Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Եթե ինձ մնար`տրանսպորտը կթանկանար ավելի շատ. Անի Խաչատրյան

Hraparak.am-ը գրում է․

«Երևանի ավագանին հունվարի 31-ին արտահերթ նիստ է գումարելու։ Օրակարգում ընդամեն մեկ հարց է՝ Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի մարտի 12-ի N 95-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին: Լրացումները, փոփոխությունները վերաբերում են Երևանում փետրվարի 1-ին տրանսպորտի փոխադրավարձի փաթեթներին ու սակագնին։  

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 12-Ի N 95-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ
ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝

Երևան քաղաքի ավագանին որոշում է.

1․ Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի մարտի 12-ի «Երևան համայնքում 100 տոկոս համայնքային մասնակցությամբ օպերատորի կողմից ներհամայնքային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների սպասարկման դեպքում երթուղիների սպասարկման փոխադրավարձը սահմանելու մասին» N 95-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները․

1) Որոշման 1-ին կետի 12․1-ին ենթակետից հետո լրացնել նոր 12․2-րդ ենթակետ՝ հետևյալ բովանդակությամբ.

«12.2) «Մեկ ուղևորություն» ֆիզիկական կամ էլեկտրոնային տոմս ձեռք բերելու դեպքում՝ ձեռքբերման պահից 3 օրվա ընթացքում 1 ուղևորություն կատարելու հնարավորությամբ՝ 150 դրամ.».

2) Որոշման 2-րդ կետից հետո լրացնել նոր 2․1-ին կետ՝ հետևյալ բովանդակությամբ․ «2.1․ Սահմանել, որ 2025 թվականի հունվարի 1-ից 2025 թվականի փետրվարի 28-ը ներառյալ սույն որոշման 1-ին կետի`

1) 1-ին ենթակետից մինչև 3-րդ ենթակետում նշված «30 օր» ֆիզիկական քարտ տոմս կամ էլեկտրոնային տոմս ձեռք բերելու դեպքում, նույն ենթակետերով նախատեսված պայմաններով՝ անսահմանափակ քանակով ուղևորությունները կարող են կատարվել ակտիվացման պահից 60 օրվա ընթացքում․

2) 3-րդ ենթակետից մինչև 5-րդ ենթակետում, բացառությամբ 3․5-րդ և 4․5-րդ ենթակետերի, նշված «90 օր» ֆիզիկական քարտ տոմս կամ էլեկտրոնային տոմս ձեռք բերելու դեպքում, նույն ենթակետերով նախատեսված պայմաններով՝ անսահմանափակ քանակով ուղևորությունները կարող են կատարվել ակտիվացման պահից 120 օրվա ընթացքում․

3) 5-րդ ենթակետից մինչև 7-րդ ենթակետում, բացառությամբ 5․5-րդ և 6․5-րդ ենթակետերի, նշված «365 օր» ֆիզիկական քարտ տոմս կամ էլեկտրոնային տոմս ձեռք բերելու դեպքում, նույն ենթակետերով նախատեսված պայմաններով՝ անսահմանափակ քանակով ուղևորությունները կարող են կատարվել ակտիվացման պահից 395 օրվա ընթացքում:»։

2․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2025 թվականի փետրվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա: Սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով լրացվող նոր 12․2-րդ ենթակետի դրույթները գործում են մինչև 2026 թվականի հունվարի 1-ը: 

Հիշեցնենք, որ երեքշաբթի օրը երեկոյան Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը տեսաուղերձի միջոցով հայտարարեց, որ հանրային տրանսպորտի գինը վերանայվել է` դարձել է 150 դրամ` 300 դրամի փոխարեն: Սա փաստացի Ավինյանի երկրորդ հետքայլն է` տրանսպորտի սակագնի բարձրացման հարցում:

Թեմայի վերաբերյալ «Հրապարակը» զրուցել է Երևանի ավագանու «Հանրապետություն» խմբակցության անդամ Անի Խաչատրյանի հետ:

- Տիկին Խաչատրյան, քաղաքացիների մոտ տպավորություն է ստեղծվում, թե իշխանությունները` «Հանրապետություն» խմբակցության հետ միասին անմտածված քայլեր են անում, չհիմնավորված թանկացումների գնում: Դրա վառ ապացույցը Ավինյանի երկրորդ հետքայլն էր: Ստացվում է, որ ոչ մի հաշվարկ չե՞ք անում` նման կտրուկ թանկացումից առաջ:

- Ոչ, բնականաբար այդպես չէ, հաշվարկներ արվում են ու դրանք կան, մենք ասել ենք, որ Երևանի կողմից արվող դոտացիաների հաշվին է, որ նման զիջումներ են արվում: Այսինքն` մենք շարունակելու ենք քաղաքային բյուջեից գումար տրամադրել ավտոբուսների համար, քաղաքացիների անհանգստությունների պատճառով: Բայց այնպես չէ, որ նահանջ է ու մենք մեր նախնական ասածներից հետ ենք կանգնել, ոչ, բացարձակ: Ուղղակի առաջարկվում են փաթեթներ ու 150 դրամ:

- Դե, այնպես չէ, որ Երևան քաղաքի բյուջեն ինչ-որ մեկն իր հայրական տնից օժիտ է բերել, դա էլ է քաղաքացիների հարկերի հաշվին գոյանում: Ի դեպ` ո՞վ է հաշվարկներ անո՞ւմ:

- Հաշվարկներն արվում են համապատասխան բաժինների ու վարչությունների կողմից, հաշվարկներ արվել են, ֆինանսները մեզ է ներկայացնում, ինչից հետո մենք էլ մեր մասնագիտական հանձնաժողովներում քննարկում ենք այդ հարցերը:

- Մարդիկ 150 դրամից էլ են դժգոհ, այդ հավելյալ 50 դրամից է՞լ գուցե հետ կանգնեք:

- Գիտեք ինչ, ես 300 դրամի, ներողություն, երեք անգամյայի կողմնակից եմ, ու ես ինքս հետ չէի կանգնի թանկացումից, բայց մեզ մոտ որոշումները մեծամասնությունն է կայացնում, եթե ինձ մնար` կթանկանար տրանսպորտը ավելի շատ:

- Այսինքն` վախենո՞ւմ եք, որ դա կազդի իշխանության վարկանիշի վրա, դրա համար որոշեցիք մեղմացնել թանկացո՞ւմը:

- Ոչ, ուղղակի տեսանք, որ հասարակության կողմից այս հարցը շատ է քննարկվում, լսեցինք այլ առաջարկներ:

Լրահոս

Խորթ դստերը փոխանակել է կապիկի հետ․ դատապարտվել է
Բաքվից նոր հայտարարություն՝ Հայաստանի հետ հարաբերությունների վերաբերյալ
Դրոնները հարվածել են մարդատար գնացքին Ուկրաինայում. Կան տուժածներ
Անցնող տարիները պարզաջրեցին իրավիճակը. Պետրոսյանը` հայ-ռուսական հարաբերությունների մասին (տեսանյութ)
Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Լավրովը՝ Եվրոպային․ Ռուսաստանի հետ պատերազմը շատ կարճ կլինի
Փոքր Մասրիկում բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Volkswagen Tiguan»-ը․ 5 վիրավորներից 4-ը անչափահասներ են
ԵՄ-ն մինչև 2030թ լուծարվելու է․ գլոբալիստները պարտվում են ԵՄ առանցքային երկրներում․Նահապետյան (տեսանյութ)
ՀԱՐՑՈՒՄ․ Միանշանակ ԵԱՏՄ․քաղաքացիները՝ ԵՄ ինտեգրման մասին (Տեսանյութ)
Թրամփը ցույց է տվել «մեծ ԱՄՆ-ի» քարտեզը․ որ երկրներն են հայտնվել ամերիկյան դրոշի տակ
Կաթողիկոսը բուրգի գագաթն է․ նրա խաթարումը վտանգավոր է ամբողջ եկեղեցու համար․ Խաչատրյան (տեսանյութ)
Ռուբեն Վարդանյանի կինը պատրաստ է Ալեն Սիմոնյանի հետ մեկնել Բաքու
Արեգնազ Մանուկյանից իրավապահները փորձում էին կեղծ ցուցմունքներ ստանալ․ Գեղամ Մանուկյան
68-ամյա տղամարդը փորձել է փոխանակել կեղծ 100 դոլարանոցներ. նա ձերբակալվել է
Հայաստանը բողոքել է ՌԴ-ի սահմանափակումների դեմ. ԱՄՆ-ն Դոնբասի հարցում ճնշո՞ւմ է Կիևին (տեսանյութ)
Կարևոր
Թաշա Հարիսը նշանակվել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի նոր փոխդեսպան
Կարևոր
Կինս մանկապարտեզի տնօրենի մրցույթի միակ մասնակիցն էր․ Մալաթիա-Սեբաստիայի վարչական շրջանի ղեկավար
Այդ փակ նիստերին ներկա եմ եղել, չեմ հիշում, որ պետական գաղտնիքներ են հրապարակվել. Ագնեսա Խամոյան
Իրավապահները փորձել էին Արեգնազի միջոցով կեղծ ցուցմունքներ ստանալ. Գեղամ Մանուկյան
Թևանյանի գործը միջպետական սկանդալի առիթ կարող է տալ, այն աշխարհաքաղաքական ինդիկատոր է. Մալխասյան

