Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Ադրբեջանը բացել է ՌԴ-ի դեմ երկրորդ ճակատը․ Արմեն Այվազյան

Քաղաքական գիտությունների դոկտոր, պատմաբան Արմեն Այվազյանի ֆեյսբուքյան գրառումը.

«Արդեն կարելի է վստահաբար պնդել, որ Ի. Ալիևը ՌԴ-ի նկատմամբ իր քայլերում հատել է Ռուբիկոնը։ Փաստորեն, Ադրբեջանը բացել է ՌԴ-ի դեմ երկրորդ ճակատը, որին այդքան երկար սպասում էին ուկրաինացիները։ Այս հարձակումը առայժմ իրականացվում է դիվանագիտական, միջազգային իրավական և քարոզչական դաշտերում, սակայն արդեն իսկ շատ ցավալի հարված է Մոսկվայի համար։ 

Եվ այսպես, ի՞նչ խնդիրներ է լուծում Բաքուն իր հակառուսաստանյան գործողություններով, որոնց համար ադրբեջանական ուղևորատար ինքնաթիռի կործանումն ընդամենը պատրվակ էր, բայց ոչ պատճառ։

1) Ուկրաինան ստանում է կարևոր հոգեբանական ու տեղեկատվական աջակցություն՝ տեսնելով, թե ինչպես է մեկ այլ հետխորհրդային պետություն բաց հակաճառության (եթե ոչ լիարժեք հակամարտության) մեջ մտնում Մոսկվայի հետ։ Ուկրաինացիները հույս են ստանում, որ ՌԴ-ն իր ուժերի մի մասը ստիպված է լինելու հետ քաշել Ադրբեջանի և նրա թիկունքում ամուր կանգնած Թուրքիայի հետ հնարավոր բախումների համար։ Ուկրաինական մամուլն ու եթերը ողողված են ռուս-ադրբեջանական խնդրի շուրջ հիացական ու ոգեշնչող մեկնաբանություններով։

2) Ադրբեջանը հանդես է գալիս որպես Թուրանի կամ «թյուրքական աշխարհի» առաջամարտիկ՝ օրինակ ցույց տալով միջինասիական թյուրքախոս պետություններին ու Տաջիկստանին, թե ինչպես պետք է վարվել «թուլացած Ռուսաստանի» հետ։

3) Ադրբեջանը փորձում է ապացուցել Թրամփի նորակազմ վարչակազմին իր հակառուսականությունը և ՆԱՏՕ-յամետությունը։ 

Իրականում, Բաքվի այս քայլերը չափազանց վտանգավոր են, որովհետև Ռուսաստանն ունի տնտեսական, քաղաքական ու ռազմական լուրջ լծակներ ու հնարավորություններ ուժգին հակահարված հասցնելու համար։ Իրականում Ալիևը մանևրելու-խուսանավելու լայն դաշտ չունի. նա կատարում է այն, ինչ իրեն հրահանգված է Անկարայից և Թել-Ավիվից։ 

Առաջիկա օրերին և շաբաթներին պարզ կլինի, թե ինչ ծավալներ է ընդունելու ռուս-ադրբեջանական ճգնաժամը։ Բայց որքան էլ կրքերը հանդարտվեն, նախկին ջերմությանը Բաքվի և Մոսկվայի հարաբերություններն այլևս երբեք չեն վերադառնա։ Ամենայն հավանականությամբ, առաջին հարվածն իրենց վրա զգալու են ՌԴ-ում ադրբեջանցի օլիգարխները և Բաքվի անմիջական ղեկավարությամբ գործող համայնքային կառույցները։ Պետական կառույցներում թուլանալու է ադրբեջանական լոբբիստների ունեցած մեծ ազդեցությունը։

Ինչպե՞ս կանդրադառնա Մոսկվա-Բաքու ճգնաժամը Հայաստանի նկատմամբ ՌԴ-ի հանձնողական դիրքորոշումների վրա՝ առայժմ բարդ է ասելը։ Բայց դա էլ շուտով պարզ կդառնա»։

