Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

«Ուղեվարձի թանկացում`բարեփոխո՞ւմ, թե մանիպուլյացիա. իշխանության փաստարկների փլուզումը. Սոնա Աղեկյան


«Մայր Հայաստան» դաշինքի անդամ Սոնա Աղեկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ուղեվարձի թանկացում`բարեփոխո՞ւմ, թե մանիպուլյացիա. իշխանության փաստարկների փլուզումը։Երևանի քաղաքային 2,5 միավորանոց իշխանությունը որոշեց հանրային տրանսպորտի ուղեվարձը եռակի բարձրացնել՝ 100 դրամից հասցնելով 300-ի, և ճնշման տակ ստիպված եղան սահմանել նաև 150 դրամանոց ուղեվարձ։ Թանկացման որոշման հիմնավորման համար ներկայացվում են տարբեր փաստարկներ, որոնք, սակայն, մանրակրկիտ ուսումնասիրելուց հետո ավելի շատ հիշեցնում են մանիպուլյացիա, քան տնտեսական կամ քաղաքային զարգացման ծրագիր։ Հիմնական հարցն այն է, թե արդյո՞ք այս «բարեփոխումները» իսկապես հիմնավորում են ուղևորների վրա դրվող հավելյալ բեռը, թե՞ խոսքը պարզապես հերթական փող քերելու սխեմայի մասին է։

1. Տրանսպորտային միջոցների նորացում՝ ո՞ւմ հաշվին

Իշխանությունը պնդում է, որ հին «Գազելները», «ՌԱՖ»-երը, «Երազները» և այլ փոքր տարողունակության տրանսպորտային միջոցները փոխարինվել են նոր, ավելի հարմարավետ ավտոբուսներով։ Սակայն հարցն այն է, թե արդյո՞ք դա արդարացնում է ուղեվարձի բարձրացումը։Եթե նախկինում ձեռք բերված տրանսպորտային միջոցները վատն էին կամ ժամկետից շուտ շարքից դուրս եկան, ապա դրա համար պետք է պատասխան տան այդ գնումները կատարած անձինք, ոչ թե քաղաքացիները։ Հանրային տրանսպորտի արդիականացումը պետք է լինի քաղաքի զարգացման բնական գործընթաց, ոչ թե ուղևորներին «պատժելու» պատճառ։Նոր ավտոբուսներ ունենալու համար ուղեվարձի թանկացումը նույնքան աբսուրդ է, որքան օրինակ՝ հյուրանոցը ծառայությունների գները բարձրացնի՝ նոր կահույք գնելու դեպքում։ Հանրային տրանսպորտը, ի տարբերություն հյուրանոցի, չունի մատչելի այլընտրանք, իսկ ուղեվարձի բարձրացումը տանում է դեպի ավելի շատ անձնական մեքենաների օգտագործում, խցանումների աճ և օդի աղտոտման ավելացում։

2. Կարգապահ վարորդը բարելավում չէ, այլ նվազագույն պահանջ

Քաղաքային 2,5 միավորանոց իշխանությունը ներկայացնում է, որ տրանսպորտի վարորդներն այժմ բարեկիրթ են, չեն ծխում, բարձր երաժշտություն չեն լսում, չեն վարում անթույլատրելի արագությամբ։ Սա գովելի է, բայց արդյո՞ք դա կարելի է ներկայացնել որպես լուրջ ձեռքբերում։Այս ամենը տրանսպորտի բնականոն աշխատանքի անբաժան մասն է։ Եթե այս ամենը նախկինում անտեսվել է, ապա խնդիրը պետք է լուծվեր պատշաճ վերահսկողության միջոցով, ոչ թե ուղեվարձի բարձրացմամբ։

3. Ստվերի դեմ պայքարի հեքիաթը

ՔՊ-ական պաշտոնյաներն ասում են, որ տրանսպորտի ոլորտում ստվերը գրեթե 100%-ով կվերանա։ Սակայն եթե նախկինում գոյություն ուներ ստվերային շրջանառություն, ապա ինչո՞ւ այն բացահայտված ու վերացված չի եղել մինչ այս պահը և ինչո՞ւ ստվեր ստեղծողները պատասխանատվության կանչված չեն։Ստացվում է, որ իշխանությունը տարիներ շարունակ հանդուրժել է այդ կոռուպցիոն սխեմաները։ Եթե այժմ խոստանում են, որ ստվերը կանհետանա, ապա դա նշանակում է, որ հնարավոր էր այդ գործընթացը ղեկավարել առանց ուղեվարձի թանկացման։ Իսկ գուցե ստվերը բացահայտելու դեպքում պարզվեր, որ բյուջեի կորուստներն այնքան մեծ են, որ անգամ կարիք չլիներ ուղեվարձը բարձրացնելո՞ւ։

