Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Առաջնային է դառնում ներքին ժխտողականությանը հակադարձումը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայոց ցեղասպանության վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները կրկին հայտնվել են հանրային ուշադրության կենտրոնում։

Ճիշտ է, երեկ Նիկոլ Փաշինյանը փորձեց «սրբագրել» իր «շվեյցարական ուրացումը» և հիշեցնելով, որ Հայոց ցեղասպանության ժխտումը, ուրացումը կամ հերքումը Հայաստանի Հանրապետությունում քրեական հանցագործություն է, մասնավորաբար նշեց, թե Շվեյցարիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ իր հայտարարությունը նրա մասին էր, որ Հայոց ցեղասպանության թեման ավելի լայն իմաստով ինքնաճանաչման գործիք պետք է դառնա։

Այդուամենայնիվ, փաստը մնում է փաստ, որ սա առաջին դեպքը չէ, քանի որ իշխանությունները պարբերաբար փորձել են պատմական իրողությունը կասկածի տակ դնող հայտարարություններ անել և քննարկումներ հարուցել մասնագիտական և հանրային շրջանակներում։ 

Հիշենք, որ անցած տարի ապրիլի 24-ին Փաշինյանն իր ուղերձում ավելի շատ խոսում էր ոչ թե Ցեղասպանության հանցագործության մասին, որն իրագործվել է Օսմանյան կայսրության կողմից, որի իրավահաջորդն այսօրվա Թուրքիայի Հանրապետությունն է, այլ Մեծ եղեռնի, որը, նրա պատկերացմամբ, ուղղակի աղետալի իրադարձություն է, և պետք է մոռանալ դրա հետևանքների վերացման ու կորուսյալ հայրենիքի մասին։

Ամենացավալին այն է, որ նա փորձում էր տեղի ունեցած հանցագործության մեղքը բարդել հանցագործության զոհերի, այլ ոչ թե ոճրագործ պետության վրա։

Լեմկինի անվան ցեղասպանության կանխարգելման ինստիտուտն այդ կապակցությամբ հայտարարությամբ հանդես եկավ, որտեղ նշվում էր Նիկոլ Փաշինյանի՝ ցեղասպանության ժխտողական քաղաքականության մեջ ծածուկ ներգրավվածության մասին։

Իշխանությունները չկարողացան հերքել այդ պնդումը, փոխարենը Լեմկինի ինստիտուտին մեղադրեցին Հայաստանի ներքին գործերին միջամտելու մեջ։

Իսկ Փաշինյանի արդեն այն հայտարարության վերաբերյալ, թե ինչպե՞ս է ստացվել, որ 1939 թվին Հայոց ցեղասպանության օրակարգ չի եղել, սակայն 1950 թվին այն հայտնվել է, Լեմկինի ինստիտուտն արձագանքեց՝ նշելով, որ այն կրկնում է թուրքական ժխտողական խոսույթը։

Բայց Հայոց ցեղասպանության պատմական իրողությունը կասկածի տակ դնելու խոսույթը միայն Փաշինյանով չի սահմանափակվում։

Նրա տարբեր թիմակիցներ և սատելիտներ ևս հանրային դաշտ են նետում ժխտողական թեզեր, որ, օրինակ՝ Հայաստանը չի կարող պահանջատեր լինել, պետք է կազմել Հայոց ցեղասպանության զոհերի ցուցակը, Հայոց ցեղասպանության ճանաչումը չի կարող լինել Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություն և այլն։

Իշխանությունների այսպիսի մոտեցումը, բնականաբար, զուգահեռվում է նաև այն հանգամանքի հետ, որ Փաշինյանն իր հայտարարություններում ամեն կերպ պայքարում է նաև Արևմտյան Հայաստանի հետ կապված հանրային ընկալումների դեմ։ Դրա համար էլ նա մի կողմից՝ փորձում է հավաստիացնել, որ Արևմտյան Հայաստանը գտնվում է այսօրվա Հայաստանի Հանրապետության տարածքում, իսկ մյուս կողմից՝ ջնջել մեր կորուսյալ հայրենիքի հետ կապված ամեն բան, առաջին հերթին՝ սիմվոլիկան։

Բայց Փաշինյանը ոչ միայն կանգ չի առնում պատմական փաստերը խեղաթյուրելու իր մոտեցման հարցում, այլև Արևմտյան Հայաստանի մասին մեր պատկերացումները համեմատում է ադրբեջանական կեղծիքների արգասիք հանդիսացող «Արևմտյան Ադրբեջան» ձևակերպման հետ։