Լրահոս

Երբեք դրամաշնորհ չեմ վերցրել, այդ թվում Սորոսից․ Դավիթ Սանասարյան
«Նոան» հաղթեց «ԱԶ Ալկմարին»
Վերջ դրեք ազգընտիր Հայոց Հայրապետի նկատմամբ բռնաճնշումներին․ Եպիսկոպոսաց հավաքի հայտարարությունը
Կարևոր
Թրամփը մեկ տարով երկարաձգել է Ռուսաստանի դեմ ԱՄՆ պատժամիջոցները
Կարևոր
Վազգե՛ն, մի գլուխդ բարձրացրու, տե՛ս, ովքեր են ղեկավարում բանակդ ու երկիրդ․ Աշոտ Երկաթ
Կարևոր
Լեհաստանը կոչ է արել իր քաղաքացիներին անհապաղ լքել Իրանը
Թուրքիայում կսկսեն մարտական ինքնաթիռներ և ավիակիրներ արտադրել
Մոսկվայի դատարանը ուժի մեջ է թողել Telegram և WhatsApp հավելվածներում զանգերի սահմանափակման որոշումը
Ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը
44-ամյա տղամարդը կալանավորվել է
Արդյո՞ք սա նշանակում է, թե վաղը պատերազմ չի սկսվի․ Վարդան Ոսկանյան
ՈՒԵՖԱ-ն հետաքննություն է սկսել «Բենֆիկա»-«Ռեալ» խաղում գրանցված ռասիստական միջադեպի առթիվ
Մալաթիա-Սեբաստիայի թաղապետարանի դիմաց բախվել են «BMW»-ն և «Kia Forte»-ն․ կա վիրավոր
Ծեծկռտուք, վիճաբանություն․ մաքսանենգ ճանապարհով ՀՀ է փորձել ներկրել խոշոր չափերի թմրանյութ (տեսանյութ)
Աշխարհը նոր ցնցումների շեմին․ ԱՄՆ–Իրան լարվածություն, Ուկրաինա, Գազա (տեսանյութ)
Աշխարհը լարվածության եզրին՝ միջուկային սպառնալիք, ռմբակոծիչներ. Մարթա Կոսը ՀՀ կայցելի մարտի 19-20-ը (տեսանյութ)
Երևանում օդի որակի ինդեքսի միջինացված ցուցանիշը գտնվում է «լավ» միջակայքում
Գյուլագարակի անտառապետը ձերբակալվել
Աշոցքի տարածաշրջանում բուք է
Ես սատարում եմ բոլորին, ովքեր պայքարելու են ադրբեջանամետ, անպատիվ, անմշակույթ, ի վերջո անգրագետ իշխանության դեմ․ Դավիթ Ամալյան

Լրացուցիչ նորություններ

...

Երբեք դրամաշնորհ չեմ վերցրել, այդ թվում Սորոսից․ Դավիթ Սանասարյան

Արդյո՞ք սա նշանակում է, թե վաղը պատերազմ չի սկսվի․ Վարդան Ոսկանյան

Ես սատարում եմ բոլորին, ովքեր պայքարելու են ադրբեջանամետ, անպատիվ, անմշակույթ, ի վերջո անգրագետ իշխանության դեմ․ Դավիթ Ամալյան

Շիրակում կաթը գյուղացիներից մթերվում է150–160, խանութում վաճառվում է մինչև 900 դրամով. պատգամավոր

Օդի ջերմաստիճանը փետրվարի 16-23-ը կանխատեսվում է նորմայից բարձր 6-8 աստիճանով. Լևոն Ազիզյանը մանրամասնում է

Ստացել եմ դեռևս նախորդ տարվա նոյեմբերին իմ կողմից նշանակված միջազգային փորձաքննությունների արդյունքները՝ Արշակ սրբազանին վերագրվող տեսագրությունների վերաբերյալ. Բաբայան

Փաշինյանն ամեն կերպ փորձում է խափանել Ավստրիայում հրավիրված Եպիսկոպոսաց ժողովը․ Հակոբ Բադալյան

Երբ ճշմարտությունը կորցնում է իր օբյեկտիվ հիմքը, մարդը դառնում է անտարբեր և չի զանազանում չարը բարուց․ Տեր Իսահակ

Մինչև հունիս Փաշինյանն ու Ալիևը դեռ ինչե՜ր են անելու․ Արմեն Այվազյան

Հետո չասեք` ընտանիք էինք պահում. Իշխան Սաղաթելյան

Վեհափառը՝ քրեական հետապնդման թիրախ. Սուրեն Սուրենյանց

Փաշինյանական ռեժիմը Բաքվի ու Անկարայի չբավարարվող ծարավն է հագեցնում. Աբրահամյան

Վեհափառին ո՛չ քրեական գործերով ու ո՛չ էլ հնարավոր կալանքով չեք վախեցնի. Էդուարդ Շարմազանով

Այսօր հայ ազգի տիեզերական մասշտաբի խայտառակության օրն է․ Ռուբեն Մելիքյանը՝ Կաթողիկոսի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու մասին

«Ամիսներ առաջ ձեռք բերված էլեկտրոմոբիլները ՀՀ չեն հասել, և իրենք ստիպված են մաքսատուրք վճարել»․ Դանիելյանը՝ իրեն դիմած քաղաքացիների խնդրի մասին

Իրան-ԱՄՆ սպասվող բանակցությունների նախանշված օրակարգը չի բխում Թել-Ավիվի շահերից. իրանագետ

Վաղարշակ Հարությունյանին առաջարկել եմ գլխավորել մեր ցուցակը առաջիկա ԱԺ ընտրություններին․ Վահան Բաբայան

Հենց նման բարդ իրավիճակներում են Հայաստանի պես պետությունների համար ի հայտ գալիս ոչ միայն ռիսկեր, այլ նաև՝ հնարավորություններ․ Ոսկանյան

Եկեղեցու դեմ խունտայի ձեռնարկած բռնաճնշումներն ունեցան հակառակ արդյունք. Արմեն Այվազյան

Նարեկ Սամսոնյանն այսօր վիրահատվել է