Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$639.78

BTC

$102982

ADA

$0.722098

ETH

$2402.64

SOL

$161.2

27 °

Yerevan

14 °

Moscow

36 °

Dubai

14 °

London

31 °

Beijing

20 °

Brussels

21 °

Rome

16 °

Madrid

BNB

$639.78

BTC

$102982

ADA

$0.722098

ETH

$2402.64

SOL

$161.2

27 °

Yerevan

14 °

Moscow

36 °

Dubai

14 °

London

31 °

Beijing

20 °

Brussels

21 °

Rome

16 °

Madrid

Քննչական մարմին են կանչվում ԶՊՄԿ-ի գործադուլին մասնակցած անձինք․ Փաստաբան


Փաստաբան Հրայր Խաչատրյանն իրազեկում է․

«Իրազեկման նպատակներից մեկը՝ ԶՊՄԿ ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Ռ․Խուդոլիի կողմից տրված խոստումների և երաշխիքների նկատմամբ պահանջատեր լինելն է, քանի որ 11․02․2025թ․ ձեռք բերված հաշտությունից հետո դեռևս Քննչական մարմնում շարունակվում է օրեր առաջ նախաձեռնված քրեական վարույթը, որի շրջանակներում Քննչական մարմին են կանչվում Գործադուլին մասնակցած անձինք, փորձ է արվում վնասների հատուցման հասցեատերեր գտնել, Աշխատողները շարունակում են Գործատուից ծանուցումներ և բացատրություններ ներկայացնելու պահանջներ ստանալ (․․․) այսինքն, այդ գործողությունները չեն վկայում ձեռք բերված համաձայնության մասին, այլ հուշում են, որ մոտալուտ ապագայում մի քանի հազար Աշխատողի կարող է մի քանի հազար դոլարի վնասի հատուցման պահանջ ներկայացվել․․․

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ում 2025թ․ հունվարի 31-ին Աշխատողների կողմից գործադուլը սկսվել և ավարտվել է 2025թ․ փետրվարի 11-ին, Աշխատողները և Գործատուն ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների (Արմեն Խաչատրյան, Նարեկ Ղահրամանյան), Արհեստակցական միությունների տարածքային և հանրապետական կառույցների ներկայացուցիչների, հատկապես Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էլեն Մանասերյանի և տեղակալ Տիրուհի Նազարեթյանի, տարբեր հեղինակավոր ԶԼՄ-ների (Հետք, Ազատություն ռադիոկայան, Էկոլուր և այլք) միջամտությամբ և օբյեկտիվ լուսաբանման արդյունքում ընդհանուր հաշտության համաձայնության են եկել և որոշվել է, որ

- Գործադուլը կազմակերպած Աշխատողների նկատմամբ հետապնդումներ, հաշվեհարդար, աշխատանքից ազատումներ, մեղադրանքներ ու քրեական վարույթներ չեն լինի, Աշխատողները կշարունակեն աշխատել,
- Ընկերությունն ընդունում է, որ աշխատավարձերի համահարթեցման եղանակով բարձրացման, բազմաթիվ խնդիրներ ստեղծած ապահովագրական՝ Ինգո Արմենիա ընկերության փոխարինման, աշխատանքի պայմանների բարելավման անհրաժեշտությունը կա,
- Աշխատողները սկսում են աշխատել և համաձայն են ԶՊՄԿ գլխավոր տնօրենի հրապարակային այն երաշխիքներին ու խոստումներին, որոնց համաձայն՝ շատ կարճ ժամանակում ամենը կարվի աշխատանքի պայմանների բարելավման, համահարթեցման եղանակով աշխատավարձերի բարձրացման, ապահովագրական ընկերության փոփոխման համար։

