Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Մեզնից հեռացավ ծանրակշիռ խոսքով մտավորականը. Երևանը հրաժեշտ տվեց Արմեն Դուլյանին

Այսօր Երևանում գործընկերներն ու հարազատները վերջին հրաժեշտը տվեցին մեր ավագ գործընկեր՝ լրագրող, հրապարակախոս, հեռուստամեկնաբան Արմեն Դուլյանին:

Գործընկերները այսպես են հիշում Ազատություն ռադիոկայանից հանրությանը հայտնի Արմեն Դուլյանին՝    

«էպոխալ կերպար, որի ձայնը պատկառանք ներշնչող, հետաքրքրություն առաջացնող էր պրոֆեսիոնալիզմի և այդ ամենի համադրությունն էր: Մարդ, որից շատ բան կարելի էր սովորել: Դուլյանը նաև հրաշալի քաղաքացի էր, ով չէր խորշում իր կարծիքը հայտնել անգամ այն դեպքերում ,երբ շատերը լռում էին »,- ասում է Նարեկ Գալստյանը:

 «Շատ հետաքրքիր, շատ պրոֆեսիոնալ լրագրող էր, բազմակողմանի զարգացած մարդ էր ու մտավորական: Ես խորհուրդ կտայի երիտասարդ լրագրողներին՝ կարդան Արմենի հրապարակումներն ու հոդվածները, դա ինքնակրթվելու յուրօրինակ միջոց կլիներ»,- Հայստանի ժուռնալիստների միությնա նախագահ Սատիկ Սեյրանյանն է ասել:

«Առանձին գույն էր, որ կպակասի Երևանից, որի տեղը ուրիշը չի լրացնի: Արմենը ուներ մշտական հարգանք նրանց հանդեպ, ում հետ հաց է կիսել »,- երտասարդ առաջնորդների դպրոցի ղեկավար Արմեն Զաքարյանն է ասել:

Քաղաքական գործիչ Աղվան Վարդանյանն էլ իր հերթին բացառիկ ինտելեկտուալ մտավորական է համարել լուսահոգի Արմեն Դուլյանին, ում վաստակը լրագրության մեջ՝ անմոռանալի է. «Զուսպ, հավասարակշռված, բազմագիտելիք էր: Նա նաև բարոյականուիթյան, տղամարդկության, մարդկայնության դաս էր սերնդի համար»:

Գնել Նալբանդյանն էլ հիշել է իր համագործակցությունը Դուլյանի հետ՝ այն բոլոր կառույցներից, որտեղ ինքը խմբագիր է եղել. «Ինձ բախտ է վիճակվել պարբերաբար տարբեր կառույցներում շփվել Արմենի հետ և միշտ գերագույն հաճույք եմ ստացել իր հետ շփումից, քանի որ բարձր գիտելիքների տեր մարդ էր, շատ յուրահատուկ հումոր ուներ: Նրբանկատ էր Արմենը, բարեկիրթ, արդարամիտ: Նա հանուն արդարությա՝ն պատրաստ էր կանգնել ինչ-որ մեկի կողքին:

Նա վերջին շրջանում հրապարակախոսություններ էր գրում, ինչի պատճառով ազատեցին աշխատանքից»:

Հանրային ռադիոյի երկարամյա տնօրեն, մշակույթի նախկին նախարար և հաղորդավար Արմեն Ամիրյանը ուսանելի է համարել Դուլյանի ոչ միայն ստեղծագործածը, այլև նրա ապրածը՝ ամբողջ իմաստով

«Նա որպես լրագրող միշտ ուսանելի էր… Արմենի ապրած կյանքը դասագիրք էր մեզ համար»:

Արմեն Դուլյանին Երևանում վերջին հրաժեշտը տվեց նաև Ազատության նրա Մոսկովյան թղթակից ընկերուհին՝ Ազա Բաբայանը: Ազայի համար Դուլյանը Երևանյան էլիտայի ներկայացուցիչ էր, մեծահոգի, բարեկիրթ տղամարդ, նա մտավորական էր իր ամբողջ էությամբ:

