Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Ամենակարևորն է չշեղվել խաղաղության օրակարգից, առանց հիասթափվելու, բայց մեզ նաև պետք է միջազգային հանրության աջակցությունը. Փաշինյանը՝ Դավոսի քննարկմանը


Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դավոսում համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում կազմակերպված «Ինչպես տարածել Եվրոպայի ազդեցությունը»-ը խորագրով պանելային քննարկմանն է մասնակցել։ 

Ներկայացնելով «խաղաղության խաչմերուկի» կոնցեպտը` Փաշինյանը նշել է, որ ծրագիրը «տարածաշրջանային տրանսպորտային հաղորդակցությունն ավելի արդյունավետ դարձնելու, նոր տրանսպորտային հաղորդակցություններ ստեղծելու մասին է ոչ միայն Ադրբեջանի, այլ նաև Թուրքիայի հետ», նրա խոսքով` ծրագիրը կխորացնի Հայաստանի համագործակցությունը Իրանի և Վրաստանի հետ:

Ըստ Փաշինյանի` ծրագիրը նաև շահավետ է ԵՄ-ի համար։ «Սա նաեւ ԵՄ-ի մասին է, որովհետեւ եթե այս ծրագիրն իրականություն դառնա, մենք կունենանք նոր շղթայական երթուղիներ Հայաստանով Եվրամիության համար»,- ասել է նա։Խոսելով Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին` նա ասել է. «Սովորաբար ինձ մարդիկ հարցնում են՝ ես դրական, թե՞ հոռետեսական եմ նայում այս հարցին։ Ես ուզում եմ ասել, որ ես ո՛չ դրական, ո՛չ էլ հոռետես եմ, ես պրագմատիկ եմ։

Ուղղակի հասկացեք, որ մենք պետք է աշխատենք այնքան, մինչև լուծենք առաջադրանքը։ Ամենակարևորն է չշեղվել խաղաղության օրակարգից, պետք է կենտրոնանաք նպատակի վրա և աշխատենք առանց հանձնվելու, առանց հիասթափվելու։ Բայց մեզ նաև պետք է միջազգային հանրության աջակցությունը և հուսով եմ, որ կստանանք այդ աջակցությունը»։

Պանելային քննարկման ժամանակ Փաշինյանին հարցրել են, թե ինչպես է նա պատրաստվում նավարկել բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում, երբ տարածաշրջանային տարբեր խաղացողները առաջնորդվում են «եթե իմ հետ չես, ուրեմն իմ դեմ ես» քաղաքականությամբ։

«Գիտեք հենց դրա համար էլ մենք որոշել ենք ընդունել բալանսավորված և բալանսավորող արտաքին քաղաքականություն։ Սա նշանակում է, որ մեք փորձելու ենք ստեղծել բալանս ԵՄ-ի, Ռուսաստանի և տարածաշրջանի այլ պետությունների մեր տարբեր հարաբերությունների մեջ։

Մենք կարևորում ենք Իրանի հետ հարաբերությունները։ Արդեն նշեցի, որ փորձում ենք դիվանագիտական հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ, փորձում ենք Ադրբեջանի հետ խաղաղությանը հասնել։

Իհարկե, սա հեշտ չէ, բայց մյուս կողմից ես չեմ կարծում, որ դա անհնար է։ Կարող է տարօրինակ թվալ, բայց իսկապես մենք «կասկածելիորեն» թափանցիկ ենք մեր բոլոր միջազգային գործընկերների հետ մեր մտադրությունների մասով։

Մենք մեր բոլոր գործընկերներին տեղեկացնում ենք, թե ինչ ենք անում մյուս գործընկերների հետ»,- ասել է նա։

