Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Ասում են, որ Էրդողանը հույն հայամետ անիշխանականի ժառանգն է. Հարութ Սասունյան

Հարութ Սասունյան


Տարիների ընթացքում թուրքական լրատվամիջոցներում բազմաթիվ հոդվածներ են հայտնվել այն մասին, որ տարբեր թուրք բարձրաստիճան պաշտոնյաներ հայկական կամ քրդական ծագում ունեն: Այս պաշտոնյաները հաճախ կտրականապես հերքել են այդ պնդումները, բայց երբեմն անտեսել՝ դրանց վրա ավելի մեծ ուշադրություն հրավիրելուց խուսափելու համար: 

Օրինակ, մի քանի տարի առաջ, երբ հայտարարում էին, որ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայկական ծագում ունի, նա պարզապես պատասխանեց՝ «Ցավում եմ, որ ինձ հայ են անվանում»: Հաշվի առնելով Թուրքիայում տարածված ռասիզմը, մեկին հայ անվանելը համարվում է վիրավորանք։ Գրել էին, որ ծագումով հայ է նախկին վարչապետ Մեսութ Յըլմազը, ինչպես նաև՝ արմատական ծայրահեղ ազգայնական Դևլեթ Բահչելին՝ MHP-ի («Ազգայնական շարժում կուսակցության») նախագահը:Վերջերս ես հայտնաբերեցի «Յութուբի» մի տեսանյութ, որտեղ Իսա Իլյասօղլուն, որը ծառայել է Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպությունում (MIT), հայտարարել է, որ Բահչելին մայրական կողմից ծագումով հայ է։ Իլյասօղլուն հայտնել է, որ ցեղասպանության ժամանակ Ադանայի նահանգապետն առևանգել և բռնաբարել է 16-ամյա մի հայ աղջկա։ Այդ աղջիկը հետագայում դարձել է Բահչելիի տատիկը, որն, ի տարբերություն իր նույնականացման քարտի վրա նշվածի, ոչ թե Օսմանիայից է, այլ Ուրֆայի շրջանի Հալֆեթի քաղաքից։ 

Մանուկ հասակում նրա ընտանիքը տեղափոխվել է Ադանայի Բահչե քաղաք, որտեղ էլ նա ձեռք է բերել իր ազգանունը՝ Բահչելի։ Լայնորեն ընդունված է, որ այսօրվա թուրքերի մեծ տոկոսը հայերի, հույների կամ քրդերի ժառանգներն են, որոնցից շատերը իսլամացվել և թուրքացվել են, հատկապես 1915 թվականի ցեղասպանության ժամանակ, երբ թուրք ընտանիքներն առևանգել և որդեգրել են հայ մանկահասակ երեխաներին: Այս երեխաներից մեծ մասը շատ փոքր էր իր էթնիկ ծագումը հիշելու համար: Թուրքացված և իսլամացված հայերին հաճախ անվանում են «թաքնված հայեր»: Այնուամենայնիվ, տարիների ընթացքում շատ թուրքեր հայտարարել են, որ նոր են բացահայտել իրենց հայկական ծագումը։ Ոմանք նույնիսկ խնդրել են մկրտվել հայկական եկեղեցում և կրկին քրիստոնեություն ընդունել։ 2018 թվականին Թուրքիայի կառավարությունն անսպասելիորեն գործարկեց մի կայքէջ, որը բացահայտեց բոլոր թուրք քաղաքացիների նախնիներին: 

