Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Ո՞վ է ՊԵԿ-ի ստվերային ՆԱՎ-ի պետը

MediaHub-ը գրում է․ 

Մենք երեկ գրել էինք, որ Պետեկամուտների նորանշանակ նախագահ Էդուարդ Հակոբյանը կադրային ջարդ է սկսել և պրոֆեսիոնալ, փորձառու կադրերին հանում, իր ծանոթ-բարեկամներին, ընկերներին, հարևանին, բաջանաղին ու ազապ-բաշիին է նշանակում, որոնք առանձնապես որևէ առնչություն չունեն հարկային կամ մաքսային ոլորտի հետ։

Ամենախնդրահարույց նշանակումներից մեկը, որը հարուցել է ՊԵԿ աշխատակիցների տարակուսանքն ու դժգոհությունը, ՊԵԿ Ներքին անվտանգության վարչության դեռևս չնշանակված պետի նշանակումն է, ինչի մասին MediaHub-ը երեկ հիշատակել էր։ Հիշեցնենք, ՆԱՎ-ի պետը Գոռ Բակլաչյանն էր, որը Ռուստամ Բադասյանի մտերիմներից է, և Բադասյանի ազատվելուց հետո առաջինն ինքը դիմում գրեց ու հեռացավ։ Տևական ժամանակ է՝ այս պաշտոնը թափուր էր, հիմա էլ է դե յուրե թափուր մնում, բայց դե ֆակտո կա մարդ, ով ստվերային կերպով ՆԱՎ-ի պետ է աշխատում ՊԵԿ-ում։ Խոսքը Էդուարդ Հակոբյանի ընկերոջ՝ Գառնիկ Մարգարյանի մասին է, ով հաստիքով այս պահին խորհրդականն է, բայց փաստացի ՆԱՎ-ի պետ է աշխատում։

Պաշտոնապես, սակայն, ինչպես հայտնեցին մեզ ՊԵԿ-ից, Ներքին անվտանգության վարչության պետի գործառույթներն իրականացնում է Ղազար Ղազարյանը՝ Փաշինյանի երբեմնի թիկնապահներից մեկն ու նրա ուսապարկը բռնողը։ Ղազարին շատերը հենց դրանով են հիշում, որ նա դեռ 2018 թվականի հեղափոխություն կոչվող իրադարձությունների ժամանակ մշտապես Փաշինյանի հետ էր և նրա ուսապարկն էր պահում։ Բայց իշխանության գալուց երկու տարի անց՝ 2020 թվականի օգոստոսին, Ղազար Ղազարյանն ազատվեց Փաշինյանի կողքով քայլելու և նրա ուսապարկը բռնելու «պատվավոր» աշխատանքից։ Թե որն էր Ղազարյանի իրական գործառույթը Փաշինյանի թիմում՝ բացի նրա ուսապարկը բռնելուց, այդպես էլ ոչ ոք չիմացավ, բայց կարճ ժամանակ անց Ղազարին Փաշինյանը տեղավորեց ՊԵԿ-ում աշխատանքի՝ նշանակելով տարբեր պաշտոնների, հիմա էլ ՊԵԿ Ներքին անվտանգության վարչության պետի տեղակալն է։ Ու, գուցե զարմանալի թվա, որ Փաշինյանի կողքով քայլած մարդը կարող է իրեն լավ դրսևորել պետական ապարատում, բայց Ղազարյան մասին համակարգում հիմնականում դրական կարծիքներ ենք լսել, որ սկզբունքային ու ճիշտ տղա է, և եթե մի բան որոշեց, որ սխալ է՝ այդտեղ կոռուպցիոն ռիսկ կամ որևէ անօրինական մի բան կա, ապա իր մտերիմ մարդն էլ զանգի՝ չի անի կամ դրա դեմը կառնի։

Մոտավորապես այսպես բնութագրեցին նրան ՊԵԿ-ում նրան ճանաչող մարդիկ։ Հավանաբար դրա համար էլ Փաշինյանի հետ չի կարողացել աշխատել։

Բայց Գառնիկ Մարգարյանի գալուց հետո Ղազարը միայն թղթի վրա է ՆԱՎ-ի պետի ժամանակավոր պաշտոնակատար։ Վարչության աշխատակիցներին իրականում ցուցումներ է տալիս հենց Գառնիկը, որը դատախազությունից է տեղափոխվել Պետեկամուտների կոմիտե։ Նա մինչ այդ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության ավագ դատախազն էր, և այս տարվա հունվարի 14-ին է ազատվել զբաղեցրած պաշտոնից, որ գա ՊԵԿ՝ իր ընկերոջ ղեկավարած հիմնարկում խորհրդական, ապագայում նաև՝ ՆԱՎ-ի պետ։

