Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$693.79

BTC

$117944

ADA

$0.736107

ETH

$3000.62

SOL

$164.18

27 °

Yerevan

24 °

Moscow

37 °

Dubai

26 °

London

27 °

Beijing

21 °

Brussels

32 °

Rome

26 °

Madrid

BNB

$693.79

BTC

$117944

ADA

$0.736107

ETH

$3000.62

SOL

$164.18

27 °

Yerevan

24 °

Moscow

37 °

Dubai

26 °

London

27 °

Beijing

21 °

Brussels

32 °

Rome

26 °

Madrid

Պատմության թեստ՝ հայերիս համար. մենք խելացի՞ ենք, թե՞ հիմար. Արմեն Աշոտյան

Գեղարվեստական գրականության և կինոարտադրության մեջ մի սյուժե կա, ըստ որի՝ մեծահարուստները  մեծ գումարներ էին վճարում դիտելու համար, թե ինչպես է այս կամ այն եղանակով մահանում փողի կամ դժբախտության պատճառով այդ շոուին մասնակցելու համաձայնած մարդը: Մինչ այդ խեղճն անցնում էր մահվան բոլոր սարսափների միջով, տեսարաններին կարոտ և տռզած «էլիտան» զվարճանում էր իր դատարկ զրույցներով, սիրախաղերով և էքսկլյուզիվ խմիչքներով լի բաժակներով։Հայաստանի Հանրապետության հետևողականորեն շարունակվող չեղարկումը հենց այսպիսի տպավորություն է թողնում. մի ամբողջ պետություն, մի ամբողջ ժողովուրդ ոչնչանում է իրական ժամանակում, աշխարհի «ուժեղների» գեոպոլիտիկ շահերի և դիվանագիտական  կայֆերի համար: ՄԱԿ անդամ պետության մահը վերածվել է յուրահատուկ reality show-ի` իր հանդիսատեսով, իր բազմաթիվ երկրպագուներով, ժանրի կանոններին համահունչ իր սակավաթիվ «սրտացավներով» և իր խաղադրույքներով:Աշխարհը մինչ այս տեսել էր իրական ժամանակում, լայվ ռեժիմում տեղի ունեցող պատերազմներ, ահաբեկչական ակտեր, անգամ 120.000 հոգու ցեղասպանություն, տեղահանում և թեկուզ  չճանաչված, բայց 30 տարի գոյություն ունեցող պետության վերացում: Սակայն միջազգային ընտանիքի լիիրավ անդամի խարակիրի դեռևս չէր տեսել: 

Թեպետ այն, ինչ կատարվում է մեր երկրում, տեղին չէ կոչել միջնադարյան Ճապոնիայի ազնվական տղամարդկանց կամավոր ինքնասպանության եզրույթով, քանզի ճապոնացիները դիմում էին այդ քայլին պատվի և արժանապատվության համար, իսկ մենք հայտնվել ենք այս վիճակում մեր անպատվության պատճառով:Ֆորմալ տեսակետից աշխարհը մեղավոր չէ. այդ մենք ենք փաստացի համաձայնել դառնալ գեոպոլիտիկ փորձարկումների լաբորատոր ճագար կամ գորտ` իշխանության բերելով և մինչև հիմա հանդուրժելով մեզ «լավ կյանք» խոստացող ավանտյուրիստի:

Անկեղծ ասած, անգամ ոչ ֆորմալ իմաստով աշխարհը նույնպես մեղավոր չէ, որովհետև իրականում գնում են վաճառվողին, օգտագործում են համաձայնվողին, հալածում են հանդուրժողին:Ներեցեք թվացյալ գռեհկաբանության համար, սակայն քաղաքական իմաստով մեզ չեն բռնաբարում` մենք անվայելուչ և կործանարար կերպով ինքնակամ ենք «տրվում» աշխարհին:Դառը սուրճը ձեռքիս, պարտադրված տնային կալանքի պայմաններում անթաքույց նախանձով եմ հետևում արևմտյան առաջնորդների պնդումներին, թե՝ այ, «Ուկրաինայում պարտադրված խաղաղությունը բացառված է», թե «խաղաղությունը պիտի արդար լինի և հիմնված Ուկրաինայի տարածքային ամբողջականության և միջազգային ամուր երաշխիքների վրա»…

