Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Նիկոլ Փաշինյանն անում է ամեն ինչ, որպեսզի ոճրագործների հոգին փառավորվի. Գառնիկ Դանիելյան


Գառնիկ Դանիելյանը գրում է․

«Ցեղասպանության փաստը ժխտելու և ուրանալու փաշինյանական քաղաքականությունը նոր չէ    

Հանրության արդարացի զայրույթն է առաջացրել Փաշինյանի կողմից վերջին օրերին շվեյցարահայ համայնքի ներկայությամբ արված հայտարարությունն առ այն, որ դեռ պետք է հասկանալ՝ ինչ է տեղի ունեցել Հայոց ցեղասպանության ժամանակ, ինչու և ում միջոցով ենք ընկալել Հայոց ցեղասպանությունը, ոնց է, որ 1939 թվին Հայոց ցեղասպանության օրակարգ չի եղել, և ոնց է որ 1950-ին այդ օրակարգը հայտնվել է:   

 Կրթություն ստացած յուրաքանչյուր անձ տեղյակ է, «Ցեղասպանություն» տերմինը 1944թ. առաջին անգամ շրջանառության մեջ է դրել հրեական ծագումով լեհ իրավաբան, պրոֆեսոր Ռաֆայել Լեմկինը: Հետևաբար, բնական է, որ թեև մինչ 1939 թվականը խոսվել, վկայվել է ցեղասպանության մասին, բայց չի կիրառվել այդ տերմինը։    

Հիշեցնեմ նաև, որ դեռևս 2024 թվականի մայիսին Լեմկինի ինստիտուտը հայտարարություն էր տարածել՝ ահազանգելով, որ ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, Հայաստանի վարչապետը պաշտոնական ոգեկոչման հայտարարության մեջ արել է այնպիսի արտահայտություններ, որոնցով կասկածի տակ է դրել Թուրքիայի և Ադրբեջանի պատասխանատվությունը ցեղասպանության ոճրագործության համար։    

Լեմկինի ինստիտուտը նշել էր, որ Փաշինյանի խոսքերն ուղղակիորեն կրկնում են թուրքական պաշտոնական տեսակետը հայ ժողովրդի՝ որպես ապստամբ «դավաճանների», որոնք համագործակցել են թշնամական եվրոպական տերությունների հետ՝ հանգեցնելու Օսմանյան կայսրության փլուզմանը։    

Ի դեպ, թշնամական նարատիվները տարածող խոսույթ պարբերաբեր հանդիպում ենք ոչ միայն Փաշինյանի, այլ ՔՊ-ական պատգամավորների մոտ։ Այսինքն, այսպիսի հայտարարությունները պատահական չեն արվում և սրանց որդեգրած քաղաքականության արդյունքն են։   

 Այս ամենը փաստում է մի բանի մասին. գործող իշխանությունները որոշել են բավարարել թուրքական կողմի պահանջն առ այն, որ Հայկական հարցն ու Հայ դատի պայքարը դուրս գան մեր օրակարգից։    

Այլևս անհանուրժելի է վարչակարգի ղեկավարի կողմից նման վտանգավոր խոսույթների հանդեպ հանդուրժողականությունը, ինչպես նաև՝ նրան ունկնդրողների լռությունն ու հանդուրժողականությունը։    Վստահ եմ, որ տվյալ անձը փորձում է ստուգել հանրային տրամադրությունները։

Այսպիսի պահվածքը պետք է արժանանա համապատասխան արձագանքի և գնահատականի տարբեր մասնագիտական շրջանակների կողմից։    Շուշիի գրավումից հետո, շքերթի ժամանակ Էրդողանն ասաց, որ Էնվեր Փաշայի հոգին փառավորվեց։

Նիկոլ Փաշինյանն անում է ամեն ինչ, որպեսզի ոճրագործների հոգին փառավորվի։    

Ցավոք, հասել ենք մի իրավիճակի, երբ պատմական փաստը կասկածի տակ է դնում երկրի ղեկավարը։ Ընդ որում, կասկածի տակ է դնում մի երկրում, որտեղ դրա ժխտումը քրեականացված է։     Այլևս ակնհայտ է, որ այս մարդու համար չկա ոչ մի արժեք և սրբություն․ ատելությունը սեփական պատմության և ժողովրդի նկատմամբ հասել է իր գագաթնակետին։    

Իրավական պետության պարագայում այսպիսի հայտարարություններից հետո սույն անձին պետք է հագցնեին ձեռնաշղթեր՝ մարդկության պատմության մեջ ամենամեծ ոճրագործություններից մեկը հերքելու նարատիվներ տարածելու համար»:

Լրահոս

Որտեղ են տեղավորել Արցախից վերադարձած վերջին հայերին. Ով է իշխանությունների սրտի ՀՖՖ նախագահը
Ի՞նչով է պայմանավորված գետերում գարնանային վարարումները. մանրամասներ
Հունվարը եղել է բավականին տեղումնառատ. Սուրենյանը մանրամասներ է հայտնել
ՈւՂԻՂ. Ռոբերտ Քոչարյանի գործով հերթական դատական նիստը
«Հայաքվեն» դադարեցնում է համագործակցությունը Թաթոյանի հետ
ՈՒՂԻՂ․ 2026 թվականի գարնանային վարարումների, սպասվող եղանակային պայմանների կանխատեսումը
Թրամփը հայտարարել է, որ նավթի մատակարարումները շուտով կվերականգնվեն՝ անկախ Իրանի դիրքորոշումից
Թրամփը կոչ է արել Իրանին գումար չգանձել Հորմուզի նեղուցով անցման համար
Իշխանությունների նոր թեկնածու՞ ՀՖՖ-ում. ո՞վ է նախագահը և ինչու է դժգոհությունը հասել գագաթնակետին. «Ժողովուրդ»
«Հրապարակ». Որտեղ են տեղավորել Արցախից վերադարձած վերջին հայերին
«Հրապարակ»․ Գյումրին ՔՊ չի ընտրելու
«Հրապարակ»․ Հարություն Հարությունյանի և Նաիրի Սարգսյանի անուները ցանկում չկան
«Հրապարակ»․ Տիրադավ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը փոշմանել է
«Հրապարակ»․ ԵՄ դիտորդներն իրենց ժամանակի մեծ մասը զվարճանքի վայրերում են անցկացնում
Քննչական կոմիտեում միջնորդություններ են նախապատրաստվում. «Ժողովուրդ»
Ազատ ժամանակ ունեմ, ուզում եմ բլոտ խաղամ մարդ չկա․ Մարությանը ծաղրում է Փաշինյանին
Թրամփը հայտարարել է, որ լավատեսորեն է տրամադրված Իրանի հետ առաջիկա բանակցությունների նկատմամբ
Հիմա հարց Փաշինյանին․ իսկ դուք տարբերություն տեսնո՞ւմ եք. Ժաննա Ալեքսանյան
ԿԸՀ-ն արտահերթ նիստ է գումարել
Հայաստան–Իրան․ ռազմավարական գործընկերություն՝ որպես տարածաշրջանային կայունության գործոն (տեսանյութ)

Լրացուցիչ նորություններ

...

Ավտոներկրողներն ահազանգում են՝ երկու օր է՝ չեն կարողանում մաքսազերծել ԱՄՆ-ից ներմուծվող ավտոմեքենաները․ Գառնիկ Դանիելյան

Իշխան Սաղաթելյանը դստեր հետ լուսանկար է հրապարակել ու շնորհավորել Սուրբ Զատիկը

Իրանի այս երկու ուղղություններն էլ այժմ աշխատում են. Վարդան Ոսկանյան

Կարևոր հաղթանակ Հայաստանում սպանված չեչեն աղջկա` Այշատ Բեյմուրադովայի գործով. Նարեկ Ալոյան

18 տարեկան «երեխան» «Վերջին զանգը» կնշի Արմավիր ՔԿՀ-ում. Գարիկ Սարգսյան

ԱՄՆ նախագահը կարող է ամեն օր հայտարարել, որ արդեն հաղթել է Իրանին, բայց նավթային շոշափելի գումարները հոսում են հենց Թեհրան․ Վարդան Ոսկանյան

Ուղևորը ներկայացել է ԱԱԾ ծառայող ու ասել՝ Փաշինյանի հասցեին հնչեցված խոսքերի համար պատասխան կտան

Նա, ով պատրաստ կլինի կրել Չարչարանաց խաչելության ճանապարհը, նա էլ կհասնի Հարության հաղթանակին. Բագրատ Սրբազան

Այս կնոջ բոլոր խոսքերի տակ անթաքույց ստորագրում է արցախացիների 90 տոկոսը․ Ռոման Երիցյան

Արցախից թռել ես դու՝ այն ճանաչելով Ադրբեջանի անբաժանելի մաս․ Շարմազանովը՝ Փաշինյանին

Հերի՛ք է ստեղ, մանիպուլացնեք ժողովրդին. Լիա Սարգսյան

Աչքներս լույս․ իսրայելցի գեներալը ամբողջ թիմով գալիս է «Հայաստանին ծառայելու»․ Արմեն Այվազյան (տեսանյութ)

Միշտ մտածել եմ, որ մի բարակ գիծ կա, որը գոնե Արմինե Օհանյանի դեպքում Նիկոլը չի հատի․ Նաիրա Զոհրաբյան

Խորին ցավակցություններս ընտանիքին և հարազատներին

Կյանքը շատ-շատ սիրող պապաս․ Նինա Տիտանյանը՝ հոր կորստից հետո գրառում է արել

Այն ուժերը, որոնք կարծում են՝ Նիկոլի ընտրության պարագայում Հայաստանին սպառնում է Ղարաբաղի ճակատագիրը, պետք է միավորվեն․ Առաքել Սեմիրջյան

Մի մոռացեք, որ Վազգենը 120 օր կալանքի տակ է․ Նաիրա Զոհրաբյան

Իրանի նպատակը ոչ թե պատերազմի դադարեցումն է, այլ պատերազմի այնպիսի վարում, որը կկանխարգելի հնարավոր հաջորդ պատերազմը․ իրանագետ

Իրանը կարծես թե մտադիր չէ կրկնել 2025 թվականի 12-օրյա պատերազմի պատմությունը․ Հակոբ Բադալյան

Թող Աստված բազմապատիկ վերադարձնի ձեզ ձեր բարությունը. Հրուշ Մնոյանի հուզիչ ուղերձը