Կողմերը հաշտության հասել են շատ բարդ ու երկարատև բանակցությունների արդյունքում, սակայն այդ ամենը ընդամենը մեկ ժամում կարող է փլուզվել ու կրկին անդառնալի հետևանքների հանգեցնել, եթե Կողմերից յուրաքանչյուրի ստանձնած խոստում կամ երաշխիք անտեսվի, Կողմերից մեկը չկատարի իր տված խոստումը կամ տեր չկանգնի իր տված երաշխիքներին (․․․)
(․․․) մեղմ ասած մեծ ջանքերի արդյունքում ձեռք բերված հաշտության համաձայնությունն այնքան խոցելի ու փխրուն է, որ Կողմերը պետք է բոլոր ջանքները գործադրեն, որպեսզի կրկին քաոս չստեղծվի, որպեսզի վերջնական բանակցություններից ու հաշտության համաձայնության կայացման գործընթացից դուրս մնացած որևէ միջին օղակի ներկայացուցիչ, կիսաոստիկան, կիսախուլիգան, կիսաչկողմնարոշված արտաքին ուժ չկարողանա ոտնձգել Կողմերի համար ընդունլի հաշտության համաձայնությանը և փորձի արժեզրկել բոլոր այն խոստումներն ու երաշխիքները, որոնք տրվել են ամենաբարձր մակարդակով․․․

Ցավոք, ներկա՝ 12․02․2025թ․ դրությամբ Քննչական մարմնում շարունակում է դեռևս ընթացիկ քննության փուլում գտնվել Գործադուլի պատճառով ենթադրաբար վնասներ կրած ԶՊՄԿ-ի կողմից տրված հաղորդման հիման վրա նախաձեռնված քրեական վարույթը, որի շրջանակներում ենթադրաբար Քննչական մարմին կկանչվեն Գործադուլին մասնակցած բոլոր աշխատակիցները, ինչը ենթադրում է, որ ինչ-որ մի օր ԶՊՄԿ-ն կարող է ենթադրյալ վնասների հատուցման պահանջը ներկայացնել բոլոր այն անձանց, որոնց մեղադրանք կլինի առաջադրված և Քննչական մարմնի կողմից մեղադրանք կլինի հիմնավորված (․․․)

Եթե ԶՊՄԿ-ն որոշել է Գործադուլի ավարտից հետո հազարավոր Աշխատողների նկատմամբ քրեական վարույթով պատժիչ գործողություններ կատարել, ապա դա այդքան էլ լավ գաղափար չէ, որովեհտև հնարավոր չէ հարյուրավոր ու հազարավոր Աշխատողի արդարացի ձայնը լռեցնել ու խլացնել Քննչական մարմնի միջանցքներում (․․․) մարդիկ միմյանց տեղեկացնելով՝ կարող են ինչ-որ մի օր որոշել, որ այլևս չեն կարող հանդուրժել իրենց հետ թիկունք-թիկունքի տված Աշխատողների նկատմամբ նման բռնաճնշումները (․․․), կարող են որոշել, որ իրենց խաբել են (․․․)

Այնպես, որ պարզից էլ պարզ է, որ հազարավոր Աշխատողներ ակնկալում են ԶՊՄԿ ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Ռ․Խուդոլիի կողմից տրված խոստումների և երաշխքիների ճշտիվ կատարում

