Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Եկել է ժամանակը, որ Բագրատ Սրբազանի գլխավորությամբ արմատականություն ցուցադրենք մեր գործողություններում. Դավիթ Անանյան

Փաստերն այնպիսին են՝ ինչպիսին կան, դրանք ընդունելն առաջին քայլն է դեպի ճշմարտություն, այն հիմքը, որի վրա կարելի է կառուցել և զարգացնել ազգային և համաժողովրդական ձգտումը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը։«Մենք կանգնած ենք փոփոխությունների շեմին և շարժումը՝ աննկուն Բագրատ Սրբազանի գլխավորությամբ, դեռ շարունակում է հանդիսանալ հույսի փարոս՝ արդարության և ճշմարտության ծարավ ժողովրդի համար։

Բայց ժամանակն է առերեսվելու ճշմարտությանը. այս շարժումը, չնայած իր բոլոր ակնհայտ ազդեցիկ բնութագրերին, այնուամենայնիվ, չի դարձել լիովին ազգային կամ համաժողովրդական: Այո, եթե այդպես լիներ, ներկա վարչախումբը վաղուց անցյալում կլիներ։

Եվ խնդիրը ոչ այնքան շարժման ռազմավարական ու մարտավարական մոտեցումների մեջ է, և, ակնհայտորեն՝ նրա առաջնորդ Բագրատ Սրբազանի մեջ չէ, ում ուսերը ստիպված են կրել սպասելիքների հսկայական բեռ, շատ հաճախ գերագնահատված և ուռճացված։ Խնդիրը մեր մեջ է՝ մարդկանց մեջ։ Մեզանից շատերը դեռևս մնում են անհաղորդ ու անտարբեր մեր երկրի ճակատագրի և մեր երեխաների ապագայի նկատմամբ։

Բագրատ Սրբազանը և ՀԱԵ բարձր հոգևորականությունը հայտնվել են ժամանակի պահանջների առջև, երբ ամբողջ հանրությունը նրանցից ոչ միայն հոգևոր առաջնորդություն, այլև քաղաքական խորաթափանցություն է ակնկալում։ Ժողովուրդը նրանցից պահանջում է ընդունել այնպիսի որոշումներ և կատարել այնպիսի գործողություններ, ինչպիսիք տասնամյակներ շարունակ մնացել են ակնկալիքների երազանքներում։ Մենք արագ փոփոխություններ ենք ուզում՝ հենց հիմա և հենց այստեղ, այնինչ՝ իրական փոփոխությունները պահանջում են ժամանակ, համբերություն և, առաջին հերթին, մասնակցություն:

Շատերը պետք է գիտակցեն, որ իրենց գործուն ներկայությունն ու մասնակցությունը կարևոր է շարժման համար: Եվ ոմանք էլ գուցե կարիք ունենան գիտակցելու, որ իրենց ակտիվ ու աչքի ընկնող մասնակցությունը ոչ թե օգնություն է, այլ խոչընդոտ: Եթե վստահ չեք, թե որ կատեգորիային եք պատկանում, ամենադյուրին ճանապարհը ժողովրդի մեջ, ձեր զուտ մասնակցությամբ ընդհանուր գործին նպաստելն է:

Ակնհայտ է, որ Տավուշյան շարժման ներուժը հսկայական է և այն դեռ ամբողջությամբ չի իրացվել, քանի որ մեզանից շատերը դեռ չեն «արթնացել»։ Եկել է ժամանակը, որ Բագրատ Սրբազանի գլխավորությամբ վճռականություն դրսևորենք և արմատականություն ցուցադրենք մեր գործողություններում և որոշումների մեջ։ Պետք է անհապաղ ներկայացնել իրական իշխանափոխության ծրագիր, Սրբազանի օհնությամբ ժողովրդին վերջապես ներկայացնել քաղաքական առաջնորդի այն արժանավոր թեկնածուին, ով պատրաստ կլինի վերցնելու քաղաքական պայքարի ղեկն իր ձեռքը։

Մենք կանգնած ենք խաչմերուկում և ամեն օր կարող է լինել կամ վերելքի, կամ անկման սկիզբ: Ակտիվ մասնակցեք շարժմանը, քանի որ մեզանից յուրաքանչյուրից է կախված՝ կհասնենք գագաթի՞ն, թե՞ դրան չհասած ցավալիորեն վայր կընկնենք, ինչը կհանգեցնի ազգային ողբերգության։ Ամեն ինչ մեր ձեռքերում է: Եղեք համարձակ և վճռական, սեփական մասնակցությամբ ձգտեք միասնության, քանզի դրա մեջ է հաջողության բանալին»,- Facebook-ում գրել է Անանյանը։

