Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Մեկ տարում ընդամենը 5 հազար 284 արցախցի է դիմել ՀՀ անձնագիր ստանալու. «Հրապարակ»


Արցախահայության բռնի տեղահանումից եւ Ադրբեջանի կողմից Արցախի օկուպացիայից անցել է ուղիղ մեկ տարի: Մենք փորձեցինք պարզել, թե 1 տարի անց քանի արցախցի է դիմել Անձնագրային եւ վիզաների վարչություն` Հայաստանի անձնագիր ստանալու համար:

Միգրացիոն ծառայությունից «Հրապարակին» հայտնեցին, որ այս պահի դրությամբ 120 հազար արցախցիներից 5 հազար 284 անձ է դիմել՝ նոր կոդով հայկական անձնագիր ձեռք բերելու համար. «Հոկտեմբերի 7-ի դրությամբ դիմումների քանակը 5 հազար 284 է»: Ինչը մի քանի հետեւության տեղիք է տալիս. արցախահայերը չեն հրաժարվել իրենց հայրենիքից եւ երազում են վերադառնալ Արցախ: Արցախահայերը չեն վստահում ՀՀ իշխանություններին եւ հասկանում են, որ անձնագիր փոխելն իրենց հայաստանցի չի դարձնելու, բայց Արցախն իսպառ ջնջելու է քարտեզից:

Եվ հասկանում են, որ բնակապահովման ծրագիրը փուչիկ է, թղթի վրա մնացած մեռելածին ծրագիր, որը հնարավոր չէ իրականացնել, եւ այն իրենց բնակարանային հարցերը չի լուծելու: Մենք հետաքրքրվեցինք նաեւ, թե քանի արցախցի ունի փախստականի կարգավիճակ, եւ ինչու սկզբում չէին դիմում անձնագիր ստանալու համար, հիմա քիչ, բայց դիմում են։«Եթե քաղաքացիության համար դիմել են, ուրեմն անպայման ունեցել են փախստականի կարգավիճակ: 112 հազար 889 արցախցի դիմել էր, որպեսզի ստանա ժամանակավոր պաշտպանության վկայական, որը վկայում է փախստական լինելու հանգամանքը: Ինչ վերաբերում է դիմումների քանակին, կարող ենք ենթադրել, որ այն կապված է բնակապահովման ծրագրի հետ: Քաղաքացի լինելն այստեղ պարտադիր պահանջ է, ընդ որում՝ քաղաքացի պետք է լինեն ընտանիքի բոլոր անդամները:

Մեկ նկատառում եւս` նշածս թվի մեջ անչափահասները ներառված չեն, անչափահասներից չենք վերցնում քաղաքացիության դիմումներ: Ծնողները եթե ստանում են ՀՀ քաղաքացիություն, երեխաները ստանում են ՀՀ անձնագիր: Այստեղ թիվը նույնպես բավականին մեծ է: Երեխայի համար ոչ թե քաղաքացիության դիմում է ներկայացնում ծնողը, այլ` անձնագրի: Եթե քաղաքացիություն ստանալու պրոցեսը տեւում է 1-2 ամիս, ապա անձնագիր ստանալը՝ ընդամենը մեկ աշխատանքային շաբաթ»,- նշեց ՆԳՆ Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության հանրային կապերի պատասխանատու Նելլի Դավթյանը:Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆՀոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Լրահոս