Հիմա, Աշխատավորների անցած ճանապարհի և Գործադուլի մասին
- ԶՊՄԿ ՓԲԸ-ի Աշխատողները 2024թ․ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներից սկսած բազմիցս բանավոր և գրավոր՝ անուն առ անուն, պահանջ առ պահանջ՝ ստորագրություններով հանդերձ, դիմել են ԶՊՄԿ ՓԲԸ-ի՝ իրենց ստորաբաժանումների արհմիությունների Ներկայացուցիչներին և Արհմիության նախագահին, որպեսզի Աշխատողների աշխատանքի պայմանները բարելավվեն, աշխատավարձերը բարձրացվեն, ապահովագրական ընկերության հետ կապված խնդիրները լուծվեն, վերացվի անհավասարությունը, խտրական մոտեցումը, արտոնյալներ ու շահագործվողներ չլինեն, Աշխատողների իրավունքնեը չխախտվեն ու չանտեսվեն, որպեսզի Աշխատողը ցանկանա աշխատել, իսկ Գործատուն կարողանա ավելի ու ավելի տեսանելի և շոշափելի դրական արդյունքների հասնել, հակառակ դեպքում Աշխատողները բողոքի ակցիաներ ու գործադուլ կանեն, ընդհուպ օրերով չեն աշխատի՝ մինչև իրենց ձայնը լսելի դառնա և իրենց կողմից բարձրացված խնդիները արդարացի լուծումներ ստանան,
- ԶՊՄԿ Արհմիությունը Աշխատողներին բազմիցս հայտնել է, թե իրենց բանավոր և գրավոր դիմում-առաջարկ-զգուշացումները փոխանցվել են ԶՊՄԿ-ի Ղեկավարությանը, բարձր մակարդակում այդ խնդիրները կքննարկվեն և կլուծվեն, ուղղակի ժամանակ է պետք,

- Հասկանալով, որ նախապես ներկայացված բանավոր և գրավոր դիմումները ամիսներ շարունակ անտեսվում են՝ Աշխատողները ստիպված են եղել նախապես որոշված օրը՝ 31․01․2025թ․ Գործադուլ սկսել, հատկապես այն իրավիճակից հետո, երբ 31․01․2025թ․ բանակցությունները արդյունք չտվեցին,
- ԶՊՄԿ Արհմիությունը, Աշխատողների շահերը պաշտպանելու, իր թերացումներն ընդունելու փոխարեն՝ շտապեց 01․02․2025թ․ «ԶՊՄԿ» ՓԲԸ-ի և «ԶՊՄԿ» ՓԲԸ արհմիության համատեղ հայտարարությունը խորագրով հրապարակմամբ հրապարակավ քննադատել Աշխատողներին, Գործադուլը և Աշխատողների պահանջները հրապարակային ձևով համարել անօրինական, ինչը ոչ միայն չնպաստեց կառուցողական երկխոսություն սկսելուն, այլ ավելի սրեց իրավիճակը ,
 ԶՊՄԿ-ի կողմից ֆեյսբուկյան հարթակում 02․02․2025թ․ «Իրազեկում լրատվամիջոցներին» խորագրով հրապարակում արվեց, որով փորձ արվեց աշխատավարձերի հրապարակումով ցույց տալ, թե պահանջները անհիմն են և աշխատավարձերը բարձր են,

ԶՊՄԿ-ի 2448 Աշխատող 03.02.2025թ. հանրային բաց քվեարկությամբ "այո" է քվեարկել և այդպես ևս մեկ անգամ հաստատել ու պնդել Գործադուլից առաջ ու Գործադուլի միջոցով Գործատուին ներկայացված պահանջները, ինչը նշանակում է, որ առնվազն այդքան Աշխատող վերահաստատել է Գործադուլի օրինականությունն ու ներկայացվող պահանջների իրավաչափությունը։
- ԶՊՄԿ-ի կողմից հաղորդում ներկայացվեց Իրավապահ մարմիններին, որի արդյունքում քրեական վարույթ նախաձեռնվեց և Աշխատողները սկսեցին ծանուցումներ ստանալ Քննչական մարմին ներկայանալու համար, ընդ որում, մինչ օրս քրեական վարույթը ընթացիկ փուլում է,
- ԶՊՄԿ-ի՝ Գործադուլին միացած Աշխատողներին ծանուցագրեր ուղարկվեցին, որոնցով ի խախտումն օրենսդարական կարգավորումների՝ ընդամենը մեկ ժամ ժամանակ էր տրվում բացատրություն ներկայացնելու համար, այլապես կդիտարկվի, որ բացատրություն ներկայացված չէ,
- 2025թ․ փետրվարի 7-ին ԶՊՄԿ ՓԲԸ-ի ֆեյսբուկյան էջով հրապարուկում արվեց, որի համաձայն Գործադուլը կամակերպած թվով ութ աշխատակիցներ աշխատանքից ազատվում են, մասնավորապես հետևյալ տեքստով

