Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

18 կիլոգրամ թմրամիջոց է հայտնաբերվել

ՆԳՆ-ից հայտնում են`18 կիլոգրամ թմրամիջոցի իրացում է կանխվել։

Հաղորդագրությունում նշված է․

«Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողների ստացած օպերատիվ տեղեկությամբ՝ Իրանի Իսլամական Հանրապետությունից մաքսանենգ ճանապարհով Հայաստան էր ներմուծվելու մեծ քանակի թմրամիջոց, որի մի մասն իրացվելու էր տեղում, իսկ մյուս մասը պետք է նույն`մաքսանենգ ճանապարհով տեղափոխվեր Վրաստան:

Ստացված տեղեկության հիման վրա նախաձեռնվեց քրեական վարույթ։ Վարույթով ձեռք բերվեցին նոր տվյալներ, համաձայն որոնց՝ ձեռնարկվեցին օպերատիվ-հետախուզական, ապացուցողական և վարույթային քննչական գործողություններ:

Օպերատիվ միջոցառմանը մասնակցում էին նաև Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության օպերատիվ-հետախուզական բաժնի ծառայողներ։ Ծավալուն և համագործակցված աշխատանքի շնորհիվ կազմակերպված հանցավոր խմբի անդամներին հայտնաբերելու գործողություններն արդյունավետ եղան։ Ապօրինի թմրաշրջանառության շղթան սկսեց բացվել օղակ առ օղակ:

Մաքսանենգ ճանապարհով թմրամիջոց ներմուծելու և իրացնելու կասկածի հիմքով մայրաքաղաքի Դավիթաշեն թաղամասում ձերբակալվեց Երևանի 40-ամյա մի բնակիչ: Նրա վարած «ՎԱԶ-21010» մակնիշի ավտոմեքենայի սրահում հայտնաբերված փաթեթում կար ընդհանուր 3 կգ 465 գրամ մարիխուանայի նմանվող զանգված։ Տեղեկությունը, որ նա պետք է թմրանյութը փոխանցեր Արարատի մարզի 40-ամյա մի բնակչի, հաստատվեց:

Նույն օրը, Երևան-Երասխ ճանապարհին, հիշյալ փաթեթը ստանալուց անմիջապես հետո, 40-ամյա արարատցին ձերբակալվեց և իր կողմից շահագործվող «Ռենո» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ՝ ներկայացվեց նախաքննական մարմին:

Շարունակելով միջոցառումները` մայրաքաղաքի Դավիթ Բեկի փողոցում, մաքսանենգ ճանապարհով թմրամիջոց արտահանելու կասկածի հիմքով, ձերբակալվեցին Երևանի 51-ամյա և Կոտայքի մարզի 46-ամյա բնակիչները: Քրեական վարույթի շրջանակում 46-ամյա տղամարդու վարած «Կիա» մակնիշի ավտոմեքենայի խուզարկությամբ հայտնաբերվեց փաթեթ` ընդհանուր 106 գրամ բյուրեղանման, մեթամֆետամին տեսակի թմրամիջոցի և 142 գրամ ընդհանուր քաշով մարիխուանայի նմանվող զանգվածներով։

Նույն օրը, նույն կասկածի հիմքով, Լոռու մարզի Լալվար սարի գագաթամերձ տարածքում իրավապահները ձերբակալեցին Վրաստանի ազգությամբ հայ 46-ամյա քաղաքացուն և Երևանի 36-ամյա բնակչին: Մոտակայքում էր նաև 36-ամյա երևանցու վարած «Սուզուկի» մակնիշի ավտոմեքենան:

Վրաստանի քաղաքացի ազգությամբ հայ անձը Վրաստանից ժամանել էր Հայաստան, և եղբոր ազգականի հետ վերցրել էին թմրամիջոցը։ Այնուհետև թմրամիջոցը տեղափոխել էին Լալվար սարի գագաթ, որը գտնվում է Հայաստանի և Վրաստանի սահմանամերձ հատվածում: Նպատակն այն էր, որ Վրաստանի քաղաքացին օրինական ճանապարհով սահմանը հատեր, մեկներ Վրաստան, ապա Վրաստանից արդեն ապօրինի սահմանահատման միջոցով սարի գագաթից վերցներ թմրամիջոցը և տեղափոխեր Վրաստան։

