Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Էթնիկ ինքնության ոչնչացման ծրագիրն իրականացնում են Հայաստանի թշնամիները՝ Հայաստանում իշխող վարչախմբի հետ ձեռք–ձեռքի տված. Սաղաթելյան


Բեյրութում կայացած ՀՅԴ 134-ամյակի միջոցառմանը ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, պատգամավոր Իշխան Սաղաթելյանը ելույթ է ունեցել․ 

«Մեր 134-ամյա պատմության մեջ մեզ հաջողվեց պահպանել ամենակարևորը՝ հայկական երազանքը, որը փարոս դարձավ աշխարհի տարբեր անկյուններում ապրող հայերի համար։

Երազանք, որ անօրինակ քաջությունների մղեց հայ ժողովրդի հազարավոր զավակների։ Այսօր մենք կանգնած ենք նոր հանգրվանի առջև. հայկական Արցախը դավաճանված է, Հայաստանի ինքնիշխանությունը՝ վտանգված։

Սակայն միայն պարտությամբ ու տարածքային կորուստներով չեն ավարտվում մեր մարտահրավերները։ Մեր նկատմամբ այսօր իրականացվում է դենացիոնալիզացիայի՝ էթնիկ ինքնության ոչնչացման ծրագիր։

Եվ սա իրականացնում են Հայաստանի թշնամիները՝ Հայաստանում իշխող վարչախմբի հետ ձեռք–ձեռքի տված։ 

Մենք կրկին պարտավոր ենք ուժ ու կամք դրսևորել, հույսի և փարոսի դեր կատարել հինգհազարամյա պտմություն ունեցող, Արցախ ազատագրած, հաղթանական բանակ ստեղծած, սակայն այսօր հուսահատ և հավատը վաղվա հանդեպ կորցրած մեր ժողովրդի համար։

Սա Դաշնակցությունն է, և սա է Դաշնակցության այսօրվա առաքելությունը։ Դաշնակցությունը հայության դիմադրողականությունն է, որ ուզում են կոտրել։ Չի՛ ստացվելու, չե՛ն կարողանալու: 

Մեր նպատակն է կերտել ազգային ուժեղ պետություն, որն ընդունակ է պաշտպանել մեր ինքնությունը, որի սահմաններն ամուր են, իսկ մարդիկ՝ անվտանգ, որտեղ պաշտպանված են մեր ազգային կառույցները, և իր առանձնահատուկ դերն ունի Հայ առաքելական սուրբ եկեղեցին։Հայրենիքի պաշտպանություն. սա պետք է լինի մեր ուղենիշը։

Գաղափար, որը պետք է դառնա համահայկական։ Մենք չունենք առանձին Հայաստանի, Արցախի կամ Սփյուռքի օրակարգեր։ Կա մեկ ազգ, մեկ Հայրենիք, մեկ պայքար։ Այդ պայքարում մենք պատրաստ ենք գործակցել վճռական արդարի, հայի ուժեղ տեսակի, բոլոր ազգային, պետականամետ ուժերի հետ։ Բայց չարի հետ մենք չե՛նք գործակցելու, մեզ այս վիճակին բերողի հետ չենք գործակցելու։ 

Հայաստանի նկատմամբ՝ իրավունք և պատասխանատվություն ունեն աշխարհի բոլոր ծայրերում ապրող հայերը՝ անկախ իրենց բնակվելու վայրից և քաղաքացիությունից, Հայաստանը բոլոր հայերի հայրենիքն է, մեր ընդհանուր տունը։

Հայրենիքը մե՛ր ծնողն է, որ ունի մեր խնամքի ու հոգածության կարիքը։ Մենք իրավունք չունենք նեղանալ կամ հիասթափվել մեր հայրենիքից։ Իշխանությունները ժամանակավոր են, մնայունը հայրենիքն է և պետությունը: Շարունակե՛նք նայել Արարատին, վճռական և ուժեղ լինենք։ Դժվարությունները մարդու, ազգերի, պետությունների համար են։

Ուժ, պատիվ, հավատ ունենանք, որ վերականգնենք մեր արժանապատվությունը, որ հզոր Հայաստան ու համախմբված հայություն ունենանք։ՀՅԴ պատմությունը չհանձնվելու, անխոնջ ու նվիրական պայքարի պատմություն է։ Մեր պատմությունը գրվել և գրվում է ոչ թե խոսքերով, , այլ գործով։Որեմն՝ ի գո՛րծ, սիրելի՛ ընկերներ»։ 

