Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Հիշողությունը գործելու մեր կամքն է՝ հիմնավորապես մերժելու Հայաստանի ներկայիս կառավարիչների գաղափարախոսությունը. Արմեն Հովասափյան


Արմեն Հովասափյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Արցախյան շարժման տարեդարձի կապակցությամբ Սերժ Սարգսյանն իր ուղերձում առանձնահատուկ կարևորություն տվեց հիշողության դերին ազգային ինքնության և քաղաքական պայքարի մեջ։

Նա ընդգծեց, որ պատմական հիշողությունը ոչ միայն անցյալի վերհիշում է, այլ նաև գործելու կամք՝ պահպանելու ազգային ինքնությունն ու դիմադրելու արտաքին և ներքին սպառնալիքներին։ Այդ համատեքստում նախագահ Սարգսյանն անդրադարձավ նաև Հայաստանի ներկայիս իշխանության հակապետական և հակազգային գաղափարախոսությանը՝ նշելով.

«Հիշողությունը գործելու մեր կամքն է՝ հիմնավորապես մերժելու Հայաստանի ներկայիս կառավարիչների գաղափարախոսությունը՝ մոռանալ սեփական արմատները, պատմությունը, հայրենի ծննդավայրը, ազգային արժանապատվությունը»։

Նիկոլ Փաշինյանը կասկածի տակ է դնում նախկին Սահմանադրության լեգիտիմությունը՝ այն «քաղաքական շարժառիթներով պայմանավորված» համարելով։ Սակայն ակնհայտ է, որ, այսպես կոչված, «նոր Սահմանադրությունը» մշակվում է ոչ թե ազգային շահից, այլ արտաքին ուժերի, մասնավորապես՝ ադրբեջանա-թուրքական շահերի սպասարկման նպատակով։

Փաշինյանի իշխանությունը համակարգված կերպով ձգտում է խարխլել ազգային հիշողությունը, որպեսզի ձևավորի հասարակություն, որը հեշտ կլինի կառավարել։ Այս նպատակով իրականացվում են կրթական բարեփոխումներ, որոնք աղավաղում են պատմական փաստերը, իսկ պատմության դասագրքերը ձևափոխվում են այնպես, որ համապատասխանեն օրվա իշխանության քաղաքական օրակարգին։ Այս մոտեցումը ոչ միայն վտանգում է ազգային ինքնագիտակցությունը, այլ նաև նպաստում է պետականության կազմաքանդմանը։

Ներկայիս իշխանությունը մոռանում է, որ առաջին Սահմանադրությունը գրվել է հաղթանակած ժողովրդի կողմից, հաղթողի տրամաբանությամբ և տեսլականով, մինչդեռ իրենց առաջարկած տարբերակը պարտվողի և վախեցածի հոգեբանության արտացոլանք է։

Հատկանշական է, որ դեռևս 70-ականների սկզբին Ադրբեջանի ապագա առաջնորդ Հեյդար Ալիևը խորհրդային Միլլի մեջլիսում ընդունել էր, որ Լեռնային Ղարաբաղի հայության բողոքի ցույցերը (հատկապես 1965-ին) խափանել են տարածաշրջանում հայկական ինքնության վերացման ծրագիրը։

Նախիջևանի օրինակով պարզ է դառնում, որ երբ հայությունը կորցնում է ինքնապաշտպանական ռեսուրսները, տարածաշրջանում նրա ֆիզիկական և մշակութային գոյությունը վերանում է։

Սերժ Սարգսյանը բազմիցս բարձրաձայնել է այս հարցը միջազգային հարթակներում՝ ընդգծելով, որ թուրքերի հետ խաղաղ համակեցության թեման արհեստական օրակարգ է, քանի որ նույնիսկ Խորհրդային Միության տոտալիտար պայմաններում դա հնարավոր չեղավ։ Հայաստանին պարտադրվող ներկայիս «խաղաղության» մոդելը նույն նպատակն ունի՝ հայերի ազգային ինքնության լուծարում և պետականության թուլացում։

Հիշողությունը ոչ միայն անցյալի փաստերի պահպանման միջոց է, այլև ազգային ինքնության գլխավոր հենասյուներից մեկը։ Այն ժողովուրդները, որոնք կորցնում են իրենց պատմական հիշողությունը, դառնում են քաղաքական շահարկումների և գաղափարական վերաձևումների զոհ։

Այսօր, երբ Հայաստանում փորձ է արվում ռադիկալ կերպով փոխել ազգային արժեհամակարգը, առավել քան երբևէ անհրաժեշտ է գիտակցել, որ պետականության պաշտպանությունը սկսվում է ազգային հիշողության պահպանությունից։

Հայ ժողովուրդը պետք է զգոն լինի և չտրվի գաղափարական մանիպուլյացիաներին, քանի որ պատմության ամբողջ ընթացքը ցույց է տվել, որ մեր գոյատևման և պետականության պահպանման միակ երաշխիքը՝ ազգային ինքնության ամրապնդումն է»։ 