Մի քանի օրվա ընթացքում միլիոնավոր թուրքեր շտապեցին պարզել իրենց էթնիկ ծագումը: Արդյունքում կայքը խափանվեց, իսկ կարճ ժամանակ անց փակվեց։ Այնուհետև, կայքը վերականգնվեց «գաղտնիության բարելավված միջոցառումներով»: Որոշ մահմեդական թուրքեր ցնցվել էին՝ իմանալով, որ իրենք հայկական արյուն ունեն: Զեկույցներից մեկում ասվում էր, որ մի մոլեռանդ հակահայ թուրք, իմանալով, որ ծագումով հայ է, ինքնասպան է եղել։ Թուրքիայում կա նաև հայերի մի մեծ խումբ՝ հայտնի որպես համշենցիներ, որոնք ապրում են Սև ծովի շրջանում։ Նրանք բռնությամբ իսլամացվել են, սակայն ոմանք պահպանել են իրենց հայկական ավանդույթները և մայրենի լեզուն՝ հայերենը, որը առանձնահատուկ բարբառ ունի: Իմ վերջերս հայտնաբերած «Յութուբի» տեսանյութում Թուրքիայի հետախուզության աշխատակից Իլյասօղլուն զգայացունց բացահայտումներ է արել Թուրքիայի նախագահ Էրդողանի էթնիկ ծագման մասին։ Ես վստահ չեմ, թե որքանով է նրա զեկույցը համապատասխանում իրականությանը, սակայն հաշվի առնելով Իլյասօղլուի հետախուզական անցյալը, չէի կարող անտեսել նրա պնդումը: Իլյասօղլուն ապրել է Անգլիայում 1995-1996 թվականներին և տեղափոխվել Գերմանիա 2000 թվականին: 2005 թվականին նա առաջադրվել է Թուրքիայի խորհրդարանական ընտրություններում, սակայն հետագայում հետ է վերցրել իր թեկնածությունը: 

Ներկայումս նա «Վերածնունդ» կուսակցության նախագահն է, որի կարգախոսն է՝ «Մեկ կառավարություն, մեկ ազգ, մեկ դրոշ և մեկ կրոն՝ թուրք»: Այժմ նա ապրում է Գերմանիայում: Լայնորեն հայտնի է, որ թուրքական կառավարությունը Գերմանիայում ունի բազմաթիվ հետախուզական ծառայությունների աշխատակիցներ, որոնք լրտեսում են այնտեղ ապրող միլիոնավոր թուրքերի, մասնավորապես՝ քրդերին և Էրդողանի քաղաքական հակառակորդներին: Էրդողանի նույնականացման քարտը ցույց է տալիս, որ նա ծնվել է Ռիզեում, որը գտնվում է Թուրքիայի հունական Պոնտոս շրջանում: 

Իլյասօղլուն իր տեսանյութում հայտնել է, որ «Էրդողանի հայրը պոնտոսցի հույն էր, իսկ մայրը՝ իսպանացի հրեա, որը Պոնտոս էր եկել Վրաստանի ճանապարհով»։ Իլյասօղլուն հավելել է. «Եթե Էրդողանը համարձակվի, թող առարկի»։ «Թայիփի (Էրդողանի) պապիկներից մեկի եղբայրը հույն քահանա է եղել, որը Սև ծովի ափին, ռուս-թուրքական պատերազմից հետո փորձել է հիմնել Պոնտոսի Հունական Հանրապետությունը»: «Նրա պապը և նրա քահանա եղբայրը ձերբակալվել և դատվել են «Գիրեսունի անկախության դատարանի» կողմից, դատապարտվել մահապատժի և կախաղան հանվել»։ Իլյասօղլուն բացատրել է, որ ինքը Գիրեսունից է. «Դա գրված է դատավոր Ալի Քըլըչի հուշերում»։ «Իսկ Էրդողանի մորական նախապապը՝ Թեյուբը, անիշխանական է եղել, որը թուրքական գյուղեր մտնելուց և սպանություններ կատարելուց հետո զբաղվել է թալանով։ 