Հայ մարզիկները մեդալներ են նվաճել Չինական ըմբշամարտի աշխարհի առաջնությունում
Էր Ռիադի օդանավակայանի վրա հարձակման հետևանքով 12 մարդ է զոհվել, ավելի քան 300-ը՝ վիրավորվել
Պարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք հոգի տեղափոխվել է բժշկական կենտրոն
ԱԹՍ-ները հարվածել են «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնին․ մի շարք ծառայություններ դադարեցրել են աշխատանքը
Պիլոտային ծրագրի շրջանակում բանակային դիրքերում կառուցվում են ստացիոնար բաղնիքներ. Պապիկյան
ԱԹՍ-ների հարձակում՝ Սոչիի վրա․ անօդաչուների բեկորները ընկել օդանավակայանի և հյուրանոցների տարածքում
Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, զինված անձը վնասազերծվել է
Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին
Սահակաշվիլին 2008 թվականի պատերազմը անվանել է Ռուսաստանի «աղետալի պարտություն»
Ուկրաինային նոր նախագահ է պետք․ Թրամփ
Մահապատժից ողջ մնացած ամերիկուհին վերադարձվել է բանտ
Երկրի վրա մագնիսական փոթորիկ է սկսվել
Հայտնի է կանանց Հայաստանի ազգային հավաքականի մեկնարկային կազմն Ինդոնեզիայի դեմ խաղում
Ֆրանսիան հետաքննում է Thales-ի հնարավոր կոռուպցիոն գործարքները Ադրբեջանում
800-900 մլն դրամ է հատկացվել Երևանի տոնի միջոցառումներին․ նոր փոփոխություններ են սպասվում Երևանում
Փաշինյանից կարելի է սպասել ամենինչ, իսկ Եկեղեցու դեմ արշավը չունի որևէ հասարակական շահ․ Խուդոյան
Իրանը ԱՊՀ-ին համագործակցության նոր ձևաչափ է առաջարկում. Փեզեշքիան
Երկրաշարժից հետո Պանամայում գրանցվել է գրեթե 25 հետցնցում
800-900 մլն դրամ է հատկացվել Երևանի տոնի միջոցառումներին․ նոր փոփոխություններ են սպասվում Երևանում
Պակիստանը հրամայել է վտարել բոլոր աֆղան բժիշկներին

Լրացուցիչ նորություններ

...

800-900 մլն դրամ է հատկացվել Երևանի տոնի միջոցառումներին․ նոր փոփոխություններ են սպասվում Երևանում

Երկրաշարժից հետո Պանամայում գրանցվել է գրեթե 25 հետցնցում

Պակիստանը հրամայել է վտարել բոլոր աֆղան բժիշկներին

Զինծառայողի դի` հրազենային վնասվածքով․ Պուտինը Թրամփին է փոխանցել Իրանի դիրքորոշումը

Հայաստանը 240 մլն դոլար նոր վարկ կվերցնի. ԱԺ-ում արցախցիների հետ հանդիպում կկայանա.

«Հրապարակ». Հայաստանը 240 մլն դոլար նոր վարկ կվերցնի

«Հրապարակ». Սյունիքում կրկի՞ն ադրբեջանցիներ

«Հրապարակ». Դեսպանների հետ ակտիվ հանդիպումներ են սկսել

«Հրապարակ». Սրբազանի գործը մտել է փակուղի

Հոկտեմբերի 13-ին ԱԺ-ում արցախցիների հետ հանդիպում կկայանա․ ո՞վ է ընդունելու նրանց․ «Ժողովուրդ»

ՔՊ-ական Արփի Դավոյանը տուն առ տուն քարոզարշավ է անում Ստեփանավանում. «Ժողովուրդ»

«Հրապարակ». Կադրային բանկի անակնկալները

Ի՞նչ ունեցվածք ունի Ծառուկյանի գործով քննչական վարչության պետ Դավիթ Մանուչարյանը. «Ժողովուրդ»

ՀԷՑ-ի խոշոր վթարի պատճառը հին տրանսֆորմատո՞րն է․ փորձագետները մտահոգված են. «Ժողովուրդ»

Գերմանիան հնարավոր է սահմանափակումներ մտցնի ուղևորությունների վրա՝ Ռուսաստանում ենթադրյալ ժանտախտի բռնկման պատճառով

Փաշինյանը պարգևատրել է Ծառուկյանի գործը քննած վարչության պետին․ ԱԱԾ-ում ուրախ են

«Հրապարակ». Առաջին օրենսդրական նախաձեռնությունը

Կառավարությունը ԱԺ-ում երկուշաբթի արտահերթ նիստ է հրավիրել. ինչ են քննարկելու․ «Ժողովուրդ»

«Իրավունք». Տիրադավերը բացահայտումների շարք են սկսել

Ընդդիմադիր պատգամավորների օգնականները՝ ՔՊ թիրախում. նոր գործընթաց. «Ժողովուրդ»