Մեկ այլ հաճույք է հետևել Ռուսաստանի ղեկավարության մաստեր-կլասներին` ժողովուրդների ինքնորոշման իրավունքի, դրա միջազգային երաշխիքների և գերակայության մասին, որոնց ընթացքում նույն ՌԴ նախագահը կամ Լավրովը գրեթե Սերժ Սարգսյանի կամ Էդվարդ Նալբանդյանի մակարդակով և որակով հիմնավորում են աշխարհին իրենց մոտեցումները (վերջիններից, օրինակ, կարող եք դիտել Լավրովի հարցազրույցը Sky News Arabia ալիքին, կամ ՄԱԿ-ում իր եզրափակիչ ասուլիսը):Նիկոլը սկուտեղի վրա մեզ հրամցնում է աշխարհին, որում անգամ այսօր, մեր չքմեղացած, անպատվացած, թուլացած և նսեմացված վիճակում կարելի է գտնել հարթակներ, մեխանիզմներ, գործընկերներ՝ վերջնական ոչնչացումից փրկվելու համար: Սակայն, քանի դեռ նման վճռորոշ պահանջ հայ ժողովուրդը չի ձևակերպել, գեոպոլիտիկ աճուրդի մասնակիցներն այս արյունոտ ներկայացման մեջ միայն բարձրացնում են խաղադրույքները (ի դեպ, բոլոր կողմերից), թե ում կհասնի մեր պետության հանգչող մարմնի  սիրտը, երիկամները, լյարդը և անգամ աչքի եղջերաթաղանթը:

Սողոմոն իմաստունի հայտնի առակներից մեկը պատմում է մի երեխայի պատկանելիության շուրջ վեճի բռնված երկու կանանց` իրական և կեղծ մայրերի մասին, որոնց տարաձայնությունը լուծելու համար Սողոմոնը դիմեց մի խորամանկ քայլի` հրամայելով սրով մեջտեղից կիսել մանուկին և այսպիսով բաժանել նրան վիճող կանանց միջև:

Բոլորս հիշում ենք, որ վիճող կանանցից մեկը երեխային փրկելու համար հրաժարվում է իր հավակնություններից և այսպիսով բացահայտում իր՝ իրական մայր լինելը:Արմեն ԱշոտյանՀՀԿ փոխնախագահ«Ձորաղբյուր» ՏԿՀ (տնային կալանքի հիմնարկ)04.10.2024թ.

Լրահոս

Թրամփը կարող է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների սահմանել․ Bloomberg
Սա փորձ է լռեցնելու ազգային ձայնը Հայաստանում. Մհեր Մելքոնյանը՝ ՔՊ-ական պատգամավորին
Կիևի զենքի մատակարարները դառնում են հանցակիցներ. Զախարովան՝ Օլեշկիի հարվածի մասին
Կարևոր
Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության դատական ֆարսն է, Բաքուն նոր «զոհեր» է ներկայացրել
Քրեական ոստիկանության մի շարք ծառայողներ պարգևատրվել են (տեսանյութ)
Հրդեհ է բռնկվել դերասան Ջորջ Քլունիի կալվածքում
Կարևոր
Չկա բան, որ Նիկոլն ասել ու չի արել լրիվ հակառակը. Սամվել Ֆարմանյան
Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինային ռազմական մատակարարումները վերսկսվել են
Միշտ կլինեմ մադրիդիստա․ Մոդրիչ
Անդրանիկ Չամիչյանի մոտ հայտնաբերել են բացառապես օրինական իրեր, բայց նրան կալանավորել են 2 ամսով. Քրիստինե Վարդանյան
Եկեղեցու դեմ արշավին միացողը նոր պաշտոն ստացավ
ՔՊ-ականները շարունակում են նոր բնակարաններ ձեռք բերել․ ով է հերթականը
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը բարձր է գնահատել Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հանդիպումը
Պայթյուն է տեղի ունեցել Սյունիքում, 22-ամյա տղա է մահացել
Ընդդիմության թիրախը պետք է լինեն Փաշինյանի հովանավորները. Խոսրով Հարությունյանն ասել է՝ որն է ելքը (տեսանյութ)
Ռուսաստանը սպասում է Ուկրաինայի պատասխանին ուղիղ բանակցությունների երրորդ փուլի առնչությամբ. Պեսկով
Տասնյակ մարդիկ գտնվում են փլատակներում․ ինչ է կատարվում Օլեշկիում
«Ով զենք ունի, ահաբեկիչա՞».Իշխան Սաղաթելյանը՝ կալանավորումների, ՀՅԴ-ն «փակելու» մասին (տեսանյութ)
Խոշոր ավտովթար՝ Տավուշի մարզում․ կա վիրավոր
Խելացնորության այս պայմաններում չեմ բացառում՝ ՀՅԴ-ն փակեն.Սուրեն Սուրենյանց (տեսանյութ)