Լրահոս

Չինաստանում կնոջ ուղեղից ութ սանտիմետր երկարությամբ որդ են հեռացրել
Արսեն Հարությունյանը կիսաեզրափակչում է
Բացահայտվել են որոշ մարդկանց մոտ հոտառության սուր զգացողության պատճառները
Մարդասիրական օգնությո՞ւն, թե՞ անտեսված զինվորական գույք․ զրահաբաճկոնների առեղծվածը Հայանիստում (տեսանյութ)
Գիտնականները պարզել են, որ յուրաքանչյուր մարդու ուղեղը «լարված» է երաժշտության հետ ծննդյան պահից
Միգրենի նոպաների անհայտ խթանիչ է հայտնաբերվել
Իմ խնամու՝ Ծառուկյանի հետ շատ լավ հարաբերություններ ունեմ, խնամիները վատ չեն լինում. Սուքիասյան
ՀՀ քաղաքացին ամբողջ տարի հարկ է վճարում, իրա համար մեկ օր չունենա՞. Խաչատուր Սուքիասյան
ԱՄՆ-ը ուժ է կուտակում․ երրորդ ավիակիրն ուղևորվում է Իրանի դեմ
ԱՄՆ բանակի համար պատմական պահ է գրանցվել․ «Մե՛նք ենք, մեր սարերը»՝ ոչնչացման վտանգի տակ
Այո, տեղյակ ենք, համապատասխան մարմինները զբաղվում են. Արայիկ Հարությունյան
Ուզում են տարվա 365 օրը ողբանք, սգանք, դա՞ են ուզում. քաղաքացի
Կտրիճ Ներսիսյանին ինչի՞ չեք հարցնում` ցեղասպանության տարելիցի հաջորդ օրը ինչի ա պսակ անում
Ցեղասպանությունը մեզ համար է կարևոր, օտարի համար` ոչ. սիրիահայ
Ես չեմ կարծում, որ նախորդ օրը որևէ տարելից ունենալը խոչընդոտում է այսօր այլ տոն նշելուն․ Թորոսյան
Էսօր դրոշակ չեն վառելու՞, էսօր պահանջատեր չե՞ն. Ալեն Սիմոնյան
ՈՒՂԻՂ․ Ծիծեռնակաբերդից՝ խորոված փարթի․ ի՞նչ է կատարվում Քաղաքացու օրը
Խոստում, որը ձեր կարծիքով սուտ է
ԱՄՆ-ը թույլատրել է վճարել Մադուրոյի և նրա կնոջ փաստաբանին
Շնորհավոր Ամանոր և քաղաքացու օր (փոսի խորոված ենք անում)․ Հայկ Մարության

Լրացուցիչ նորություններ

...

Հարևան ագրեսոր պետությունն ԱԳՆ մակարդակով հրահանգներ է տալիս ՀՀ պետական համակարգին. սա այլևս միայն դրոշի հարց չէ. Իշխան Սաղաթելյան

Աննա ջան, բարի ճանապարհ, ամուր կգրկես տղերքին, մինչ հանդիպում․Ադամ Սահակյանի մայր

Մենք հիշում ենք. Մխիթարյանի հրապարակումը` նվիրված Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին

Փաշինյանի ասածները կարող է մեկնաբանել Հայաստանի քաղաքական կյանքին մի փոքր ծանոթ ցանկացած բժիշկ. ՀԱԿ խոսնակ

Վարչապետը դիտավորյալ խառնում է պետությունն ու ազգը, իրավական համակարգն ու հոգևոր առաքելությունը․ Տեր Արիստակես քահանա

Թուլացնելով Եկեղեցին՝ իշխանությունը գիտակցված հայաթափում է ոչ միայն հողը, այլև՝ հայի հոգին

Այսօրվա անկայուն իրավիճակի առանձնահատկությունն այն է, որ այն կարող է փոխվել նույնիսկ րոպեների ընթացքում․ իրանագետ

Ընտրությունները, որոնք պետք է արտացոլեն ներքին քաղաքական մրցակցությունը, սկսում են ընկալվել որպես աշխարհաքաղաքական ընտրություն՝ Արևմուտքի և Ռուսաստանի միջև․ Սուրենյանց

Ժողովուրդ ջան, եթե սա ԱԺ ամբիոնից է ձեզ «շուն ու շանգյալ» անվանում, պատկերացնու՞մ եք՝ առհասարակ ինչ է մտածում ձեր մասին. Լիլիթ Գալստյան

Իրանի դեմ այս պատերազմը կողմերի լարվածության սանդղակը բարձրացնելու մասին էր․ իրանագետ

Ե՛վ Նիկոլը, և՛ Օրբանը ամբողջովին տեղավորվում են spin dictator ժամանակակից քաղաքագիտական եզրույթի մեջ. Աշոտյան

Զզվելի, ուղղակի շա՜տ զզվելի է տեսնել, թե ինչպես են քոչարյանական քարոզչական կոյուղիները նույն էժան նիկոլությունն անում. Սամվել Ֆարմանյան

Իսլամաբադում 21 ժամ տևած բանակցություններից հետո ԱՄՆ–Իրան բանակցությունները ընդհատվել են՝ առանց համաձայնության գալու. Արմեն Այվազյան

Իրան-ԱՄՆ բանակցությունների վերաբերյալ հակասական և խիստ սակավաթիվ տեղեկություններ են հայտնի․ իրանագետ

Ավտոներկրողներն ահազանգում են՝ երկու օր է՝ չեն կարողանում մաքսազերծել ԱՄՆ-ից ներմուծվող ավտոմեքենաները․ Գառնիկ Դանիելյան

Իշխան Սաղաթելյանը դստեր հետ լուսանկար է հրապարակել ու շնորհավորել Սուրբ Զատիկը

Իրանի այս երկու ուղղություններն էլ այժմ աշխատում են. Վարդան Ոսկանյան

Կարևոր հաղթանակ Հայաստանում սպանված չեչեն աղջկա` Այշատ Բեյմուրադովայի գործով. Նարեկ Ալոյան

18 տարեկան «երեխան» «Վերջին զանգը» կնշի Արմավիր ՔԿՀ-ում. Գարիկ Սարգսյան

ԱՄՆ նախագահը կարող է ամեն օր հայտարարել, որ արդեն հաղթել է Իրանին, բայց նավթային շոշափելի գումարները հոսում են հենց Թեհրան․ Վարդան Ոսկանյան