Ընկերությունը սկսել է անօրինական գործողությունների և արտադրության սաբոտաժը հրահրող և կազմակերպող մասնակիցների աշխատանքային պայմանագրերի լուծման գործընթաց՝ խստորեն պահպանելով ՀՀ աշխատանքային օրենսդրության պահանջները։
Աշխատանքից ազատման հրամաններ են տրվել թվով ութ աշխատակիցների վերաբերյալ՝
Մարգարյան Շավարշ Հովհաննեսի
Արշակյան Կարեն Մարութի
Մխիթարյան Վահե Սամվելի
Բաբաջանյան Գոռ Վրեժի
Բաբաջանյան Վահե Վրեժի,
Բաբաջանյան Արթուր Վրեժի
Անդրեասյան Կարեն Արկադիի
Աթայան Տիգրան Արշամի

Վերոնշյալ անձինք այլևս չեն հանդիսանում Ընկերության աշխատակիցներ և այս պահից սկսած նրանք չունեն Ընկերության հետ որևէ աշխատանքային հարաբերություն, իսկ նրանց հայտարարությունները կրում են մասնավոր բնույթ։

Աշխատանքից բացակայող մյուս աշխատակիցներին Ընկերությունը հորդորում է օգտագործել այս հնարավորությունը՝ այսօր իրենց հերթափոխին ներկայանալ աշխատավայր և կատարել իրենց աշխատանքային պարտականությունները: ԶՊՄԿ-ում աշխատանքը պահպանելու Ձեր երաշխիքը կախված է Ձեր կողմից աշխատանքը անհապաղ վերսկսելուց: Բոլոր աշխատակիցների, նրանց ընտանիքների և Ընկերության շահերից է բխում արտադրական գործընթացի շուտափույթ վերսկսումը։ Դրանից է կախված աշխատակիցներին աշխատավարձ և նպաստներ վճարելու հնարավորությունը։
- Գործադուլից փորձեցին օգտվել շատերը, սադրել, ինքնահաստատվել, սուտ ու կեղծ տեղեկություններ տարածելով ձախողել ամենը, սակայն Աշխատողների կողմից ձևավորված Համակարգող խորհուրդն այնքան խելամիտ և արդարացի գտնվեց, որ կարողացավ ամենը շարունակել օրենքով թույլատրելիության սահմաններում,

- Գործադուլը մեծ վնասներ հասցրեց թե՛ Աշխատողներին, այդ թվում՝ Գործադուլին միացած և չմիացած (ընդհանուր՝ 4600-ից ավելի անձի), թե՛ Ընկերությանը, թե՛ Պետությանը, ընդ որում, Գործադուլի ընթացքում բանակցությունները արդյունք չէին տալիս, քանի որ Աշխատողների պահանջները ճիշտ չէին զեկուցվում ԶՊՄԿ-ի գլխավոր տնօրենին, ինչը հաստատվեց նաև օրեր անց ԶՊՄԿ ՓԲԸ-ի Գլխավոր տնօրենի՝ Սյունիք ՀԸ-ին տված հարցազրույցի, ապա և՝ հրապարակային ուղերձի բովանդակությունից,
- Տարբեր շահագրգիռ անձանց միջամտությամբ ի վերջո հնարավոր եղավ 11․02․2025թ․ հասնել բարձր մակարդակի բանակցային գործընթացի և հաշտության համաձայնության հասնել, ունենալ խոստումներ ու երաշխիքներ, որ Աշխատողները հետապնդումների չեն ենթարկվի, սպառնալիքներ, աշխատանքից ազատումներ, հաշվեհարդարներ չեն լինի, իսկ շատ կարճ ժամանակում աշխատավարձերը համահարթեցման եղանակով կվերանայվեն ու կբարձրացվեն, աշխատանքի պայմանները կբարելավվեն, ապահովագրական ընկերությունը կփոխվի
- Հաշտության համաձայնության վերաբերյալ 11․02․2025թ․ «ԶՊՄԿ բողոքի ակցիայի հանգուցալուծման մասին» խորագրով հրապարակում կատարվեց ԱԺ պատգամավոր Արմեն Խաչատրյանի կողմից։