46-ամյա տղամարդը թաքստոցից ներկայացրեց 2 փաթեթ՝ ընդհանուր ավելի քան հինգուկես կիլոգրամ մարիխուանայի նմանվող զանգվածով։

Միջոցառումները շարունակվեցին մայրաքաղաքում: Տիգրան Մեծի պողոտայում իրավապահները ձերբակալեցին Երևանի 38-ամյա և Սյունիքի մարզի 39-ամյա բնակիչներին: Վերջինիս վարած «Մինի Կուպեր» մակնիշի ավտոմեքենայի սրահում հայտնաբերված փաթեթում կային ընդհանուր 202 գրամ մեթամֆետամինի և 1 կգ 155 գրամ մարիխուանայի նմանվող զանգվածներ։ Հայտնաբերվեց նաև ինքնաձիգ` 28 փամփուշտով:

Տեղեկություններ էին ստացվել նաև, որ Շիրակի մարզի երկու բնակիչ` 33 և 32 տարեկան տղամարդիկ զբաղվում են թմրամիջոցների տեղադրմամբ և համացանցի միջոցով դրանց իրացմամբ:

Միջոցառումները շարունակվեցին Կոտայքի մարզում: Եղվարդում իրավապահները ձերբակալեցին Շիրակի մարզի 33-ամյա և 32-ամյա բնակիչներին: Քրեական վարույթի շրջանակում վերջինիս վարած «Մերսեդեսի» շարժիչի ծածկոցի տակ հայտնաբերվեց փաթեթ՝ ընդհանուր 1 կգ 210 գրամ մարիխուանայի նմանվող զանգվածով: Հայտնաբերվեց նաև ընդհանուր 163 գրամ քաշով մարիխունայի 86 փաթեթ։

Հունվարի 20-ին Եղվարդի խճուղում ձերբակալվեց Երևանի 32-ամյա մի բնակիչ: Նրա վարած «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի սրահում հայտնաբերվեց 6 փաթեթ՝ ընդհանուր մոտ 6 կգ մարիխուանայի նմանվող զանգվածով։

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ Իրանի Իսլամական Հանրապետությունից թմրամիջոցներն ուղարկողների և Հայաստանում նրանց օժանդակած անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ:
Հիշյալ բոլոր անձինք կալանավորվել են, նախաքննությունը շարունակվում է»:

Լրահոս

Դրոնները հարվածել են մարդատար գնացքին Ուկրաինայում. Կան տուժածներ
Անցնող տարիները պարզաջրեցին իրավիճակը. Պետրոսյանը` հայ-ռուսական հարաբերությունների մասին (տեսանյութ)
Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Լավրովը՝ Եվրոպային․ Ռուսաստանի հետ պատերազմը շատ կարճ կլինի
Փոքր Մասրիկում բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Volkswagen Tiguan»-ը․ 5 վիրավորներից 4-ը անչափահասներ են
ԵՄ-ն մինչև 2030թ լուծարվելու է․ գլոբալիստները պարտվում են ԵՄ առանցքային երկրներում․Նահապետյան (տեսանյութ)
ՀԱՐՑՈՒՄ․ Միանշանակ ԵԱՏՄ․քաղաքացիները՝ ԵՄ ինտեգրման մասին (Տեսանյութ)
Թրամփը ցույց է տվել «մեծ ԱՄՆ-ի» քարտեզը․ որ երկրներն են հայտնվել ամերիկյան դրոշի տակ
Կաթողիկոսը բուրգի գագաթն է․ նրա խաթարումը վտանգավոր է ամբողջ եկեղեցու համար․ Խաչատրյան (տեսանյութ)
Ռուբեն Վարդանյանի կինը պատրաստ է Ալեն Սիմոնյանի հետ մեկնել Բաքու
Արեգնազ Մանուկյանից իրավապահները փորձում էին կեղծ ցուցմունքներ ստանալ․ Գեղամ Մանուկյան
68-ամյա տղամարդը փորձել է փոխանակել կեղծ 100 դոլարանոցներ. նա ձերբակալվել է
Հայաստանը բողոքել է ՌԴ-ի սահմանափակումների դեմ. ԱՄՆ-ն Դոնբասի հարցում ճնշո՞ւմ է Կիևին (տեսանյութ)
Կարևոր
Թաշա Հարիսը նշանակվել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի նոր փոխդեսպան
Կարևոր
Կինս մանկապարտեզի տնօրենի մրցույթի միակ մասնակիցն էր․ Մալաթիա-Սեբաստիայի վարչական շրջանի ղեկավար
Այդ փակ նիստերին ներկա եմ եղել, չեմ հիշում, որ պետական գաղտնիքներ են հրապարակվել. Ագնեսա Խամոյան
Իրավապահները փորձել էին Արեգնազի միջոցով կեղծ ցուցմունքներ ստանալ. Գեղամ Մանուկյան
Թևանյանի գործը միջպետական սկանդալի առիթ կարող է տալ, այն աշխարհաքաղաքական ինդիկատոր է. Մալխասյան
Իրավական ծաղր է, եթե դատավորը ադեկվատ է, պետք է Թևանյանն ու Մանուկյանն ազատ արձակվեն. Սուքիասյան
ՈՒՂԻՂ․ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով դատական նիստը