Արմեն Դուլայնի վերջին ղեկավարը՝ «Սպուտնիկ Արմենիա» լրատվական գործակալության խմբագիր Դմիտրիյ Պրիսենկոյի խոսքով՝ Դուլյանը առասպելական բնութագիր ուներ. «Բարձր ինտելեկտով, հումորով, սառնասիրտ տղամարդ էր ու իսկական ընկերասեր»:

Շանթի հեռուստամեկնաբան Արտյոմ Երկանյանը նկատել է, որ երիտասարդերը փորձում էին հաճախ նմանվել նրան: «Դուլյանը բարձրացնում էր մեր լրագրության նշաձողը: Պրոֆեսիոնալ կերպար էր, մտավորական»:

ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի խոսքով ամենահարգված լրագրողներից մեկն էր Դուլյանը, ով ամեն ինչում բարձր նշաձող ուներ. «Նա մտավորական էր: Դուլյանը ծանրակշիռ խոսքը ուներ, համոիչ էր էկրանից: Մենք ազգովի մեծ կորուստ ունեցանք՝ հայրենասեր մարդու, տղամարդու կերպարով ու այդ բացը ոչ ոք չի լրացնի»:

 Աշխատել է Հայաստանի մի շարք հեռուստաընկերություններում, տեղական և միջազգային ռադիոկայաններում, մի շարք հոդվածներ է տպագրել պարբերական մամուլում:

Արմեն Դուլյանը ծնվել է 1953 թվականի մայիսի 26-ին, Երևանում՝ աշխարհագրության պրոֆեսոր Սուրեն Դուլյանի և տնտեսագետ Կլավդիա Պոսոշնիկովայի ընտանիքում։ Ըստ Բախտիար Հովակիմյանի «Սայաթ Նովան և նրա սերունդը» աշխատության, ինչպես նաև Լյուդվիգ Դուլյանի ուսումնասիրությունների, Արմեն Դուլյանի հորական Մարո տատը եղել է Սայաթ-Նովայի ծոռը։

Ավարտել է Երևանի թիվ 114 անգլիական թեքումով դպրոցը։ Դպրոցական տարիներին մասնակցել է միջին անգլերենով շեքսպիրյան բեմադրություններին՝ խաղալով գլխավոր դերերը (Համլետ, Ռոմեո և այլն)։ Այդ բեմադրություններին մասնակցել են նաև ՀՀ 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանը, նրա կինը՝ Նունե Սարգսյանը, քաղաքական և պետական գործիչ Դավիթ Շահնազարյանը, հրապարակախոս Բագրատ Սադոյանը և ուրիշներ։ Բեմադրիչը եղել է դերասան Սարգիս Չրչյանը (խաղացել է Ռուբեն Հախվերդյանի «Սատանայի ջրաղացը» հեռուստատեսային ներկայացման մեջ)։

 Դպրոցն ավարտելուց հետո Արմեն Դուլյանն ընդունվել է Երևանի պետական համալսարանի ռուսաց լեզվի և գրականության ֆակուլտետ, սակայն առաջին կուրսն ավարտելուց հետո մեկնել է պարտադիր զինծառայության։ Երկու տարի Խորհրդային զինված ուժերում ծառայելուց հետո Երևանում աշխատանքի է անցել «Արմենպրես» գործակալությունում՝ որպես թարգմանիչ։ Աշխատանքին զուգահեռ հեռակա սովորել և ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։

Հայաստանի անկախացման գործընթացի շրջանում աշխատանքի է տեղափոխվել ՀԽՍՀ Գերագույն խորհրդի արձանագրությունների բաժնում։ 1990-ականների առաջին կեսին գործընկերոջ հետ հիմնադրել է Հայաստանում առաջին անկախ «Սնարք» գործակալությունը, որի բաժնետերերի ցանկից դուրս է թողնվել մի քանի տարի անց։ 1990-ականների սկզբին աշխատել է ռադիո «Ռոսիայի» երևանյան թղթակից, հոդվածներ է հրապարակել տեղական մամուլում։ 2014-2016 թվականներին հրապարակախոսական հոդվածաշարով հանդես է եկել «Առավոտ» օրաթերթում։

1992-1993 թվականներին Դուլյանը եղել է ՀՀ պաշտպանության նախարար Վազգեն Մանուկյանի մամուլի քարտուղարը։ Պաշտոնից ազատվել է նախարար Մանուկյանի հետ միաժամանակ։

