Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Քաղաքականացված... գրպանը՝ առաջին պլանում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Կառավարության գլխավոր մասնաշենքի առաջ առևտրով զբաղվողների՝ նախօրեի բողոքի հախուռն դրսևորումը միանգամայն սպասելի էր՝ հաշվի առնելով Փաշինյանի իշխանության որդեգրած «հարկային տեռորի ու համատարած թանկացումների» քաղաքականությունն ու հասարակության շատ լայն շերտերում դրա հարուցած դժգոհությունը:

Նման դեպքերում կիրառում են նաև «խուլ դժգոհություն» բառակապակցությունը, բայց այն արդեն «խուլ» չէ, քանի որ մեկնարկած օրացուցային տարվա այս կարճ ընթացքում սա արդեն երկրորդ խոշոր նման դրսևորումն էր: 

Բայց հատկանշական է, որ հարկային բեռի անհարկի ավելացման դեմ բողոքող բազմության մեջ գտնվեցին լրագրողների վրա բղավող կերպարներ, որ, ի լրումն ամենի, բացականչում էին, թե՝ «մի՛ քաղաքականացրեք, ես վստահո՜ւմ եմ մեր վարչապետին, նա պարզապես նրբություննե՜րը չգիտի...»:

Այնպիսի տպավորություն է (և դրա մասին խոսել ենք ոչ մեկ անգամ), որ մեր հասարակության մի ստվար զանգված, երբեմն նաև առանձին գործիչներ սարսափում են «քաղաքականություն» բառից ու դրա հոլովումներից:

Թե բա՝ «մի քաղաքականացրեք»:Մարդիկ բազմությամբ եկել են կառավարության շենքի առաջ ու բողոք են արտահայտում:

Դա արդեն իսկ քաղաքական հարց է: Բացեք ցանկացած քաղաքագիտական գրականություն ու կարդացեք:

Չեն կարող իշխանության, կառավարության ընդունած օրենքները, որոշումները, որոնք շոշափում են հասարակության տարբեր շերտերի ուղղակի շահերը, ինչպես և նույն հասարակության ուղղակի կամ անուղղակի արձագանքներն այդ ամենին քաղաքական ու քաղաքականացված չլինել:

Դա ինքնին քաղաքականություն է:Մյուս հատկանշական պահն այն է, որ, ցավոք, «քաղաքականությամբ չզբաղվողների» մի մասը ձայն չհանեց, երբ Փաշինյանի իշխանությունը երկիրը տարավ պատերազմական աղետի, երբ հանձնեց Արցախը, երբ հանձնեց Կիրանցի ու Ոսկեպարի հողերը...Բայց երբ բանը հասավ անմիջապես գրպանին հարվածելուն, նրանք վերջապես տեղից մի փոքր շարժվեցին:

Փաստորեն, ժողովրդի գրպանի և այդ գրպանը մտնող ձեռքի մասին Փաշինյանի դարակազմիկ «փլիսոփայությունն» ամենևին համոզիչ չի ընկալվել նույնիսկ նրան երկու անգամ ընտրած անձանց կողմից:

Մարդկանց մեծ մասը հանգում է այն համոզման, որ այդ ձեռքն ամենևին էլ իրենցը չէ, այլ փաշինյանական իշխանությունն ընդամենը ուզում է սողոսկել ժողովրդի գրպանը:

Բողոքող առևտրական կանանցից մեկը միանգամայն լակոնիկ, հյութեղ ու դիպուկ բնորոշեց իրավիճակը. «Ժողովրդին սարքել են գազար, որտեղ հասնում՝ «ծյոռկում» են»:

Գրպանը, ըստ այնմ, որպես քաղաքական կատեգորիա, գալիս է առաջին պլան՝ անկախ այն բանից, թե դա ում որքանով է դուր գալիս:

Լրահոս

Այս պահին միակ այլընտրանքը Սամվել Կարապետյանի ուժն է, սա է իրականությունը. Կարապետյան
Իրանի նախագահը շնորհակալություն է հայտնել Իրաքին ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտության մեջ ցուցաբերած աջակցության համար
«Փաշինյանի շրջայցի ընթացքում 1 օրում 3 18 տարեկան երեխա է ձերբակալվում. սա շատ վտանգավոր նախադեպ է»
Մեղադրանք կներկայացնեն դպրոցական տղաներին, քրեական հետապանդման որոշում են կայացրել. փաստաբան
Ֆլորիդայի նահանգապետը վերանվանել է օդանավակայանը Թրամփի պատվին
Պարսից ծոցի երկրները կոչ են անում ԱՄՆ-ին շարունակել պատերազմը Իրանի հետ. AP
SNN. Իրանը մահապատժի է ենթարկել հունվարյան զանգվածային անկարգությունների ևս երկու մասնակցի
Սպիտակ տունը հույս ունի Թեհրանի հետ համաձայնագիր կնքել մինչև ապրիլի 6-ը
ՄԱԿ. Հորմուզի նեղուցով նավերի տարանցումը հակամարտության սկսվելուց ի վեր նվազել է 95%-ով
Քարոզարշավը մեկնարկել է, բայց ԿԸՀ-ն անկարող է վերահսկել. «Ժողովուրդ»
«Հրապարակ»․ Երկվորյակների պապը հայտնի գործիչ է եղել
«Հրապարակ»․ Անահիտ Ավանեսյանը զարմացրել է կուսակիցներին
«Հրապարակ»․ Դատախազությունը հաշտ է Նարեկ Մկրտչյանի եղբոր պատժի հետ
Նախ՝ կարելի է հայելու առջև կանգնել.... «Փաստ»
«Սրտիկով» պաստառներով հեղեղել են հանրապետությունը. «Փաստ»
Նորից ակտիվացնում են հայհոյախոսությունը, չարությունն ու ատելությունը. «Փաստ»
Ցանկություն կա թույլ չտալ, որ «Արարատ-Արմենիան» չեմպիոն դառնա. «Փաստ»
1 արծաթե և 3 բրոնզե մեդալ՝ Ուշուի երիտասարդների աշխարհի 10-րդ առաջնությունում
Տեղի է ունեցել Բայրամով-Արաղչի հեռախոսազրույց
Իրանը հայտարարել է, թե ԱՄՆ-ն և Իսրայելը հարձակվել են քաղաքացիական ինքնաթիռի վրա

Լրացուցիչ նորություններ

...

Քարոզարշավը մեկնարկել է, բայց ԿԸՀ-ն անկարող է վերահսկել. «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Երկվորյակների պապը հայտնի գործիչ է եղել

«Հրապարակ»․ Անահիտ Ավանեսյանը զարմացրել է կուսակիցներին

«Հրապարակ»․ Դատախազությունը հաշտ է Նարեկ Մկրտչյանի եղբոր պատժի հետ

Նախ՝ կարելի է հայելու առջև կանգնել.... «Փաստ»

«Սրտիկով» պաստառներով հեղեղել են հանրապետությունը. «Փաստ»

Նորից ակտիվացնում են հայհոյախոսությունը, չարությունն ու ատելությունը. «Փաստ»

Ցանկություն կա թույլ չտալ, որ «Արարատ-Արմենիան» չեմպիոն դառնա. «Փաստ»

Իշխանության սրտի օլիգարխը չի վճարում շինարարներին. 2 նոր պատգամավոր կգործուղվեն խորհրդարան

«Հրապարակ»․ Կատարել են Փաշինյանի հրահանգը

«Հրապարակ»․ Հայաստանում եթե դու իշխանություն ունես, ուրեմն օրենքը դու ես

Ե՞րբ կմեկնարկեն ամառային զորակոչը և զորացրումը. «Փաստ»

Խոստովանական հայտարարություններ, որ նախանշում են անդունդ. «Փաստ»

Արտոնյալ արդարադատությո՞ւն. երբ օրենքը նույնը չէ բոլորի համար. «Փաստ»

Ինչպես են մի գիշերում «անկախ» դառնում. «Փաստ»

Պարզունակ, հնամաշ քարոզչական «հնարք». «Փաստ»

«Երեւանում մենք խնդիր չունենք, արխային». Հայկ Մարությանը գլուխ է գովացել. «Իրավունք»

«Հրապարակ»․ Շարունակվում է «ընտրակեղծարարներին» պատժելու գործընթացը

«Հրապարակ»․ Սասունի վախն են բռնում

«Հրապարակ»․ «Խառոշիներին» ուղարկում են «հանգստանալու»