4. Wi-Fi, GPS, արտոնություններ՝ շղարշ թանկացման համար

Քաղաքային իշխանությունը հայտարարում է, որ հանրային տրանսպորտում ներդրվել են անվճար Wi-Fi և GPS համակարգեր։ Բայց ի՞նչ արժեք ունեն դրանք այն քաղաքացու համար, ում համար տրանսպորտը դարձել է անհասանելի իր գնի պատճառով։Wi-Fi-ի առկայությունը չի նպաստում երթևեկության որակի բարելավմանը, այն ընդամենը փոքր հավելում է, որը չէր կարող դառնալ ուղեվարձի բարձրացման պատճառ։ GPS-ի առկայությունը նույնպես նորմալ ծառայություն է, ոչ թե բարեփոխում։ Հատկապես, երբ այս համակարգը դեռ լիարժեք չի աշխատում, իսկ ավտոբուսի գալու ժամանակը նույն 35-40 րոպեն է մնում։

5. Թանկացում՝ առանց հաշվարկի

Իշխանությունը դեռ չի ներկայացրել կոնկրետ հաշվարկ, որը կարդարացնի ուղեվարձի բարձրացումը։ Կարո՞ղ է քաղաքային իշխանությունը ցույց տալ, որ 100 դրամը բավարար չէր, և ինչո՞ւ էր անհրաժեշտ հենց 150-300 դրամ։Ավելին, եթե նոր համակարգի ներդրման արդյունքում որոշ ուղևորներ ստանում են անվճար կամ զեղչված ուղեվարձ, դա նշանակում է, որ մյուս ուղևորներն են վճարում այդ արտոնությունների դիմաց։

Իսկ այդ դեպքում, հնարավո՞ր չէ, որ եկամուտները մնային նույնը, և թանկացման անհրաժեշտություն ընդհանրապես չառաջանա՞ր»։Ամբողջ այս գործընթացը ցույց է տալիս, որ երևանցու քվեն չստացած իշխանությունը ներկայացնում է տարրական նորմերը որպես ձեռքբերումներ, իսկ ուղեվարձի բարձրացումը արդարացնում է այնպիսի փոփոխություններով, որոնք չեն ապահովում ուղևորների համար իրական որակական բարելավում։Եթե այս գործընթացը լիներ թափանցիկ, և ուղևորները տեսնեին, որ թանկացումը ծառայում է հենց իրենց շահերին, ապա գուցե ընդունելի լիներ նման փոփոխությունը։

Սակայն երբ հասարակությանը պարզապես կանգնեցնում են փաստի առաջ, իսկ ներկայացված «բարեփոխումները» ավելի շատ մանիպուլյատիվ բնույթ են կրում, ապա այս ամենը այլ կերպ, քան փող քերելու հերթական սխեմա, չի կարելի անվանել։Ի վերջո, իշխանությունն ինքն է ապացուցում, որ թանկացումը ոչ թե բարեփոխման, այլ պարզապես բյուջեն լցնելու գործիք է։

«Մայր Հայաստան»-ը ուղեվարձի սակագնի նախագիծ է ներկայացրել, որի տակ կա 17 հազար քաղաքացու ստորագրություն։ Երևանցու քվեն չստացածները վախենում են այն բերել Ավագանու օրակարգ և քննարկել, որովհետև նախագծով ուղեվարձը սահմանվում է տրոլեյբուսի դեպքում 50, ավտոբուս,

Մետրո` 100 դրամ, թոշակառուներին և հաշմանդամներին տրվում է անվճար երթևեկության իրավունք։ Սա է իրական պատկերը` ուղեվարձի թանկացման գործընթացում»։