Բանակցային գործընթացը օր առաջ հնարավոր չեղավ ավարտել տարբեր պատճառներով, սակայն առաջին հերթին պետք է նշել ԶՊՄԿ ՓԲԸ-ի Արհիմիության, հատկապես Արհմիության Նախագահի թերացման մասին

Հատկապես համացանցային հարթակում 01․02․2025թ․ հետևյալ հրապարակումից հետո
««ԶՊՄԿ» ՓԲԸ-ի և «ԶՊՄԿ» ՓԲԸ արհմիության համատեղ հայտարարությունը
Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրության և աշխատանքային պայմանագրերի խախտմամբ՝ 2025 թվականի հունվարի 31-ին «ԶՊՄԿ» ՓԲԸ-ի (այսուհետ նաև՝ Ընկերություն) մի շարք աշխատակիցներ չեն ներկայացել աշխատանքի, չեն սկսել կատարել իրենց աշխատանքային պարտականությունները կամ լքել են իրենց աշխատատեղերը` վերջնագրային կերպով պահանջելով աշխատավարձի անիրատեսական բարձրացում, ինչը սաբոտաժի է ենթարկել Ընկերությունում աշխատանքային գործընթացը:

«ԶՊՄԿ» ՓԲԸ արհմիությունը վերոնշյալ գործողությունները գործադուլ չի համարում և չի աջակցում դրանց՝ համարելով ոչ իրավաչափ։

Աշխատակիցների անօրինական գործողությունների պատճառով Ընկերության արտադրական ցիկլը խաթարվել է, Ընկերությունը և մնացած աշխատակիցները կրում են զգալի նյութական վնաս։
Եթե վերոնշյալ անօրինական գործողությունները շարունակվեն, Ընկերությունը ստիպված կլինի իր աշխատակիցների զգալի թվին ուղարկել հարկադիր պարապուրդի:
 Հաշվի առնելով վերը նշվածը, ելնելով «ԶՊՄԿ» ՓԲԸ և Ընկերության աշխատակիցների ճնշող մեծամասնության շահերից, Ընկերությունը կիրացնի աշխատանքային պարտավորությունները խախտողներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու իր իրավունքները՝ համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի 21-րդ գլխի:
01.02.2025թ․»

Հասանելի է ՝ այստեղ ։
Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան իր բազմաթիվ հրապարակային ելույթներով ու հրապարակումներով փորձել է ամեն մի հնարավոր ջանքը գործադրել, որպեսզի կողմերը կարողանան կառուցողական երկխոսության հասնել և խնդիրը լուծել։ Այդ հրապարակումներից կարելի է հատուկ առանձնացնել 2025թ․ փետրվարի 10-ին կատարվածը, այսինքն 11․02․2025թ․ հաշտության համաձայնության հասնելու նախօրեին կատարված հրապարակումը հետևյալ տեքստով․
««Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիա յի նախագահ` Էլեն Մանասերյանը Elen Manaseryan և նախագահի տեղակալ` Տիրուհի Նազարեթյանը փետրվարի 10֊-ին հանդիպեցին ԶՊՄԿ աշխատողների բողոքի ակցիայի մասնակիցների, այնուհետև ԶՊՄԿ գլխավոր տնօրենի և գործատուի ներկայացուցիչների հետ։ 7 ժամ տևած բանակցությունների արդյունքում գործատուն վերահաստատեց, որ աշխատողների կողմից աշխատանքը վերսկսելու պահից մեկ ամսվա ընթացքում կիրականացվի աշխատավարձերի վերանայման գործընթացը, սոցիալական արդարության սկզբունքով։ Երաշխավորեց, որ ակցիայի մասնակիցների նկատմամբ չի լինի հետապնդում և խտրական վերաբերմունք, նաև չեն լինի նոր ազատումներ։

