Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Փաշինյանը շատ է սիրել «որտեղ հաց՝ այնտեղ կաց» արտահայտությունը, որն անհայրենիքների մասին է. Արմինե Օհանյան


«Հրապարակ»-ի խմբագիր Արմինե Օհանյանը գրում է.

«Նիկոլ Փաշինյանը յուրահատուկ սեր ունի ասացվածքների նկատմամբ: Հատկապես շատ է սիրել «որտեղ հաց՝ այնտեղ կաց» արտահայտությունը, որն անհայրենիք ու իրենց որկորն ամեն ինչից վեր դասողների մասին է իրականում եւ որի կիրառման ժամանակ փորձում է նույնացնել հայրենիքը հացի հետ:

Երեւի հաջորդը լինելու է «Եղունգ ունես` գլուխդ քորի»-ն:Բայց իրեն լսող մարդիկ շատ ուրիշ ասացվածքներ էլ կարող են հիշել եւ հիշեցնել, որոնք սպառողի ու եսամոլի, որկրամոլների ու անհայրենիքների մասին չեն, կարող են պոռոտախոսների ականջին օղ լինել եւ մեր գլխին եկածը հրաշալի նկարագրել:

Օրինակ` «Եթե տասը բան գիտես, մեկն ասա, իննը` պահիր», «Անողը պրծավ, ասողը` չպրծավ», «Աշխարհի շինողն ու քանդողը լեզուն է», «Երբ համոզված չես, որ խոսքդ բանի տեղ կանցնի, լավ է չխոսես»:

Սա անվերջ խոսելու, ոչինչ չասելու, միտք չարտահայտելու, միայն մտքեր պղտորելու մասով: Ուրիշ ասացվածքներ էլ կան, որոնց իմացությունն օգտակար կարող էր լինել երկրի այսրոպեական կառավարիչների համար. «Խելոքին մեկ ասա, անխելքին՝ հազար ու մեկ», «Գայլի գլխին ավետարան կարդացին, ասաց՝ շուտ արեք, ոչխարը սարն անցավ», «Մի գիժ մի քար գցեց հորը, հազար խելոք չկարողացան հանել», «Ամեն բանի վերջն է գովելի», «Ամեն անգամ գետը գերան չի բերի», «Ինչ որ բրդես, այն կխրթես»:

Սա էլ՝ իր գործած ավերածությունների եւ մեզ ազգովի այս քաոսի ու անելանելի կացության մեջ գցելու մասով:

Ուրիշ ասացվածքներ էլ կան` շատ ավելի հայեցի եւ ազնիվ, որոնք ոչ մի կապ չունեն ստամոքսի, ունեցվածքի, կեղծ խաղաղասիրության ու պարտվողի հոգեբանության հետ.

«Ամեն փայտ շերեփ չի լինի, ամեն սար` Մասիս», «Ժողովուրդը քնած առյուծ է, որ արթնացավ, էլ չի քնի», «Լավ է կանգնած մեռնել, քան ծնկաչոք ապրել», «Հերոսը մեկ անգամ է մեռնում, վախկոտը՝ հազար անգամ»:

Ամեն մեկն, իհարկե, իր «սրտի» ասացվածքն է գտնում` իր կերպարին ու կենսակերպին համահունչ»։

Լրահոս

Քարոզարշավին մնացել է 9 օր․ որևէ ուժ ինքնուրույն իշխանություն չի ձևավորում. «Ժողովուրդ»
Ռազմական շքերթի համար նոր համազգեստ են բերել. «Հրապարակ»
«Հրապարակ»․ Իշխող թիմում «համար 1» դրություն է հայտարարվել
Եթե Հայաստանը կարևոր է ԱՄՆ-ի համար, ինչու դեսպան չունենք արդեն 5 ամիս. «Ժողովուրդ»
Գազ, շուկա և ՀԱՊԿ․ Պետդուման սպառնացել է վերանայել հարաբերությունները Հայաստանի հետ
Արթուր Խաչատրյանի հետ հարցազրույցը դիտե՛ք 22։30-ին՝ Euromedia24-ի եթերում
ՀՀ-ի ու ԱՄՆ-ի հարաբերությունները առավել ամուր են, քան երբևէ, պատմականորեն աննախադեպ փուլ ենք մտել
Fars. Իրանը ներկայացրել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների վերսկսման պայմանները
ՈՒՂԻՂ․ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ասուլիսը
Նախկինում երեխաների համար ապրուստի միջոցն էր դեֆիցիտ, հիմա` անվտանգությունը
Կարևոր
Global HackAtom-2026-ը՝ Պլեխանովի համալսարանի Երևանի մասնաճյուղում
Մարկո Ռուբիոն Երեւանում է. նրան դիմավորել է Արարատ Միրզոյանը
The Irish Times. Իռլանդական զինվորականները պատրաստվում են հրացաններով խփել անօդաչու թռչող սարքերը հարձակումների ժամանակ
«Էնի մեր աստվածն է»․ Փաշինյանի քարոզարշավը՝ սիրո խոստովանությո՞ւն, թե՞ բեմադրված շոու
Պեսկովը ուկրաինական նեոնացիզմը վտանգավոր է անվանել Եվրոպայի համար
ՈՒՂԻՂ․ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի և Արարատ Միրզոյանի հանդիպումը
Զինված Ուժերի զինանշանից հանվել է խաչը... ո՞վ է որոշել այս ամենը․ Էդմոն Մարուքյան
ՈՒՂԻՂ․ Գնա, որ գնան․ ՀՀԿ երիտասարդների ակցիան
8 տարի անցել է՝ էս ՔԿ-ն շարունակում է գործել, որովհետվ ոչ մի բան չի փոխվել
Ռուբիոն Երևանում գաղտնի հուշագիր է ստորագրում․ ինչ է թաքցվում հանրությունից