Ըստ որում, նա այնքան է մտել իր նոր դերի մեջ, որ ամեն անգամ տվայտվում է այն հանգամանքից, որ մեր զինանշանի վրա պատկերված է Արարատը, իսկ Անկախության հռչակագրում նշվում է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործին սատար կանգնելու մասին։

Իշխանությունը դիսկուրսի դաշտ ապահովելու համար փորձում է իր ժխտողական մոտեցումները համեմել որոշակի աշխարհաքաղաքական կոնտեքստով, թե իբր կայսրությունն է (Խորհրդային կամ ռուսական) փորձել օգտագործել Հայոց ցեղասպանության և հայության կորուսյալ հայրենիքի թեման ընդդեմ Թուրքիայի։

Բայց այս հարցում ևս իշխանությունը սխալվում է կամ դիտավորյալ խեղաթյուրում է փաստերը, քանզի այնպես չէ, որ Խորհրդային Միությունը Հայոց ցեղասպանության թեման դարձրել էր առաջնահերթություն, անգամ որոշակի ժամանակահատվածներում թույլ չէր տրվում, որ թեման շատ բարձրացվի ու ճնշվում էր հայության ձայնը։

Մի խոսքով, Հայոց ցեղասպանության փաստը կասկածի տակ դնող կամ դրա շուրջ «քննարկումների անհրաժեշտության» մասին թեզերը շրջանառության մեջ դնելով (ձեռքի հետ էլ՝ ձևականորեն նշելով, թե ոչ մի ուրացում չկա, քանի որ օգտագործվել է Ցեղասպանություն բառը), նպատակ կա որոշակի փոփոխություն կատարել հայության մտածելակերպում՝ հաշվի առնելով, որ Հայոց ցեղասպանության թեման որոշակի առումով նաև հայկական ինքնության մաս է կազմում։

Փաստացի Հայոց ցեղասպանության պատմական իրողությունը ժխտելու այն գործը, որը տարիներ շարունակ Թուրքիան էր նախաձեռնում ահռելի ֆինանսական միջոցներ ծախսելու ու տարբեր պաշտոնյաների կաշառելու միջոցով, Հայաստանի վարչապետի պաշտոնն զբաղեցնող անձն իր թիմի հետ լավ էլ կատարում է։

Իհարկե, հատկապես հաշվի առնելով Փաշինյանի տեսակը՝ նրա հայտարարություններն էլ, տեսակետն էլ կարևոր չէին լինի, եթե նա պաշտոնատար անձ չլիներ ու պետություն չներկայացներ։

Այս պարագայում հանրությունն ու փորձագիտական շրջանակներն էլ ոչ թե թուրքական ժխտողականության դեմ են կենտրոնանում, այլ առաջնային է դառնում ներքին ժխտողականությանը հակադարձումը։

Բայց եթե ունենայինք կայացած պետական համակարգ ու բարձր ինքնագիտակցություն ունեցող հանրություն, ապա Հայոց ցեղասպանության պատմական իրողությունը կասկածի տակ դնող կամ նման հայտարարություններ անող պաշտոնյաներն, անկախ իրենց զբաղեցրած դիրքից ու անկախ «սրբագրումներից», հաջորդ օրը հրաժարական կտային ու կբախվեին իրենց հայտարարությունների իրավական հետևանքներին։

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ 

Լրահոս

Իրանը հայտարարել է ԱՄՆ ավելի քան 200 զինծառայողի ոչնչացման մասին
Կասպից ծովի ադրբեջանական հատվածում երկրաշարժ է տեղի ունեցել
ՌԴ ԶՈւ-ն զանգվածային հարվածներ է հասցրել Ուկրաինային. ՌԴ ՊՆ
Վեդիում 26-ամյա տղամարդը տանն իրեն պատկանող ատրճանակով մի քանի կրակոց է արձակել
Վլադիվոստոկի ավելի քան 22,000 բնակիչ մնացել է առանց էլեկտրաէներգիայի
Էլբրուսում երկու ալպինիստ է զոհվել
Կևին դե Բրույնեն այն ֆուտբոլիստն է, ումով ես հիանում էի վերջին 7-8 տարիների ընթացքում․ Անդերսոն
Կիևը շարունակում է սառնասրտորեն և միտումնավոր թիրшխավորել Ռուսաստանի քաղաքացիներին․ Զախարովա
«Ռեալը» մոտ է «Լայպցիգի» եզրային հարձակվող Յան Դիոմանդեի տրանսֆերն իրականացնելուն
Սա հենց այն ցատկի բացառիկ կադրերն են, որից հետո 21-ամյա երիտասարդը խեղդվել էր Գողթանիկի ջրվեժում (տեսանյութ)
Փրկարարները կենդանուն դուրս են բերել ջրանցքից
Սանկտ Պետերբուրգում ականջակալների համար ծeծի են ենթարկել և կողոպտել 24-ամյա երիտասարդին
Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա
Հայ ըմբիշները ժամանել են Բաքու
Հայկական մեռնող տնտեսությունն ու դրա հետևանքները․ տնտեսագետի մեկնաբանությունը
Թեթև շարժիչով օդանավը մխրճվել է տան տանիքի մեջ
«Իմ կյանքը ամբողջությամբ փոխվեց». ինչ է պատմում «Կարգին սերիալ»-ից հայտնի Արամիկը՝ Արեգ Գալոյանը սիթքոմի մասին
Փաշինյանն իրեն զոհասեղանին դրեց, դրա պատճառով էլ հաջողեց 2018թ-ին. Հայկ Դերզյան (տեսանյութ)
Չինաստանում մոտեցող թայֆունի պատճառով տարհանվել է ավելի քան 340,000 մարդ
Նորիսը հաղթեց Ֆորմուլա 1-ի Հունգարիայի Գրան պրիի որակավորման փուլում