Քննարկումներին մասնակցում էին ԱԺ պատգամավորներ Արմեն Խաչատրյանը և Նարեկ Ղահրամանյանը։

Աշխատողների կողմից որոշվեց վերականգնել բնականոն աշխատանքը։
ՀԱՄԿ_ը հետամուտ կլինի աշխատողներին խոստացված երաշխիքների իրականացման ընթացքին։
Շնորհակալություն ենք հայտնում կողմերին ցուցաբերած սթափության, համագործակցային մոտեցման համար ի շահ բոլորի բարեկեցության։

Աշխատողների միասնությունը կարևոր և անհրաժեշտ պայման է արժանապատիվ աշխատանքի միջավայր ունենալու ճանապարհին։ »

Հասանելի է՝ այստեղ։ 
Դրա փոխարեն Հայաստանի գործատուների հանրապետական միության (Նախագահ Վահագն Համբարձումյան) անունից կատարված հրապարակումները չեն նպաստել բանակցություններին, հատկապես այն բովանդակային մասերով, որոնք վերաբերում են Գործադուլի՝ իբրև թե անօրինական լինելու և Աշխատողների գործողությունները իբրև թե թույլատրելի չլինելու մասին․․․․»։

Գրառմանն ամբողջական կարող եք ծանոթանալ այստեղ։

Լրահոս

Լեհաստանում հունիսի 1-ին պաշտոնապես նշանակված է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
Իշիբան ներողություն է խնդրել բրնձի մասին ոչ տեղին արտահայտություններ արած նախարարից
Պեսկովը մեկնաբանել է Ռումինիայում նախագահական ընտրությունները
Որպես «ավելորդություն»՝ փակել են Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի գրադարանը․ Զավեն Բոյաջյան
Կրեմլը կզեկուցի Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցի արդյունքների մասին
Պեսկովը պատասխանել է Ուիթքոֆի Ռուսաստան այցի մասին հարցին
Bloomberg-ը հայտնել է, թե ինչ կարող է Թրամփը որոշել անել Պուտինի հետ զրուցելուց հետո
Ռուսաստանը հուսով է, որ Իրանը և ԱՄՆ-ը կհասնեն միջուկային համաձայնագրի
Իրանի ԱԳՆ-ը պարզաբանել է, թե երբ չի կայանա միջուկային գործարքը ԱՄՆ-ի հետ
ԴԻԱԼՈԳ կազմակերպությունը և MONUMENT WATCH ակադեմիական հարթակը միավորում են ջանքերը Արցախի մշակութային ժառանգության պահպանման համար
Իրանը և Ադրբեջանը համատեղ զորավարժություններ են անցկացնում օկուպացված Լեռնային Ղարաբաղում
Չինաստանի արդյունաբերական ոլորտը դիմադրում է մաքսային ճնշումներին
Ֆրանսիայի հետախուզության ղեկավարը Telegram-ից պահանջել է արգելափակել ռումինացի կոնսերվատորների ձայները. Դուրովը մերժել է
Ես այս պահին տեղեկություն չունեմ ռուսական ռազմաբազան ՀՀ-ից դուրսբերման մասին. Ալեն Սիմոնյան
ՀԱՊԿ-ը թալիբներին համարում է երկարաժամկետ քաղաքական գործոն տարածաշրջանում
Լեհաստանի նախագահական ընտրություններին մասնակցությունը հասնում է 67,31 տոկոսի
Կարևոր
Ռոբերտ Քոչարյանը հայտնեց՝ ինչ է իրեն ասել Սերժ Սարգսյանը 2018–ի հանրահավաքների օրերին
Reuters. ԵՄ դեսպանները համաձայնել են 150 միլիարդ եվրոյի ԵՄ ռազմականացման հիմնադրամին
Իրանի խորհրդարանը կհաստատի Ռուսաստանի հետ ռազմավարական գործընկերության համաձայնագիրը
ՄԱԿ-ը նշել է Կիպրոսի կարգավորման դրական ներուժը

Լրացուցիչ նորություններ

...