Լրահոս

Հունգարիայի էներգետիկայի նախարարությունը հրամայել է օգտագործել ռազմավարական պաշարներից նավթը
Երբ է ԱՄՆ-ը պատրաստ հարվածել Իրանին
ԱՄՆ ռազմածովային ուժերի ներկայությունը Մերձավոր Արևելքում կշարունակի աճել
Վիեննայի օդանավակայանի գործունեությունը դադարեցվել է ձյան տեղումների պատճառով
Արշակ Սրբազանին վերագրվող տեսանյութում առկա է AI-ի կիրառում. ձայնն ամբողջովին փոփոխված է
ԵՄ երկրները 2025 թվականին 4.8 միլիարդ եվրո են հավաքագրել՝ Ուկրաինայի համար Միացյալ Նահանգներից զենք գնելու համար
Կեղծ տեսանյութեր ստեղծելով՝ փորձել են ատելություն սերմանել Արշակ Սրբազանի հանդեպ. փաստաբան
Իշխանությունը չի ուզում` արցախցիները մասնակցեն ընտրություններին. Պետերի ախորժակը բացվել է
ՈՒՂԻՂ․ Փաստաբանը` Արշակ սրբազանին վերագրվող տեսանյութի մասին
Ոստիկանությունը մի քանի օր շարունակ ծրագիր էր մշակում Չարլզ III թագավորի եղբորը ձերբակալելու համար
Ուկրաինայի հարցով բանակցությունների նոր փուլը կանցկացվի եռակողմ ձևաչափով
Ճապոնիան և նրա դաշնակիցները խոստացել են շարունակել աջակցել Ուկրաինային
PTI. Հնդկաստանը և ԱՄՆ-ը առևտրային համաձայնագրի տեքստը կավարտեն հաջորդ շաբաթվա սկզբին
ԱՄՆ-ը երեք օրում Մերձավոր Արևելք է տեղակայել 68 ռազմական բեռնատար ինքնաթիռ. FT
Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ԱԷՄԳ) Մոսկվային և Կիևին առաջարկել է ժամանակավոր հրադադար
Արգենտինայի ֆուտբոլի ասոցիացիայի ղեկավարը կանչվել է հարցաքննության
ԱՄՆ-ից անօրինական միգրանտներ տեղափոխող երկրորդ ինքնաթիռը ժամանել է Կուբա
Քննչական կոմիտեն անդրադարձել է Արմավիրի մարզում իրականացվող խուզարկություններին
FT. ԱՄՆ-ի՝ Իրանի շուրջ կենտրոնացումը արտացոլում է Իրաք ներխուժման նախապատրաստությունները
Ճապոնիայի վարչապետը հայտարարել է Կիմ Չեն Ընի հետ գագաթնաժողովի իր պատրաստակամության մասին

Լրացուցիչ նորություններ

...

Երբեք դրամաշնորհ չեմ վերցրել, այդ թվում Սորոսից․ Դավիթ Սանասարյան

Արդյո՞ք սա նշանակում է, թե վաղը պատերազմ չի սկսվի․ Վարդան Ոսկանյան

Ես սատարում եմ բոլորին, ովքեր պայքարելու են ադրբեջանամետ, անպատիվ, անմշակույթ, ի վերջո անգրագետ իշխանության դեմ․ Դավիթ Ամալյան

Շիրակում կաթը գյուղացիներից մթերվում է150–160, խանութում վաճառվում է մինչև 900 դրամով. պատգամավոր

Օդի ջերմաստիճանը փետրվարի 16-23-ը կանխատեսվում է նորմայից բարձր 6-8 աստիճանով. Լևոն Ազիզյանը մանրամասնում է

Ստացել եմ դեռևս նախորդ տարվա նոյեմբերին իմ կողմից նշանակված միջազգային փորձաքննությունների արդյունքները՝ Արշակ սրբազանին վերագրվող տեսագրությունների վերաբերյալ. Բաբայան

Փաշինյանն ամեն կերպ փորձում է խափանել Ավստրիայում հրավիրված Եպիսկոպոսաց ժողովը․ Հակոբ Բադալյան

Երբ ճշմարտությունը կորցնում է իր օբյեկտիվ հիմքը, մարդը դառնում է անտարբեր և չի զանազանում չարը բարուց․ Տեր Իսահակ

Մինչև հունիս Փաշինյանն ու Ալիևը դեռ ինչե՜ր են անելու․ Արմեն Այվազյան

Հետո չասեք` ընտանիք էինք պահում. Իշխան Սաղաթելյան

Վեհափառը՝ քրեական հետապնդման թիրախ. Սուրեն Սուրենյանց

Փաշինյանական ռեժիմը Բաքվի ու Անկարայի չբավարարվող ծարավն է հագեցնում. Աբրահամյան

Վեհափառին ո՛չ քրեական գործերով ու ո՛չ էլ հնարավոր կալանքով չեք վախեցնի. Էդուարդ Շարմազանով

Այսօր հայ ազգի տիեզերական մասշտաբի խայտառակության օրն է․ Ռուբեն Մելիքյանը՝ Կաթողիկոսի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու մասին

«Ամիսներ առաջ ձեռք բերված էլեկտրոմոբիլները ՀՀ չեն հասել, և իրենք ստիպված են մաքսատուրք վճարել»․ Դանիելյանը՝ իրեն դիմած քաղաքացիների խնդրի մասին

Իրան-ԱՄՆ սպասվող բանակցությունների նախանշված օրակարգը չի բխում Թել-Ավիվի շահերից. իրանագետ

Վաղարշակ Հարությունյանին առաջարկել եմ գլխավորել մեր ցուցակը առաջիկա ԱԺ ընտրություններին․ Վահան Բաբայան

Հենց նման բարդ իրավիճակներում են Հայաստանի պես պետությունների համար ի հայտ գալիս ոչ միայն ռիսկեր, այլ նաև՝ հնարավորություններ․ Ոսկանյան

Եկեղեցու դեմ խունտայի ձեռնարկած բռնաճնշումներն ունեցան հակառակ արդյունք. Արմեն Այվազյան

Նարեկ Սամսոնյանն այսօր վիրահատվել է