Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Երբ պետական կառույցները թափանցիկ չեն աշխատում, դա նշանակում է, որ որոշումները կայացվում են կամայականորեն. Սոնա Աղեկյանը՝ տրանսպորտի սակագնի թանկացման մասին


«Ինչո՞ւ պետք է շարունակել տրանսպորտի ուղեվարձի դեմ պայքարը․    

Երևանի քաղաքային իշխանությունը 2024 թվի մարտի 12-ին որոշեց տրանսպորտի ուղեվարձը բարձրացնել մինչև 300 դրամ՝ առանց որևէ հիմնավորված հաշվարկի:

Սակայն քաղաքացիների բողոքի ալիքը և «Մայր Հայաստան» շարժման կողմից նախաձեռնված հետևողական ու ակտիվ պայքարը ցույց տվեցին, որ այս որոշումը ոչ միայն անարդար է, այլև՝ դատապարտված է ձախողման։

Այնուամենայնիվ, խնդիրը ամբողջությամբ չի լուծվել, և եթե մենք ուզում ենք հասնել սոցիալական արդարության, ապա պետք է շարունակենք պայքարը՝ մինչև ուղեվարձը նվազի մինչև 100 դրամ։    

 1. Որոշումը չունի հիմնավորում    

Քաղաքապետարանը մինչև այսօր չի ներկայացրել հստակ թվային հաշվարկներ, թե ինչու ուղեվարձը պետք է լինի հենց 300 դրամ:
Եթե բերում են պատճառաբանություն, որ այս գումարը կծածկի տրանսպորտային ծախսերը, ապա հարց է առաջանում՝ ինչո՞ւ չի արվել ուսումնասիրություն ավելի հասանելի տարբերակների վերաբերյալ։    

Երբ պետական կառույցները թափանցիկ չեն աշխատում, դա նշանակում է, որ որոշումները կայացվում են կամայականորեն՝ առանց հաշվի առնելու քաղաքացիների կենսամակարդակն ու կարիքները: Սա արդեն բավարար պատճառ է՝ պահանջելու հաշվետվողականություն և վերանայում։     

2. Բոյկոտը ցույց տվեց, որ որոշումը ձախողվում է    Քաղաքացիների բոյկոտի արդյունքում պարզ դարձավ, որ մարդիկ չեն պատրաստվում վճարել 300 դրամ կամ օգտվել առաջարկվող փաթեթներից։ Սա նշանակում է, որ իշխանության մտադրությունը՝ ստիպել բոլորին վճարել ավելին, չի իրականանում:    

Երբ հասարակությունը համախմբված է, իշխանությունը ստիպված է հետքայլ կատարել, ինչպես արդեն ականատես եղանք որոշակի փոփոխությունների:    

Բայց սա դեռ վերջը չէ. պետք է շարունակենք մեր պայքարը, կարող ենք ստիպել նրանց գնալ իրական զիջումների և սահմանել 100 դրամը որպես առավելագույն սակագին։     

3. Ուղեվարձը 100 դրամ դարձնելը հնարավոր է    

Կան բազմաթիվ քաղաքներ, որտեղ տրանսպորտային համակարգն աշխատում է պետական սուբսիդավորմամբ, այլընտրանքային եկամուտներով կամ բյուջեի օպտիմալ կառավարմամբ: Հայաստանը կարող է նույն մեթոդները կիրառել՝ առանց քաղաքացիներին ֆինանսական ծանր բեռի տակ գցելու։    

Օրինակ՝    Բյուջետային անարդյունավետ ծախսերի կրճատում և դրանց ուղղորդում տրանսպորտի ոլորտ։    Գովազդային եկամուտների ներգրավում տրանսպորտային միջոցներում։   

 Տուրիստական հարկի կամ այլընտրանքային եկամուտների ներառում՝ տրանսպորտի ֆինանսավորման համար։    

Եթե էս 2,5 միավորանոց իշխանությունը իսկապես հոգ է տանում քաղաքացիների մասին, ապա պետք է մտածի այդպիսի լուծումների մասին, այլ ոչ թե ուղղակի 3 անգամ բարձրացնի ուղեվարձը՝ սեփական ծախսերը փակելու համար։    

 4. Սա ավելի լայն պայքար է, քան ուղեվարձի գինը    

Եթե այս հարցում տեղի տանք, ապա վաղը նույն անարդար որոշումների շքերթը կշարունակվի։ Այս պայքարը միայն ուղեվարձի մասին չէ, այլ նաև այն մասին, թե արդյոք մեր կարծիքը նշանակություն ունի մեր իսկ քաղաքում։   

Եթե հիմա չպայքարենք, ապա ապագայում ցանկացած որոշում կարող է կայացվել առանց հասարակական կարծիքը հաշվի առնելու։    

Շարունակում ենք պայքարը.    