Լրացուցիչ նորություններ

...

Ի՞նչ է սպասվում օգոստոսի 2-ին. ԱԺ–ի առաջին նիստը կմեկնարկի առանց վարչապետի

Ինչո՞ւ է ՀԷՑ-ի ավտոպատասխանիչը «նավսյակի» մշտապես վթարային անջատման մասին տեղեկացնում. «Փաստ»

Անհոգության պատրանք՝ լուրջ մարտահրավերների ֆոնին. երկրին նոր սպառնալիքներ են սպասվում. «Փաստ»

Կոտայքի մարզը կվերածվի ընտրական ռինգի. «Ժողովուրդ»

Նոր աթոռի փնտրտուք․ 2 գերտերության լռությունը․ Պուտինն ու Սի Ծինփինը չեն շնորհավորել Փաշինյանին

60 տոկոսով նվազել են հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունները․ ՆԳ նախարար

Զարուհի Բաթոյանի հայտարարագրերը՝ 2018-ից հետո․ դրամական միջոցները 500 հազարից հասել են ավելի քան 13 միլիոն դրամի. «Ժողովուրդ»

ԿԸՀ-ն իր աշխատանքն ավարտեց, բայց երկու գերտերություն դեռ չի շնորհավորել ՔՊ-ին՝ հաղթանակի առիթով. «Ժողովուրդ»

Էկոնոմիկայի փոխնախարար Անուշիկ Ավետիսյանի համար նոր պաշտոն են փնտրում. «Ժողովուրդ»

Ընդդիմությունը գնում է «պատերազմ»․ ՔՊ-ում էլ են դժգոհ Փաշինյանից

Բանակը «ֆուդ-կորտ» չէ, այն ամենից առաջ կարգապահություն է ու պատասխանատվություն. «Փաստ»

ՔՊ-ական պաշտոնյաները շուտով կհայտարարեն, թե «հայկական կաթնամթերքը հեղեղել է Եվրոպայի խանութները»

«Թղթե» շուկաներ, փչացող գյուղմթերք և փողոցում հայտնված գյուղացին. եթե ամեն ինչ այդքան լավ է, ինչո՞ւ է ամեն ինչ այդքան վատ. «Փաստ»

«Ժողովուրդ». Քաղաքացու վեճին միջամտել կարելի է, իսկ Ռուբեն Վարդանյանի իրավունքներով զբաղվել՝ ոչ. ՄԻՊ-ի երկակի ստանդարտը

Ի՞նչ է սպասվում օգոստոսի 2-ին. Ազգային ժողովի առաջին նիստը կմեկնարկի առանց վարչապետի. «Ժողովուրդ»

Իշխանության գերկենտրոնացման և ինստիտուտների կազմաքանդման ծանրագույն հետևանքները. «Փաստ»

ՔՊ-ում էլ են դժգոհ Փաշինյանից. «Փաստ»

ՀՀ նախագահի ինստիտուտը՝ թափանցիկության և արդյունավետության ճգնաժամում. «Ժողովուրդ»

Ինչպե՞ս է Բաքվի բազմամյա երազանքն իրականություն դառնում Հայաստանի օրվա իշխանությունների ձեռքով. «Փաստ»

«Ընդդիմությունը գնում է «պատերազմ». ինչպիսի՞ն է լինելու ապագա խորհրդարանը». «Փաստ»