Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Ինչո՞ւ է ՀՀ ազգակործան իշխանությունը «լուռ». Սեյրան Օհանյան


ՀՀ ՊՆ նախկին նախարար, ԱԺ պատգամավոր Սեյրան Օհանյանը գրում է․

«Արցախի նկատմամբ ցեղասպանություն իրականացրած Ադրբեջանի հանցագործ ռազմաքաղաքական ղեկավարությունը  «դատում է» ազատ ապրելու ցանկություն ունեցող, օրինական ինքնորոշված և համաժողովրդական քվե ստացած Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը։Ո՞ւր է նայում միջազգային հանրությունը։ 

Ինչո՞ւ է Հայաստանի Հանրապետության ազգակործան իշխանությունը «լուռ». որտե՞ղ է նրանց օրինական, բարոյական պահանջը` Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը անհապաղ ազատ արձակելու և Հայաստան վերադարձնելու ուղղությամբ։

Ռուբեն Վարդանյանի հայտարարությունը՝ ուղղված միջազգային հանրությանը, ի նշան բողոքի՝ Բաքվում անցկացվող  հակաօրինական «դատավարության» դեմ«Ես որոշում եմ կայացրել հացադուլի միջոցով բողոքս հայտնել ի նշան իմ նկատմամբ իրականացվող դատական ֆարսի:

Սա իմ պատասխանն է միջազգային իրավունքի և Ադրբեջանի դատավարական իրավունքի նորմերի կոպտագույն խախտումներին: Այն, ինչ կատարվում է դատարանի դահլիճում, չի կարելի համարել դատավարություն:

Դա քաղաքական շոու է, որտեղ ցուցադրաբար արհամարհվում է արդար դատաքննության իմ իրավունքը:

Վերջին մեկ ամսվա ընթացքում ես ու իմ այստեղի փաստաբան Աբրահամ Բերմանը փորձել ենք դատարանին հասանելի դարձնել, որ ինձ համար չափազանց կարևոր է, որպեսզի «դատաքննությունը» լինի օբյեկտիվ, ոչ թե իմիտացիոն բնույթ կրի:Ցավոք, հենց սկզբից էլ պարզ էր, որ այս գործն ուղղված է իմ դեմ միայն նրա համար, որ ես իրացրել եմ միջազգային նորմերով սահմանված՝ կարծիքի արտահայտման ազատության և քաղաքական մասնակցության իմ իրավունքը, որի նպատակն էր պաշտպանել Արցախի քրիստոնյա հայ բնակչության իրավունքները:

Չնայած, որ Ադրբեջանը հանդիսանում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի ու Քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային դաշնագրին անդամ, այս գործընթացն իրականացվում է բոլոր կիրառելի իրավական նորմերի և իրավական ընթացակարգերի կոպտագույն խախտումներով՝

1. Իմ գործը քննվում է ապօրինի ռազմական, ոչ թե քաղաքացիական դատարանը:

2. Ես չեմ ունեցել լիարժեք հասանելիություն մեղադրական եզրակացությանն ու իմ դեմ ներկայացված այսպես կոչված «ապացույցներին». ադրբեջաներենով գրված 422 հատոր նյութերին ծանոթանալու համար  ինձ տրամադրվել է ընդամենը 21 աշխատանքային օր:

3. Ինձ ներկայացված «մեղադրական եզրակացությունը» պաշտոնական փաստաթուղթ չի հանդիսանում, քանի որ ստորագրված չէ մեղադրողների կողմից: Այդ «փաստաթղթի» թարգմանության մեջ անգամ թույլ են տրված այնպիսի սխալներ, որոնք հնարավորություն չեն տալիս հասկանալ ինձ ներկայացված մեղադրանքների էությունը:

4. Ես զրկված եմ պաշտպանության իրավունքից. սահմանափակվում է իմ փաստաբան Աբրահամ Բերմանի հասանելիությունը գործի նյութերին, առգրավվում են փաստաթղթեր, հոգեբանական ճնշում են գործադրում նրա վրա:

Բացի այդ, իմ միջազգային իրավաբանական թիմին արգելվել է շփվել  կամ հանդիպել ինձ հետ և  հասանելիություն ունենալ գործի նյութերին:

5. Ինձ թույլ չի տրվում հրավիրել պաշտպանական կողմի վկաների և բողոք ներկայացնել ընդդեմ այն խախտումների, որոնք թույլ են տրվել նախաքննության և դատաքննության ընթացքում:

6. Բոլոր նիստերն անցկացում են գաղտնի և փակ հանրության համար:

Միջազգային լրագրողների և միջազգային ներկայացուցիչների մուտքը դատարան խոչընդոտվում է:Այս «դատաքննությունը» միայն իմ նկատմամբ չէ: Սա փորձ է դատապարտելու բոլոր հայերին, որոնք օգնել ու աջակից են եղել Արցախին ու նրա բնակչությանը: Սա հարված է՝ ուղղված  մի ողջ ժողովրդի:Ես հրաժարվում եմ այս ֆարսին մասնակցելուց:

Ես դիմում եմ աշխարհի առաջնորդներին, միջազգային կազմակերպություններին, իրավապաշտպաններին, լրատվամիջոցների ներկայացուցիչներին՝

Այս գործընթացը ձեր ուշադրությունն է պահանջում:

Արդարադատության իմիտացիան ապօրինությունն ու անարդարությունն արդարացնելն է: Նման խախտումներն անարձագանք թողնելը ճանապարհ է հարթելու ապագա ողբերգությունների համար՝ թշնամանքի ու ատելության  նոր ալիք հրահրելով:

Միայն ճշմարտության, օրենքի ու հումանիզմի միջոցով է հնարավոր տարածաշրջանում արդարություն ու խաղաղություն ապահովել»։

Ռուբեն Վարդանյան»։

Լրահոս

Չինաստանը Թայվանի շուրջ զորավարժությունների շրջանակներում կփորձարկի ցամաքային թիրախներին հարվածներ հասցնելը
Մակրոնը Զելենսկու հետ զրույցի մասին հայտարարել է ԵՄ առաջնորդների և Թրամփի հետ հանդիպումից հետո
KCNA. Կիմ Չեն Ընը հետևել է ռազմավարական թևավոր հրթիռների արձակմանը
Նախապես պատրաստված էինք, ամենածանր աշխատանքը կատարել ենք, երբ եղանակի կտրուկ անկում եղավ. Արեյան
Թրամփը Ուկրաինային խորհուրդ է տվել գործարք կնքել հիմա՝ ավելի շատ բան չկորցնելու համար
ՃՏՊ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին․ կա մեկ զոհ և երկու տուժած
Զելենսկի. Թրամփի հետ ուկրաինական պատվիրակության հաջորդ հանդիպումը կկայանա հունվարին
Կամբոջայի վարչապետը հայտարարել է, որ Թաիլանդի հետ համաձայնագիրը չի նշանակում կապիտուլյացիա
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Ի՞նչ եղանակ է սպասվում Ամանորի գիշերը
Թրամփ-Զելենսկի հանդիպումից հետո Պուտինն ու Թրամփը կրկին հեռախոսազրույց կունենան
Հռոմի պապն Ուկրաինային 100 հազար բաժին արագ պատրաստվող ապուր է փոխանցել
Էլեն Բադալյանն ու ֆուտբոլիստ Հրանտ Ռանոսը նշանադրվել են (լուսանկարներ)
Երևանն ու Բաքուն քննարկում են ուղիղ առևտրի հարցը․ ՀՀ ԱԳ նախարար
Ամանորի գիշերը երկինքը կխոսի. Արայիկ Հարությունյան
ՀՀ վաստակավոր արտիստ Հայկ Թորոսյանը տոնում է 75֊ամյակը
102-րդ ռազմաբազայի դուրսբերման հարց օրակարգում չկա․ ՀՀ ԱԳ նախարար
Արագ շախմատի ԱԱ․ Մագնուս Կարլսենը նվաճեց տիտղոսը
Լույսը վառի´ր. Ցուցադրական Ամանոր (տեսանյութ)
Շիրակամուտ գյուղում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ

Լրացուցիչ նորություններ

...