Լրահոս

Յուրաքանչյուր վճարված հարկ իրական արդյունք է ստեղծում, և այս գործընթացում յուրաքանչյուրս ունի իր կարևոր դերակատարումը․ ՊԵԿ նախագահ
Կարևոր
«Հանրապետություն» կուսակցության արտահերթ համագումարում հաստատվել են նախընտրական ցուցակի առաջին 30 համարները
Օբամաների ընտանիքը չի համագործակցելու Netflix-ի հետ
Բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու
Մահացել է Հովհաննես Շահնազարյանը
Ես դարձել եմ անհարմար մարդ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների համար․ Ալեքսանդր Լապշին (տեսանյութ)
Թրամփ. Եթե հրադադարը չերկարաձգվի, Իրանի վրա շատ ռումբեր կընկնեն
Փեզեշքիանը ԱՄՆ-ի գործողությունները Իրանի նկատմամբ անվանել է ապակառուցողական
Զելենսկին կկորցնի Ուկրաինան․Լուկաշենկո.Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ հայտարարվել է հետախուզում (տեսանյութ)
Ա՛յ հայրիկ ջան, ոնց անենք՝ էս իշխանության ձեռքն էլ բռնես ու գնաս դժոխք․Զոհրաբյան (տեսանյութ)
Այսօրվա անկայուն իրավիճակի առանձնահատկությունն այն է, որ այն կարող է փոխվել նույնիսկ րոպեների ընթացքում․ իրանագետ
Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է. լռելն անհանդուրժելի է․ Սուրենյանց
Ալեն Սիմոնյանի հայտարարությունը քմծիծաղ է առաջացրել Անկարայում․ Բադալյան (տեսանյութ)
Իսրայելն ու Լիբանանը բանակցությունների հաջորդ փուլը կանցկացնեն ապրիլի 23-ին Վաշինգտոնում
Իրանի հետ առճակատումը չի ավարտվել․Նեթանյահու.ՀԱՊԿ-ը խաղաղություն է ակնկալում Բաքվից և Երևանից (տեսանյութ)
Ամիրյան փողոցը կանվանափոխվի
Ճապոնիայում նոր երկրաշարժ է տեղի ունեցել
Շնորհավոր տոնդ, սիրելի՛ հարկ վճարող (տեսանյութ)
Բրյուսելը մտահոգված է Վրաստանի եվրաինտեգրմամբ, հայտարարել է Եվրախորհրդարանի անդամը
Մահացել է 44-օրյա պատերազմի անմահ հերոս Գառնիկ Մալխասյանի մայրը

Լրացուցիչ նորություններ

...

Այսօրվա անկայուն իրավիճակի առանձնահատկությունն այն է, որ այն կարող է փոխվել նույնիսկ րոպեների ընթացքում․ իրանագետ

Ընտրությունները, որոնք պետք է արտացոլեն ներքին քաղաքական մրցակցությունը, սկսում են ընկալվել որպես աշխարհաքաղաքական ընտրություն՝ Արևմուտքի և Ռուսաստանի միջև․ Սուրենյանց

Ժողովուրդ ջան, եթե սա ԱԺ ամբիոնից է ձեզ «շուն ու շանգյալ» անվանում, պատկերացնու՞մ եք՝ առհասարակ ինչ է մտածում ձեր մասին. Լիլիթ Գալստյան

Իրանի դեմ այս պատերազմը կողմերի լարվածության սանդղակը բարձրացնելու մասին էր․ իրանագետ

Ե՛վ Նիկոլը, և՛ Օրբանը ամբողջովին տեղավորվում են spin dictator ժամանակակից քաղաքագիտական եզրույթի մեջ. Աշոտյան

Զզվելի, ուղղակի շա՜տ զզվելի է տեսնել, թե ինչպես են քոչարյանական քարոզչական կոյուղիները նույն էժան նիկոլությունն անում. Սամվել Ֆարմանյան

Իսլամաբադում 21 ժամ տևած բանակցություններից հետո ԱՄՆ–Իրան բանակցությունները ընդհատվել են՝ առանց համաձայնության գալու. Արմեն Այվազյան

Իրան-ԱՄՆ բանակցությունների վերաբերյալ հակասական և խիստ սակավաթիվ տեղեկություններ են հայտնի․ իրանագետ

Ավտոներկրողներն ահազանգում են՝ երկու օր է՝ չեն կարողանում մաքսազերծել ԱՄՆ-ից ներմուծվող ավտոմեքենաները․ Գառնիկ Դանիելյան

Իշխան Սաղաթելյանը դստեր հետ լուսանկար է հրապարակել ու շնորհավորել Սուրբ Զատիկը

Իրանի այս երկու ուղղություններն էլ այժմ աշխատում են. Վարդան Ոսկանյան

Կարևոր հաղթանակ Հայաստանում սպանված չեչեն աղջկա` Այշատ Բեյմուրադովայի գործով. Նարեկ Ալոյան

18 տարեկան «երեխան» «Վերջին զանգը» կնշի Արմավիր ՔԿՀ-ում. Գարիկ Սարգսյան

ԱՄՆ նախագահը կարող է ամեն օր հայտարարել, որ արդեն հաղթել է Իրանին, բայց նավթային շոշափելի գումարները հոսում են հենց Թեհրան․ Վարդան Ոսկանյան

Ուղևորը ներկայացել է ԱԱԾ ծառայող ու ասել՝ Փաշինյանի հասցեին հնչեցված խոսքերի համար պատասխան կտան

Նա, ով պատրաստ կլինի կրել Չարչարանաց խաչելության ճանապարհը, նա էլ կհասնի Հարության հաղթանակին. Բագրատ Սրբազան

Այս կնոջ բոլոր խոսքերի տակ անթաքույց ստորագրում է արցախացիների 90 տոկոսը․ Ռոման Երիցյան

Արցախից թռել ես դու՝ այն ճանաչելով Ադրբեջանի անբաժանելի մաս․ Շարմազանովը՝ Փաշինյանին

Հերի՛ք է ստեղ, մանիպուլացնեք ժողովրդին. Լիա Սարգսյան

Աչքներս լույս․ իսրայելցի գեներալը ամբողջ թիմով գալիս է «Հայաստանին ծառայելու»․ Արմեն Այվազյան (տեսանյութ)