Լրահոս

Թևքերը քշտած՝ պարգևավճարվել է, որ պարգևավճարվում են. «Փաստ»
Արտաքին «խաղացողներն» արդեն անթաքույց են խառնվում Հայաստանի ներքին գործերին. «Փաստ»
Ինչին չդիմացավ ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանը․ ինքնասպանությունից 6 տարի անց. «Ժողովուրդ»
Կտրիճ Ներսիսյան անունով մարդ չկա ՀՀ-ում. ո՞ւմ դեմ է պայքարում Փաշինյանը. «Ժողովուրդ»
Սամվել Կարապետյանին կրկին ԱԱԾ մեկուսարան ուղարկած դատավորը 30 մլն դրամով բնակարան է գնել. «Ժողովուրդ»
ԱԺ նախագահի՝ հանցանք կատարելու մեղքն ընդունած հարսին դատարանը ծանուցում է ուղարկել. «Ժողովուրդ»
Երևան-Գյումրի ճանապարհին մեքենաներ են բախվել. տուժածներ կան
ԱՄՆ-ն բանակցություններ է վարում ՆԱՏՕ-ի հետ Գրենլանդիայի հարցով
Կին զբոսաշրջիկը փորձել է լուսանկարվել շնաձկան հետ և կորցրել է ձեռքերը
Տուրքեր կսահմանվեն Գրենլանդիայի վերաբերյալ ԱՄՆ ծրագրի հետ անհամաձայն երկրների համար. Թրամփ
Սպասվում է ձյուն
Ափսոսանքով տեղեկացա, որ հայ գեղասահորդները չեն կարողացել մասնակցել Եվրոպայի առաջնությանը․ Մեծ Բրիտանիայի դեսպան
Ռուսաստանի զինված ուժերը պատրաստվում են նոր զանգվածային հարվածների․ Զելենսկի
Եռաբլուրը առաջ ուրիշ էր․ պապաս 11-րդ տղան էր Եռաբլրում․ Շպռոտ
Պուտինը ստորագրել է ՀԱՊԿ միջազգային համաժողովը Մոսկվայում անցկացնելու հրամանագիր
Միայն ՀՀ խամաճիկ ղեկավարությունն է փորձում թոզ փչել՝ պնդելով, թե իբր «Թրամփի ուղին» որևէ առնչություն չունի միջանցքային տրամաբանության հետ․ Արմեն Այվազյան
Մի օր էլ հրապարակային Թուրքիայի կամ Ադրբեջանի հանձնարարությունը կլինի` այս կամ այն գործչին չեզոքացնելու կամ ազատությունից զրկելու համար. Աբրահամյան
Թրամփը շնորհակալություն է հայտնել Իրանի իշխանություններին
Մարդիկ պետք է դուրս գան փողոց, և դժգոհություն հայտնեն․ Հակոբյան (տեսանյութ)
ԱՄՆ-ն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները։

Լրացուցիչ նորություններ

...

Միայն ՀՀ խամաճիկ ղեկավարությունն է փորձում թոզ փչել՝ պնդելով, թե իբր «Թրամփի ուղին» որևէ առնչություն չունի միջանցքային տրամաբանության հետ․ Արմեն Այվազյան

Մի օր էլ հրապարակային Թուրքիայի կամ Ադրբեջանի հանձնարարությունը կլինի` այս կամ այն գործչին չեզոքացնելու կամ ազատությունից զրկելու համար. Աբրահամյան

Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությունները դատական վեճի առարկա չեն․ իրավագետ

ԱՄՆ Արևմտյան հայոց թեմի առաջնորդը, ցավոք, այլևս դարձավ կեղծ ու զրպարտիչ․ Տեր Ասողիկ

Թուրքիան խառնվում է Հայաստանի ներքին քաղաքական, ընտրական գործերին, ապագա իշխանության ձեւավորմանը․ Գեղամ Մանուկյան

«Ամեն ինչ չէ, որ կարելի է վերածել PR-ի, գերիների հարցն առավել ևս». Քրիստինե Վարդանյան

4 հայ պատանդների՝ 2 ահաբեկչի դիմաց փոխանակումը փաշինյանական դիվանագիտության լիակատար ձախողում է․ Արմեն Այվազյան

Քաղաքացիներից ստանում ենք ահազանգեր, որ մի շարք լցակայաններում թերլիցքավորման դեպքեր են լինում․ Դանիելյան

Գերիների վերադարձը՝ նախընտրական գործիք դարձնելը․ Քրիստինե Վարդանյան

«Թրամփի ուղին» պանթուրքական նախագիծ է. Հայաստանը կանգնած է ռազմավարական կորուստների առաջ. Արմեն Այվազյան (տեսանյութ)

Ճշմարիտ հավատը վեր է ամեն խոչընդոտից․ Վագիֆ Խաչատրյանի դստեր գրառումը

Թե բա` «բենզինն էժանացել է». իսկ հեղուկ գա՞զը. Արթուր Խաչատրյան

1990 թ.-ի այս օրը Բաքվում ադրբեջանցի մարդասպանները տանջամահ արեցին ավելի քան 90 հայի. Խաչատրյան

Որոշ բարձրաստիճան զինվորականներ ամարձակվում են ճնշում գործադրել գնդերեցների վրա․ Մանուկ քահանա Զեյնալյան

Տեր Բարդուղիմեոսը ստում է, կեղծում իրողությունները Եկեղեցու «բարենորոգումից» մղված․ Տեր Նշան

Համբերենք, որ Տերը մաքրի Իր Տունը մինչև վերջին դպիրը և ուխտի մանուկը․ Սամվել դպիր Գրիգորյան

Լուրեր եմ ստանում, որ մեր գնդերեց եղբայրներին փորձում են ներքաշել այս ազգակործան օրակարգի մեջ․ Տեր Հովհաննես

Թող հիշեն բոլորը՝ ուխտը խախտողը կարող է ժամանակավորապես մոլորեցնել մարդկանց, բայց երբեք չի խաբի Աստծուն. Տեր Մանուկ

Դեմ եմ Եկեղեցին ու մեր հավատացեալ ժողովրդին պառակտելու այս կործանարար գործընթացին․ Եղիշե վարդապետ

Մի կողմ թողեք երեսպաշտությունը, դուք խնդիր չունեք արտաքին միջամտության հետ․ Սաղաթելյան