Այնուհետև, 1922 թվականի Մարաշի հայոց ապստամբության ժամանակ նա իր խմբով անցել է հայերի կողմը, հարձակվել թուրք զինվորների վրա և սպանվել Տավրոսի լեռներում»։ Իլյասօղլուն հավելել է. «Թող Թայիփ Էրդողանը փնտրի իր մորական նախապապի աճյունը Տավրոսի լեռներում։ Այսինքն, իր մոր պապը գերեզման չունի»։ Վերոնշյալ տեսանյութը թվագրված է 2023 թվականի հոկտեմբերի 28-ին: Թուրքական լրատվամիջոցներում որևէ տեղեկություն չկա, որ Իլյասօղլուն քննադատվել կամ դատապարտվել է Էրդողանի մասին իր զգայացունց բացահայտումների համար, չնայած նրան, որ նա մի քանի անգամ այցելել է Թուրքիա: Քանի որ թուրքական լրատվամիջոցները գտնվում են Էրդողանի լիարժեք վերահսկողության տակ, ոչ մի թուրքական թերթ չի հանդգնի հրապարակել որևէ բան, որը կարող է զայրացնել նախագահին: 

Հայտնի չէ, թե ինչու Թուրքիայի կառավարությունը չի դատապարտել Իլյասօղլուն, որը պնդում է՝ Էրդողանի նախնիները հույներ են: Պատճառը կարող է լինել այն, որ Իլյասօղլուն ճշմարտությունն է ասում Էրդողանի նախնիների մասին, կամ էլ նախագահը չի կամենում ավելի շատ ուշադրություն հրավիրել տեսանյութում ներկայացված պնդումների վրա: Ըստ թուրքական ասացվածքի՝ «Փչացած գինին դառնում է դառը քացախ»: Սա կարող է նշանակել, որ որոշ իսլամացված և թուրքացված հայեր դառնում են հայերի ոխերիմ թշնամիները: Սա նման է՝ «Հռոմի պապից ավելի կաթոլիկ» արտահայտությանը:

Լրահոս

«Իրավունք». Հայկ Մարությանը մինչեւ մարտ չխոսելու ուխտ է արել
ՔՊ-ականները «աչյոտ» են պահանջել շեֆից. «Իրավունք»
Նոր ռեպրեսիաներ են սպասվում. «Հրապարակ»
Պետերի ախորժակը բացվել է, պարգևավճարներն իրավիճակ են փոխել. «Հրապարակ»
«Ժողովուրդ» օրաթերթը հաղթել է խոշոր գործարարին. դատավճիռ. «Ժողովուրդ»
Արձանագրությունը կա. դատախազը պետք է մեղադրանք առաջադրի Արթուր Հովհաննիսյանին. «Ժողովուրդ»
Երբեք դրամաշնորհ չեմ վերցրել, այդ թվում Սորոսից․ Դավիթ Սանասարյան
«Նոան» հաղթեց «ԱԶ Ալկմարին»
Վերջ դրեք ազգընտիր Հայոց Հայրապետի նկատմամբ բռնաճնշումներին․ Եպիսկոպոսաց հավաքի հայտարարությունը
Կարևոր
Թրամփը մեկ տարով երկարաձգել է Ռուսաստանի դեմ ԱՄՆ պատժամիջոցները
Կարևոր
Վազգե՛ն, մի գլուխդ բարձրացրու, տե՛ս, ովքեր են ղեկավարում բանակդ ու երկիրդ․ Աշոտ Երկաթ
Կարևոր
Լեհաստանը կոչ է արել իր քաղաքացիներին անհապաղ լքել Իրանը
Թուրքիայում կսկսեն մարտական ինքնաթիռներ և ավիակիրներ արտադրել
Մոսկվայի դատարանը ուժի մեջ է թողել Telegram և WhatsApp հավելվածներում զանգերի սահմանափակման որոշումը
Ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը
44-ամյա տղամարդը կալանավորվել է
Արդյո՞ք սա նշանակում է, թե վաղը պատերազմ չի սկսվի․ Վարդան Ոսկանյան
ՈՒԵՖԱ-ն հետաքննություն է սկսել «Բենֆիկա»-«Ռեալ» խաղում գրանցված ռասիստական միջադեպի առթիվ
Մալաթիա-Սեբաստիայի թաղապետարանի դիմաց բախվել են «BMW»-ն և «Kia Forte»-ն․ կա վիրավոր
Ծեծկռտուք, վիճաբանություն․ մաքսանենգ ճանապարհով ՀՀ է փորձել ներկրել խոշոր չափերի թմրանյութ (տեսանյութ)

Լրացուցիչ նորություններ

...