2018-ին «հպարտ» հայտարարված քաղաքացուն այսօր իշխանական ընտանիքը հրապարակային հայհոյում է․ Մալյան

Ադրբեջանցիները հիմնահատակ ոչնչացրել են Բերձորի Սբ․ Համբարձման եկեղեցին

Ընտրություններից հետո քաղաքային իշխանություններն այս բնակիչներին չեն այցելել, որևէ խնդրով չեն զբաղվել․ Գառնիկ Դանիելյան

Անհերքելի է, որ Ստալինգրադում նացիստների հաղթանակի դեպքում Թուրքիան հարձակվելու էր Կովկասյան ճակատում․ Շարմազանով

Փորձում են բանակը վերածել աղքատ ընտանիքների զավակներով համալրված զորամասերի․ Արշակ Սարգսյան

Թուրքիայի այս ծրագիրը ի վերջո` երկարաժամկետ հեռանկարում, հանգեցնելու է Հայաստանի ինքնիշխանության կորստին. Արա Պողոսյան

Մինչ Փաշինյանն ու Պուտինը դիտում էին, թե ինչպես են ադրբեջանական զորքախմբերը երթով շարժվում Կարմիր հրապարակում, Ստեփանակերտում քшնդեցին մարշալ Բաղրամյանի հուշարձանը․ Շահվերդյան

Ղարիբ Բաբայանի նկատմամբ կիրառվել է այլընտրանքային խափանման միջոց․ փաստաբան

Քանի որ դեսպան Վարուժան Ներսիսյանն Ալբանիա չէր գործուղվել, այդ դժվար առաքելությունը ստանձնել է Նազելի Բաղդասարյանը․ Ղազարյան

Քաղաքացիական պատերազմներն ավելի չնչին բաներից են սկսվել, քան պառլամենտում մի ողջ ժողովրդի հայհոյելը. քաղաքագետ

«Տիգրան Ուլուբաբյանի բնակարանում խուզարկություն կատարելու քննիչի միջնորդությունը մերժեց». Ռոման Երիցյան

Հրաշք Սյունիք․ Գագիկ Սուրենյանը լուսանկար է հրապարակել

Իմպիչմենտը ածանցյալ է, կարևորը՝ ակտիվ փողոց գեներացնելն է ու այն պահելը․ Սուրեն Սուրենյանց

Աշխարհում տեղի ունեցող աշխարհաքաղաքական վերադասավորումները մտնում են վճռորոշ փուլ.Հենրիխ Դանիելյան

Ովքեր են հայկական միջավայրում Երկրորդ աշխարհամարտի պատմությունը փորձում ռևիզիայի ենթարկել

Բաքուն «Զանգեզուրյան միջանցքի» ներքո դիտարկում է նաև բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի կառուցումը․ Վահե Դավթյան

Պատրաստվում եմ վաղն ԱԺ–ում քննարկել Փաշինյանի իմպիչմենտին վերաբերող հարցերը․ ներկա կլինի նաև Ռուբեն Ռուբինյանը․ Ղազարյան

Ոստիկան Կարեն Գևորգյանը հանձնարարել է լրագրող Լիլիթ Աղեկյանին հանվացնել տեսախցիկների առջև․ Փոստանջյան

Ալիևը մոռացել է, որ Ադրբեջան կոչվածը բացառապես մեկ անձի շուրջ ստեղծված դինաստիական գոյացություն է․ իրանագետ

Մայիսի 13-ից հետ ենք գնում դեպի մարտ, տրամադրվե՛ք․ Գագիկ Սուրենյան