Լրացուցիչ նորություններ

...

Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել

ՀԱՐՑՈՒՄ․ Միանշանակ ԵԱՏՄ․քաղաքացիները՝ ԵՄ ինտեգրման մասին (Տեսանյութ)

Հայաստանը բողոքել է ՌԴ-ի սահմանափակումների դեմ. ԱՄՆ-ն Դոնբասի հարցում ճնշո՞ւմ է Կիևին (տեսանյութ)

Ի՞նչ տրամաբանությամբ Սարյան փողոցը դարձավ միակողմանի. Սուրեն Գրիգորյան

Մարզից եկող տրանսպորտներն այլևս չե՞ն հասնի Սասունցի Դավիթ կամ Կիլիկիա ավտոկայան

«88»-ում և մյուս բոլոր սուպերմարկետներում ժամկետանց սնունդ կար․ Ավետ Բաբայան

Ինչի՞ ա մետրոյի գնացքներում օդափոխությունը վատ, շնչել չի լինում, խոնավություն ա

Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը

Հայ կաթոլիկ բարձրաստիճան եկեղեցական է մահացել

Վրաստանը Հայաստան է արտահանել 1,6 մլն դոլարի հացաբուլկեղեն

ԵՄ-ից վատ լուր. 2029-ը հարցականի տակ է․ Զելենսկին բացահայտել է Թրամփի բանագնացների գաղտնիքը (տեսանյութ)

Պեսկովը հայտնել է՝ ինչ է սպասվում ՓաշինյանինՀարվածեք՝ պատասխան հարված կստանաք. Ղալիբաֆը՝ ԱՄՆ-ին (Տեսանյութ)

Բյուրեղավան համայնքից աղիքային վարակին բնորոշ գանգատներով բուժօգնության է դիմել 6 քաղաքացի

Երկիրը գնալով ավելի շատ ջերմություն է կուտակում․ տեմպն աճել է ավելի քան 3 անգամ

Ինչ իրավիճակ է Լարսում

Ադրբեջանցիների հետ լեզվակռի՞վ է եղել. մանրամասնում է Կոռնիձորի համայնքապետը

Ադրբեջանցիների թափանցման փորձ կամ նմանատիպ միջադեպ չի արձանագրվել. Մանրամասներ

Գլոբալ միջին ջերմաստիճանը 27-րդ օրն անընդմեջ ռեկորդային է (լուսանկար)

Կյանքում ամեն բան լինում է. թող ոչ ոք իրեն սրբի տեղ չդնի. չարախոսներին մաղթում եմ սեր գտնել, երջանիկ լինել. Ալեն Սիմոնյան

Սրա համար պետք է դատվեն իրենք․ կամ էլ այլևս Հայաստան չենք ունենա․ Հայրիկյան