Լրացուցիչ նորություններ

...

Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել

ՀԱՐՑՈՒՄ․ Միանշանակ ԵԱՏՄ․քաղաքացիները՝ ԵՄ ինտեգրման մասին (Տեսանյութ)

Հայաստանը բողոքել է ՌԴ-ի սահմանափակումների դեմ. ԱՄՆ-ն Դոնբասի հարցում ճնշո՞ւմ է Կիևին (տեսանյութ)

Ի՞նչ տրամաբանությամբ Սարյան փողոցը դարձավ միակողմանի. Սուրեն Գրիգորյան

Մարզից եկող տրանսպորտներն այլևս չե՞ն հասնի Սասունցի Դավիթ կամ Կիլիկիա ավտոկայան

«88»-ում և մյուս բոլոր սուպերմարկետներում ժամկետանց սնունդ կար․ Ավետ Բաբայան

Ինչի՞ ա մետրոյի գնացքներում օդափոխությունը վատ, շնչել չի լինում, խոնավություն ա

Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը

Հայ կաթոլիկ բարձրաստիճան եկեղեցական է մահացել

Վրաստանը Հայաստան է արտահանել 1,6 մլն դոլարի հացաբուլկեղեն

ԵՄ-ից վատ լուր. 2029-ը հարցականի տակ է․ Զելենսկին բացահայտել է Թրամփի բանագնացների գաղտնիքը (տեսանյութ)

Պեսկովը հայտնել է՝ ինչ է սպասվում ՓաշինյանինՀարվածեք՝ պատասխան հարված կստանաք. Ղալիբաֆը՝ ԱՄՆ-ին (Տեսանյութ)

Բյուրեղավան համայնքից աղիքային վարակին բնորոշ գանգատներով բուժօգնության է դիմել 6 քաղաքացի

Երկիրը գնալով ավելի շատ ջերմություն է կուտակում․ տեմպն աճել է ավելի քան 3 անգամ

Ինչ իրավիճակ է Լարսում

Ադրբեջանցիների հետ լեզվակռի՞վ է եղել. մանրամասնում է Կոռնիձորի համայնքապետը

Ադրբեջանցիների թափանցման փորձ կամ նմանատիպ միջադեպ չի արձանագրվել. Մանրամասներ

Գլոբալ միջին ջերմաստիճանը 27-րդ օրն անընդմեջ ռեկորդային է (լուսանկար)

Կյանքում ամեն բան լինում է. թող ոչ ոք իրեն սրբի տեղ չդնի. չարախոսներին մաղթում եմ սեր գտնել, երջանիկ լինել. Ալեն Սիմոնյան

Սրա համար պետք է դատվեն իրենք․ կամ էլ այլևս Հայաստան չենք ունենա․ Հայրիկյան