1994 թվականից նա Երևանից ռադիոռեպորտաժներ է պատրաստել «Ազատություն» ռադիոկայանի համար, 1995-ին որպես ռադիոմեկնաբան մշտական աշխատանքի անցել նույն ռադիոյի Մյունխենի կենտրոնակայանում, մինչև 2005 թվականն աշխատանքը շարունակել Պրահայի կենտրոնակայանում։ 2005 թվականի նոյեմբերին տեղափոխվել է ռադիոկայանի երևանյան գրասենյակ՝ աշխատելով որպես ավագ լրագրող։ 2008 թվականի ամռանը, ստեղծագործական-աշխատանքային մոտեցումների շուրջ վեճի պատճառով, հրաժարվել է շարունակել աշխատանքն «Ազատություն» ռադիոկայանում։

Մի քանի ամիս անց Հայաստանի հանրային հեռուստատեսության ուղիղ եթերում սկսել է վարել «25 րոպե» քաղաքական-վերլուծական հաղորդումը։ Միաժամանակ, Հանրային ռադիոյի «Ռադիոլուր» ծրագրում պատրաստել և հնչեցրել է «Մամուլի տեսություն» հաղորդաշարը։ Գրեթե մեկ տարի անց՝ համարելով, որ զրույցի արժանի գործիչների ցանկը սպառել է, հրաժարվել է «25 րոպե» հաղորդաշարը շարունակելուց։ Դրանից որոշ ժամանակ անց աշխատանքը նրա հետ դադարեցրել է Հանրային ռադիոն։

2010 թվականին աշխատանքի է անցել «Շանթ» հեռուստաընկերության «Հորիզոն» լրատվական ծրագրում՝ հանդես գալով միջազգային լուրերի մեկնաբանությամբ, ապա և վարելով լուրերի գլխավոր թողարկումը։ 2013 թվականի ամռան սկզբին հեռացվել է աշխատանքից՝ գործող իշխանավորների ու նրանց լրատվական պատասխանատուների մասին ֆեյսբուքյան գրառման համար։

Աշխատանքի առաջարկ ստանալով «Կենտրոն» հեռուստաընկերությունից, հիմնել է հեղինակային քաղաքական-վերլուծական ամենօրյա հաղորդում։ 2018 թվականի մարտ ամսին «Կենտրոնի» նոր տնօրենությունը դադարեցնում է Դուլյանի հաղորդումները՝ պատճառաբանելով դրանց «ցածր վարկանիշը», սակայն որևէ կոնկրետ վարկանշային հետազոտություն չվկայակոչելով։ Հեռացման իրական պատճառն այդպես էլ չի բացահայտվում։ 2019-ից աշխատել է Ազատություն ռադիոկայանում:

Լրահոս

Դրոնները հարվածել են մարդատար գնացքին Ուկրաինայում. Կան տուժածներ
Անցնող տարիները պարզաջրեցին իրավիճակը. Պետրոսյանը` հայ-ռուսական հարաբերությունների մասին (տեսանյութ)
Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Լավրովը՝ Եվրոպային․ Ռուսաստանի հետ պատերազմը շատ կարճ կլինի
Փոքր Մասրիկում բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Volkswagen Tiguan»-ը․ 5 վիրավորներից 4-ը անչափահասներ են
ԵՄ-ն մինչև 2030թ լուծարվելու է․ գլոբալիստները պարտվում են ԵՄ առանցքային երկրներում․Նահապետյան (տեսանյութ)
ՀԱՐՑՈՒՄ․ Միանշանակ ԵԱՏՄ․քաղաքացիները՝ ԵՄ ինտեգրման մասին (Տեսանյութ)
Թրամփը ցույց է տվել «մեծ ԱՄՆ-ի» քարտեզը․ որ երկրներն են հայտնվել ամերիկյան դրոշի տակ
Կաթողիկոսը բուրգի գագաթն է․ նրա խաթարումը վտանգավոր է ամբողջ եկեղեցու համար․ Խաչատրյան (տեսանյութ)
Ռուբեն Վարդանյանի կինը պատրաստ է Ալեն Սիմոնյանի հետ մեկնել Բաքու
Արեգնազ Մանուկյանից իրավապահները փորձում էին կեղծ ցուցմունքներ ստանալ․ Գեղամ Մանուկյան
68-ամյա տղամարդը փորձել է փոխանակել կեղծ 100 դոլարանոցներ. նա ձերբակալվել է
Հայաստանը բողոքել է ՌԴ-ի սահմանափակումների դեմ. ԱՄՆ-ն Դոնբասի հարցում ճնշո՞ւմ է Կիևին (տեսանյութ)
Կարևոր
Թաշա Հարիսը նշանակվել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի նոր փոխդեսպան
Կարևոր
Կինս մանկապարտեզի տնօրենի մրցույթի միակ մասնակիցն էր․ Մալաթիա-Սեբաստիայի վարչական շրջանի ղեկավար
Այդ փակ նիստերին ներկա եմ եղել, չեմ հիշում, որ պետական գաղտնիքներ են հրապարակվել. Ագնեսա Խամոյան
Իրավապահները փորձել էին Արեգնազի միջոցով կեղծ ցուցմունքներ ստանալ. Գեղամ Մանուկյան
Թևանյանի գործը միջպետական սկանդալի առիթ կարող է տալ, այն աշխարհաքաղաքական ինդիկատոր է. Մալխասյան
Իրավական ծաղր է, եթե դատավորը ադեկվատ է, պետք է Թևանյանն ու Մանուկյանն ազատ արձակվեն. Սուքիասյան
ՈՒՂԻՂ․ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով դատական նիստը

Լրացուցիչ նորություններ

...

Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել

ՀԱՐՑՈՒՄ․ Միանշանակ ԵԱՏՄ․քաղաքացիները՝ ԵՄ ինտեգրման մասին (Տեսանյութ)

Հայաստանը բողոքել է ՌԴ-ի սահմանափակումների դեմ. ԱՄՆ-ն Դոնբասի հարցում ճնշո՞ւմ է Կիևին (տեսանյութ)

Ի՞նչ տրամաբանությամբ Սարյան փողոցը դարձավ միակողմանի. Սուրեն Գրիգորյան

Մարզից եկող տրանսպորտներն այլևս չե՞ն հասնի Սասունցի Դավիթ կամ Կիլիկիա ավտոկայան

«88»-ում և մյուս բոլոր սուպերմարկետներում ժամկետանց սնունդ կար․ Ավետ Բաբայան

Ինչի՞ ա մետրոյի գնացքներում օդափոխությունը վատ, շնչել չի լինում, խոնավություն ա

Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը

Հայ կաթոլիկ բարձրաստիճան եկեղեցական է մահացել

Վրաստանը Հայաստան է արտահանել 1,6 մլն դոլարի հացաբուլկեղեն

ԵՄ-ից վատ լուր. 2029-ը հարցականի տակ է․ Զելենսկին բացահայտել է Թրամփի բանագնացների գաղտնիքը (տեսանյութ)

Պեսկովը հայտնել է՝ ինչ է սպասվում ՓաշինյանինՀարվածեք՝ պատասխան հարված կստանաք. Ղալիբաֆը՝ ԱՄՆ-ին (Տեսանյութ)

Բյուրեղավան համայնքից աղիքային վարակին բնորոշ գանգատներով բուժօգնության է դիմել 6 քաղաքացի

Երկիրը գնալով ավելի շատ ջերմություն է կուտակում․ տեմպն աճել է ավելի քան 3 անգամ

Ինչ իրավիճակ է Լարսում

Ադրբեջանցիների հետ լեզվակռի՞վ է եղել. մանրամասնում է Կոռնիձորի համայնքապետը

Ադրբեջանցիների թափանցման փորձ կամ նմանատիպ միջադեպ չի արձանագրվել. Մանրամասներ

Գլոբալ միջին ջերմաստիճանը 27-րդ օրն անընդմեջ ռեկորդային է (լուսանկար)

Կյանքում ամեն բան լինում է. թող ոչ ոք իրեն սրբի տեղ չդնի. չարախոսներին մաղթում եմ սեր գտնել, երջանիկ լինել. Ալեն Սիմոնյան

Սրա համար պետք է դատվեն իրենք․ կամ էլ այլևս Հայաստան չենք ունենա․ Հայրիկյան