Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Եկեք ամաչենք, ծանրակշռության ձգտենք․ Աննա Հակոբյան


Երբ հրապարակեցի միջազգային շփումների համար իմ պատրաստած ուղեցույցը, սկսվեց հանրային մեծ փնտրտուքը այն այլմոլորակայինների, ովքեր առիթ են տվել նման ուղեցույցի։ 

Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է վարչապետի տիկին Աննա Հակոբյանը։

«Բնականաբար, առաջին ռեակցիան մերժումն էր, երկրորդը՝ ագրեսիան, երրորդը՝ վիրավորանքը, չորրորդը՝ թաքնված ամոթը, բայց ի վերջո միշտ վրա է հասնում մեր մշտական փրկօղակը՝ «եւ ովքե՞ր են այդ անկիրթները, որ խայտառակում են ռեսպուբլիկան, ախ էդ անգրագետ մասսան, էս հայերը…»։ 

Ոչ մի փորձ՝ սեփական գործողությունների վերհիշման եւ գրվածի հետ նույնականացման։ Մինչդեռ դա անպատիվ բան չէ։ Ամոթ չէ։ Ավելին՝ փոփոխության, զարգացման, աճի  միակ գրավականն է։

Ուստի ստիպված եմ կրկին ինքս օգնել կողքից մեզ նայել, ինչ-որ այլմոլորակայինների անօգուտ փնտրտուքի փոխարեն։

ՀՀ դիվանագիտական համայնքը շատ յուրահատուկ է, ունի իր ուրույն լեզուն, իր ուրույն նիստուկացը, իր ուրույն շփման եզրույթներն ու ոճը։

Եւ եթե այս ամենը տեղավորենք մեկ հավաքական կերպարի մեջ, այն կբնորոշվի որպես քայլող, խոսող, շնչող-արտաշնչող մի մեծ բարդույթ։ Անվստահ, միշտ շփոթված, առանց հստակ պատկերացման, հստակ տեսլականի։ Եւ այս իրավիճակն ունի իր բացատրությունը, օբյեկտիվ պատճառները։

Ահա ուրեմն մեր դիվանագիտական ուրույն լեզուն ունի մի օրինաչափություն։ Գրեթե բոլորը, անկախ ռանգից, պաշտոնից ու կարգավիճակից, հյուրընկալ երկրի մասին խոսելիս ասում են «սրանք»։

Օրինակ՝ «սրանց հետ պետք է այսպես», «սրանք սիրում են, որ…», «ուզում ենք սրանց բերենք ՀՀ», «աշխատում ենք սրանց վրա էս ուղղությամբ» եւ այլն։ Այսպես արտահայտվում են հավասարապես եւ’ ԵՊՀ-ում կրթություն ստացած, եւ’ Օքսվորդի համալսարանում կրթություն ստացած դիվանագետները։

Այսպես արտահայտվում են եւ’ այդ մարդկանց բացակայությամբ, եւ’ այդ մարդկանց տարբեր ներկայացուցիչների ներկայությամբ։ Ոչ ոք չի կասկածում, որ հնարավոր է՝ որեւէ մեկը հասկանում է մեր լեզուն, ոչ ոք չի կասկածում, որ նույնիսկ օտար լեզվով երբ քո մասին են խոսում, վատ են արտահայտվում կամ ծաղրում, կամ ներքին հումորներ անում, դա հիանալի տեսանելի, հասկանալի եւ զգալի է։

Ոչ ոք չի առերեսվում այն փաստի հետ, որ տվյալ երկրում գտնվելու միակ իմաստը այդ երկրի եւ ժողովրդի հետ լավ հարաբերություն հաստատելն ու պահպանելն է, ինչը, համաձայնեք՝ բավական բարդ է անել առանց տարրական հարգանքի։

 Այնինչ դիվանագիտական տառաճանաչությունը հենց այս պարզ հանգամանքը յուրացնելն է։

Դե եկեք մի պահ պատկերացնենք՝ ինչ աղետ է տեղի ունենում այլ մակարդակների շփումներում:
Եւ իհարկե նորմալ է, որ լրատվամիջոցների մտքի ծայրով անգամ չի էլ անցնում, որ մենք ձվի կեղեւի մեջ չենք ապրում, աշխարհի մաս ենք, եւ իբր թե ընդդիմադիր խոսք հնչեցնելով իշխանություների հասցեին, չի կարելի այդքան կուրանալ, որ այլ երկրների եւ ժողովուրդների էլ վիրավորել։

Գոյություն ունի այսպիսի մի պրակտիկա.  դեսպանությունները թարգմանում են տվյալ երկրի  ԶԼՄ-ների հրապարակումները եւ ուղարկում իրենց մայրաքաղաքներ։ Դե մի պահ եկեք մտաբերենք՝ ինչեր են թարգմանվում եւ հասնում տարբեր մայրաքաղաքներ, եկեք ամաչենք եւ մի փոքր լրջության,  հասունության եւ ծանրակշռության ձգտենք։ 

Հ.Գ. Արդար չի լինի, եթե չասեմ, որ աշխարհում կա 1, առավելագույնը 2 կամ 3 պետություն եւ ժողովուրդ, որոնց մասին խոսելիս մեր դիվանագետները իրենց թույլ չեն տալիս ասել «սրանք»,– գրել է նա։