1. Չենք ընդունում թալանչիական որոշումները – Շարունակում ենք բոյկոտը և չենք օգտագործում թանկարժեք փաթեթները։    Միասնական պայքարը առաջին փոքրիկ արդյունքը տվել է, բայց դեռ շատ բան կա անելու։ Եթե շարունակենք համախմբված լինել և չնահանջենք, ապա կարող ենք ստիպել քաղաքային իշխանությանը վերանայել որոշումը և սահմանել ուղեվարձը 100 դրամի շրջանակում։

Այս պայքարը ցույց է տալիս, որ քաղաքացիների ձայնը ուժ ունի, և եթե մենք չենք լռում, ապա իշխանությունը չի կարող մեզ անտեսել։    

Շարունակենք պայքարը՝ արդար ուղեվարձի և սոցիալական արդարության համար»։

Լրահոս

Անսովոր սննդակարգի պատճառով 24 տարեկանում մաhшgել է հայտնի ֆուդ բլոգերը
Մոսկվայի բիզնես կենտրոնից մարդկանց են տարհանել
Խորթ դստերը փոխանակել է կապիկի հետ․ դատապարտվել է
Բաքվից նոր հայտարարություն՝ Հայաստանի հետ հարաբերությունների վերաբերյալ
Դրոնները հարվածել են մարդատար գնացքին Ուկրաինայում. Կան տուժածներ
Անցնող տարիները պարզաջրեցին իրավիճակը. Պետրոսյանը` հայ-ռուսական հարաբերությունների մասին (տեսանյութ)
Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Լավրովը՝ Եվրոպային․ Ռուսաստանի հետ պատերազմը շատ կարճ կլինի
Փոքր Մասրիկում բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Volkswagen Tiguan»-ը․ 5 վիրավորներից 4-ը անչափահասներ են
ԵՄ-ն մինչև 2030թ լուծարվելու է․ գլոբալիստները պարտվում են ԵՄ առանցքային երկրներում․Նահապետյան (տեսանյութ)
ՀԱՐՑՈՒՄ․ Միանշանակ ԵԱՏՄ․քաղաքացիները՝ ԵՄ ինտեգրման մասին (Տեսանյութ)
Թրամփը ցույց է տվել «մեծ ԱՄՆ-ի» քարտեզը․ որ երկրներն են հայտնվել ամերիկյան դրոշի տակ
Կաթողիկոսը բուրգի գագաթն է․ նրա խաթարումը վտանգավոր է ամբողջ եկեղեցու համար․ Խաչատրյան (տեսանյութ)
Ռուբեն Վարդանյանի կինը պատրաստ է Ալեն Սիմոնյանի հետ մեկնել Բաքու
Արեգնազ Մանուկյանից իրավապահները փորձում էին կեղծ ցուցմունքներ ստանալ․ Գեղամ Մանուկյան
68-ամյա տղամարդը փորձել է փոխանակել կեղծ 100 դոլարանոցներ. նա ձերբակալվել է
Հայաստանը բողոքել է ՌԴ-ի սահմանափակումների դեմ. ԱՄՆ-ն Դոնբասի հարցում ճնշո՞ւմ է Կիևին (տեսանյութ)
Կարևոր
Թաշա Հարիսը նշանակվել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի նոր փոխդեսպան
Կարևոր
Կինս մանկապարտեզի տնօրենի մրցույթի միակ մասնակիցն էր․ Մալաթիա-Սեբաստիայի վարչական շրջանի ղեկավար
Այդ փակ նիստերին ներկա եմ եղել, չեմ հիշում, որ պետական գաղտնիքներ են հրապարակվել. Ագնեսա Խամոյան

Լրացուցիչ նորություններ

...

Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել

ՀԱՐՑՈՒՄ․ Միանշանակ ԵԱՏՄ․քաղաքացիները՝ ԵՄ ինտեգրման մասին (Տեսանյութ)

Հայաստանը բողոքել է ՌԴ-ի սահմանափակումների դեմ. ԱՄՆ-ն Դոնբասի հարցում ճնշո՞ւմ է Կիևին (տեսանյութ)

Ի՞նչ տրամաբանությամբ Սարյան փողոցը դարձավ միակողմանի. Սուրեն Գրիգորյան

Մարզից եկող տրանսպորտներն այլևս չե՞ն հասնի Սասունցի Դավիթ կամ Կիլիկիա ավտոկայան

«88»-ում և մյուս բոլոր սուպերմարկետներում ժամկետանց սնունդ կար․ Ավետ Բաբայան

Ինչի՞ ա մետրոյի գնացքներում օդափոխությունը վատ, շնչել չի լինում, խոնավություն ա

Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը

Հայ կաթոլիկ բարձրաստիճան եկեղեցական է մահացել

Վրաստանը Հայաստան է արտահանել 1,6 մլն դոլարի հացաբուլկեղեն

ԵՄ-ից վատ լուր. 2029-ը հարցականի տակ է․ Զելենսկին բացահայտել է Թրամփի բանագնացների գաղտնիքը (տեսանյութ)

Պեսկովը հայտնել է՝ ինչ է սպասվում ՓաշինյանինՀարվածեք՝ պատասխան հարված կստանաք. Ղալիբաֆը՝ ԱՄՆ-ին (Տեսանյութ)

Բյուրեղավան համայնքից աղիքային վարակին բնորոշ գանգատներով բուժօգնության է դիմել 6 քաղաքացի

Երկիրը գնալով ավելի շատ ջերմություն է կուտակում․ տեմպն աճել է ավելի քան 3 անգամ

Ինչ իրավիճակ է Լարսում

Ադրբեջանցիների հետ լեզվակռի՞վ է եղել. մանրամասնում է Կոռնիձորի համայնքապետը

Ադրբեջանցիների թափանցման փորձ կամ նմանատիպ միջադեպ չի արձանագրվել. Մանրամասներ

Գլոբալ միջին ջերմաստիճանը 27-րդ օրն անընդմեջ ռեկորդային է (լուսանկար)

Կյանքում ամեն բան լինում է. թող ոչ ոք իրեն սրբի տեղ չդնի. չարախոսներին մաղթում եմ սեր գտնել, երջանիկ լինել. Ալեն Սիմոնյան

Սրա համար պետք է դատվեն իրենք․ կամ էլ այլևս Հայաստան չենք ունենա․ Հայրիկյան