Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

ՀՖՖ-ն Հայաստանի Պրեմիեր լիգայի ձևաչափի փոփոխությունների առաջարկ է ներկայացրել

Հաշվի առնելով վերջին մրցաշրջանների արդյունքները, հիմք ընդունելով ՀՖՖ ռազմավարությամբ հաստատված նպատակները` Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան առաջարկում է Հայաստանի Պրեմիեր լիգայի անցկացման ձևաչափում կատարել փոփոխություններ: Հայաստանի Պրեմիեր լիգայում և Առաջին խմբում հանդես եկող ակումբներին առաջարկվում է քննարկել նոր ձևաչափը և իրենց առաջարկությունները ներկայացնել ՀՖՖ մինչև ս. թ. փետրվարի 20-ը, որից հետո արդյունքները կամփոփվեն և կներկայացվեն ՀՖՖ Գործադիր կոմիտեին: 

Առաջարկներ

Ա տարբերակ

2026–27թթ. և հետագա 2՝ 2027-28թթ, 2028 -29 թթ. մրցաշրջաններում Պրեմիեր լիգային մասնակցող թիմերի քանակը հաստատել անփոփոխ՝ 8 թիմ, կայանում է 4 շրջան՝ թիմերը իրար հետ մրցում են 4 անգամ՝ 1 ական խաղ տանը և դրսում, տուրերի քանակը՝ 28, (գումարած գավաթային հանդիպումները` ընդհանուր առմամբ մրցաշրջանում մոտ 34-35 խաղ), հանդիպումները կայանում են հիմնականում ուրբաթ, շաբաթ, կիրակի, կամ՝ շաբաթ, կիրակի, երկուշաբթի օրերին (գավաթային հանդիպումները՝ չորեքշաբթի և հինգշաբթի), խաղերի սկիզբը՝ արհեստական լուսավորությամբ ստադիոններում ապրիլի 1-ից մինչեւ հոկտեմբերի վերջ՝ 18:00 -ից 20:30-ն ընկած միջակայքում, իսկ նոյեմբերից մինչև մարտի վերջ՝ 16:00 – 19:00-ի միջակայքում, արհեստական լուսավորություն չունեցող ստադիոններում նշված ժամերից 2 -3 ժամ շուտ՝ կախված եղանակային պայմաններից:

Առաջնությունները սկսվում են հուլիսի վերջին և ավարտվում են հաջորդ տարվա մայիսի վերջին շաբաթվա ընթացքում: Դեկտեմբերի 10-15-ից մինչև փետրվարի 20-25 ը հանդիպումներ չեն կայանում: 

Այդ 3 մրցաշրջաններում գործում են ֆուտբոլիստների հայտավորման հետևյալ սահմանափակումները՝ «Հայաստանի Պրեմիեր լիգայի խաղերին արձանագրությունում ընգրկված 23 ֆուտբոլիստներից 11-ը պետք է լինեն Հայաստանի Հանրապետությունում մարզված կամ Հայաստանի ազգային/տարբեր տարիքային հավաքականների անդամներ: Խաղադաշտում միաժամանակ պետք է լինեն Հայաստանի Հանրապետությունում մարզված կամ Հայաստանի ազգային/տարբեր տարիքային հավաքականների անդամ առնվազն 5 ֆուտբոլիստներ»:

Մրցաշրջանի արդյունքներով վերջին՝ 8-րդ տեղը զբաղեցրած թիմը տեղափոխվում է առաջին խումբ, իսկ նրա տեղը զբաղեցնում է առաջին խմբի հաղթողը: Պրեմիեր լիգայում նախավերջին տեղը գրաված թիմը անցումային 2 հանդիպում է անցկացնում առաջին խմբում 2 տեղը գրաված թիմի հետ:

Այս տարի մեկնարկող՝ 2025-26թթ. մրցաշրջանը հայտարարվում է անցումային և այն անցկացվում է ամբողջապես նախորդ՝ 2024 – 25թթ. մրցաշրջանի կանոններով: Միակ փոփոխությունը պետք է վերաբերվի մրցաշրջանի ավարտին թիմերի գրաված տեղերի հետ կապված. առաջարկում ենք մրցաշրջանի արդյունքներով 7-րդ տեղից ցածր տեղեր գրաված թիմերին տեղափոխել առաջին խումբ, իսկ առաջին խմբում հաղթող թիմը հաջորդ՝ 2026-27 թթ. մրցաշրջանում հանդես գա Պրեմիեր լիգայում:

Բ տարբերակ

2026-2027թթ․ մրցաշրջանից սկսած՝ Հայաստանի Պրեմիեր լիգայում սահմանել առավելագույնը 10 թիմ՝ հետագա 2026-2027, 2027-2028, 2028-2029 մրցաշրջանների համար։ 

Մասնավորապես․

2025-2026 մրցաշրջանի ավարտից հետո 1-9-րդ տեղերը զբաղեցրած թիմերը կպահպանեն իրենց տեղը ՀՊԼ-ում, նրանց կմիանա նաև ԱԽ-ի չեմպիոնը։ ՀՊԼ-ից դուրս մնացած մյուս թիմերը (այդպիսիք լինելու դեպքում) կհամալրեն Առաջին խմբի առաջնությունը, և, զուգահեռաբար, նրանց դուստր թիմերը կլքեն ԱԽ-ն և կմիանան նորաստեղծ Երկրորդ լիգային։

2026-2027 մրցաշրջանից սկսած․ 

ՀՊԼ թիմերի քանակը կսահմանվի 10 թիմ։
Շրջանների քանակը՝ 3 կամ 4
Մրցափուլերի քանակը՝ 27 կամ 36
Խաղերի քանակը՝ 135 կամ 180 (ընթացիկ առաջնության խաղերի քանակը՝ 165)
Յուրաքանչյուր թիմ՝ 27 խաղ + գավաթի խաղեր կամ 36 խաղ + գավաթի խաղեր
2026-2027 մրցաշրջանից սկսած․ 

ԱԽ թիմերի քանակը սահմանվի թվով 8-12 թիմ։
Շրջանների քանակը՝ 8 թիմ՝ 4, 9-10 թիմ ՝ 3, 11-12 թիմ ՝ 2 շրջան։
Մրցափուլերի քանակը՝ 8 թիմ՝ 28, 9 - 10 թիմ՝ 27, 11-12 թիմ ՝ 22։
Խաղերի քանակը՝ նվազագույնը 112-ից առավելագույնը 132 խաղ + գավաթի խաղեր (ընթացիկ առաջնության խաղերի քանակը 165)։
2026-2027 մրցաշրջանից սկսած․ 

Երկրորդ խումբ թիմերի քանակը սահմանվի 8 թիմ։
Շրջանների քանակը՝ 3 կամ 4
Մրցափուլերի քանակը՝ 27 կամ 36
Խաղերի քանակը՝ 135 կամ 180
Յուրաքանչյուր թիմ՝ 27 խաղ կամ 36

2026-2027 մրցաշրջանից սկսած ՀՊԼ առաջնության 10-րդ տեղը զբաղեցրած թիմը կլքի ՀՊԼ-ն և հանդես կգա ԱԽ-ում, փոխարենը ԱԽ-ի չեմպիոնը իրավունք կստանա հանդես գալու ՀՊԼ-ում։