Լրահոս

«Իրավունք». Հայկ Մարությանը մինչեւ մարտ չխոսելու ուխտ է արել
ՔՊ-ականները «աչյոտ» են պահանջել շեֆից. «Իրավունք»
Նոր ռեպրեսիաներ են սպասվում. «Հրապարակ»
Պետերի ախորժակը բացվել է, պարգևավճարներն իրավիճակ են փոխել. «Հրապարակ»
«Ժողովուրդ» օրաթերթը հաղթել է խոշոր գործարարին. դատավճիռ. «Ժողովուրդ»
Արձանագրությունը կա. դատախազը պետք է մեղադրանք առաջադրի Արթուր Հովհաննիսյանին. «Ժողովուրդ»
Երբեք դրամաշնորհ չեմ վերցրել, այդ թվում Սորոսից․ Դավիթ Սանասարյան
«Նոան» հաղթեց «ԱԶ Ալկմարին»
Վերջ դրեք ազգընտիր Հայոց Հայրապետի նկատմամբ բռնաճնշումներին․ Եպիսկոպոսաց հավաքի հայտարարությունը
Կարևոր
Թրամփը մեկ տարով երկարաձգել է Ռուսաստանի դեմ ԱՄՆ պատժամիջոցները
Կարևոր
Վազգե՛ն, մի գլուխդ բարձրացրու, տե՛ս, ովքեր են ղեկավարում բանակդ ու երկիրդ․ Աշոտ Երկաթ
Կարևոր
Լեհաստանը կոչ է արել իր քաղաքացիներին անհապաղ լքել Իրանը
Թուրքիայում կսկսեն մարտական ինքնաթիռներ և ավիակիրներ արտադրել
Մոսկվայի դատարանը ուժի մեջ է թողել Telegram և WhatsApp հավելվածներում զանգերի սահմանափակման որոշումը
Ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը
44-ամյա տղամարդը կալանավորվել է
Արդյո՞ք սա նշանակում է, թե վաղը պատերազմ չի սկսվի․ Վարդան Ոսկանյան
ՈՒԵՖԱ-ն հետաքննություն է սկսել «Բենֆիկա»-«Ռեալ» խաղում գրանցված ռասիստական միջադեպի առթիվ
Մալաթիա-Սեբաստիայի թաղապետարանի դիմաց բախվել են «BMW»-ն և «Kia Forte»-ն․ կա վիրավոր
Ծեծկռտուք, վիճաբանություն․ մաքսանենգ ճանապարհով ՀՀ է փորձել ներկրել խոշոր չափերի թմրանյութ (տեսանյութ)

Լրացուցիչ նորություններ

...

Երբեք դրամաշնորհ չեմ վերցրել, այդ թվում Սորոսից․ Դավիթ Սանասարյան

Արդյո՞ք սա նշանակում է, թե վաղը պատերազմ չի սկսվի․ Վարդան Ոսկանյան

Ես սատարում եմ բոլորին, ովքեր պայքարելու են ադրբեջանամետ, անպատիվ, անմշակույթ, ի վերջո անգրագետ իշխանության դեմ․ Դավիթ Ամալյան

Շիրակում կաթը գյուղացիներից մթերվում է150–160, խանութում վաճառվում է մինչև 900 դրամով. պատգամավոր

Օդի ջերմաստիճանը փետրվարի 16-23-ը կանխատեսվում է նորմայից բարձր 6-8 աստիճանով. Լևոն Ազիզյանը մանրամասնում է

Ստացել եմ դեռևս նախորդ տարվա նոյեմբերին իմ կողմից նշանակված միջազգային փորձաքննությունների արդյունքները՝ Արշակ սրբազանին վերագրվող տեսագրությունների վերաբերյալ. Բաբայան

Փաշինյանն ամեն կերպ փորձում է խափանել Ավստրիայում հրավիրված Եպիսկոպոսաց ժողովը․ Հակոբ Բադալյան

Երբ ճշմարտությունը կորցնում է իր օբյեկտիվ հիմքը, մարդը դառնում է անտարբեր և չի զանազանում չարը բարուց․ Տեր Իսահակ

Մինչև հունիս Փաշինյանն ու Ալիևը դեռ ինչե՜ր են անելու․ Արմեն Այվազյան

Հետո չասեք` ընտանիք էինք պահում. Իշխան Սաղաթելյան

Վեհափառը՝ քրեական հետապնդման թիրախ. Սուրեն Սուրենյանց

Փաշինյանական ռեժիմը Բաքվի ու Անկարայի չբավարարվող ծարավն է հագեցնում. Աբրահամյան

Վեհափառին ո՛չ քրեական գործերով ու ո՛չ էլ հնարավոր կալանքով չեք վախեցնի. Էդուարդ Շարմազանով

Այսօր հայ ազգի տիեզերական մասշտաբի խայտառակության օրն է․ Ռուբեն Մելիքյանը՝ Կաթողիկոսի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու մասին

«Ամիսներ առաջ ձեռք բերված էլեկտրոմոբիլները ՀՀ չեն հասել, և իրենք ստիպված են մաքսատուրք վճարել»․ Դանիելյանը՝ իրեն դիմած քաղաքացիների խնդրի մասին

Իրան-ԱՄՆ սպասվող բանակցությունների նախանշված օրակարգը չի բխում Թել-Ավիվի շահերից. իրանագետ

Վաղարշակ Հարությունյանին առաջարկել եմ գլխավորել մեր ցուցակը առաջիկա ԱԺ ընտրություններին․ Վահան Բաբայան

Հենց նման բարդ իրավիճակներում են Հայաստանի պես պետությունների համար ի հայտ գալիս ոչ միայն ռիսկեր, այլ նաև՝ հնարավորություններ․ Ոսկանյան

Եկեղեցու դեմ խունտայի ձեռնարկած բռնաճնշումներն ունեցան հակառակ արդյունք. Արմեն Այվազյան

Նարեկ Սամսոնյանն այսօր վիրահատվել է