Լրացուցիչ նորություններ

...

Քեզ նման՝ ընտանիքների քանդման ու մարդկանց աղքատության հասցնելու վրա բարգավաճողին ճամփելու համար էլ ուզում ենք փոփոխություն. Նարեկ Կարապետյանը՝ Ալեն Սիմոնյանին

Ժողովրդագրական սահմանը. Ընտանիքը որպես վերջին սահման. Սուրեն Սուրենյանց

Չկա Հայաստան առանց Փաշինյան․ սա պարզապես իշխող ուժի փարթի սովորական պոստեր չէ․ սա նրանց մտածողության արտացոլումն է․ Քրիստինե Վարդանյանը՝ ՔՊ-ի պոստերի մասին (լուսանկարներ)

Երևանում այս աղմկոտ բաքոսատոն կազմակերպելը թուրքական պատվեր էր. Արմեն Այվազյան

Հարևան ագրեսոր պետությունն ԱԳՆ մակարդակով հրահանգներ է տալիս ՀՀ պետական համակարգին. սա այլևս միայն դրոշի հարց չէ. Իշխան Սաղաթելյան

Աննա ջան, բարի ճանապարհ, ամուր կգրկես տղերքին, մինչ հանդիպում․Ադամ Սահակյանի մայր

Մենք հիշում ենք. Մխիթարյանի հրապարակումը` նվիրված Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին

Փաշինյանի ասածները կարող է մեկնաբանել Հայաստանի քաղաքական կյանքին մի փոքր ծանոթ ցանկացած բժիշկ. ՀԱԿ խոսնակ

Վարչապետը դիտավորյալ խառնում է պետությունն ու ազգը, իրավական համակարգն ու հոգևոր առաքելությունը․ Տեր Արիստակես քահանա

Թուլացնելով Եկեղեցին՝ իշխանությունը գիտակցված հայաթափում է ոչ միայն հողը, այլև՝ հայի հոգին

Այսօրվա անկայուն իրավիճակի առանձնահատկությունն այն է, որ այն կարող է փոխվել նույնիսկ րոպեների ընթացքում․ իրանագետ

Ընտրությունները, որոնք պետք է արտացոլեն ներքին քաղաքական մրցակցությունը, սկսում են ընկալվել որպես աշխարհաքաղաքական ընտրություն՝ Արևմուտքի և Ռուսաստանի միջև․ Սուրենյանց

Ժողովուրդ ջան, եթե սա ԱԺ ամբիոնից է ձեզ «շուն ու շանգյալ» անվանում, պատկերացնու՞մ եք՝ առհասարակ ինչ է մտածում ձեր մասին. Լիլիթ Գալստյան

Իրանի դեմ այս պատերազմը կողմերի լարվածության սանդղակը բարձրացնելու մասին էր․ իրանագետ

Ե՛վ Նիկոլը, և՛ Օրբանը ամբողջովին տեղավորվում են spin dictator ժամանակակից քաղաքագիտական եզրույթի մեջ. Աշոտյան

Զզվելի, ուղղակի շա՜տ զզվելի է տեսնել, թե ինչպես են քոչարյանական քարոզչական կոյուղիները նույն էժան նիկոլությունն անում. Սամվել Ֆարմանյան

Իսլամաբադում 21 ժամ տևած բանակցություններից հետո ԱՄՆ–Իրան բանակցությունները ընդհատվել են՝ առանց համաձայնության գալու. Արմեն Այվազյան

Իրան-ԱՄՆ բանակցությունների վերաբերյալ հակասական և խիստ սակավաթիվ տեղեկություններ են հայտնի․ իրանագետ

Ավտոներկրողներն ահազանգում են՝ երկու օր է՝ չեն կարողանում մաքսազերծել ԱՄՆ-ից ներմուծվող ավտոմեքենաները․ Գառնիկ Դանիելյան

Իշխան Սաղաթելյանը դստեր հետ լուսանկար է հրապարակել ու շնորհավորել Սուրբ Զատիկը