Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Սա շատ պարզ նպատակ ունի՝ պատրաստել հայ հասարակությունը Թուրքիայի գերիշխանության տակ ապրելու. Ավետիք Չալաբյան


2023 թ․ մայիսին «ՀայաՔվե»-ն օրենքի նախագիծ ներկայացրեց հանրության աջակցության համար, որը երկու առանցքային կետ էր պարունակում՝ առաջինը քրեական պատասխանատվություն էր նախատեսում Արցախը այլ պետության կազմում ճանաչելու համար, իսկ երկրորդը՝ համանման քրեական պատասխանատվություն Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժերվելու համար։

Այս մասին իր էջում գրել է «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման համահիմնադիր Ավետիք Չալաբյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Մենք հստակ հասկանում էինք, որ այս երկու հարցերը սերտորեն շաղկապված են, և որ գործող վարչախումբը փորձելու է երկու հարցերում էլ առաջ մղել թուրքական օրակարգը, քանզի այն հլու-հնազանդ ծառայում է տարածաշրջանում Թուրքիայի շահերին։

Առաջին հարցում այն հետևողական տարավ Արցախի հանձման և հայաթափման, և հիմա, մեկ ու կես տարի անց, այլևս չի էլ թաքցնում, որ ի սկզբանե դրան էր գնում՝ առերևույթ, ռուսական ազդեցությունից ազատվելու համար, իրականում, Թուրքիայի առաջ իր ստանձնած քաղաքական պարտավորությունները կատարելու համար։

Հիմա վարչախումբը ձեռնամուխ է եղել Թուրքիայի առաջ ստանձնած իր հաջորդ պարտավորության կատարմանը՝ ոչ միայն հրաժարվել Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչումից, այլև ընդհանրապես հարցականի տակ դնել նրա բուն եղելությունը, փորձել մեղքը բարդել Ցեղասպանության զոհերի վրա, պարբերաբար բարձրացնել այն անհեթեթ հարցը, թե ինչպես է Հայոց Ցեղասպանությունը մտել քաղաքական օրակարգ, ում էր դա ձեռնտու՝ և այսպես շարունակ։

Սա շատ պարզ նպատակ ունի՝ պատրաստել հայ հասարակությունը Թուրքիայի գերիշխանության տակ ապրելու, իսկ հեռանկարում՝ նաև նրա մեջ տարալուծվելու համար։ Այդ տրամաբանությամբ, հայ հասարակության մոտ պետք է խորացնել զոհի բարդույթը, զրկել նրան պատմական հիշողությունից և դիմադրողականությունից։

Դա նախկինում արվել է հենց Թուրքիայի հայ բնակչության հետ, որի մեծ մասը այլևս վախենում է բարձրաձայն ընդունել, որ ինքը հայ է, ստիպված իսլամ է ընդունել, և հանդես է գալիս որպես քուրդ, ալևի կամ համշենցի, բայց ոչ որպես հայ։

Թուրքիան նույնը պատրաստում է նաև Հայաստանի հայ բնակչության համար, որը հայության վերջին մեծ հավաքական քաղաքական միավորն է, և ընդունակ է կազմակերպված դիմադրություն ցույց տալ Մեծ Թուրան ստեղծելու թուրքական հավակնոտ պլաններին։

Մենք այսօր հայտնվել ենք պատմական երկընտրանքի առաջ, որից այն կողմ հարցականի տակ է դրվելու մեր հայ մնալու բուն իրավունքը։

Դա արվում է ոչ մեծ քայլերով, ամեն անգամ փորձելով մեր գիտակցությունից հանել մեր ինքնության ևս մի մասնիկ, և աստիճանաբար վերածել մեզ անարմատ, անպատմություն ու անմշակույթ քոչվորների։

Մեր դպրոցներից հանված է «Հայ Առաքելական եկեղեցու պատմություն» առարկան, Հայոց պատմությունը փոխարինվում է Հայաստանի պատմությամբ, մեր զինանշանից փորձ է արվում հանել բիբլիական Արարատը, մեր հիշողությունից ջնջել Արցախը, և այդպես շարունակ։ Այս ամենը պատահականությունների շարան չի, այլ Հայաստանը հայաթափելու խորը մտածված, լավ հաշվարկված, դաժան ծրագիր։

Մենք այդ հրեշավոր ծրագրին և նրա կատարածուներին պետք է դիմադրենք ամեն օր, ամեն քայլափոխին, ամեն անգամ, երբ փորձում են մեզ զրկել մեր հիշողությունից, մեր ժառանգությունից, հայ լինելու մեր բնատուր իրավունքից։

Ձեզ մոտ չի ստացվելու, որքան էլ դուք ձեզ կոտորեք, որքան փորձեք մարդկանց խաբել, որքան էլ փորձեք թմրացնել նրանց գիտակցությունը՝ ձեր թույնը ձեզ է թունավորելու, իսկ մեր ժողովուրդը այս ամենից դուրս է գալու էլ ավելի գիտակից, միասնական ու վճռական։

Դուք էլ ոչ միայն արժանանալու եք պատմության դատին, այլև մարդկային դատարանին, և այդ օրը անշեղորեն մոտենում է։