Համենայնդպես, այդպես են խոսում շենքում, որ շուտով հենց նա է նշանակվելու այս կարևոր վարչության պետ, որտեղ, սովորաբար, ցանկացած ղեկավար իր մտերիմ մարդուն է նշանակում, որ վստահելի լինի և իր աչք ու ականջը լինի։ Բայց ՆԱՎ-ի պետ դառնալու համար Գառնիկ Մարգարյանը դեռ պետք է բարեվարքության ստուգում և ատեստավորում անցնի, ինչը ժամանակ է պահանջում, դասընթացների պետք է մասնակցի, որոշ ընթացակարգերով անցնի և այլն։ Եվ հիմա հենց դրանով են զբաղված, որ Գառնիկին նախապատրաստեն ՆԱՎ-ի պետի պաշտոնին։ Թե որքանով է Գառնիկ Մարգարյանը կարողանալու գլուխ հանել հարկային ու մաքսային ոլորտից՝ ժամանակը ցույց կտա, բայց այն, որ եկած-չեկած՝ արդեն անհասկանալի ցուցումներ է տալիս և ինչ-որ չհիմնավորված խստացումներ մտցնում, խառնվում այլոց գործառույթների մեջ, այդ մասին արդեն ահազանգում են ոչ միայն ՊԵԿ-ից, այլև անգամ շարքային քաղաքացիները։

Մասնավորապես, օրեր առաջ ՆԱՎ-ի «ստվերային» պետի հանձնարարությամբ «Զվարթնոց» օդանավակայանի ստուգումների զոնայում ուժեղացված հսկողություն էին իրականացնում ՆԱՎ-ի և Մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցները, որոնք քաղաքացիական հագուստներով կանգնում էին կանաչ և կարմիր ուղիների մոտ ու հիմնականում Եվրոպայից և Արաբական Միացյալ Էմիրություններից ժամանողներին համատարած կանչում էին ստուգման։

Այսինքն՝ առանց հասկանալու, առանց որևէ իրավական հիմք ցույց տալու բոլորին պոտենցիալ մաքսանենգ առևտրականների տեղ են դնում ու ոտքից գլուխ ստուգում են, քրքրում բոլոր իրերը, որ մի բան գտնեն տուգանեն կամ ուղարկեն հայտարարագրման։ Մեզ պատմեցին, որ իրենց այս անհասկանալի խստացման պատճառով մի քանի օր շարունակ «Զվարթնոցի» այդ հատվածում հսկայական հերթեր էին գոյացել, ինչն առաջացրել էր քաղաքացիների զայրույթն ու դժգոհությունը, որ բոլորին պոտենցիալ հանցագործի տեղ դրած՝ կանգնեցնում, ժամերով ստուգում էին։ 

Այս ամենից զատ՝ մեզ ասացին, որ Գառնիկ Մարգարյանը նաև խառնվում է կադրային հարցերին և ինքն է որոշում՝ ում ազատի, ում ընդունի աշխատանքի, Էդուարդ Հակոբյանն էլ նրան «պռախոդ» է տվել։ Դրա արդյունքում հարկային ու մաքսային բլոկի մի շարք աշխատակիցների՝ բաժնի պետեր, պետի տեղակալներ, ավելի ներքևի օղակների աշխատակիցներ, այս օրերին անհասկանալի պատճառաբանությամբ ազատվում են զբաղեցրած պաշտոններից, այն դեպքում, երբ նրանց մեջ կան անձինք, որոնք պրոֆեսիոնալ են և իրենց ծառայության ընթացքում հասցրել են լավ արդյունքներ ցույց տալ։