Երբեք դրամաշնորհ չեմ վերցրել, այդ թվում Սորոսից․ Դավիթ Սանասարյան

Արդյո՞ք սա նշանակում է, թե վաղը պատերազմ չի սկսվի․ Վարդան Ոսկանյան

Ես սատարում եմ բոլորին, ովքեր պայքարելու են ադրբեջանամետ, անպատիվ, անմշակույթ, ի վերջո անգրագետ իշխանության դեմ․ Դավիթ Ամալյան

Շիրակում կաթը գյուղացիներից մթերվում է150–160, խանութում վաճառվում է մինչև 900 դրամով. պատգամավոր

Օդի ջերմաստիճանը փետրվարի 16-23-ը կանխատեսվում է նորմայից բարձր 6-8 աստիճանով. Լևոն Ազիզյանը մանրամասնում է

Ստացել եմ դեռևս նախորդ տարվա նոյեմբերին իմ կողմից նշանակված միջազգային փորձաքննությունների արդյունքները՝ Արշակ սրբազանին վերագրվող տեսագրությունների վերաբերյալ. Բաբայան

Փաշինյանն ամեն կերպ փորձում է խափանել Ավստրիայում հրավիրված Եպիսկոպոսաց ժողովը․ Հակոբ Բադալյան

Երբ ճշմարտությունը կորցնում է իր օբյեկտիվ հիմքը, մարդը դառնում է անտարբեր և չի զանազանում չարը բարուց․ Տեր Իսահակ

Մինչև հունիս Փաշինյանն ու Ալիևը դեռ ինչե՜ր են անելու․ Արմեն Այվազյան

Հետո չասեք` ընտանիք էինք պահում. Իշխան Սաղաթելյան

Վեհափառը՝ քրեական հետապնդման թիրախ. Սուրեն Սուրենյանց

Փաշինյանական ռեժիմը Բաքվի ու Անկարայի չբավարարվող ծարավն է հագեցնում. Աբրահամյան

Վեհափառին ո՛չ քրեական գործերով ու ո՛չ էլ հնարավոր կալանքով չեք վախեցնի. Էդուարդ Շարմազանով

Այսօր հայ ազգի տիեզերական մասշտաբի խայտառակության օրն է․ Ռուբեն Մելիքյանը՝ Կաթողիկոսի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու մասին

«Ամիսներ առաջ ձեռք բերված էլեկտրոմոբիլները ՀՀ չեն հասել, և իրենք ստիպված են մաքսատուրք վճարել»․ Դանիելյանը՝ իրեն դիմած քաղաքացիների խնդրի մասին

Իրան-ԱՄՆ սպասվող բանակցությունների նախանշված օրակարգը չի բխում Թել-Ավիվի շահերից. իրանագետ

Վաղարշակ Հարությունյանին առաջարկել եմ գլխավորել մեր ցուցակը առաջիկա ԱԺ ընտրություններին․ Վահան Բաբայան

Հենց նման բարդ իրավիճակներում են Հայաստանի պես պետությունների համար ի հայտ գալիս ոչ միայն ռիսկեր, այլ նաև՝ հնարավորություններ․ Ոսկանյան

Եկեղեցու դեմ խունտայի ձեռնարկած բռնաճնշումներն ունեցան հակառակ արդյունք. Արմեն Այվազյան

Նարեկ Սամսոնյանն այսօր վիրահատվել է