Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Կարելի է ակնկալել, որ Ռուսաստանը երաշխավորում է առաջ չգնալ և չխորանալ արդեն զբաղեցրած տարածքներից այն կողմ. Արտակ Զաքարյան


ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է․

«Ըստ մի շարք տելեգրամյան ալիքների՝ մոտ օրերս Սաուդյան Արաբիայում տեղի կունենա ՌԴ և ԱՄՆ առաջնորդների հանդիպումը։ Բանակցությունները բնականաբար ընթանալու են փակ ռեժիմով։

Հայտնի է, որ բանակցային գործընթացի անվտանգության երաշխիքները տրամադրել է Սաուդյան Արաբիայի թագաժառանգը, ով առանցքային դեր է խաղացել սպասվող հանդիպման կազմակերպման գործում՝ որպես երկու կողմերի համար ընդունելի հարթակ:Եթե այդ հանդիպումը տեղի ունենա, ապա այն կարող է լրջորեն ազդել համաշխարհային զարգացումների վրա։

Հասկանալի է, որ բանակցությունների հիմնական նպատակը Եվրոպայում անվտանգության նոր ճարտարապետության ստեղծումն է, ինչը երկու կողմերին թույլ կտա դուրս գալ ձգձգվող ճգնաժամից։

Եթե խոսք է գնում բարձր մակարդակի հանդիպման հնարավորության մասին, ապա կարելի է ենթադրել, որ առնվազն փոխհամաձայնություն է ձեռք բերվել մի շարք առանցքային կետերի շուրջ, որոնք կդառնան ապագա համաձայնագրի հիմնաքարերը.

Կարծում եմ, որ ձեռքբերված համաձայնության առանցքային հարցերից մեկն այն է, որ Ուկրաինան երբեք չի անդամակցի ՆԱՏՕ-ին:ԱՄՆ-ը պաշտոնապես հրաժարվում է Ուկրաինային Հյուսիսատլանտյան դաշինքին ինտեգրելու ծրագրերից և դա արդեն հայտարարվել է պաշտոնական մակարդակներով։

Եթե բանակցությունները հաջող ընթանան, ապա կրկին կարելի է ենթադրել, որ Ուկրաինան առաջիկայում պարտավորվելու է պահպանել չեզոք կարգավիճակ՝ դա ամրագրելով Սահմանադրությամբ և այլ պաշտոնական հայտարարություններով։

Այս պահանջին ի պատասխան՝ կարելի է ակնկալել, որ Ռուսաստանը երաշխավորում է առաջ չգնալ և չխորանալ արդեն զբաղեցրած տարածքներից այն կողմ:

Դատելով կոնֆլիկտի վերջնական հանգուցալուծման մասին կողմերի կոշտ դիրքորոշումներից, ենթադրելի է նաև սպասվող բանակցություններից առաջ ձեռք բերված հաջորդ պայմանը:

Այն է՝ եթե ​​կողմերից մեկը խախտում է պայմանավորվածությունը, ապա մյուս կողմը ստանում է գործելու լիակատար ազատություն։Այսինքն՝ եթե ​​ՆԱՏՕ-ն վերսկսի Ուկրաինային իր կազմում ընդունելու ծրագրերը, ապա Ռուսաստանը քարտ-բլանշ կստանա ռազմական նոր հարձակում սկսելու ավելի լայն աշխարհագրությամբ:

Իսկ եթե ​​Ռուսաստանը փորձի առաջ շարժվել արձանագրված սահմաններից այն կողմ, ապա ԱՄՆ-ը և նրա դաշնակիցները լեգիտիմ իրավունք կստանան ուղղակի մասնակցություն ունենալ ՌԴ դեմ պատերազմին:

Այս պայմանը կարծում եմ գոյություն ունի և բավականին կոշտ պայման է, քանի, որ մինչ այս տեղի ունեցող գործընթացներից ակնհայտ էր, որ կողմերից ոչ մեկը չէր հավատում մյուս կողմի երաշխիքներին։

Հարկ է նշել նաև, որ, եթե ԱՄՆ և ՌԴ լիդերների հանդիպումը կականա, ապա քննարկվող հարցերի շրջանակն ավելի լայն պետք է լինի:

Օրինակ՝ հետագա էսկալացիաների թուլացման նպատակով եվրոպական տարբեր տարածաշրջաններում կողմերի ռազմական ներկայության նվազեցումը, ինչպես նաև ՌԴ նկատմամբ պատժամիջոցների ամբողջական կամ մասնակի սառեցում:Դատելով միջազգային լրատվամիջոցների հրապարակումներից, կարելի է ասել, որ երկու կողմերն էլ ձգտում են հասնել  համաձայնության։

ԱՄՆ նախագահի համար այն անկասկած արտաքին քաղաքական ձեռքբերում կլինի, որով նա կարող է ցույց տալ ընտրողներին, որ ինքն է պատերազմի դադարեցման և խաղաղության իրական երաշխավորը:

ՌԴ նախագահի համար՝ կլինի տարածքային ձեռքբերումներն ամրագրելու, հետագա էսկալացիայից խուսափելու և տնտեսության համար կայուն զարգացում ապահովելու իրական հնարավորություն»:

Լրահոս

Ձերբակալվել է Վաղարշապատում «Հայրենիք» կուսակցության պատասխանատու Արամ Քոչարյանը
Լավրովը նշել է Ուկրաինայում ռազմական գործողությունների դադարեցման պայմանները
Պուտինը զորահավաքի հրամանագիր է ստորագրել
Թրամփը պատմել է Պուտինի հետ իր զրույցի մասին
Եկեղեցին անհաղթահարելի է՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսով, և բոլոր հալածանքները անցողիկ են
Խաչիկ Գալստյանը ձերբակալվել է
Դավիթ Խուդաթյանն արձակուրդ է մեկնում
Զելենսկին իր հայտարարությունների համար պատասխան է տալու․ Զախարովա
Խուզարկում են Խաչիկ Գալստյանի բնակարանը
Իշխել՝ նշանակում է ծառայել արդարությանը․ Իսահակ վարդապետ Պողոսյան
Թրամփը մեկնաբանել է Ուկրաինայի ԶՈւ–ի կողմից Պուտինի նստավայրի վրա հարձակումը
Թեժ բանավեճ. Սուրենյանց-Առաքելյան (տեսանյութ)
Քիմ Քարդաշյանին քննադատել են երեխաների նվերների պատճառով
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
Եթե Շարան վաղը հաղթի ինձ, ես նրան բնակարան կնվիրեմ Երևանում․ Արման Ծառուկյան
Ինչո՞ւ է Հայաստանը հայտնվել «Կարթագենյան թակարդում». Էդուարդ Աբրահամյան (տեսանյութ)
Ուշակով. Թրամփը Պուտինին տեղեկացրել է ուկրաինական կողմի հետ բանակցությունների մասին
Առաջիկա ժամերին «Վարդաշեն» ենթակայանից բաշխվող էլեկտրամատակարարումն ամբողջովին կվերականգնվի․ Պետրոսյան
ԱԱԾ նախկին պաշտոնյայից հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի 207,452,083 ՀՀ դրամ
Վեհափառն այցելել է Միքայել Սրբազանին. Զելենսկու` Թրամփի հետ կապված հույսերը չարդարացան

Լրացուցիչ նորություններ

...

Եկեղեցին անհաղթահարելի է՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսով, և բոլոր հալածանքները անցողիկ են

Իշխել՝ նշանակում է ծառայել արդարությանը․ Իսահակ վարդապետ Պողոսյան

Անչափ կարևոր է, որ սահմանապահ գյուղերի փոքրիկ բնակիչները զգան մեր ամենօրյա հոգածությունը․ Գառնիկ Դանիելյան

Սուրենյանը հայտնել է, թե Երևանում տեղումները որքան կշարունակվեն

Իմ այս բանաստեղծությունը երգ է դարձել. վարչապետը բեմում նվագակցել է երաժիշտներին (տեսանյութ)

Չի կարելի մի ձեռքով մոմ վառել, խաչակնքվել, մյուսով՝ հարվածել Տիրոջ տան սուրբ դռանը

Դավիթ Իշխանյանը գերեվարված է Բաքվի իշխանությունների կողմից, Միքայել Սրբազանը` ՀՀ-ի․ Իշխան Սաղաթելյան

Անազատության մեջ հիվանդանոցում գտնվող Միքայել Սրբազանի ծննդյան օրը բազմաթիվ մարդիկ են հավաքվել բժշկակական կենտրոնի պատերի տակ, նրանք իրենց սերն ու աղոթքներն են հղում. Ալեքսանյան

Մեծ պատիվ է ինձ համար Միքայել Սրբազանի ժամանակակիցը լինելը․ Գառնիկ Դանիելյանը շնորհավորել է Միքայել Սրբազանին

Բաքուն այս փուլում չի ձգտում ինստիտուցիոնալ և կայուն խաղաղության․ քաղաքագետ

Ստեղծվել է Եկեղեցու պաշտպանության համար հարթակ

Հանրապետականը ՀԱԿ-ին երբեք դաշինքային ձեւաչափի առաջարկ չի արել․ Արմեն Աշոտյան

Իսկ գիտե՞ք, որ Հայաստանը տարիներ շարունակ նավթամթերք է ներկրում Թուրքիայից՝ Վրաստանի տարածքով․ փորձագետ

Պատմական վկայություններ՝ Ամենայն Հայոց կաթողիկոսների և Սուրբ Էջմիածնի միաբանության կենցաղավարության մասին․ Արմեն Այվազյան

Խորհուրդ ենք տալիս զերծ մնալ նման գործելաոճից. Ավանեսյան

Ինչո՞ւ համախմբվել ամենայն հայոց կաթողիկոսի շուրջ. Սամվել դպիր Գրիգորյան

Անսա՛նք եւ առաջնորդվե՛նք Եկեղեցու շուրջ․ Հայր Ասողիկ

Թե բա՝ նրանք «նախկիններ» են. բա դուք ո՞վ եք, նախկին չե՞ք. Էդուարդ Շարմազանովը պատասխանել է Նարեկ Կարապետյանին

Խաչատուր Սուքիասյանին պատկանող Gulf բենզալցակայանները կառուցվել են բացահայտ ապօրինի․ Արթուր Չախոյան

Փաշինյանը պատրաստվում է նոր և լայնածավալ գրոհ ձեռնարկել Մայր Աթոռի դեմ, սակայն քաղաքական ընդդիմությունը որևէ գործնական քայլ չի կազմակերպում․ Արմեն Այվազյան