Լրահոս

Ծիծեռնակաբերդում անցկացվել է «Ո՛չ Արևմտյան Ադրբեջանին» շարժման ակցիան՝ նվիրված զոհերի հիշատակին (տեսանյութ)
ԴՕԿ կուսակցության համագումարը․ կուսակցությունը ընտրություններին կգնա դաշինքով
ՀՀ քաղաքական օրակարգը՝ ընտրություններից մինչև տարածաշրջանային խաղաղություն
Ծիծեռնակաբերդում անցկացվել է «Ո՛չ «Արևմտյան Ադրբեջանին» հայկական ժողովրդական շարժման ակցիան՝ նվիրված Ադրբեջանում հակահայկական ջարդերի զոհերի հիշատակին
Փաշինյանը կմեկնի Վրաստան. Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Հայտնաբերվել է հանդիպակաց երթևեկող մեքենան․ Առանց ակցիզային դրոշմանիշի՝ ծխախոտների վաճառք
Հայաստանի լինել-չլինելու հարցը դրված է հարցականի տակ. Վարդան Ղուկասյան
Կարևոր
Փաշինյանը ՀՀ պետական պարտքը կրկնապատկեց. իրականանում են ամենահոռետեսական կանխատեսումները (տեսանյութ)
Վարդան Ղուկասյանի ուղերձը ԱՄՆ֊ի միգրացիոն բանտից ԴՕԿ կոիսակցոիթյան 3֊րդ համագումարին
Ընտրությունն այս անգամ լինելու է բարոյականի և անբարոյականի միջև. Թովմաս ուրարակիր Առաքելյան
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Կարևոր
«Վայր դրեք զենքերը, կամ կկանգնեք անխուսափելի մահվան առջև»․ Թրամփը կոչ է արել ԻՀՊԿ-ին հանձնվել
Սինոդական կառույցի ստեղծումը կարող է վտանգել եկեղեցու միաբևեռությունը․ Կրոնագետ
Կարևոր
Իրանի գերագույն առաջնորդը տեղափոխվել է անվտանգ վայր
Կարևոր
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թրամփը հայտարարել է, որ հարգում է Ռուսաստանին և Չինաստանին
Օմանի ԱԳՆ-ը հայտարարել է, որ Իրանը պատրաստ է քննարկել իր հրթիռները ԱՄՆ-ի հետ բանակցություններում
Իշխանությունները «զենք գտնելու» օպերացիա են սկսել. «Հրապարակ»
«Հրապարակ». Վերջին շանսն են տվել. Ինչո՞ւ Փաշինյանը չի կարողանում աշխատանքից ազատել Արփինե Սարգսյանին
Օդուջրի պես գաղտնալսող նոր ծրագիր է հարկավոր. «Փաստ»

Լրացուցիչ նորություններ

...

ԴՕԿ կուսակցության համագումարը․ կուսակցությունը ընտրություններին կգնա դաշինքով

ՀՀ քաղաքական օրակարգը՝ ընտրություններից մինչև տարածաշրջանային խաղաղություն

Փաշինյանը կմեկնի Վրաստան. Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին

Հայտնաբերվել է հանդիպակաց երթևեկող մեքենան․ Առանց ակցիզային դրոշմանիշի՝ ծխախոտների վաճառք

Հայաստանի լինել-չլինելու հարցը դրված է հարցականի տակ. Վարդան Ղուկասյան

Փաշինյանը ՀՀ պետական պարտքը կրկնապատկեց. իրականանում են ամենահոռետեսական կանխատեսումները (տեսանյութ)

Վարդան Ղուկասյանի ուղերձը ԱՄՆ֊ի միգրացիոն բանտից ԴՕԿ կոիսակցոիթյան 3֊րդ համագումարին

Ընտրությունն այս անգամ լինելու է բարոյականի և անբարոյականի միջև. Թովմաս ուրարակիր Առաքելյան

Սինոդական կառույցի ստեղծումը կարող է վտանգել եկեղեցու միաբևեռությունը․ Կրոնագետ

«Ոչ Արեւմտյան Ադրբեջանին» շարժումը մեծ արձագանք է ստացել ժողովրդի շրջանում (տեսանյութ)

Թվաց՝ պարգեւավճար մենակ ինձ ու Ասլանյանին են տվել, ուրախացանք.անձնական միջոցների համար եմ ծախսել (տեսանյութ)

Փաշինյանը ՀՀ պետական պարտքը կրկնապատկեց. իրականանում են ամենահոռետեսական կանխատեսումները (տեսանյութ)

Ստատուս քվոյից հետո. Հայաստանը Ռուսաստանի, Թուրքիայի և խաղաղության պատրանքի միջև (տեսանյութ)

Կալանք՝ վարչապետի մասին մասնավոր նամակի համար․ իրավապաշտպանը խոսում է վախի մթնոլորտի մասին

Աշխարհաքաղաքական շախմատի տախտակ. Արդյո՞ք Ադրբեջանը պատրաստ է խաղաղության (տեսանյութ)

Երևանում տեղի ունեցավ քննարկում «Արդյո՞ք Ադրբեջանը պատրաստ է իրական խաղաղության» թեմայով (տեսանյութ)

«Ոչ Արեւմտյան Ադրբեջանին» շարժումը մեծ արձագանք է ստացել ժողովրդի շրջանում

Խաղաղությո՞ւն, թե՞ ընտրական աղմուկ. Բանավեճ Բաքվի իրական մտադրությունների մասին (տեսանյութ)

«Հայրենիք» կուսակցությունը չի մասնակցի առաջիկա ընտրություններին

Մերձավոր Արևելքից Ուկրաինա․ աշխարհը վտանգավոր խաչմերուկում. Այսօր Սումգայիթի ջարդերի 38–րդ տարելիցն է