Անչափ կարևոր է, որ սահմանապահ գյուղերի փոքրիկ բնակիչները զգան մեր ամենօրյա հոգածությունը․ Գառնիկ Դանիելյան

Սուրենյանը հայտնել է, թե Երևանում տեղումները որքան կշարունակվեն

Իմ այս բանաստեղծությունը երգ է դարձել. վարչապետը բեմում նվագակցել է երաժիշտներին (տեսանյութ)

Չի կարելի մի ձեռքով մոմ վառել, խաչակնքվել, մյուսով՝ հարվածել Տիրոջ տան սուրբ դռանը

Դավիթ Իշխանյանը գերեվարված է Բաքվի իշխանությունների կողմից, Միքայել Սրբազանը` ՀՀ-ի․ Իշխան Սաղաթելյան

Անազատության մեջ հիվանդանոցում գտնվող Միքայել Սրբազանի ծննդյան օրը բազմաթիվ մարդիկ են հավաքվել բժշկակական կենտրոնի պատերի տակ, նրանք իրենց սերն ու աղոթքներն են հղում. Ալեքսանյան

Մեծ պատիվ է ինձ համար Միքայել Սրբազանի ժամանակակիցը լինելը․ Գառնիկ Դանիելյանը շնորհավորել է Միքայել Սրբազանին

Բաքուն այս փուլում չի ձգտում ինստիտուցիոնալ և կայուն խաղաղության․ քաղաքագետ

Ստեղծվել է Եկեղեցու պաշտպանության համար հարթակ

Հանրապետականը ՀԱԿ-ին երբեք դաշինքային ձեւաչափի առաջարկ չի արել․ Արմեն Աշոտյան

Իսկ գիտե՞ք, որ Հայաստանը տարիներ շարունակ նավթամթերք է ներկրում Թուրքիայից՝ Վրաստանի տարածքով․ փորձագետ

Պատմական վկայություններ՝ Ամենայն Հայոց կաթողիկոսների և Սուրբ Էջմիածնի միաբանության կենցաղավարության մասին․ Արմեն Այվազյան

Խորհուրդ ենք տալիս զերծ մնալ նման գործելաոճից. Ավանեսյան

Ինչո՞ւ համախմբվել ամենայն հայոց կաթողիկոսի շուրջ. Սամվել դպիր Գրիգորյան

Անսա՛նք եւ առաջնորդվե՛նք Եկեղեցու շուրջ․ Հայր Ասողիկ

Թե բա՝ նրանք «նախկիններ» են. բա դուք ո՞վ եք, նախկին չե՞ք. Էդուարդ Շարմազանովը պատասխանել է Նարեկ Կարապետյանին

Խաչատուր Սուքիասյանին պատկանող Gulf բենզալցակայանները կառուցվել են բացահայտ ապօրինի․ Արթուր Չախոյան

Փաշինյանը պատրաստվում է նոր և լայնածավալ գրոհ ձեռնարկել Մայր Աթոռի դեմ, սակայն քաղաքական ընդդիմությունը որևէ գործնական քայլ չի կազմակերպում․ Արմեն Այվազյան

Վագիֆ Խաչատրյանը մեղադրվում է որպես Սամվել Բաբայանի վարորդ, էն դեպքում, երբ իր «շեֆը» բեղերը թրաշած ու նոր սպարծիվկով, հանգիստ անցել է Հակարի կամուրջը․ Նաիրա Զոհրաբյան

Երբ Միքայել Սրբազանի օրգանիզմը լիարժեք պատրաստ լինի` այդ ժամանակ նոր կանեն վիրահատությունը․ Մարտուն Գրիգորյան