Վահե Մակարյան

Լրահոս

Անսովոր սննդակարգի պատճառով 24 տարեկանում մաhшgել է հայտնի ֆուդ բլոգերը
Մոսկվայի բիզնես կենտրոնից մարդկանց են տարհանել
Խորթ դստերը փոխանակել է կապիկի հետ․ դատապարտվել է
Բաքվից նոր հայտարարություն՝ Հայաստանի հետ հարաբերությունների վերաբերյալ
Դրոնները հարվածել են մարդատար գնացքին Ուկրաինայում. Կան տուժածներ
Անցնող տարիները պարզաջրեցին իրավիճակը. Պետրոսյանը` հայ-ռուսական հարաբերությունների մասին (տեսանյութ)
Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Լավրովը՝ Եվրոպային․ Ռուսաստանի հետ պատերազմը շատ կարճ կլինի
Փոքր Մասրիկում բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Volkswagen Tiguan»-ը․ 5 վիրավորներից 4-ը անչափահասներ են
ԵՄ-ն մինչև 2030թ լուծարվելու է․ գլոբալիստները պարտվում են ԵՄ առանցքային երկրներում․Նահապետյան (տեսանյութ)
ՀԱՐՑՈՒՄ․ Միանշանակ ԵԱՏՄ․քաղաքացիները՝ ԵՄ ինտեգրման մասին (Տեսանյութ)
Թրամփը ցույց է տվել «մեծ ԱՄՆ-ի» քարտեզը․ որ երկրներն են հայտնվել ամերիկյան դրոշի տակ
Կաթողիկոսը բուրգի գագաթն է․ նրա խաթարումը վտանգավոր է ամբողջ եկեղեցու համար․ Խաչատրյան (տեսանյութ)
Ռուբեն Վարդանյանի կինը պատրաստ է Ալեն Սիմոնյանի հետ մեկնել Բաքու
Արեգնազ Մանուկյանից իրավապահները փորձում էին կեղծ ցուցմունքներ ստանալ․ Գեղամ Մանուկյան
68-ամյա տղամարդը փորձել է փոխանակել կեղծ 100 դոլարանոցներ. նա ձերբակալվել է
Հայաստանը բողոքել է ՌԴ-ի սահմանափակումների դեմ. ԱՄՆ-ն Դոնբասի հարցում ճնշո՞ւմ է Կիևին (տեսանյութ)
Կարևոր
Թաշա Հարիսը նշանակվել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի նոր փոխդեսպան
Կարևոր
Կինս մանկապարտեզի տնօրենի մրցույթի միակ մասնակիցն էր․ Մալաթիա-Սեբաստիայի վարչական շրջանի ղեկավար
Այդ փակ նիստերին ներկա եմ եղել, չեմ հիշում, որ պետական գաղտնիքներ են հրապարակվել. Ագնեսա Խամոյան

Լրացուցիչ նորություններ

...

Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել

ՀԱՐՑՈՒՄ․ Միանշանակ ԵԱՏՄ․քաղաքացիները՝ ԵՄ ինտեգրման մասին (Տեսանյութ)

Հայաստանը բողոքել է ՌԴ-ի սահմանափակումների դեմ. ԱՄՆ-ն Դոնբասի հարցում ճնշո՞ւմ է Կիևին (տեսանյութ)

Ի՞նչ տրամաբանությամբ Սարյան փողոցը դարձավ միակողմանի. Սուրեն Գրիգորյան

Մարզից եկող տրանսպորտներն այլևս չե՞ն հասնի Սասունցի Դավիթ կամ Կիլիկիա ավտոկայան

«88»-ում և մյուս բոլոր սուպերմարկետներում ժամկետանց սնունդ կար․ Ավետ Բաբայան

Ինչի՞ ա մետրոյի գնացքներում օդափոխությունը վատ, շնչել չի լինում, խոնավություն ա

Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը

Հայ կաթոլիկ բարձրաստիճան եկեղեցական է մահացել

Վրաստանը Հայաստան է արտահանել 1,6 մլն դոլարի հացաբուլկեղեն

ԵՄ-ից վատ լուր. 2029-ը հարցականի տակ է․ Զելենսկին բացահայտել է Թրամփի բանագնացների գաղտնիքը (տեսանյութ)

Պեսկովը հայտնել է՝ ինչ է սպասվում ՓաշինյանինՀարվածեք՝ պատասխան հարված կստանաք. Ղալիբաֆը՝ ԱՄՆ-ին (Տեսանյութ)

Բյուրեղավան համայնքից աղիքային վարակին բնորոշ գանգատներով բուժօգնության է դիմել 6 քաղաքացի

Երկիրը գնալով ավելի շատ ջերմություն է կուտակում․ տեմպն աճել է ավելի քան 3 անգամ

Ինչ իրավիճակ է Լարսում

Ադրբեջանցիների հետ լեզվակռի՞վ է եղել. մանրամասնում է Կոռնիձորի համայնքապետը

Ադրբեջանցիների թափանցման փորձ կամ նմանատիպ միջադեպ չի արձանագրվել. Մանրամասներ

Գլոբալ միջին ջերմաստիճանը 27-րդ օրն անընդմեջ ռեկորդային է (լուսանկար)

Կյանքում ամեն բան լինում է. թող ոչ ոք իրեն սրբի տեղ չդնի. չարախոսներին մաղթում եմ սեր գտնել, երջանիկ լինել. Ալեն Սիմոնյան

Սրա համար պետք է դատվեն իրենք․ կամ էլ այլևս Հայաստան չենք ունենա․ Հայրիկյան