Լրացուցիչ նորություններ

...

Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության դատական ֆարսն է, Բաքուն նոր «զոհեր» է ներկայացրել

Եկեղեցու դեմ արշավին միացողը նոր պաշտոն ստացավ

ՔՊ-ականները շարունակում են նոր բնակարաններ ձեռք բերել․ ով է հերթականը

Ընդդիմության թիրախը պետք է լինեն Փաշինյանի հովանավորները. Խոսրով Հարությունյանն ասել է՝ որն է ելքը (տեսանյութ)

«Ով զենք ունի, ահաբեկիչա՞».Իշխան Սաղաթելյանը՝ կալանավորումների, ՀՅԴ-ն «փակելու» մասին (տեսանյութ)

Խելացնորության այս պայմաններում չեմ բացառում՝ ՀՅԴ-ն փակեն.Սուրեն Սուրենյանց (տեսանյութ)

Ինչ կարող է անել 3-րդ ուժը եւ ինչ կարող է հակադրել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան (տեսանյութ)

Արտապատվիրակել նշանակում է հանձնել ինքնիշխանությունը. Հայկ Մարտիրոսյան (տեսանյութ)

Դա Սյունիքում թշնամուն տարածքներ զիջելու առաջին քայլն է (տեսանյութ)

Արգիշտի Մեխակյանը մարզպետի պաշտոնից հրաժարվեց. գնում է Վաղարշապատ

Վաղարշապատ համայնքի ղեկավար կազմը հրաժարական է տվել

Որպիսի չասի՝ Ալիևի հետ ինչ է պայմանավորվել այսպիսի շոուներ է սարքում. Վարդանյան (տեսանյութ)

Իրենք կարող են ՀՅԴ-ականներին բանտարկել, բայց մեր իրավունքների համար պայքարը չեն կարող կասեցնել (տեսանյութ)

Սա իրենց պետք էր ՀՅԴ-ին ահաբեկչության մեջ մեղադրելու համար. Վարդանյան (տեսանյութ)

Ով է արձակուրդ մեկնում. Փաշինյանը որոշում է ստորագրել

Գտնված իրերը խանութից կարելի է գնել, իսկ զենքերը օրինական են, բայց սրան ահաբեկչության տեսք են տալիս (տեսանյութ)

ՆԳՆ ոստիկանության համակարգում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ․ մանրամասներ

ՀՅԴ-ականը կալանավորվեց 2 ամսով՝ խաղի սիրահար լինելու համար. Մելիքյան (տեսանյութ)

ԵՄ դիտորդական առաքելությունը հանձնառու է հետևել հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակին և աջակցել տարածաշրջանում կայունությանը

Մեր ընկերների նկատմամբ իրականացվող գործողությունները հիշեցնում են խորհրդային ռեպրեuիվ ավանդույթները. ՀՅԴ ՀԵՄ