ԱԽ առաջնության վերջին տեղը զբաղեցրած թիմը կլքի ԱԽ-ն և հանդես կգա երկրորդ խումբ, փոխարենը՝ երկրորդ խմբի չեմպիոնը իրավունք կստանա հանդես գալու ԱԽ-ում։
4 շրջանով /180 խաղ/ խաղաշրջանը մեկնարկում է հուլիսի 18-ին և ավարտվում է մայիսի 3առաջին։ Տվյալ ժամանակահատվածում ըստ օրացույցի /հաշվի են առնվել հավաքականի դադարի օրերը և եվրագավաթային խաղային օրերը/՝ Մրցումների բաժինը ունենում է 33 խաղային շաբաթ, որը մեզ հնավորություն է տալիս ՀՊԼ խաղերը նշանակել ուրբաթ, շաբաթ, կիրակի օրերին՝ բացառությամբ 3 մրցափուլի։ Հայաստանի գավաթի խաղերը կնշանակվեն երեքշաբթի, չորեքշաբթի հինգշաբթի օրերին։

3 շրջանով /135/ խաղաշրջանը մեկնարկում է օգոստոսի առաջին և ավարտվում է մայիսի 3առաջին։ Տվյալ ժամանակահատվածում ըստ օրացույցի/ հաշվի են առնվել հավաքականի դադարի օրերը և եվրագավաթային խաղային օրերը/՝ Մրցումերի բաժինը ունենում է 28 խաղային շաբաթ, որը մեզ հնավորություն է տալիս ՀՊԼ խաղերը նշանակել ԲԱՑԱՌԱՊԵՍ ուրբաթ, շաբաթ, կիրակի օրերին։

Հայաստանի գավաթի խաղերը կնշանակվեն երեքշաբթի, չորեքշաբթի հինգշաբթի օրերին։

Իսկ այս տարի մեկնարկող՝ 2025-26թթ. մրցաշրջանը հայտարարվում է անցումային եւ այն անցկացվում է ամբողջապես նախորդ՝ 2024 – 25թթ. մրցաշրջանի կանոններով: Միակ փոփոխությունը պետք է վերաբերվի մրցաշրջանի ավարտին թիմերի գրաված տեղերին. առաջարկում ենք մրցաշրջանի արդյունքներով 9-րդ տեղից ցածր տեղեր գրաված թիմերին տեղափոխել առաջին խումբ, իսկ առաջին խմբում հաղթող թիմը հաջորդ՝ 2026-27 թթ. մրցաշրջանում հանդես գա Պրեմիեր լիգայում:

Այլ փոփոխություններ  

Հայաստանի Հանրապետությունում մարզված համարվող ֆուտբոլիստներ

ՀՖՖ պրոֆեսիոնալ ֆուտբոլի մրցումների անցկացման կանոնակարգի 20․06 կետի՝ Հայաստանի հանրապետությունում մարզված համարվում է այն ֆուտբոլիստը, ով 15 տարեկանից (կամ այն մրցաշրջանի սկզբից, որի ընթացքում ֆուտբոլիստը դարձել է 15 տարեկան) մինչև 21 տարեկանը (կամ այն մրցաշրջանի ավարտը, որի ընթացքում ֆուտբոլիստը դարձել է 21 տարեկան) անկախ տվյալ ֆուտբոլիստի ազգային պատկանելությունից և տարիքից, գրանցված է եղել ՀՀ-ում գրանցված որևէ ակումբում կամ ակումբներում ՝ նվազագույնը 3 խաղաշրջան (կամ 36 ամիս անընդմեջ կամ ոչ անընդմեջ): Ֆուտբոլիստի 15-ամյակը լրանալու օրվան անմիջապես նախորդող մրցաշրջանը նույնպես ընդգրկվում է հաշվարկում, եթե ֆուտբոլիստի ծննդյան օրը համապատասխան առաջնության վերջին խաղի և հունիսի 30-ի միջև ընկած ժամանակահատվածում է: Ֆուտբոլիստի 21-ամյակը լրանալու օրվան անմիջապես հաջորդող մրցաշրջանը նույնպես ընդգրկվում է հաշվարկում, եթե ֆուտբոլիստի ծննդյան օրը հուլիսի առաջին է կամ դրանից հետո մինչև տվյալ առաջնության առաջին պաշտոնական հանդիպման օրը ընկած ժամանակահատվածը:

Հաշվի առնելով վերջին շրջանում առաջացած բազմաթիվ խնդիրները՝ կապված ՀՀ-ում մարզված համարվելու հետ՝ առաջարկում ենք վերոնշյալ կետը լրացնել հետևյալ բացառությամբ․

Այն ֆուտբոլիստները, ովքեր ունեն ՀՀ անձնագիր, ՀՀ քաղաքացիություն և իրենց կարիերայի ընթացքում ՀՀ-ից դուրս որևէ այլ ասոցիացիայում գրանցում չեն ունեցել և չեն համապատասխանում վերոնշյալ կետին, նրանց համար ՀՀ-ում մարզված համարվելու չափանիշը սահմանել 15-ից 21 տարեկանի ընթացքում՝ 24 ամիս կամ 2 խաղաշրջան։

ԲԿՄԱ

2025-26թթ. մրցաշրջանում ԲԿՄԱ ն նույն՝ նախորդ մրցաշրջանի պայմաններով հանդես է գալիս Պրեմիեր լիգայում, իսկ արդեն հաջորդ՝ 2026-27թթ. մրցաշրջանում ԲԿՄԱ-ն կարող է հանդես գալ Պրեմիեր լիգայում բացառապես մյուս թիմերին հավասար պայմաններով՝ պետք է դառնա պրոֆեսիոնալ ակումբ և չլինի ՀՖՖ կազմում, պետք է մյուս թիմերի նման անցնի լիցենզավորման գործընթաց: Հակառակ դեպքերում ԲԿՄԱ-ն տեղափոխվում է կամ Առաջին լիգա, կամ հանդես է գալիս Պրեմիեր լիգայում հաշվարկից դուրս: Այս դեպքում նման համաձայնություն պետք է տան Պրեմիեր լիգայի մասնակից բոլոր թիմերը, իսկ ԲԿՄԱ-ի հետ խաղերում միավորներ չեն խաղարկվելու:

Մրցավարություն

Առաջարկում ենք հետեւյալ հնարավոր փոփոխությունը.

Ըստ մրցող թիմերից մեկի դիմումի և բացառապես հետևյալ դեպքերի՝ չնշանակված 11 մետրանոց, չեղարկված գոլ, կարմիր քարտ, մրցավարական կոմիտեն քննարկում է կազմակերպում դիմող թիմի ներկայացուցչի ու խաղը սպասարկած մրցավարի մասնակցությամբ, ովքեր պարզաբանումներ են ներկայացնում տվյալ հարցի շուրջ:

Այս փոփոխությունը, եթե իհարկե Պրեմիեր լիգայի թիմերը տան իրենց համաձայնությունը, առաջիկա մրցաշրջանի ընթացքում ՀՖՖ -ն պետք է համաձայնեցնի ՈւԵՖԱ-ի և ՖԻՖԱ -ի մրցավարական կոմիտեների հետ:

Աշուն – գարուն ձևաչափ

2012-13 թթ. մրցաշրջանից սկսած Հայաստանի ֆուտբոլի առաջնությունը անցկացվում է աշուն-գարուն ձևաչափով՝ մրցաշարը մեկնարկում է հուլիս-օգոստոս ամիսներին և ավարտվում հաջորդ տարվա գարնանը: Ընդ որում, հաշվի առնելով Հայաստանի բնակլիմայական պայմանները և առկա ստադիոնները մեր առաջնությունը բաժանվում է 2՝ իրարից անջատ մասերի. թիմերը մոտ 2-2,5 ամիս՝ դեկտեմբերի կեսերից մինչև փետրվարի վերջ, արձակուրդում են: Շատ հաճախ նույն թիմը մրցաշրջանի գարնանային հատվածում ամբողջապես փոխում է կազմը: Պետք է արձանագրել նաև, որ նման ձևաչափի արդյունքում հայկական ակումբները շատ ավելի լավ են հանդես գալիս եվրագավաթային մրցաշարերում: Աշուն – գարուն համակարգով խաղում են եվրոպական գրեթե բոլոր առաջատար երկրները՝ Անգլիան, Իսպանիան, Իտալիան, Գերմանիան, Ֆրանսիան և այլն, ինչպես նաև մեր հարևան երկրները՝ բացառությամբ Վրաստանի:

Մինչ 2011 թվականը Հայաստանի առաջնություններն անցկացվում էին գարուն-աշուն համակարգով։ Մրցաշարը մեկնարկում էր գարնանը և ավարտվում նույն տարվա դեկտեմբերին: Այս դեպքում դադարներ գրեթե չէին լինում, բայց եվրագավաթային ուղեգրեր նվաճած թիմերը իրենց առաջին միջազգային խաղերը անցկացնում էին գրեթե կես տարի հետո՝ ամբողջապես նոր կազմերով: Գարուն–աշուն համակարգով ներկայումս Եվրոպայում խաղում են հիմնականում հյուսիսային երկրներում՝ Լատվիայում, Լիտվայում, Էստոնիայում, Նորվեգիայում, ֆինլանդիայում, Շվեդիայում, Իռլանդիայում, Իսլանդիայում, Ֆարերյան կղզիներում, ինչպես նաև Բելառուսում, Ղազախստանում և Վրաստանում:  

Առաջարկում ենք թիմերին իրենց կարծիքը արտահայտել նախընտրելի ձևաչափերի վերաբերյալ:

Ակնկալվող արդյունքները

Հայաստանի Պրեմիեր լիգան կազմակերպչական առումով դառնում է կայուն, կանխատեսելի առաջնություն: Մասնակից թիմերը հնարավորություն կստանան իրենց ակումբների ռազմավարությունը կառուցել առնվազն 3 տարվա կտրվածքով՝ չզգուշանալով հնարավոր փոփոխություններից:

Առաջիկա 3 մրցաշրջաններում այս փոփոխությունները կնպաստեն, որպեսզի Պրեմիեր լիգայի թիմերի ղեկավարները վերջապես կհամաձայնեն միմյանց հետ՝ ստեղծել Պրոֆեսիոնալ լիգա:

Առաջիկա 1-2 մրցաշրջաններում հնարավոր կլինի ստեղծել Երկրորդ խումբ։ Պրոֆեսիոնալ 3 լիգաները և սիրողական 2 լիգաները, բուֆերային լիգան, 8 տարեկանից սկսող մանկապատանեկան բոլոր տարիքները ընդգրկող մրցաշարերը՝ մոտ 40 մրցաշար, համատեղ կամբողջացնեն Հայաստանի առաջնությունների զարգացման համար անհրաժեշտ բրգաձև կառուցվածքը:

Լրահոս

Jeep-ը Կոմիտասում վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրված տեղով անցնող քաղաքացուն․ վերջինը տեղում մահացել է
Մոսկվայում ձերբակալվել է թեքվանդոյի աշխարհի չեմպիոն Էմին Չեթինբագը
Կենտրոնում գրեթե ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Հայ երկրպագուներն անում են բաներ, որ վնասում են բոլորիս․ Ալեն Սիմոնյան
Եվրահանձնաժողովը Google-ին տուգանել է 2.95 միլիարդ եվրոյով
Հայաստան-Պորտուգալիա Երևանում կայացած խաղերն ու եղանակային պայմանները
Ռոնալդուի հրապարակումը՝ Հայաստանին հաղթելուց հետո․ ի՞նչ է գրել նա (լուսանկարներ)
Պուտինը Կամչատկայի բժիշկ Մհեր Ադամյանին պարգեւատրել է Պիրոգովի շքանշանով
Հայ ֆուտբոլասերները ձայնային պայթուցիկներ են կիրառում
Հայ երկրպագուները, խաղը չավարտած, լքում են մարզադաշտը (տեսանյութ)
Պարո՛ն Փաշինյան, Թրամփին կարող էիր ասել՝ մինչև գերիները չվերադառնան, փաստաթուղթը չեմ ստորագրելու. Արտակ Բեգլարյան (տեսանյութ)
Տեսահոլովակի պրեմիերա. Սիրուշո «Սիրտ» (տեսանյութ)
Ռոնալդուի գոլը Հայաստանի դարպասին (տեսանյութ)
Պաշտոնի բարձրացում՝ կոռուպցիոն բացահայտման ֆոնին (տեսանյութ)
Արարատում 28-ամյա կին վարորդը «BMW»-ով վրшերթի է ենթարկել հետիոտնի
4000 դրամանոց տոմսը 50 հազարով եմ առել, հիմա չեն թողնում երեխուն մտցնեմ հետս. երկրպագուն բորբոքվեց (տեսանյութ)
Ջավախքում ձերբակալվել են քաղաքացիներ «հանցավոր աշխարհի հետ կապ ունենալու» մեղադրանքով
Կիրանցում դպրոցի նոր շենք բացեցին, սակայն Կիրանցի բարձր դասարանցիները չեն հաճախում այդ դպրոց․ Ոսկան Սարգսյան
Կարևոր
Հայտնի են մեկնարկային կազմերը
Թուրքիայում հայտնաբերվել է անհետ կորած չինացի զբոսաշրջիկի մարմինը

Լրացուցիչ նորություններ

...

Ռոնալդուի հրապարակումը՝ Հայաստանին հաղթելուց հետո․ ի՞նչ է գրել նա (լուսանկարներ)

Հայ ֆուտբոլասերները ձայնային պայթուցիկներ են կիրառում

Ռոնալդուի գոլը Հայաստանի դարպասին (տեսանյութ)

Հայտնի են մեկնարկային կազմերը

ՊՍԺ-ի մարզիչ Լուիս Էնրիկեն կոտրվածքով տեղափոխվել է հիվանդանոց

Ռուսաստանի հավաքականի նախկին խաղացողը կանխատեսում է արել Հայաստան – Պորտուգալիա խաղի վերաբերյալ

Հրապարակվել է ազգային հավաքականի հայտացուցակը Պորտուգալիայի դեմ խաղում

Պորտուգալիայի հավաքականը նախախաղային մարզում է անցկացնում Երևանում (Լուսանկարներ)

Ես չեմ զղջում «Բարսելոնան» լքելու համար․ Մարկ Գիու

Ինչո՞ւ է Ստեռլինգը մեկուսացել թիմից

Էդերսոնը հրաժեշտ է տվել «Սիթիի» երկրպագուներին

17-ամյա շախմատիստ Էդգար Անդրեասյանին ՖԻԴԵ-ի վարպետի կոչում է շնորհվել

Սալահը խորհուրդ է տվել Նգումոային հեռու մնալ սոցիալական ցանցերից

Լուկաս Սելարայանը միացել է ազգային հավաքականին

13-ամյա Տիգրան Համբարձումյանը և 17-ամյա Մենուա Հակոբյանը՝ ՖԻԴԵ-ի վարպետներ

13-ամյա շախմատիստ Տիգրան Համբարձումյանին շնորհվել է ՖԻԴԵ-ի վարպետի կոչում

Հայաստանի 10 լավագույն շախմատիստները և շախմատիստուհիները սեպտեմբերի 1-ի դրությամբ

Հրապարակվել է Հայաստանի՝ մինչև 21 տարեկանների հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը

Նովակ Ջոկովիչն աննախադեպ ռեկորդ է սահմանել Մեծ սաղավարտի մրցաշարերում

Հագը երկու խաղերից հետո լքում է պաշտոնը