Լրահոս

ՈՒՂԻՂ․ 2026 թվականի գարնանային վարարումների, սպասվող եղանակային պայմանների կանխատեսումը
Թրամփը հայտարարել է, որ նավթի մատակարարումները շուտով կվերականգնվեն՝ անկախ Իրանի դիրքորոշումից
Թրամփը կոչ է արել Իրանին գումար չգանձել Հորմուզի նեղուցով անցման համար
Իշխանությունների նոր թեկնածու՞ ՀՖՖ-ում. ո՞վ է նախագահը և ինչու է դժգոհությունը հասել գագաթնակետին. «Ժողովուրդ»
«Հրապարակ». Որտեղ են տեղավորել Արցախից վերադարձած վերջին հայերին
«Հրապարակ»․ Գյումրին ՔՊ չի ընտրելու
«Հրապարակ»․ Հարություն Հարությունյանի և Նաիրի Սարգսյանի անուները ցանկում չկան
«Հրապարակ»․ Տիրադավ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը փոշմանել է
«Հրապարակ»․ ԵՄ դիտորդներն իրենց ժամանակի մեծ մասը զվարճանքի վայրերում են անցկացնում
Քննչական կոմիտեում միջնորդություններ են նախապատրաստվում. «Ժողովուրդ»
Ազատ ժամանակ ունեմ, ուզում եմ բլոտ խաղամ մարդ չկա․ Մարությանը ծաղրում է Փաշինյանին
Թրամփը հայտարարել է, որ լավատեսորեն է տրամադրված Իրանի հետ առաջիկա բանակցությունների նկատմամբ
Հիմա հարց Փաշինյանին․ իսկ դուք տարբերություն տեսնո՞ւմ եք. Ժաննա Ալեքսանյան
ԿԸՀ-ն արտահերթ նիստ է գումարել
Հայաստան–Իրան․ ռազմավարական գործընկերություն՝ որպես տարածաշրջանային կայունության գործոն (տեսանյութ)
Երկար ժամանակով ջուր չի լինելու
Կարևոր
Մեկ տարվա ընթացքում մինուս 5.1 միլիարդ դոլար, 14.5 միլիարդ դոլար պարտք, 74% վերաարտահանում. Հայաստանի աղետի թվաականը
Նեթանյահուն հրամայել է ուղիղ բանակցություններ սկսել Լիբանանի հետ
Նեթանյահուն բավարարված չէ. ԱՄՆ-ը դարձել է Իսրայելի «վարձկան».Խաչիկյանը՝ հրադադարի մասին (տեսանյութ)
Մոսկվան ուժեղացնում ճնշումը, Լոնդոնը ահազանգում, իսկ Կիևը՝ պատրաստվում ամենավատին (տեսանյութ)

Լրացուցիչ նորություններ

...

Ավտոներկրողներն ահազանգում են՝ երկու օր է՝ չեն կարողանում մաքսազերծել ԱՄՆ-ից ներմուծվող ավտոմեքենաները․ Գառնիկ Դանիելյան

Իշխան Սաղաթելյանը դստեր հետ լուսանկար է հրապարակել ու շնորհավորել Սուրբ Զատիկը

Իրանի այս երկու ուղղություններն էլ այժմ աշխատում են. Վարդան Ոսկանյան

Կարևոր հաղթանակ Հայաստանում սպանված չեչեն աղջկա` Այշատ Բեյմուրադովայի գործով. Նարեկ Ալոյան

18 տարեկան «երեխան» «Վերջին զանգը» կնշի Արմավիր ՔԿՀ-ում. Գարիկ Սարգսյան

ԱՄՆ նախագահը կարող է ամեն օր հայտարարել, որ արդեն հաղթել է Իրանին, բայց նավթային շոշափելի գումարները հոսում են հենց Թեհրան․ Վարդան Ոսկանյան

Ուղևորը ներկայացել է ԱԱԾ ծառայող ու ասել՝ Փաշինյանի հասցեին հնչեցված խոսքերի համար պատասխան կտան

Նա, ով պատրաստ կլինի կրել Չարչարանաց խաչելության ճանապարհը, նա էլ կհասնի Հարության հաղթանակին. Բագրատ Սրբազան

Այս կնոջ բոլոր խոսքերի տակ անթաքույց ստորագրում է արցախացիների 90 տոկոսը․ Ռոման Երիցյան

Արցախից թռել ես դու՝ այն ճանաչելով Ադրբեջանի անբաժանելի մաս․ Շարմազանովը՝ Փաշինյանին

Հերի՛ք է ստեղ, մանիպուլացնեք ժողովրդին. Լիա Սարգսյան

Աչքներս լույս․ իսրայելցի գեներալը ամբողջ թիմով գալիս է «Հայաստանին ծառայելու»․ Արմեն Այվազյան (տեսանյութ)

Միշտ մտածել եմ, որ մի բարակ գիծ կա, որը գոնե Արմինե Օհանյանի դեպքում Նիկոլը չի հատի․ Նաիրա Զոհրաբյան

Խորին ցավակցություններս ընտանիքին և հարազատներին

Կյանքը շատ-շատ սիրող պապաս․ Նինա Տիտանյանը՝ հոր կորստից հետո գրառում է արել

Այն ուժերը, որոնք կարծում են՝ Նիկոլի ընտրության պարագայում Հայաստանին սպառնում է Ղարաբաղի ճակատագիրը, պետք է միավորվեն․ Առաքել Սեմիրջյան

Մի մոռացեք, որ Վազգենը 120 օր կալանքի տակ է․ Նաիրա Զոհրաբյան

Իրանի նպատակը ոչ թե պատերազմի դադարեցումն է, այլ պատերազմի այնպիսի վարում, որը կկանխարգելի հնարավոր հաջորդ պատերազմը․ իրանագետ

Իրանը կարծես թե մտադիր չէ կրկնել 2025 թվականի 12-օրյա պատերազմի պատմությունը․ Հակոբ Բադալյան

Թող Աստված բազմապատիկ վերադարձնի ձեզ ձեր բարությունը. Հրուշ Մնոյանի հուզիչ ուղերձը