դեռ Լայնը չէ, իսկ Փաշինյանը Հայաստանը չէ. Տիգրան Խզմալյան (տեսանյութ)
Բազաներ տրամադրելու հարցում դաշնակիցների մերժումը հարցականի տակ է դնում ՆԱՏՕ-ի իմաստը․ Ռուբիո
Կարևոր
Մասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանն ազատ արձակվեց
Կարևոր
Հունիսի 1-18-ը ՀՀ-ից ԵՄ անդամ երկրներ պտուղ-բանջարեղեն չի արտահանվել․ պատգամավորի ահազանգը
Կարևոր
Սարգիս Տեր-Եսայանը տուժող է ճանաչվել՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի գործով
Կիրականացվի ռազմական նշանակության ապրանքի և գույքի որակի վերահսկողության գործընթաց
Ամիրյա՞ն, թե՞ Պապ թագավոր․ երևանցիների կարծիքը (տեսանյութ)

Լրացուցիչ նորություններ

...

Կապահովվի անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշակառուներին հետվճար տրամադրելու միջոցառման շարունակականությունը

Ամիրյա՞ն, թե՞ Պապ թագավոր․ երևանցիների կարծիքը (տեսանյութ)

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում կանխվել է դատապարտյալին թմրամիջոցի փոխանցման փորձը

Արդարացում չեմ սպասում, բայց գոնե սահմանափակումները հանեն. Միքայել սրբազանի եղբորորդի

Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն. Փաստինֆո

Ձերբակալվել է Ավետիք Չալաբյանը

Ուղևորի մեքենան վնասել են «Զվարթնոց»-ի վճարովի կայանատեղիում․ օդանավակայանը խուսափում է պատասխանատվությունից

Grundfos Tech Day․ Երևանում ներկայացվեց ջրամատակարարման «ոսկե ստանդարտը» (տեսանյութ)

Անցած 1 օրում գրանցվել է 10 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 25-ը՝ վիրավորվել

Զանգվածային ձերբակալություններ՝ Թուրքիայում. Ծեծկռտուք՝ ՔՊ-ականների և ընդդիմադիրների միջև (տեսանյութ)

Ոստիկանները հայտնաբերել են անհետ կորած տղամարդու մարմինը

Հունիսի 19-22-ը հայտնաբերվել են 15 հետախուզվող, 1 անհետ կորած. ՆԳՆ

Հայտնաբերվել է 410 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները

Փամբակ գետում հայտնաբերվել է 13-ամյա աղջկա մարմինը

Փամբակ գետում փրկարարներն ու ոստիկանները շարունակում են որոնողական աշխատանքները

Երկրաշարժ՝ Իջևան քաղաքից 20 կմ հյուսիս-արևմուտք

Վթարի հետևանքով երեք տուժած գտնվում է վերակենդանացման բաժանմունքում. Առողջապահության նախարարություն

Կալանավորվել է Մարտուն Գրիգորյանի որդին

Ջերմաստիճանն առաջիկա օրերին կշարունակի նվազել

Հունիսի 23-ին, 24-ին, 25-ին լույս չի լինելու